Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
հատուկ նախագծեր
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
հատուկ նախագծեր
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
Ելույթներ
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
26 Mar 2024
ԵՏՀ-ն բելոռուսական բիզնեսի հետ քննարկել է պետգնումները և մրցակցությունը ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում
Մրցակցության և պետական գնումների խնդրահարույց հարցերը քննարկվել են Հանրային ընդունարանի մասնակիցների կողմից, որը տեղի է ունեցել Բրեստի մարզային գործադիր կոմիտեի հարթակում՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության աջակցությամբ: Նիստը ղեկավարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ «Ձեռնարկատերերի և սպառողների ավելի քան 80 տոկոսը կարծում է, որ եվրասիական շուկաներում առկա է մրցակցության բարձր մակարդակ։ Մրցակցային տնտեսությունն իր հետ առավելություններ է բերում և փոխարինում է կոշտ պետական կարգավորմանը»,- նշել է Մաքսիմ Երմոլովիչը։ Բելոռուսական բիզնեսի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև տեխնիկական կարգավորման, ներքին շուկաների պաշտպանության, ապրանքների մակնշման և այլ թեմաների։ Հանրային ընդունարանի շրջանակներում անցկացվել են անհատական խորհրդատվություններ, որոնց ժամանակ ԵՏՀ փորձագետները տետ-ա-տետ պատասխանել են բիզնեսի հարցերին և պարզաբանումներ տվել դրանց լուծման վերաբերյալ: Մաքսիմ Երմոլովիչի խոսքով, բաց երկխոսություն է տեղի ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ. «Մենք Հանձնաժողովում հանրային ընդունարանը դիտարկում ենք որպես մրցակցության խախտումների մասին տեղեկատվության աղբյուր։ Գործարարներին մտահոգում են ոչ միայն մրցակցության և պետգնումների հարցերը, այլև ԵՏՀ գործունեության այլ ուղղություններ։ Մենք մեր գործընկերների հետ կպատասխանենք բոլոր հարցերին»։ Միջոցառմանը մասնակցել են բիզնեսի, Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության, Բրեստի մարզային գործադիր կոմիտեի, ԵՏՀ պրոֆիլային բլոկերի ներկայացուցիչներ, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ: Միջոցառման արդյունքների մասին ամբողջ տեղեկատվությունը կտեղադրվի մրցակցության բլոկի էջի «Հանրային ընդունարան» բաժնում:
26 Mar 2024
ԵԱՏՄ-ն ժամանակավորապես զրոյացրել է տիտանի օքսիդների ներմուծման մաքսատուրքը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ տիտանի օքսիդների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2823 00 000 0 ծածկագիր) նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 0%-ի չափով սահմանելու մասին: «Այսօր ԵԱՏՄ-ում տիտանի օքսիդների արտադրությունն ամբողջությամբ չի ծածկում տիտանի ձուլակտորների և համաձուլվածքների արտադրությունը լեգիրավորող հավելմամբ ապահովման առկա կարիքները։ Մաքսասակագնային կարգավորման ընդունված միջոցը թույլ կտա նվազեցնել պատրաստի արտադրանքի ինքնարժեքը, ինչպես նաև բարձրացնել դրանց մրցունակությունը համաշխարհային շուկայում»,- նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։ Ներկայումս տիտանի օքսիդների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կազմում է 5%։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 24-ից։ Տեղեկանք ԵՏՀ խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի № 148 որոշմանը համապատասխան՝ 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը նշված ապրանքի նկատմամբ գործում էր սակագնային արտոնություն։
26 Mar 2024
Սկսվել է ԱՊՀ Ա.Ա. Գրոմիկոյի անվան երիտասարդ միջազգայնագետների մրցույթի աշխատանքների ընդունումը
Մրցույթի կազմակերպիչներն են Ա.Ա. Գրոմիկոյի անվան Արտաքին քաղաքական հետազոտությունների ընկերակցությունը, Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ն, Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան և ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտը՝ Միութենական պետության մշտական կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Մրցույթին կարող են մասնակցել բուհերի ուսանողներ և շրջանավարտներ, ասպիրանտներ, գիտնականներ, ուսուցիչներ, լրագրողներ, վերլուծաբաններ, գործարար ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ մասնակից պետությունների 40 տարեկանից ոչ բարձր տարիքի դիվանագետներ: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 13-ը, ժամը 23:59: Մրցույթին հնարավոր է մասնակցել հետևյալ անվանակարգերում՝ - Հիմնական անվանակարգը՝ ասպիրանտների, գիտնականների, ուսուցիչների, վերլուծաբանների և դիվանագետների գիտական հոդվածներ (2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 40 տարեկանից ոչ բարձր տարիքի). - Դեբյուտային անվանակարգը ՝ բուհերի ուսանողների և շրջանավարտների գիտական հոդվածներ (2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 30 տարեկանից ոչ բարձր տարիքի). - «Էսսեների մրցույթ» անվանակարգը՝ բուհերի ուսանողների և շրջանավարտների հրապարակախոսական ուրվագծեր (2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 30 տարեկանից ոչ բարձր տարիքի): Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են ինքնօրինակ չհրապարակված գիտական հոդվածներ և վերլուծական գրություններ, որոնք գրված են ինքնուրույն մեկ կամ մի քանի հեղինակների կողմից (ոչ ավելի, քան 30 հազար նիշ) և նվիրված են հետևյալ թեմաների ուսումնասիրությանը՝ - հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նախագծերի հեռանկարներ. Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետություն, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ. - նոր աշխարհակարգի ուրվագծերը. մարտահրավերներ և հնարավորություններ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար. - գիտական դիվանագիտությունը՝ որպես Մեծ Եվրասիայի ձևավորման ռեսուրս. - «տոտալ պատժամիջոցային պատերազմ». իրավական կարգավիճակը, հետևանքները և հակազդեցության մեթոդները. - Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի դերն ու տեղը եվրասիական ինտեգրման մեջ. - հակամարտությունների սպառնալիքները և Եվրասիայում անվտանգության ամրապնդման գործիքները. - Ա.Ա. Գրոմիկոյի դիվանագիտական ժառանգությունը. - Հայրենական մեծ պատերազմը և Երկրորդ համաշխարհային պատերազմը. պատմական հիշողության պահպանման խնդիր և պայքար պատմության կեղծման դեմ. - ՄԱԿ-ի դերը, դրա անցյալն ու ապագան միջազգային հարաբերությունների համակարգում: Մրցույթը միջառարկայական է: Մասնակցության համար ընդունվում են աշխատանքներ, որոնք բացահայտում են հայտարարված թեմաները քաղաքագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի, պատմության, իրավունքի, փիլիսոփայության բնագավառներում: Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են նաև հետևյալ թեմաներով հրապարակախոսական էսսեների համար հատուկ անվանակարգի աշխատանքներ՝ - «Աշխարհի նոր վերաբաշխում. քաղաքակրթությունների պատերազմ, թե՞ մակրոշրջանների հավասարակշռություն». - «Մշակութային պատերազմներ». ինչպե՞ս է մարդու ինքնությունը վերաձևաչափելու պայքարն ազդում համաշխարհային քաղաքականության վրա: Մրցանակներ՝ - հիմնական անվանակարգում մրցույթի հաղթողների հոդվածները կհրապարակվեն առաջատար գիտական հանդեսներում (այդ թվում՝ ԲԱՀ ցանկում ընդգրկվածներում). - մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների աշխատանքները կհրապարակվեն հոդվածների գիտական հավաքածուում. - եզրափակիչ փուլի առնվազն 50 մասնակից դրամաշնորհ կստանա 2024 թվականի հուլիսին Մոսկվայում կայանալիք Եզրափակիչ փուլի մասնակիցների համաժողովին մասնակցելու համար՝ իրենց աշխատանքները ներկայացնելու, վարպետության եզակի դասերին և հագեցած մշակութային ծրագրին մասնակցելու համար. - հիմնական անվանակարգում հաղթողները արժեքավոր մրցանակներ կստանան՝ նոութբուք, պլանշետ կամ սմարթֆոն: Դեբյուտային անվանակարգում՝ խելացի ժամացույց, ֆիթնես ապարանջան կամ արտաքին կոշտ սկավառակ: Նաև նախատեսված են մրցանակներ հատուկ անվանակարգերում՝ ժյուրիի որոշմամբ: Քննարկումների արդյունքների հիման վրա, որոնց ընթացքում մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների համաժողովում տեղի է ունենալու աշխատանքների պաշտպանությունը, ժյուրին կարող է հաղթողներին տրամադրել՝ - դրամաշնորհ՝ գիտահետազոտական նախագծի, մենագրության հրատարակման կամ Ռուսաստանում կոնֆերանսին մասնակցելու համար. - դրամաշնորհ՝ Ռուսաստանի առաջատար բուհերում վերապատրաստման համար, այդ թվում՝ ՄԳԻՄՕ-ում. - հանձնարարական նամակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պրակտիկա կամ ՄԳԻՄՕ-ում ստաժավորում անցնելու համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի մայիսի 13-ը ներառյալ մասնակցի հարցաթերթիկը և մրցութային աշխատանքը պարունակող հայտ ներկայացնել մրցույթի konkurs-gromyko.org պաշտոնական կայքի էլեկտրոնային ձևի միջոցով: Մանրամասն տեղեկատվությունը՝ մրցույթի պաշտոնական կայքում։ Կազմակերպիչների հետ կապ հաստատելու համար՝ info@konkurs-gromyko.org:
26 Mar 2024
ԵԱՏՄ-ն երկարաձգում է տիտանի թափոնների և ջարդոնի ներմուծման զրոյական մաքսատուրքի գործողությունը մինչև 2026 թվականի փետրվարի վերջ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել տիտանի թափոնների և ջարդոնի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8108 30 000 0 ծածկագիր) համար 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներմուծման զրոյական մաքսատուրք սահմանելու մասին: Դիտարկվող ապրանքներն օգտագործվում է որպես երկրորդային հումք տիտանի արտադրանքի արտադրության մեջ, որը նախատեսված է հիմնականում օդատիեզերական ոլորտի համար: Որպես կիրառման այլ ոլորտներ կարելի է առանձնացնել նաև էներգետիկան, նավաշինությունը և բժշկությունը: «Եվրասիական տնտեսական միության մետաղագործական ձեռնարկությունների կողմից տիտանի թափոնների և ջարդոնի օգտագործումը զգալիորեն էժանացնում և արագացնում է տիտանի կիսաֆաբրիկատների արտադրության գործընթացը, ինչպես նաև թույլ է տալիս ավելացնել պատրաստի արտադրատեսակների արտադրությունը, - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: - Միևնույն ժամանակ, մեր երկրների ընկերություններն օգտագործում են ինչպես սեփական արտադրության թափոններ, այնպես էլ երրորդ երկրներից ներմուծվող հումք»։ Տեղեկանք Տիտանի թափոնների և ջարդոնի համար ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կազմում է մաքսային արժեքի 5%-ը։ 2015-2016 թթ. դիտարկվող ապրանքի նկատմամբ կիրառվում էր և 2021 թվականից մինչև 2024 թվականի մարտի 31-ը կկիրառվի զրոյական դրույքաչափ:
26 Mar 2024
Հաստատվել են «Քաղաքացիական պաշտպանության և բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի արտադրանքի ցանկերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Քաղաքացիական պաշտպանության և բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխկանոնակարգի արտադրանքի ցանկերը: Ցանկը հաստատվել է առաջին անգամ և ներառում է ամբողջ արտադրանքը, որի վրա տարածվում է տեխկանոնակարգը։ Այն կնպաստի տեխկանոնակարգի պահանջների իրականացմանը։ Փաստաթուղթը նախատեսված է՝ Միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելիս տեխնիկական կանոնակարգման միջոցառումների պահպանման նկատմամբ մաքսային մարմինների կողմից վերահսկողություն իրականացնելու համար։
26 Mar 2024
ԵԱՏՄ-ում մինչև 2024 թվականի հուլիսի 27-ը տրված խաղալիքների համապատասխանության հավաստագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է խաղալիքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության միասնական տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը։ Փոփոխությունները սահմանում են համապատասխանության գնահատման մանրամասն ընթացակարգեր: Սահմանվել է ԵԱՏՄ մաքսային տարածքում խաղալիքները մինչև 2024 թվականի հուլիսի 27-ը* տրված թույլատրական փաստաթղթերով՝ համապատասխանության հավաստագրերով շրջանառության մեջ դնելու հնարավորությունը, որոնք ուժի մեջ են մինչև այդ հավաստագրերի գործողության ժամկետի ավարտը։ Նման խաղալիքների շրջանառությունը թույլատրվում է դրանց պիտանիության ժամկետի (ծառայության ժամկետի) ընթացքում: Նման հնարավորության սահմանումը դրական ազդեցություն կունենա ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա, քանի որ արտադրողների, արտադրողի կողմից լիազորված անձանց և խաղալիք վաճառողների (մատակարարների) համար ապահովվում է «փափուկ» անցում համապատասխանության գնահատման նորացված ընթացակարգերին: Տեղեկանք *Խորհրդի 2024 թվականի հունվարի 26-ի № 5 որոշմամբ ընդունված տեխկանոնակարգի փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամսաթիվը։
26 Mar 2024
ԵԱՏՄ-ում հետաձգվել են մաքսային իրավահարաբերությունները կարգավորող փաստաթղթերի ուժի մեջ մտնելու ժամկետները
Մարտի 26-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան անդամ պետությունների առաջարկով փոխել է Կոլեգիայի մի շարք որոշումների ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 2024 թվականի ապրիլի 1-ից 2025 թվականի ապրիլի 1-ը, որոնք կարգավորում են տարանցման հայտարարագրի, ապրանքների հայտարարագրի լրացման, ինչպես նաև առանձին մաքսային փաստաթղթերի կառուցվածքների և ձևաչափերի կիրառման հետ կապված մաքսային իրավահարաբերությունները։ Ժամկետների հետաձգումը պայմանավորված է տեղեկատվական համակարգերի լրամշակման և բիզնեսի համար հնարավոր բացասական հետևանքների, այդ թվում՝ մաքսային գործառնություններ անցկացնելիս ուշացումների բացառման անհրաժեշտությամբ։
26 Mar 2024
ԵՏՀ-ն ժամանակավորապես զրոյացրել է սուբլիմացիոն տպագրության թանաքի ներմուծման մաքսատուրքը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում առանձին տասնանիշ ծածկագրի մակարդակով առանձնացրել է թեթև արդյունաբերության ապրանքների արտադրության համար նախատեսված սուբլիմացիոն տպագրության հեղուկ թանաքը՝ նվազեցնելով դրանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը 0%-ի մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ: «Խոսքը պիգմենտային հիմքով թանաքի մասին է, որն օգտագործվում է հատուկ թղթի կամ ջերմաթաղանթի վրա վառ և դիմացկուն պատկերներ տպելու համար՝ դրանք տարբեր մակերեսներ հետագա տեղափոխմամբ։ Միաժամանակ տարեցտարի աճում է անհատականացված արտադրանքի պահանջարկը, որը, մասնավորապես, ներառում է բաժակներ, շապիկներ, բեյսբոլի գլխարկներ, հուշանվերներ և այլն»,- նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։ Նա ընդգծել է, որ ներկայումս Եվրասիական տնտեսական միության տարածքում նման թանաքի արտադրություն չկա։ Դրանց առանձին ծածկագրով առանձնացումը պայմանավորված է նրանով, որ այժմ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3215 90 000 0 դիրքում դասակարգվում են գրելու և նկարելու համար նախատեսված թանաքը կամ տուշը, ինչպես նաև այլ տեսակի արտադրանք: Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի մարտի 31-ից։ Տեղեկանք ԵՏՀ խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի № 46 և 2022 թվականի սեպտեմբերի 23-ի № 150 որոշումներին համապատասխան՝ սուբլիմացիոն տպագրության համար նախատեսված թանաքի նկատմամբ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափը ժամանակավորապես կիրառվում էր 2022 թվականի մարտի 28-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ:
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք
ԵՏՀ-ն սոցցանցերում
VK
Youtube
Telegram