Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
16 հուլիսի 2025
Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) ներկայացրել է «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները» թեմայով զեկույցը: Ելույթը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական համաժողովի (ԲՄՔՀ-2025) «Էներգետիկ անցման արագացումը գլոբալ Հարավում. աջակցություն կայուն տնտեսական աճին և ռազմավարական գործընկերությունների հաստատմանը» միջոցառման շրջանակներում: ԵՏՀ նախարարն իր ելույթում նշել է, որ 2017 թվականին աշխարհը թևակոխել է էներգետիկ անցման չորրորդ փուլ, որի շրջանակներում ակտիվորեն զարգանում են էներգիայի վերականգնվող աղբյուրները, թվայնացումը, էներգախնայող տեխնոլոգիաները, ուժեղացվում են ածխածնազերծման գործընթացները: Այս պայմաններում կարևոր է էներգիայի թե ավանդական, թե վերականգնվող աղբյուրների հավասարակշռված զարգացումը: Միայն նման մոտեցումը կարող է ապահովել ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ էներգետիկ անվտանգությունը, կարծում է նախարարը: Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է «հնգյակի» երկրների բարձր էներգետիկ ներուժը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն ունի զգալի էներգետիկ պաշարներ՝ աշխարհի գազի պաշարների 20%-ը, ածխի պաշարների 20%-ը, նավթի պաշարների 7%-ը և էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 5%-ը: Հատուկ անդրադարձ է կատարվել ինտեգրման նախաձեռնություններին՝ ներառյալ էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, անդրսահմանային ենթակառուցվածքի զարգացումը և ԵԱՏՄ մասնակից երկրների կլիմայական օրակարգի համակարգումը: Գերակայությունների թվում նշվել են նաև փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ և համատեղ նախագծերի համար բաց լինելը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաժողովի և Էներգահամագարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպությանը (GEIDCO) կայուն էներգետիկայի առաջմղման գործում ունեցած ավանդի համար՝ նշելով GEIDCO-ի փորձի նկատմամբ գործնական հետաքրքրությունը:
15 հուլիսի 2025
Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ երկրների վարչապետերը կքննարկեն կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման միջնաժամկետ պլանը»
Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը օգոստոսի կեսին կներկայացվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման հնգամյա պլանը, որը կառավարության ղեկավարների հավանությանն է արժանացել 2024 թվականին: «Մասնավորապես, առաջարկվում է մշակել ածխածնային կարգավորման ոլորտի միջպետական ստանդարտներ, ինչպես նաև վավերացման և ստուգման համապատասխան մարմինների հավատարմագրման վերաբերյալ համաձայնեցված որոշումներ», — հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Ըստ ԵՏՀ նախարարը, անդրադառնալու են նաև Միության շրջանակներում անդամ պետությունների կլիմայական կարգավորմամն առաջացած արգելքների կանխմանը և առևտրի հետ կապված կլիմայական միջոցների շուրջ գործընկեր երրորդ երկրների հետ փոխգործակցությանը: Առաջարկվող միջոցառումները կառավարությունների ղեկավարների հավանությունը ստանալուց հետո կներառվեն «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հայտարարագրի իրականացման միջոցառումների պլանում:
15 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը Ալի Համենեյիին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Ալի Համենեիին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ: «ԵԱՏՄ երկրները բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության զարգացման դրական դինամիկան, որի հիմքում դրված է փոխադարձ հարգանքը և տնտեսական շահը», — ասված է շնորհավորական նամակում: ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Ալի Համենեիին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և բոլոր նախանշված պլանների իրականացում՝ ի շահ Իրանի և նրա քաղաքացիների:
15 հուլիսի 2025
ԵՏՀ-ն իրականացրել է Միության երկրներում աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների մշտադիտարկում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան համաձայնեցրել է Եվրասիական տնտեսական միության պետությունների աշխատանքային միգրացիայի ոլորտի 2023-2024 թվականների ազգային օրենսդրական ակտերի մշտադիտարկման արդյունքները: Համաձայն հետազոտության՝ 2024 թվականին ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքային միգրանտների թիվը 2023 թվականի համեմատ ավելացել է 2.98%-ով: Նաև նշվել է, որ Միության երկրները շարունակում են կատարելագործել միգրացիոն կարգավորումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵԱՏՄ քաղաքացիների իրավունքներին և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի միջոցներին:
11 հուլիսի 2025
ԵԱՏՄ երկրները քննարկում են քաղաքացիական ավիացիայում անօդաչու ավիացիոն համակարգերի օգտագործման և կարգավորման հեռանկարները
«Անօդաչու ավիացիոն համակարգերը քաղաքացիական ավիացիայում. հեռանկարներ, մարտահրավերներ և կարգավորում» թեմայով կլոր սեղանի մասնակիցները քննարկել են քաղաքացիական նպատակների համար անօդաչու ավիացիոն համակարգերի (ԱԱՀ) շահագործման վիճակն ու հեռանկարները, անվտանգությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման ընթացքում: Միջոցառումն անցկացվել է հուլիսի 10-ին և 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ: «Գլոբալ թվայնացման և արդյունավետ լոգիստիկ լուծումների պահանջարկի պայմաններում անօդաչու տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են առաջարկում տրանսպորտի անվտանգության բարձրացման, ծախսերի նվազեցման և ֆունկցիոնալության ընդլայնման համար», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միջոցառման շրջանակներում նաև կարծիքներ և միջազգային փորձ են փոխանակել ժամանակակից պայմաններում ԱԱՀ ոլորտի գործունեության կարգավորման հարցերով: Արդիական թեմաները և թեմային առնչվող միջազգային հարցերը ներկայացրել են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ), Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) և Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության (ՕՏՄԸ) ներկայացուցիչները: Միջոցառման արդյունքների հիման վրա նախապատրաստվել է Բանաձև՝ թռիչքների անվտանգության մասին նորմատիվ ակտերի ներդաշնակեցման, թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության դերի և այլնի վերաբերյալ եզրահանգումներով ու հանձնարարականներով:
11 հուլիսի 2025
ԵԱՏՄ երկրները զարգացնում են արդյունաբերական համագործակցությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում, որը նախագահել է ԵՏՀ պրոֆիլային նախարար Գոհար Բարսեղյանը, քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության իրական հատվածի մի շարք արդիական հարցեր: Մասնավորապես, հավանություն է տրվել Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման մշտադիտարկման արդյունքների մասին Հանձնաժողովի զեկույցը, համաձայնեցվել են արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների մասով ԵԱՏՄ պետությունների 2023 և 2024 թվականների, ինչպես նաև երկու կանխատեսվող ժամանակահատվածների՝ 2025 և 2026 թվականների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռները: Քննարկվել է արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման վերազգային մեխանիզմի իրագործումը: «Կոմիտեի անդամները քննարկել են արդյունաբերական սուբսիդիաների ոլորտում աշխատանքների օպտիմալացման հնարավոր մեխանիզմները և նման նախատեսվող սուբսիդիաների մասին տեղեկատվության տրամադրման մասով ԵԱՏՄ մասին պայմանագրի առանձին դրույթների ճշգրտումները», — նաև նշել է Գոհար Բարսեղյանը:
11 հուլիսի 2025
Վերամշակման մաքսային ընթացակարգն օգնում է ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիային և արտահանմանը
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վերամշակման մաքսային ընթացակարգի կիրառումը խթանում է անդամ պետությունների արդյունաբերական կոոպերացիայի զարգացումը և արտահանումը: Սա ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Վիտալի Վովկն այս թեմայով ԵՏՀ հարթակում կայացած սեմինարի ընթացքում: Ըստ Վիտալի Վովկի՝ նման մաքսային ընթացակարգը, որը նախատեսում է օտարերկրյա ապրանքների օգտագործում՝ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ժամանակավոր ազատմամբ, օգնում է Միությունում կատարելագործել արտադրական գործընթացները և բարձրացնել ապրանքների մրցունակությունը: Ըստ էության, այն եվրասիական «հնգյակի» երկրների ինտեգրման ներուժի կարևոր տարրերից է: «Բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրելիս սեփական իրավասությունների ու տեխնոլոգիաների զարգացման և երրորդ երկրներ դրանց արտահանման ավելացման վերաբերյալ Միության պետությունների ղեկավարների նախաձեռնությունները Հանձնաժողովի կողմից իրականացնելու համար հարկ է ավելի լիարժեք օգտագործել մեր ինտեգրման ներուժը, — նշել է Վիտալի Վովկը: — Սա անհրաժեշտ է արդյունաբերական կոոպերացիայի զարգացման ուղղությամբ ջանքերի համախմբման և մրցունակ արտադրանքի ելքի նոր արդյունավետ մեխանիզմների մշակման համար»: Սեմինարում հատուկ ուշադրություն են դարձրել վերամշակման մաքսային ընթացակարգի գործնական կիրառման, Միության պետությունների մաքսային մարմինների կողմից դրա իրականացման վարչական ասպեկտներին, արտադրողներին և արտահանողներին տրվելիք առավելություններին: Արդյունաբերության այլ ոլորտների թվում, որտեղ ակտիվորեն կիրառվում է կամ կարող է կիրառվել նշված ընթացակարգը, նշվել են ավիաշինությունն ու նավաշինությունը, երկաթուղային մեքենաշինությունը, ավտոմոբիլաշինությունը՝ ներառյալ շարժիչների արտադրությունը, մետաղագործությունը, դեղագործությունը, փայտամշակումը, քիմիական, թեթև արդյունաբերությունը և մի շարք այլ ոլորտներ: Նշված ոլորտներում կոոպերացիոն մատակարարումների դինամիկայի վերլուծությունը վկայում է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի զարգացման և երրորդ երկրների շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ընդլայնման համար առկա զգալի ներուժի մասին: Սեմինարը կազմակերպվել է «Ռուսաստանի արտահանման կենտրոն» ընկերությունների խմբի աջակցությամբ: Սեմինարին մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր պետական մարմինների, կազմակերպությունների, ոլորտային ընկերակցությունների, բիզնեսի ավելի քան 130 ներկայացուցիչներ:
10 հուլիսի 2025
Բախիթ Սուլթանովը բանակցություններ է վարել արհեստական բանականության և հեղինակային իրավունքի հարցերի շուրջ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը մասնակցել է Ժնևում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կենտրոնակայանում կայացած ՄՍՀԿ անդամ պետությունների ասամբլեաների նիստերի շարքին: Քննարկվել են մտավոր բանականության զարգացմանը և հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների և արհեստական բանականության այլ օբյեկտների պահպանության ոլորտի իրավական կարգավորման կատարելագործմանն առնչվող հարցեր: Ասամբլեաների շրջանակներում կայացել է ԵՏՀ նախարարի հանդիպումը ՄՍՀԿ անցումային և զարգացած տնտեսություն ունեցող երկրների վարչության տնօրեն Հաբիբ Ասանի հետ: Կողմերը քննարկել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հանձնաժողովի և ՄՍՀԿ-ի փոխգործակցության արդյունքները: Այդ թվում՝ վերահաստատվել է 2025 թվականի հոկտեմբերին կայանալիք «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովին ՄՍՀԿ-ի ներկայացուցիչների և ՄՍՀԿ-ի մշտական հանձնաժողովների և աշխատանքային խմբի աշխատանքներին՝ Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը: ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության արդյունավետ համակարգի ձևավորման աշխատանքներում Հանձնաժողովը հիմք է ընդունում ՄՍՀԿ-ի՝ որպես ամբողջ աշխարհում մտավոր սեփականության իրավունքների պահպանման գործում աջակցություն ցուցաբերող միջազգային կազմակերպության հսկայական փորձը», — նշել է Բախիթ Սուլթանովը: Բացի այդ, կայացել են ԵՏՀ նախարարի հանդիպումները Բելառուսի Հանրապետության մտավոր սեփականության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կուրմանի և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության մտավոր սեփականության իրավունքների կոմիտեի նախագահ Շոլպան Աբդրեեվը: Կողմերը քննարկել են մտավոր սեփականության ոլորտում համակարգային փոխգործակցության կառուցման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների առջև դրված նպատակներին համապատասխան ինտեգրման ներուժի առաջմղման հարցեր, այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման շրջանակներում: ՄՍՀԿ-ն ՄԱԿ համակարգի մասնագիտացված հաստատություն է, որին անդամակցում է 194 պետություն։ ՄՍՀԿ գործունեությունը նվիրված է մտավոր սեփականության հավասարակշռված և արդյունավետ միջազգային համակարգի զարգացմանը: Ասամբլեաների նիստերն անցկացվում են տարեկան կտրվածքով մտավոր սեփականության ոլորտում առկա ընթացիկ գլոբալ իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: 2019 թվականին ԵՏՀ-ի և ՄՍՀԿ-ի միջև կնքվել է Փոխըմբռնման հուշագիր:
Ցուցադրել ավելին