Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 5
08 հոկտեմբերի 2025
ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ի փորձագետները քննարկել են մրցակցության հարցեր
ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետգնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը ԱՍԵԱՆ-ի մրցակցության հարցերով փորձագիտական խմբի 35-րդ նիստի հատուկ նստաշրջանում խոսել է մրցակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության համագործակցության որոշ արդյունքների և փոխգործակցության հեռանկարների մասին: «Մրցակցության հարցերով ԵՏՀ-Ասեան հատուկ նստաշրջանների անցկացումն արդեն լավ ավանդույթ է դարձել: Դա մեզ թույլ է տալիս հետևողական երկխոսություն վարել և զարգացնել համագործակցությունը գործնական հարթությունում», — նշել է Արմինե Հակոբյանը: Նստաշրջանի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում և ԱՍԵԱՆ-ի երկրներում մրցակցային քաղաքականությանը և իրավակիրառությանը նվիրված սեմինարի արդյունքները, որն անցկացվել է Հանձնաժողովի կողմից ընթացիկ տարվա հուլիսին: Նշվել են ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի գործունեության այն ուղղությունները, որոնք, ըստ սեմինարի արդյունքների, հատուկ հետաքրքրություն են առաջացրել: Դրանք, մասնավորապես, վերաբերում են ԱՍԵԱՆ-ի ազգային մրցակցային մարմինների փոխգործակցության հաջող ձևաչափերին, դրանց գործունեության գնահատման մեթոդաբանությանը, իրավակիրառության մի շարք առանձնահատկություններին: ԱՍԵԱՆ-ին հետաքրքրել են մրցակցության հարցերով տարածաշրջանային կազմակերպությունների՝ Հանձնաժողովի կողմից ամեն տարի անցկացվող հանդիպումների արդյունքները, ինչպես նաև այս ոլորտում ԵՏՀ-ի լիազորությունների ձևավորման փորձը: «Չնայած ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում ինտեգրման տարբեր մակարդակներին, ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի մրցակցության ոլորտի լիազորությունների և գործառույթների տարբերություններին, երկու ինտեգրացիոն միավորումների նպատակը մեկն է՝ բարեխիղճ մրցակցության համար պայմանների ապահովումը, — ընդգծել է Արմինե Հակոբյանը: — Այս նպատակի իրականացման համար մենք պատրաստ ենք ուսումնասիրել միմյանց լավագույն փորձը և ներդնել այն մեր աշխատանքում»: Նիստի մասնակիցները կողմ են արտահայտվել քննարկումները սեմինարների և խորհրդակցությունների ձևաչափով, ինչպես նաև երկխոսությանը մրցակցության ոլորտի ինտեգրացիոն տարածաշրջանային կազմակերպությունների մասնակցության միջոցով շարունակելու մասին Հանձնաժողովի առաջարկին: Միջոցառմանը մասնակցել են ԱՍԵԱՆ պետությունների մրցակցային մարմինների, ինչպես նաև ԱՍԵԱՆ քարտուղարության ներկայացուցիչներ:
08 հոկտեմբերի 2025
Ռուսլան Դավիդով. «Թվային մաքսային գործիքները կարող են պաշտպանել ԵԱՏՄ երեխաների համար նախատեսված ապրանքների ապօրինի ներմուծումից»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» միջազգային համաժողովի թեմատիկ նստաշրջանի ընթացքում խոսել է ԵԱՏՄ տարածքում արդեն կիրառվող և երեխաների համար նախատեսված ապրանքների ապօրինի ներմուծման դեմ ուղղված հեռանկարային միջոցներ համարվող թվային գործիքների մասին: ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարն ընդգծել է թվայնացման երեք հիմնական գործիքը՝ նավիգացիոն կապարակնիքները, ապրանքների թվային մակնշումը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ինչպես Միության մաքսային սահմանով, այնպես էլ Միության ներսում ապրանքներ տեղափոխելիս: Ըստ Ռուսլան Դավիդովը՝ թվային մակնշումն արդեն իսկ լայնորեն կիրառվում է ԵԱՏՄ երկրներում: Մակնշմամբ տարբեր ապրանքային խմբերի ընդգրկման մակարդակը կարող է տարբերվել ըստ պետությունների, սակայն աշխատանքը շարունակվում է և թույլ է տալիս հետագծել կոնկրետ միավոր ապրանքի շրջանառության օրինականությունը: ԵՏՀ նախարարը հիշեցրել է, որ նավիգացիոն կապարակնիքները լիարժեք կսկսեն կիրառվել 2026 թվականի փետրվարից. նման որոշում է ընդունել Հանձնաժողովի Կոլեգիան: Ապրանքների փոխադրման ընթացքում էլեկտրոնային փաստաթղթերի ներդրումը տրամաբանական քայլ է թվային էկոհամակարգի ձևավորման և ապրանքների ներմուծման գործում և արտահանման թափանցիկության բարելավման հետագա աշխատանքում: «Այս գործիքների ներդրումը հեռանկարում թույլ կտա ձևավորվել մեծ տվյալներ ապրանքների տեղաշարժի մասին, որոնք վերլուծվելու են ոչ միայն մաքսային մարմինների, այլև այլ շահագրգիռ վերահսկող կառույցների կողմից, ինչը կարող է բացահայտել կասկածելի և վտանգավոր մատակարարումները, այդ թվում՝ մանկական ապրանքների մատակարարումները», — նշել է Ռուսլան Դավիդովը: ԵՏՀ նախարարն իր ելույթում հավելել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանձնարարությամբ Հանձնաժողովն իրականացնում է ԵԱՏՄ ապրանքների ներմուծման հայտարարագրման մշտադիտարկում և վերլուծություն, և այդ վերլուծության արդյունքները օգտակար էին ապօրինի արտադրանքի ներմուծման դեմ պայքարում: «Այս տարվա հուլիսին Հանձնաժողովի Կոլեգիան ԵԱՏՄ անդամ պետություններին ուղղված հանձնարարական է ընդունել մաքսային հայտարարագրի 31-րդ սյունակի լրացման ստուգմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու մասին. խոսքը ներմուծվող հագուստի և կոշիկի նկարագրության լիարժեք լինելու մասին: Մենք հասկանում ենք, որ եթե հայտարարագրում նշված չեն արտիկուլը, մոդելը, արտադրողը և ապրանքային նշանը, ապա ներմուծման օրինականության վերահսկողություն էապես դժվարանում է: Նա նաև ընդգծել է կոնտրաֆակտի և կեղծիքի դեմ պայքարում ջանքերի համաժամացման ուղղությամբ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների պետական մարմինների ակտիվ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:
08 հոկտեմբերի 2025
Մաքսիմ Երմոլովիչն աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության փոխնախագահ Բոլատ Սամբետովի հետ
Հոկտեմբերի 8-ին Աստանայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային քաղաքականության նախարար Մաքսիմ Երմոլովիչը մրցակցության ոլորտի արդիական հարցեր է քննարկել Ղազախստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության փոխնախագահ Բոլատ Սամբետովի հետ: Կողմերն առանձին ուշադրություն են դարձրել Ղազախստանի գործադիր վարույթին և դատական կարգադրիչների կարգավիճակին վերաբերող օրենսդրության կատարելագործման հարցերին: Անդրադարձել են նաև իրավակիրառության որոշ հարցերին, այդ թվում՝ կապված մրցակցության ընդհանուր կանոնները խախտողների նկատմամբ Հանձնաժողովի ընդունած որոշումների պատճառաբանված ներկայացումներին և հարկադիր կատարմանը: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում կատարվող վերջին փոփոխությունները՝ ԵԱՏՄ դատարանում Հանձնաժողովի մրցակցության ոլորտի որոշումների և գործողությունների բողոքարկման մասով: «Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ աշխատանքի առանցքային ուղղությունների և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում բարդությունների լուծման հնարավոր ձևաչափերի մասին», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը: Բացի այդ, կողմերը քննարկել են «5+1» ձևաչափով Միության երկրների լիազոր մարմինների ղեկավարների և Մաքսիմ Երմոլովիչի առաջիկա խորհրդակցության օրակարգը, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի հոկտեմբերին Բրեստում:
08 հոկտեմբերի 2025
Գոհար Բարսեղյանը մասնակցել է «Ոսկե աշուն 2025» ցուցահանդեսի միջոցառումներին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ռուսաստանի «Ոսկե աշուն 2025» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը և լիագումար նստաշրջանին: Միջոցառման ընթացքում քննարկվել են գյուղարտադրության արագացված աճի նպատակով ագրարային շուկան թվային մոդելի վերափոխելու գործիքները, փոքր, միջին և խոշոր բիզնեսի ձեռնարկություններում նոր տեխնոլոգիաների ներդրման մեխանիզմները: Նշվել է, որ Հանձնաժողովը ձեռնարկատերերին հնարավորություններ է ընձեռում, այդ թվում՝ ֆինանսական հնարավորություններ, տարածաշրջանային տնտեսությանը ակտիվորեն մասնակելու համար: Ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը ծանոթացել է ԱԱՀ ընկերությունների առաջադեմ մշակումներին: «Ոսկե աշուն 2025» միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը, ՌԴ թվային զարգացման նախարար Մաքսիմ Շադաևը, ոլորտային և հասարակական կազմակերպությունների, ընկերակցությունների, միությունների, ագրոարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ղեկավարներ:
08 հոկտեմբերի 2025
ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային հատվածը աճի մեծ ներուժ ունի
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տուրիզմի զարգացման հայեցակարգը անդամ պետությունների ղեկավարները կարող են ստորագրել մինչև 2025 թվականի վերջ: Այս մասին Աստանայում՝ Kazakhstan Travel Forum Սայահաթ 2025 համաժողովում հայտարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Լուսինե Բագրատունին: «Սա ռազմավարական փաստաթուղթ է, որը կսահմանի ոլորտի զարգացման առանցքային ուղղությունները և Միությունում ներքին զբոսաշրջության խթանման միջոցները», — ընդգծել է Լուսինե Բագրատունին: ԵՏՀ ներկայացուցիչը խոսել է Հանձնաժողովի հարթակում զբոսաշրջության ոլորտի՝ Միության երկրների հետ համատեղ նախաձեռնությունների իրականացման, եվրասիական զբոսաշրջային երթուղիների մշակման և զարգացման, ինչպես նաև ԵԱՏՄ տեղեկատվական պորտալում զբոսաշրջության մասին թեմատիկ բաժնի ստեղծման մասին: Համաժողովի մասնակիցները միակարծիք էին, որ Եվրասիական տնտեսական միության պետությունների զբոսաշրջային ոլորտն ունի աճի զգալի ներուժ: Kazakhstan Travel Forum Սայահաթ 2025 համաժողովին մասնակցել են խոշորագույն զբոսաշրջային օպերատորներ, պետական մարմինների, միջազգային զբոսաշրջային ընկերակցությունների ներկայացուցիչներ և առաջատար ոլորտային փորձագետներ: