Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7085

11 սեպտեմբերի 2025 Միջազգային կազմակերպությունները քննարկել են ԵԱՏՄ դերը համաշխարհային ագրոպարենային համակարգում Սեպտեմբերի 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացած կլոր սեղանի ընթացքում միջազգային կազմակերպությունները և միավորումները նշել են Եվրասիական տնտեսական միության երկրների մեծ դերը Համաշխարհային ագրոպարենային համակարգում: ԵԱՏՆ, ՇՀԿ, ՊԳԿ, ՊԱԻԿ, ԱՊՀ պետությունների և Ցորենի հարցերով միջազգային խորհրդի ներկայացուցիչները փորձ են փոխանակել պարենային անվտանգության ապահովման ոլորտում ազգային և տարածաշրջանային ռազմավարությունների իրականացման վերաբերյալ: Ուշադրության կենտրոնում էին ցորենի, շաքարի միջազգային առևտրի, գյուղատնտեսական բույսերի ընտրասերման հարցեր, պարենի համաշխարհային շուկայում առկա կառուցվածքային տեղաշարժերը: Քննարկվել են գյուղմթերքի արտահանմանը ապահովագրական աջակցության միջոցները, բարձր մրցակցային ագրոպարենային շղթաներում ԵԱՏՄ ապրանք արտադրողների մասնակցության հեռանկարները: «Եվրասիական «հնգյակի» երկրներն ակտիվորեն առաջ են շարժվում ագրոպարենային շուկայի կարգավորման արդյունավետ մեխանիզմների, այդ թվում՝ ԱԱՀ-ում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցերում», — նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Վերջինիս խոսքով՝ Հանձնաժողովը պատրաստ է հարթակ դառնալ կայուն ագրոպարենային համակարգերի ստեղծման նպատակով համագործակցության հետագա զարգացման համար: Միջոցառմանը մասնակցել են ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տ.Ռ. Միթհունը, Պարենային անվտանգության իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Հուսրավ Նոզիրին, ՊԳՀ-ի Ռուսաստանի Դաշնության հետ շփումների բաժանմունքի տնօրեն Օլեգ Կոբյակովը, Հացահատիկի միջազգային խորհրդի գործադիր տնօրեն Առնո Պետին, ԵԱՏՄ երկրների լիազոր պետական մարմինների, ոլորտային միությունների և ԱԱՀ ոլորտի ընկերակցությունների ներկայացուցիչներ:
10 սեպտեմբերի 2025 Բախիթ Սուլթանով. «Ըստ 2024 թվականի արդյունքների՝ ԵԱՏՄ երկրներում հայտնաբերվել է 6.6 մլն կեղծ ապրանք» Ըստ 2024 թվականի արդյունքների՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում հայտնաբերվել է 6.6 մլն կեղծ ապրանք: Արձանագրվել է մտավոր սեփականության ոլորտի 1465 խախտում: Այս տվյալներն արտացոլված են ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման մասին 2024 թվականի հաշվետվությունում, որը ներկայացվել է ԵՏՀ կոլեգիային առընթեր Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում: Ինչպես նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը, առավել հաճախ կեղծվում են մասսայական պահանջարկ ունեցող ապրանքները: «Հակավարկանիշը գլխավորել են առօրյա պահանջարկ ունեցող ապրանքները՝ հագուստը և կոշիկը, կենցաղային տեխնիկան, ավտոպահեստամասերը, ինչպես նաև օծանելիքը և կոսմետիկան: Հենց այս կատեգորիաներն են առավել խոսելի խախտողների համար», — հայտնել է ԵՏՀ նախարարը: Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մտավոր սեփականության ոլորտի առանցքային նախաձեռնությունները: Ուշադրության կենտրոնում է Համացանցում խախտումների կանխման համաձայնեցված մոտեցումների մշակումը, արդյունաբերական սեփականության օբյեկտների ստուգման համար որոնողական սերվիսի ստեղծումը: Այս միջոցները Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման պլանի մի մասն են և ուղղված են բիզնեսի և սպառողների համար անվտանգ և թափանցիկ միջավայրի ստեղծմանը: Քննարկվել են նաև ՄՍ օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի գործարկումը և ԵԱՏՄ ապրանքների ապրանքային նշանների և ծագման վայրերի անվանումների գրանցման համակարգի ներդրումը: Բացի այդ, քննարկվել է մաքսային մարմինների և իրավատերերի միջև էլեկտրոնային տեղեկատվական փոխանակման կազմակերպման և Հավաքական հիմքով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման կարգի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: ԵՏՀ կոլեգիային առընթեր Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեն, որի կազմում ընդգրկված են մասնակից երկրների պրոֆիլային նախարարությունների ղեկավարներ և բիզնեսի ներկայացուցիչներ, գործում է 2012 թվականից: Կոմիտեի առանցքային խնդիրը ԵԱՏՄ շրջանակներում ՄՍ պաշտպանության ոլորտի համաձայնեցված լուծումների մշակումն է:
10 սեպտեմբերի 2025 Վալենտին Տատարիցկի. «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Սոչիում ԵԱՏՄ պարենային կոնգրեսի տարածաշրջանների կաթնամթերքի 3-րդ համաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված սննդամթերքի անվտանգության ոլորտի կարգավորման միասնական համակարգի, ստանդարտացման դերի ավելացման անհրաժեշտության, ոչ անվտանգ արտադրանքից ընդհանուր շուկայի պաշտպանության կարևորության մասին: «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը, արտահանմանն ուղղված և նորարարական արտադրանքի արտադրության համար պայմանների ստեղծմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Առանձին Վալենտին Տատարիցկին անդրադարձել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում կաթնամթերքին, դրա արտադրման գործընթացներին, մակնշմանը, իրացմանը ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման հարցերին, հայտնել է դրանցում կատարված փոփոխությունների և անվտանգության ցուցանիշներին վերաբերող նոր պահանջների մասին: Ըստ ԵՏՀ նախաարի՝ սա ապահովում է Միության տարածքով նման ապրանքների ազատ տեղափոխման հնարավորությունը: Առևտրի գլոբալացման և դրա հետ կապված ռիսկերի պայմաններում սննդամթերքի, այդ թվում՝ կաթնամթերքի անվտանգության ապահովման կարևոր մաս են Եվրասիական տնտեսական միությունում ՍԲՍ միջոցների մշակումը և կիրառումը: «ՍԲՍ միջոցների ոլորտում ստեղծված միասնական նորմատիվ իրավական բազայի արդիականացման աշխատանքները շարունակվում են համակարգային հիմունքներով», — ամփոփել է Վալենտին Տատարիցկին: Համաժողովը կազմակերպվել է Կաթնամթերքի հարավային միության կողմից: Ավանդաբար դրա մասնակիցներն են, ի թիվս այլնի, Ռուսաստանի տարածաշրջանների կաթնամթերքի ոլորտի և պրոֆիլային պետական մարմինների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ԵՏՀ տեխնիկական կարգավորման բլոկի վարչությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 11-ին կլոր սեղանի շրջանակներում կազմակերպում են պարենի հետագծելիության համակարգերի զարգացման և կաթնային անասնաբուծության ոլորտը պլանավորելիս անասնաբուժական ռիսկերի կառավարման արդիական հարցերի քննարկում:
Ցուցադրել ավելին