Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7076

10 սեպտեմբերի 2025 Բախիթ Սուլթանով. «Ըստ 2024 թվականի արդյունքների՝ ԵԱՏՄ երկրներում հայտնաբերվել է 6.6 մլն կեղծ ապրանք» Ըստ 2024 թվականի արդյունքների՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում հայտնաբերվել է 6.6 մլն կեղծ ապրանք: Արձանագրվել է մտավոր սեփականության ոլորտի 1465 խախտում: Այս տվյալներն արտացոլված են ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման մասին 2024 թվականի հաշվետվությունում, որը ներկայացվել է ԵՏՀ կոլեգիային առընթեր Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում: Ինչպես նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը, առավել հաճախ կեղծվում են մասսայական պահանջարկ ունեցող ապրանքները: «Հակավարկանիշը գլխավորել են առօրյա պահանջարկ ունեցող ապրանքները՝ հագուստը և կոշիկը, կենցաղային տեխնիկան, ավտոպահեստամասերը, ինչպես նաև օծանելիքը և կոսմետիկան: Հենց այս կատեգորիաներն են առավել խոսելի խախտողների համար», — հայտնել է ԵՏՀ նախարարը: Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մտավոր սեփականության ոլորտի առանցքային նախաձեռնությունները: Ուշադրության կենտրոնում է Համացանցում խախտումների կանխման համաձայնեցված մոտեցումների մշակումը, արդյունաբերական սեփականության օբյեկտների ստուգման համար որոնողական սերվիսի ստեղծումը: Այս միջոցները Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման պլանի մի մասն են և ուղղված են բիզնեսի և սպառողների համար անվտանգ և թափանցիկ միջավայրի ստեղծմանը: Քննարկվել են նաև ՄՍ օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի գործարկումը և ԵԱՏՄ ապրանքների ապրանքային նշանների և ծագման վայրերի անվանումների գրանցման համակարգի ներդրումը: Բացի այդ, քննարկվել է մաքսային մարմինների և իրավատերերի միջև էլեկտրոնային տեղեկատվական փոխանակման կազմակերպման և Հավաքական հիմքով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման կարգի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: ԵՏՀ կոլեգիային առընթեր Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեն, որի կազմում ընդգրկված են մասնակից երկրների պրոֆիլային նախարարությունների ղեկավարներ և բիզնեսի ներկայացուցիչներ, գործում է 2012 թվականից: Կոմիտեի առանցքային խնդիրը ԵԱՏՄ շրջանակներում ՄՍ պաշտպանության ոլորտի համաձայնեցված լուծումների մշակումն է:
10 սեպտեմբերի 2025 Վալենտին Տատարիցկի. «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Սոչիում ԵԱՏՄ պարենային կոնգրեսի տարածաշրջանների կաթնամթերքի 3-րդ համաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված սննդամթերքի անվտանգության ոլորտի կարգավորման միասնական համակարգի, ստանդարտացման դերի ավելացման անհրաժեշտության, ոչ անվտանգ արտադրանքից ընդհանուր շուկայի պաշտպանության կարևորության մասին: «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը, արտահանմանն ուղղված և նորարարական արտադրանքի արտադրության համար պայմանների ստեղծմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Առանձին Վալենտին Տատարիցկին անդրադարձել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում կաթնամթերքին, դրա արտադրման գործընթացներին, մակնշմանը, իրացմանը ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման հարցերին, հայտնել է դրանցում կատարված փոփոխությունների և անվտանգության ցուցանիշներին վերաբերող նոր պահանջների մասին: Ըստ ԵՏՀ նախաարի՝ սա ապահովում է Միության տարածքով նման ապրանքների ազատ տեղափոխման հնարավորությունը: Առևտրի գլոբալացման և դրա հետ կապված ռիսկերի պայմաններում սննդամթերքի, այդ թվում՝ կաթնամթերքի անվտանգության ապահովման կարևոր մաս են Եվրասիական տնտեսական միությունում ՍԲՍ միջոցների մշակումը և կիրառումը: «ՍԲՍ միջոցների ոլորտում ստեղծված միասնական նորմատիվ իրավական բազայի արդիականացման աշխատանքները շարունակվում են համակարգային հիմունքներով», — ամփոփել է Վալենտին Տատարիցկին: Համաժողովը կազմակերպվել է Կաթնամթերքի հարավային միության կողմից: Ավանդաբար դրա մասնակիցներն են, ի թիվս այլնի, Ռուսաստանի տարածաշրջանների կաթնամթերքի ոլորտի և պրոֆիլային պետական մարմինների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ԵՏՀ տեխնիկական կարգավորման բլոկի վարչությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 11-ին կլոր սեղանի շրջանակներում կազմակերպում են պարենի հետագծելիության համակարգերի զարգացման և կաթնային անասնաբուծության ոլորտը պլանավորելիս անասնաբուժական ռիսկերի կառավարման արդիական հարցերի քննարկում:
Ցուցադրել ավելին