Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7076
11 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ն և ԵԱՏՄ երկրներն աշխատում են ԼՏՕ ինստիտուտի կատարելագործման ուղղությամբ
Սեպտեմբերի 10-ին Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից պրոֆիլային աշխատանքային խմբի նիստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Կուատ Ռախիմովի ղեկավարությամբ, քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կատարելագործման հարցեր:
11 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ն և ՇՀԿ-ն ընդլայնում են համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում
Սեպտեմբերի 9-ին Պեկինում (ՉԺՀ) կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի աշխատանքային հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Տ.Ռ. Միթհունի նետ:
10 սեպտեմբերի 2025
Բախիթ Սուլթանով. «Ըստ 2024 թվականի արդյունքների՝ ԵԱՏՄ երկրներում հայտնաբերվել է 6.6 մլն կեղծ ապրանք»
Ըստ 2024 թվականի արդյունքների՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում հայտնաբերվել է 6.6 մլն կեղծ ապրանք: Արձանագրվել է մտավոր սեփականության ոլորտի 1465 խախտում: Այս տվյալներն արտացոլված են ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման մասին 2024 թվականի հաշվետվությունում, որը ներկայացվել է ԵՏՀ կոլեգիային առընթեր Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում: Ինչպես նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը, առավել հաճախ կեղծվում են մասսայական պահանջարկ ունեցող ապրանքները: «Հակավարկանիշը գլխավորել են առօրյա պահանջարկ ունեցող ապրանքները՝ հագուստը և կոշիկը, կենցաղային տեխնիկան, ավտոպահեստամասերը, ինչպես նաև օծանելիքը և կոսմետիկան: Հենց այս կատեգորիաներն են առավել խոսելի խախտողների համար», — հայտնել է ԵՏՀ նախարարը: Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մտավոր սեփականության ոլորտի առանցքային նախաձեռնությունները: Ուշադրության կենտրոնում է Համացանցում խախտումների կանխման համաձայնեցված մոտեցումների մշակումը, արդյունաբերական սեփականության օբյեկտների ստուգման համար որոնողական սերվիսի ստեղծումը: Այս միջոցները Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման պլանի մի մասն են և ուղղված են բիզնեսի և սպառողների համար անվտանգ և թափանցիկ միջավայրի ստեղծմանը: Քննարկվել են նաև ՄՍ օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի գործարկումը և ԵԱՏՄ ապրանքների ապրանքային նշանների և ծագման վայրերի անվանումների գրանցման համակարգի ներդրումը: Բացի այդ, քննարկվել է մաքսային մարմինների և իրավատերերի միջև էլեկտրոնային տեղեկատվական փոխանակման կազմակերպման և Հավաքական հիմքով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման կարգի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: ԵՏՀ կոլեգիային առընթեր Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեն, որի կազմում ընդգրկված են մասնակից երկրների պրոֆիլային նախարարությունների ղեկավարներ և բիզնեսի ներկայացուցիչներ, գործում է 2012 թվականից: Կոմիտեի առանցքային խնդիրը ԵԱՏՄ շրջանակներում ՄՍ պաշտպանության ոլորտի համաձայնեցված լուծումների մշակումն է:
10 սեպտեմբերի 2025
Վալենտին Տատարիցկի. «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Սոչիում ԵԱՏՄ պարենային կոնգրեսի տարածաշրջանների կաթնամթերքի 3-րդ համաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված սննդամթերքի անվտանգության ոլորտի կարգավորման միասնական համակարգի, ստանդարտացման դերի ավելացման անհրաժեշտության, ոչ անվտանգ արտադրանքից ընդհանուր շուկայի պաշտպանության կարևորության մասին: «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը, արտահանմանն ուղղված և նորարարական արտադրանքի արտադրության համար պայմանների ստեղծմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Առանձին Վալենտին Տատարիցկին անդրադարձել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում կաթնամթերքին, դրա արտադրման գործընթացներին, մակնշմանը, իրացմանը ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման հարցերին, հայտնել է դրանցում կատարված փոփոխությունների և անվտանգության ցուցանիշներին վերաբերող նոր պահանջների մասին: Ըստ ԵՏՀ նախաարի՝ սա ապահովում է Միության տարածքով նման ապրանքների ազատ տեղափոխման հնարավորությունը: Առևտրի գլոբալացման և դրա հետ կապված ռիսկերի պայմաններում սննդամթերքի, այդ թվում՝ կաթնամթերքի անվտանգության ապահովման կարևոր մաս են Եվրասիական տնտեսական միությունում ՍԲՍ միջոցների մշակումը և կիրառումը: «ՍԲՍ միջոցների ոլորտում ստեղծված միասնական նորմատիվ իրավական բազայի արդիականացման աշխատանքները շարունակվում են համակարգային հիմունքներով», — ամփոփել է Վալենտին Տատարիցկին: Համաժողովը կազմակերպվել է Կաթնամթերքի հարավային միության կողմից: Ավանդաբար դրա մասնակիցներն են, ի թիվս այլնի, Ռուսաստանի տարածաշրջանների կաթնամթերքի ոլորտի և պրոֆիլային պետական մարմինների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ԵՏՀ տեխնիկական կարգավորման բլոկի վարչությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 11-ին կլոր սեղանի շրջանակներում կազմակերպում են պարենի հետագծելիության համակարգերի զարգացման և կաթնային անասնաբուծության ոլորտը պլանավորելիս անասնաբուժական ռիսկերի կառավարման արդիական հարցերի քննարկում:
10 սեպտեմբերի 2025
Վալենտին Տատարիցկի. «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Սոչիում ԵԱՏՄ պարենային կոնգրեսի տարածաշրջանների կաթնամթերքի 3-րդ համաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված սննդամթերքի անվտանգության ոլորտի կարգավորման միասնական համակարգի, ստանդարտացման դերի ավելացման անհրաժեշտության, ոչ անվտանգ արտադրանքից ընդհանուր շուկայի պաշտպանության կարևորության մասին:
10 սեպտեմբերի 2025
Բախիթ Սուլթանով. «Ըստ 2024 թվականի արդյունքների՝ ԵԱՏՄ երկրներում հայտնաբերվել է 6.6 մլն կեղծ ապրանք»
Ըստ 2024 թվականի արդյունքների՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում հայտնաբերվել է 6.6 մլն կեղծ ապրանք: Արձանագրվել է մտավոր սեփականության ոլորտի 1465 խախտում: Այս տվյալներն արտացոլված են ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման մասին 2024 թվականի հաշվետվությունում, որը ներկայացվել է ԵՏՀ կոլեգիային առընթեր Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում:
09 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ն և GEIDCO-ն պայմանավորվել են «մաքուր» էներգետիկայի զարգացման ոլորտում գործնական համագործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը GEIDCO-ի նախաձեռնությամբ Պեկինում (ՉԺՀ) անցծացված Գլոբալ էներգետիկ միավորման 2025 թվականի խորհրդաժողովի շրջակակներում աշխատանքային հանդիպում է ունեցել GEIDCO Գլոբալ էներգետիկ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպության նախագահ Սին Բաոանի հետ:
09 սեպտեմբերի 2025
Արզիբեկ Կոժոշև. «Ավանդական և վերականգնվող աղբյուրների ներդաշնակ համադրությունը չափազանց կարևոր է էներգետիկայի համար»
Այս մասին Պեկինում (ՉԺՀ) հայտնել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը՝ ելույթ ունենալով Գլոբալ էներգետիկ միավորմանը նվիրված 2025 թվականի խորհրդաժողովի ընթացքում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-ից 10-ը Գլոբալ էներգետիկ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպության (GEIDCO) նախաձեռնությամբ: Միջոցառման առանցքային թեման է «Էլեկտրաէներգիայի գլոբալ պահանջարկի բավարարումը մաքուր և էկոլոգիական այլընտրանքների օգնությամբ»:
Ցուցադրել ավելին