Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7091

03 հուլիսի 2025 Անդրեյ Սլեպնևը ԵՏՀ-ում Ուզբեկստանի ներկայացուցչի հետ քննարկել է Հանրապետության նախաձեռնությունների հետ աշխատանքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Ուզբեկստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆանիլ Քադիրովի հետ: Քննարկվել է 2025 թվականի հունիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հնչեցրած նախաձեռնությունների մշակումը: Հիշեցնենք, Շավքաթ Միրզիյոևի առանցքային առաջարկներից մեկն առնչվում էր Եվրասիական վերաապահովագրական ընկերության աշխատանքներին Ուզբեկստանի հնարավոր անդամակցությանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, առևտրում թվային տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում փոխգործակցության առանձին ծրագրերի ձևավորմանը: «ԵՏՀ-ն կարևորում է Ուզբեկստանի Հանրապետության՝ որպես Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության հետ բազմակողմ համագործակցության բարձր մակարդակը: Պատրաստակամություն ենք հայտնում սկսել նշված հարցերի շուրջ աշխատանքը Ուզբեկստանի կողմի գործնական առաջարկների մասին լրացուցիչ տեղեկություն ստանալուց անմիջապես հետո», — նշել է Անդրեյ Սլեպնևը: 
03 հուլիսի 2025 Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՓՀԽ ղեկավար Միխայիլ Գոնչարովի հետ ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի և Անդրեվրասիական փոխադրումների միջազգային համակարգող խորհրդի (ԱՓՀԽ) գլխավոր քարտուղար Միխայիլ Գոնչարովի աշխատանքային հանդիպումը կայացել է հուլիսի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում: Կողմերը քննարկել են եվրասիական տարածաշրջանում երկաթուղային տրանսպորտի գործունեության, ԵԱՏՄ տարածքում ժամանակակից պայմաններում տրանսպորտային ենթակառուցվածքի և լոգիստիկ միջանցքների զարգացման արդիական հարցեր: Նախարարը կարևորել է ԵՏՀ և ԱՓՀԽ մինջև գործընկերության հետագա ամրապնդումը եվրասիական տարածաշրջանում տնտեսական աճին և ինտեգրմանը նպաստող կայուն տրանսպորտային համակարգի ստեղծման համար: «Տրանսպորտալոգիստիկ համալիրի զարգացման արդիական հարցերին առնչվող ամենամյա համատեղ միջոցառումների անցկացման պրակտիկան ցույց է տալիս նման ձևաչափի պահանջված լինելը: Մենք մի սեղանի շուրջ միավորում ենք պետական մարմինների, առաջատար տրանսպորտային ընկերությունների և ընկերակցությունների ներկայացուցիչներին», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միխայիլ Գոնչարովն ընդգծել է, որ ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության և ԱՓՀԽ քարտուղարության փոխգործակցության պլանի գործնական իրականացումը լրացուցիչ ազդակ կդառնա միջազգային երկաթուղային և մուլտիմոդալ բեռնափոխադրումների զարգացման և կատարելագործման հարցերով արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար: ԵՏՀ և ԱՓՀԽ միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2017 թվականին տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման նպատակով:  
02 հուլիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր Հուլիսի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի մասնակցությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության տարածք ապօրինի ծխախոտային արտադրանքի ներմուծման և շրջանառության դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը:  Աշխատանքային խումբը ձևավորվել է այս տարվա մարտին Հանձնաժողովի մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից: Խմբում ընդգրկվել է ավելի քան 80 անդամ, որոնցից կեսը գործարար համայնքի ներկայացուցիչներ են, որոնք և նախաձեռնել էին դրա ստեղծումը:  Անցած նիստում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի շուկաների վիճակը, այս ոլորտում ապօրինի շրջանառության միտումներն ու դինամիկան, ինչպես նաև նշված արտադրանքի ավտոմոբիլային փոխադրումների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառման պրակտիկան:  Աշխատանքային խմբի մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել Միության շուկայում ծխախոտի ապօրինի շրջանառության կանխմանն ուղղված առաջնահերթ միջոցների վերաբերյալ, որոնք կմշակվեն ԵՏՀ հարթակում Միության երկրների լիազոր մարմինների ներգրավմամբ:
02 հուլիսի 2025 Բախիթ Սոիլթանովը բանակցել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի Բանկի ֆինանսական կոնգրեսի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ներդաշնակեցման և հետագա ձևավորման մոտեցումները, «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախագծի խնդրահարույց հարցերը: Այցի ընթացքում նաև կայացել է Բախիթ Սուլթանովի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի փոխնախագահ Օլգա Պոլյակովայի հետ, որի ընթացքում քննարկել են ընդհանուր ֆինանսական դաշտի ձևավորման և ներդաշնակեցման հարցեր: «Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ ռազմավարական խնդիրներից մեկն է: Այս ոլորտում մոտեցումների ներդաշնակեցումը մեզ թույլ կտա ստեղծել միասնական, թափանցիկ և հուսալի ֆինանսական տարածք, ինչը, անշուշտ, հզոր խթան կդառնա ներդրումների համար, կայունություն կապահովի Միության բոլոր մասնակից երկրների տնտեսական զարգացման համար», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Կոնգրեսը ավանդաբար Ռուսաստանի Բանկի ղեկավարության, Ռուսաստանի առաջատար ֆինանսական կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների միջև բիզնես երկխոսությունների առաջավոր հարթակն է:  Մասնակիցները քննարկում են ֆինանսական շուկայի կարգավորման, դրա թվային ենթակառուցվածքների զարգացման հարցեր, բորսայական տարածքի և վճարային համակարգերի վիճակը և հեռանկարները: «Այնպիսի հարթակներ, ինչպիսին է Ռուսաստանի Բանկի ֆինանսական կոնգրեսը, կարևոր են կառուցողական երկխոսության զարգացման և ժամանակակից ֆինանսական միջավայրի առանցքային միտումների և մարտահրավերների քննարկման համար, մասնակիցներին թույլ են տալիս մշակել ԵԱՏՄ բոլոր երկրների ֆինանսական հատվածի կայունությանը և կայուն զարգացմանն ուղղված արդյունավետ միջոցներ», — նշել է Բախիթ Սուլթանովը:  
01 հուլիսի 2025 Փոփոխություններ են կատարվել կոսմետիկական արտադրանքի ստանդարտների մշակման ծրագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան կողմից հաստատել է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրականացումն ու կիրառումը ապահովող միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները: Փոփոխությունները նախատեսում են հինգ միջպետական ստանդարտի մշակում, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստանդարտների հիման վրա օծանելիքակոսմետիկական արտադրանքում ֆորմալդեհիդի որոշման երկու ստանդարտ, ISO միջազգային ստանդարտների հիման վրա արևապաշտպան միջոցների փորձարկման մեթոդների երկու ստանդարտ և SMIIC Իսլամական երկրների ստանդարտացման և չափագիտության ինստիտուտի ստանդարտի հիման վրա Halal օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերաբերյալ մեր ստանդարտ: Նաև նախատեսվում է փոփոխություն կատարել ինը միջպետական ստանդարտում:
30 հունիսի 2025 Եվրասիական տնտեսական համաժողովում քննարկել են խելացի տրանսպորտային համակարգերի ներդրումը Եվրասիական տնտեսական միության պետություններում խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման հեռանկարները քննարկման առարկա են դարձել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի և Ռուսաստանի «Տրանսպորտի թվային դարաշրջան» տրանսպորտի թվային տեխնոլոգիաների զարգացման ընկերակցության նախագահ Ալեքսանդր Սյոմկինի աշխատանքային հանդիպմանը, որը կայացել է Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում: Բանակցությունների ընթացքում ԵՏՀ նախարարը տեղեկացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգի իրականացման մասին, որը ստացել է ԵՏՀ խորհրդի հավանությունը այս տարվա հունվարին: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել իրականացման ենթակա բազային ծառայությունների ցանկի, ինչպես նաև Միության երկրների ԽՏՀ տեղեկատվական փոխգործակցության ձևաչափերին ներկայացվող պահանջների միասնականացման մասին: «Հաշվի առնելով մեր պետություններում ԽՏՀ ներդրման տարբեր մակարդակը՝ չափազանց կարևոր է ստեղծել ԵԱՏՄ անկարան թվային տարածք, որը հիմնված կլինի միասնականացված ստանդարտների ու պահանջների վրա», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: Կողմերը պայմանավորվել են շարունակել նշված հարցերի քննարկումը սեպտեմբերին կայանալիք «Ռուսաստանի խելացի տրանսպորտային համակարգեր. Տրանսպորտի թվային դարաշրջան»  ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում:
30 հունիսի 2025 Թաիլանդի ձեռնարկատերերը դրական են գնահատել ԵԱՏՄ շուկայում աշխատանքի հեռանկարները Թաիլանդի ձեռնարկատիրական համայնքի հարցումով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Ռուսաստանի Դաշնությունում Թաիլանդի Թագավորության դեսպանության և Մոսկվայում Թայլանդի առևտրի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է «ԵԱՏՄ. հեռանկարային շուկաներ Թաիլանդի ձեռնարկատերերի համար դինամիկ միջազգային առևտրի պայմաններում» թեմայով առցանց սեմինար: «Ձևավորվել է Եվրասիական տնտեսական միության և Թաիլանդի փոխգործակցության զարգացած և հասկանալի ենթակառուցվածք: ԵՏՀ-ն և Թաիլանդի կառավարությունը շարունակում են իրականացնել 2018 թվականին կնքված համագործակցության հուշագիրը: Կայացել է համատեղ աշխատանքային խմբի երկու նիստ: Սահմանվել են առավել հետաքրքրություն ներկայացնող համագործակցության առանցքային ոլորտներ», — պատմել է ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը: Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ և Թաիլանդի երկխոսությունը բաց է բիզնեսի համար: ԵՏՀ-ի կողմից կազմակերպվող միջոցառումների մեծ մասը, այդ թվում՝ որոնք ուղղված են ԱՍԵԱՆ-ի երկրներին, անցկացվում է բիզնես լսարանի համար և թույլ է տալիս ուղիղ հաղորդակցություն ստեղծել ձեռնարկատերերի միջև: Վարչության ղեկավարը նշել է համագործակցության հնարավեր հեռանկարային ոլորտները, որոնք կարող են դառնալ ԵԱՏՄ և Թայլանդի միջև՝ գործարար շրջանակների մասնակցությամբ, երկխոսության զարգացման շարժիչ ուժը: Դրանք են թվայնացումը, արդյունաբերական համագործակցությունը և պարենային անվտանգությունը, տրանսպորտը և լոգիստիկան, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների հատվածը՝ ներառյալ վճարումների կատարման հարցերը: Թաիլանդի Թագավորության առևտրի նախարարության միջազգային առևտրին աջակցության վարչության տնօրեն Սունանտա Քանգվալքուլքիջն իր հերթին դրական է գնահատել ԵԱՏՄ յուրաքանչյուր պետության հետ Թաիլանդի առևտրատնտեսական համագործակցության բարձր ներուժի իրականացման հնարավորությունը: Սեմինարի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շուկա մուտքի գործնական ընթացակարգերը, Միությունում առևտրային քաղաքականությունը և մաքսասակագնային կարգավորումը, արդյունաբերության, տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտում անդամ պետությունների և Թաիլանդի համագործակցության ներուժը: Թաիլանդի գործարար շրջանակների ներկայացուցիչները տեղեկատվություն են ներկայացրել ԵԱՏՄ շուկայում իրենց աշխատանքի դրական օրինակների մասին:
Ցուցադրել ավելին