Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Սուլթանով Բախիթ
Տուրլիխանի
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչություն
Ֆինանսական քաղաքականության բաժին
Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչություն
Նորություններ «Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն»
24 հունիսի 2025
ԵԱՏՄ երկրները քննարկել են Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման մոտեցումները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեում քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի հետագա ձևավորման, օրենսդրության ներդաշնակեցման ու կատարելագործման մոտեցումները: Նիստը կայացել է ԵՏՀ կենտրոնակայանում Հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի նախագահությամբ։ Հավանության է արժանացել ԵԱՏՄ պետությունների ֆինանսական շուկայի ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների 2024 թվականի պլանի իրականացման ընթացքի մասին հաշվետվությունը: «Հաշվետվությունում արտացոլված է բանկային և ապահովագրական հատվածներին և արժեթղթերի շուկային առնչվող օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքը, որն իրականացվել է Հանձնաժողովի կողմից ֆինանսական կարգավորիչների հետ համատեղ, — նշել է Բախիթ Սուլթանովը: — Ֆինանսական շուկաների ոլորտի կարգավորմանը և հսկողությանը ներկայացվող ներդաշնակեցված պահանջների ձևավորումը ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման անհրաժեշտ պայմաններից է»: Նիստի մասնակիցները քննարկել են Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հետագա քայլերը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարության կատարման շրջանակներում քննարկվել է ԵԱՏՄ կարգադրության նախագծի նոր խմբագրությունը, որում ներառվել են ֆինանսական կազմակերպությունների գործունեության կարգավորման տարամակարդակ մոտեցում կիրառելու հնարավորությանը և ներդաշնակեցման ժամկետների արդիականացմանը վերաբերող դրույթներ: Խորհրդատվական կոմիտեի անդամները հավանություն են տվել Միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համաձայնեցված առաջարկների մասին ԵՏՀ խորհրդի հանձնարարականները՝ գլոսարիումի մասով և արժեթղթերի շուկայում բրոքերներին ներկայացվող պահանջների և ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկա ապահովագրական կազմակերպությունների մուտքի թույլտվության ոլորտի մասով: Քննարկվել է նաև Միության պետությունների վարկանիշային ոլորտի հարցերի մշակման մասին զեկույցի նախագիծը, որը նախապատրաստել է Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների հետ համատեղ Ռազմավարություն-2025-ի իրականացման միջոցառումների պլանի կատարման շրջանակներում:
24 հունիսի 2025
ԵՏՀ-ն նախապատրաստել է շինարարական մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջներին առնչվող հանձնարարականներ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է «Շինարարության ոլորտում առավել պահանջված մասնագիտությունների որակավորման պահանջների մասին» հանձնարարականը: Փաստաթուղթն ուղղված է ԵԱՏՄ երկրներում մասնագիտական ստանդարտների միասնականացմանը և շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը: Հանձնարարականը մշակվել է ի կատարումն Ռազմավարություն-2025-ի իրականացման միջոցառումների պլանի և սահմանում է տարբեր մակարդակի որակավորում ունեցող բանվորների գիտելիքների և հմտությունների նվազագույն ցանկ՝ հաշվի առնելով շինարարական ոլորտի առանձնահատկությունները: «Հանձնարարականի ընդունումը կարևոր քայլ է ԵԱՏՄ շրջանակներում միասնական աշխատաշուկայի զարգացման ուղղությամբ: Միասնական ստանդարտները կօգնեն Միության բոլոր երկրներում ապահովել շինարարների նախապատրաստման հավասարազչաձ մակարդակ, ինչն ի վերջո դրականորեն կանդրադառնա ենթակառուցվածքային նախագծերի որակի և օբյեկտների անվտանգության վրա», — փաստաթուղթը մեկնաբանել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: Որակավորման ստանդարտները նմուշ կդառնան ազգային պահանջների մշակման համար և կարող են օգտագործվել երկրներում մասնագիտական ուսուցման ծրագրեր նախապատրաստելիս: Ավելի վաղ ԵՏՀ Կոլեգիան ընդունել էր կրթության, առողջապահության, ավտոմոբիլային տրանսպորտի և ԲԿՏ ոլորտներում առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջներին առնչվող հանձնարարականներ:
17 հունիսի 2025
ԵՏՀ-ն ամրապնդում է միջազգային համագործակցությունը աշխատանքային միգրացիայի և առողջապահության ոլորտում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը մասնակցել է Գլոբալ դաշինքի Հանուն սոցիալական արդարության թեմայով համաժողովին, որն անցկացվել է Աշխատանքի միջազգային խորհրդաժողովի նստաշրջանի շրջանակներում: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են պետմարմինների, բիզնեսի, արհմիությունների և գիտական համայնքի ներկայացուցիչներ: Նախարարի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության առավել հիմնարար ազատություններից է աշխատուժի ազատ տեղաշարժը: «Միության երկրների քաղաքացիները կարող են ազատորեն տեղաշարժվել և աշխատել «հնգյակի» որևէ երկրում, վերացվել են քվոտաները, փոխադարձաբար ճանաչվում են ԵԱՏՄ բոլոր երկրների դիպլոմները և գիտական աստիճանների մասին փաստաթղթերը, աշխատանքային միգրանտները պաշտպանված են սոցիալական և կենսաթոշակային երաշխիքներով», — նշել է Բախիթ Սուլթանովը: Այսօր ԵԱՏՄ միասնական աշխատաշուկան բաղկացած է 100 միլիոն միգրանտներից, որոնց հասանելի է պարտադիր բժշկական ապահովագրությունը (այն երկրներում, որտեղ գործում է ՊԲԱ համակարգը՝ Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան)՝ գտնվելու երկրի քաղաքացիների հետ հավասար պայմաններով: Միգրանտներն ապահովվում են նաև պարտադիր ապահովագրությամբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, մայրության կապակցությամբ, արտադրությունում դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրությամբ: Աշխատաշուկայի զարգացման համար կարևոր դեր է կատարում աշխատավորների կենսաթոշակային ապահովությունը, որը 2021 թվականից ի վեր կարգավորվում է առանձին կենսաթոշակային Համաձայնագրով: Փաստաթուղթը աշխատանքային միգրանտներին թույլ է տալիս ձևավորել, պահպանել և իրագործել իրենց կենսաթոշակային իրավունքները Միության բոլոր երկրներում: «Կենսաթոշակների վճարումը կատարվում է՝ անկախ այն հանգամանքից, թե ԵԱՏՄ որ երկրում է բնակվում կենսաթոշակառուն, ինչպես նաև հաշվի է առնվում Միության բոլոր երկրներում նրա ունեցած աշխատանքային ստաժը: Սա էապես բարձրացնում է միգրանտների սոցիալական պաշտպանվածությունը կենսաթոշակի անցնելիս», — պարզաբանել է ԵՏՀ նախարարը: Համաժողովի շրջանակներում Բախիթ Սուլթանովը հանդիպել է ԱՀԿ առողջության և միգրացիայի գլոբալ ծրագրի տնօրեն Սանտինո Սևերոնիի և ԱՀԿ կենտրոնակայանի միգրացիայի ծրագրի ղեկավարի տեղակալ, դոկտոր Դանիել Միչի հետ: Կողմերն ամփոփել են համատեղ աշխատանքի արդյունքները, սահմանել փոխգործակցության նոր ուղղությունները: Քննարկման թեմաներից մեկն էր ԱՀԿ վերլուծական զեկույցը ԵԱՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների առողջության մասին: Փաստաթուղթը թույլ կտա համակարգել լավագույն պրակտիկաները և մշակել անդամ պետությունների միջև տեղաշարժվող աշխատողների բժշկական սպասարկման կատարելագործման հանձնարարականներ: Կողմերը նաև քննարկել են թվային բժշկության զարգացումը, ներառյալ Միության երկրների առողջապահության համակարգերում հեռաբժշկական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և այլ նորարարական լուծումների ներդրումը: «Ուրախալի է, որ ԱՀԿ-ի հետ մեր գործընկերությունը նոր մակարդակ է դուրս գալիս՝ փորձի փոխանակումից՝ մինչև ապագայի բժշկության ոլորտի կոնկրետ նախագծերի իրագործումը և աշխատավոր միգրանտների իրավունքների պաշտպանությունը», — ամփոփել է ԵՏՀ նախարարը:
05 հունիսի 2025
ԵՏՀ-ն և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը շարունակել են երկխոսությունը միջազգային առևտրային իրավունքի շուրջ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի հետ համատեղ երկրորդ վեբինարն է անցկացրել, որը նվիրված էր միջազգային առևտրային իրավունքի արդիական հարցերին. սեմինարին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներ: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի փորձագետները ներկայացրել են մի շարք ուղղություններով կատարված առանցքային մշակումներ: Դրանց թվում են անվճարունակության (սնանկության) մասին օրենսդրությունը, միջազգային միջնորդությունն ու արբիտրաժը, ինչպես նաև ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխումը: ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Լուսինե Թումյանը նշել է, որ համաշխարհային տնտեսության սրընթաց փոխակերպման պայմաններում միջազգային իրավունքը էլ ավելի կարևոր դեր է կատարում: «ԵՏՀ-ի և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի միջև երկխոսությունն ուղղված է փոխգործակցության զարգացմանը, թույլ է տալիս ծանոթանալ այս ոլորտում առաջատար միջազգային փորձին: Մենք շատ արժեքավոր ենք համարում միջազգային առևտրային իրավունքի նորմերի կատարելագործման շուրջ համատեղ աշխատանքներում փորձի փոխանակումը», — նշել է Լուսինե Թումյանը: Հանձնաժողովի ներկայացուցիչը կարևորել է ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի հետ ԵԱՏՄ պետությունների ակտիվ երկխոսությունը, որը, նրա կարծիքով, երկրներին թույլ է տալիս ոչ միայն տեղեկացված լինել արդիական միտումների և գլոբալ նախաձեռնությունների մասին, այլև մասնակցել միջազգային իրավական ստանդարտների ձևավորմանը: Կայացած քննարկումը մասնակիցներին թույլ տվեց ընդլայնել գիտելիքները ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի մեխանիզմների և գործիքների մասին, քննարկել ԵԱՏՄ շրջանակներում միջազգային առևտրային իրավունքի կիրառման պրակտիկաները: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը (UNCITRAL) ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովն է: Ստեղծվել է 1966 թվականին միջազգային առևտրի իրավունքի միասնականացմանը և ներդաշնակեցմանն աջակցելու համար: ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի ոլորտի հիմնական իրավաբանական մարմինն է: Այս տարվա մայիսի 26-ին կայացել է ԵՏՀ-ի և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի առաջին համատեղ վեբինարը:
Ցուցադրել ավելին
Նյութեր ուղղության վերաբերյալ
14 դեկտեմբերի 2016
ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարի քարտուղարության ղեկավար, ի.գ.դ. Ասկար Կիշկեմբաևի հեղինակային հոդվածը «Կազախստանսկայա պրավդա» թերթում. «Անկախ Ղազախստանի ինտեգրացիոն նախաձեռնությունները հետխորհրդային տարածքում: Հայացք Մոսկվայից»
Ընդամենը մի քանի օր է մնում մինչև Ղազախստանի Հանրապետության գլխավոր ազգային տոնը՝ Ղազախստանի անկախության օրը: 1991 թվականի այս օրը երկրի Գերագույն Խորհուրդը օրենք է ընդունել հանրապետության անկախության և Ղազախստանի պետական ինքնիշխանության մասին:
24 հոկտեմբերի 2016
ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովի հարցազրույցը ԲելՏԱ ԼԳ-ին. «Բելառուսը առանցքային դեր է կատարում ԵԱՏՄ բոլոր ինտեգրացիոն գործընթացներում»
Երկրորդ տարին է, ինչ Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանն ապրում են Եվրասիական տնտեսական միության պայմաններում, բախվում որոշակի մարտահրավերների և փորձում միասին հակազդել դրանց: Հոկտեմբերի վերջին Մինսկը ընդունելու է Միության շրջանակներում հերթական խոշոր հանդիպումը. բելառուսական մայրաքաղաքում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Այս կարևոր միջոցառման նախօրեին ԲԵԼՏԱ-ի թղթակիցը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմենովի հետ, որպեսզի պարզի, թե ինչպիսին էր ԵԱՏՄ-ի համար 2016 թվականը, ինչպես են լուծվելու զուգահեռ ներմուծման և մաքսատուրքերի դրույքաչափերի սահմանման խնդրահարույց հարցերը և ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման ինչ միջոցներ են ձեռնարկվում:
21 հոկտեմբերի 2016
ԵՏՀ Աշխատանքային միգրացիայի վարչության տնօրենի պաշտոնակատար Սամատ Ալիևի հարցազրույցը «Դելովայա Եվրազիա» ամսագրին. «ԵԱՏՄ-ն խստացնում է կոնտրաֆակտի և կեղծ ապրանքների դեմ պայքարի միջոցները»
Մտավոր սեփականությունը կպաշտպանեն իրավապահ մարմինները Ինչպես արդեն հայտնել է «Դելովայա Եվրազիա»-ն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ երկրների լիազորված մարմինների և ԵՏՀ տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը: Փաստաթուղթը մշակվել է ի կատարումն 2015 թվականի սեպտեմբերի 8-ի՝ Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության գործողությունների համակարգման մասին պայմանագրի: Կանոնակարգը սահմանում է Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխանակման կարգը և անդամ պետություններում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանման օպերատիվ միջոցները: ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության և դրանց օպերատիվ արձագանքման մեխանիզմների մասին պարզաբանումներ ստանալու համար «Դելովայա Եվրազիա»-ն դիմել է Աշխատանքային միգրացիայի վարչության տնօրենի պաշտոնակատար Սամատ Ալիևին: Նրա խոսքով, ԵՏՀ գործառույթների մեջ մտնում է, ի թիվս այլնի, Եվրասիական տնտեսական միությունում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության պայմանների ստեղծումը: Ինչպես պարզվել է, գործընթացը քիչ է տարբերվում առանձին վերցրած պետությունում գոյություն ունեցող գործընթացից:
17 հուլիսի 2016
ԵՏՀ Տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովի հեղինակային հոդվածը ՌԲԿ-ում. «Դրամական հարց. Ինչու Եվրասիական միությանը պետք չէ միասնական արժույթ»
ԵԱՏՄ երկրները պատրաստ չեն եվրագոտու նմանօրինակի ստեղծմանը: Նրանց համար ավելի կարևոր է լուծել գործնական խնդիրները, օրինակ՝ քաղաքացիներին թույլատրել հաշիվներ բացել Միության այլ երկրների բանկերում: