04.12.2020
ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն է նշանակվել Նուրլան Բայնազարովը
Նուրլան Կուլմեսխանովիչ Բայնազարովը ծնվել է 1978 թվականի օգոստոսի 11-ին։ 2000 թվականին ավարտել է Աբայի անվան Ալմաթիի պետական համալսարանը և 2005 թվականին՝ Ֆինանսական ոստիկանության ակադեմիան։
Նուրլան Կուլմեսխանովիչ Բայնազարովը ծնվել է 1978
թվականի օգոստոսի 11-ին։ 2000 թվականին ավարտել է Աբայի անվան Ալմաթիի պետական
համալսարանը և 2005 թվականին՝ Ֆինանսական ոստիկանության ակադեմիան։
Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2000 թվականին
Պետական եկամուտների նախարարության Մաքսային կոմիտեում։ Զբաղեցրել է պաշտոններ՝
սկսած առաջատար տեսուչից, գլխավոր տեսուչից, բաժնի պետից մինչև Ղազախստանի
Հանրապետության Ֆինանսների նախարարության Մաքսային վերահսկողության կոմիտեի Կազմակերպման
և վերահսկողության վարչության պետի տեղակալ։
2017-ից մինչև 2020 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի
Հանրապետության դեսպանության (Մոսկվա) առաջին քարտուղարի պաշտոնը։
2020 թվականի դեկտեմբերի 3-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրենի պաշտոնին։