Վարչության մասին
ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ՝
Վարչությունն իրականացնում է իր գործունեությունը հետևյալ ոլորտներում.
1. Աշխատանքային միգրացիա և միգրացիոն քաղաքականություն,
3. Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված այլ ոլորտներում։
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝
-
հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, խորհրդատվական մարմինների, հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ համատեղ Վարչության իրավասություններին վերաբերող հարցերով կոորդինացված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության ձևավորման և անցկացման ապահովում,
-
մասնակցություն միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի մշակմանը, ինչպես նաև նշված ոլորտներում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործման, ներդաշնակեցման և (կամ) միասնականացման հարցերով առաջարկների նախապատրաստմանը,
-
աշխատուժի ազատ տեղաշարժի ճանապարհին արգելքների վերացում, աջակցություն Միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորմանը,
-
աջակցություն անդամ պետությունների համագործակցությանն անդամ պետությունների աշխատավորների կազմակերպված հավաքագրմանը և ներգրավմանը՝ անդամ պետություններում նրանց կողմից աշխատանքային գործունեության իրականացման համար։