Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 5

08 հոկտեմբերի 2025 ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ի փորձագետները քննարկել են մրցակցության հարցեր ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետգնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը ԱՍԵԱՆ-ի մրցակցության հարցերով փորձագիտական խմբի 35-րդ նիստի հատուկ նստաշրջանում խոսել է մրցակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության համագործակցության որոշ արդյունքների և փոխգործակցության հեռանկարների մասին: «Մրցակցության հարցերով ԵՏՀ-Ասեան հատուկ նստաշրջանների անցկացումն արդեն լավ ավանդույթ է դարձել: Դա մեզ թույլ է տալիս հետևողական երկխոսություն վարել և զարգացնել համագործակցությունը գործնական հարթությունում», — նշել է Արմինե Հակոբյանը: Նստաշրջանի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում և ԱՍԵԱՆ-ի երկրներում մրցակցային քաղաքականությանը և իրավակիրառությանը նվիրված սեմինարի արդյունքները, որն անցկացվել է Հանձնաժողովի կողմից ընթացիկ տարվա հուլիսին: Նշվել են ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի գործունեության այն ուղղությունները, որոնք, ըստ սեմինարի արդյունքների, հատուկ հետաքրքրություն են առաջացրել: Դրանք, մասնավորապես, վերաբերում են ԱՍԵԱՆ-ի ազգային մրցակցային մարմինների փոխգործակցության հաջող ձևաչափերին, դրանց գործունեության գնահատման մեթոդաբանությանը, իրավակիրառության մի շարք առանձնահատկություններին: ԱՍԵԱՆ-ին հետաքրքրել են մրցակցության հարցերով տարածաշրջանային կազմակերպությունների՝ Հանձնաժողովի կողմից ամեն տարի անցկացվող հանդիպումների արդյունքները, ինչպես նաև այս ոլորտում ԵՏՀ-ի լիազորությունների ձևավորման փորձը: «Չնայած ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում ինտեգրման տարբեր մակարդակներին, ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի մրցակցության ոլորտի լիազորությունների և գործառույթների տարբերություններին, երկու ինտեգրացիոն միավորումների նպատակը մեկն է՝ բարեխիղճ մրցակցության համար պայմանների ապահովումը, — ընդգծել է Արմինե Հակոբյանը: — Այս նպատակի իրականացման համար մենք պատրաստ ենք ուսումնասիրել միմյանց լավագույն փորձը և ներդնել այն մեր աշխատանքում»: Նիստի մասնակիցները կողմ են արտահայտվել քննարկումները սեմինարների և խորհրդակցությունների ձևաչափով, ինչպես նաև երկխոսությանը մրցակցության ոլորտի ինտեգրացիոն տարածաշրջանային կազմակերպությունների մասնակցության միջոցով շարունակելու մասին Հանձնաժողովի առաջարկին: Միջոցառմանը մասնակցել են ԱՍԵԱՆ պետությունների մրցակցային մարմինների, ինչպես նաև ԱՍԵԱՆ քարտուղարության ներկայացուցիչներ:  
08 հոկտեմբերի 2025 Ռուսլան Դավիդով. «Թվային մաքսային գործիքները կարող են պաշտպանել ԵԱՏՄ երեխաների համար նախատեսված ապրանքների ապօրինի ներմուծումից» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» միջազգային համաժողովի թեմատիկ նստաշրջանի ընթացքում խոսել է ԵԱՏՄ տարածքում արդեն կիրառվող և երեխաների համար նախատեսված ապրանքների ապօրինի ներմուծման դեմ ուղղված հեռանկարային միջոցներ համարվող թվային գործիքների մասին: ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարն ընդգծել է թվայնացման երեք հիմնական գործիքը՝ նավիգացիոն կապարակնիքները, ապրանքների թվային մակնշումը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ինչպես Միության մաքսային սահմանով, այնպես էլ Միության ներսում ապրանքներ տեղափոխելիս: Ըստ Ռուսլան Դավիդովը՝ թվային մակնշումն արդեն իսկ լայնորեն կիրառվում է ԵԱՏՄ երկրներում: Մակնշմամբ տարբեր ապրանքային խմբերի ընդգրկման մակարդակը կարող է տարբերվել ըստ պետությունների, սակայն աշխատանքը շարունակվում է և թույլ է տալիս հետագծել կոնկրետ միավոր ապրանքի շրջանառության օրինականությունը: ԵՏՀ նախարարը հիշեցրել է, որ նավիգացիոն կապարակնիքները լիարժեք կսկսեն կիրառվել 2026 թվականի փետրվարից. նման որոշում է ընդունել Հանձնաժողովի Կոլեգիան: Ապրանքների փոխադրման ընթացքում էլեկտրոնային փաստաթղթերի ներդրումը տրամաբանական քայլ է թվային էկոհամակարգի ձևավորման և ապրանքների ներմուծման գործում և արտահանման թափանցիկության բարելավման հետագա աշխատանքում: «Այս գործիքների ներդրումը հեռանկարում թույլ կտա ձևավորվել մեծ տվյալներ ապրանքների տեղաշարժի մասին, որոնք վերլուծվելու են ոչ միայն մաքսային մարմինների, այլև այլ շահագրգիռ վերահսկող կառույցների կողմից, ինչը կարող է բացահայտել կասկածելի և վտանգավոր մատակարարումները, այդ թվում՝ մանկական ապրանքների մատակարարումները», — նշել է Ռուսլան Դավիդովը: ԵՏՀ նախարարն իր ելույթում հավելել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանձնարարությամբ Հանձնաժողովն իրականացնում է ԵԱՏՄ ապրանքների ներմուծման հայտարարագրման մշտադիտարկում և վերլուծություն, և այդ վերլուծության արդյունքները օգտակար էին ապօրինի արտադրանքի ներմուծման դեմ պայքարում: «Այս տարվա հուլիսին Հանձնաժողովի Կոլեգիան ԵԱՏՄ անդամ պետություններին ուղղված հանձնարարական է ընդունել մաքսային հայտարարագրի 31-րդ սյունակի լրացման ստուգմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու մասին. խոսքը ներմուծվող հագուստի և կոշիկի նկարագրության լիարժեք լինելու մասին: Մենք հասկանում ենք, որ եթե հայտարարագրում նշված չեն արտիկուլը, մոդելը, արտադրողը և ապրանքային նշանը, ապա ներմուծման օրինականության վերահսկողություն էապես դժվարանում է: Նա նաև ընդգծել է կոնտրաֆակտի և կեղծիքի դեմ պայքարում ջանքերի համաժամացման ուղղությամբ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների պետական մարմինների ակտիվ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:
08 հոկտեմբերի 2025 Մաքսիմ Երմոլովիչն աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության փոխնախագահ Բոլատ Սամբետովի հետ Հոկտեմբերի 8-ին Աստանայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային քաղաքականության նախարար Մաքսիմ Երմոլովիչը մրցակցության ոլորտի արդիական հարցեր է քննարկել Ղազախստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության փոխնախագահ Բոլատ Սամբետովի հետ:   Կողմերն առանձին ուշադրություն են դարձրել Ղազախստանի գործադիր վարույթին և դատական կարգադրիչների կարգավիճակին վերաբերող օրենսդրության կատարելագործման հարցերին: Անդրադարձել են նաև իրավակիրառության որոշ հարցերին, այդ թվում՝ կապված մրցակցության ընդհանուր կանոնները խախտողների նկատմամբ Հանձնաժողովի ընդունած որոշումների պատճառաբանված ներկայացումներին և հարկադիր կատարմանը: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում կատարվող վերջին փոփոխությունները՝ ԵԱՏՄ դատարանում Հանձնաժողովի մրցակցության ոլորտի որոշումների և գործողությունների բողոքարկման մասով: «Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ աշխատանքի առանցքային ուղղությունների և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում բարդությունների լուծման հնարավոր ձևաչափերի մասին», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը: Բացի այդ, կողմերը քննարկել են «5+1» ձևաչափով Միության երկրների լիազոր մարմինների ղեկավարների և Մաքսիմ Երմոլովիչի առաջիկա խորհրդակցության օրակարգը, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի հոկտեմբերին Բրեստում: 
08 հոկտեմբերի 2025 Գոհար Բարսեղյանը մասնակցել է «Ոսկե աշուն 2025» ցուցահանդեսի միջոցառումներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ռուսաստանի «Ոսկե աշուն 2025» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը և լիագումար նստաշրջանին: Միջոցառման ընթացքում քննարկվել են գյուղարտադրության արագացված աճի նպատակով ագրարային շուկան թվային մոդելի վերափոխելու գործիքները, փոքր, միջին և խոշոր բիզնեսի ձեռնարկություններում նոր տեխնոլոգիաների ներդրման մեխանիզմները: Նշվել է, որ Հանձնաժողովը ձեռնարկատերերին հնարավորություններ է ընձեռում, այդ թվում՝ ֆինանսական հնարավորություններ, տարածաշրջանային տնտեսությանը ակտիվորեն մասնակելու համար: Ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը ծանոթացել է ԱԱՀ ընկերությունների առաջադեմ մշակումներին: «Ոսկե աշուն 2025» միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը, ՌԴ թվային զարգացման նախարար Մաքսիմ Շադաևը, ոլորտային և հասարակական կազմակերպությունների, ընկերակցությունների, միությունների, ագրոարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ղեկավարներ:
08 հոկտեմբերի 2025 ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային հատվածը աճի մեծ ներուժ ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տուրիզմի զարգացման հայեցակարգը անդամ պետությունների ղեկավարները կարող են ստորագրել մինչև 2025 թվականի վերջ: Այս մասին Աստանայում՝ Kazakhstan Travel Forum Սայահաթ 2025 համաժողովում հայտարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Լուսինե Բագրատունին: «Սա ռազմավարական փաստաթուղթ է, որը կսահմանի ոլորտի զարգացման առանցքային ուղղությունները և Միությունում ներքին զբոսաշրջության խթանման միջոցները», — ընդգծել է Լուսինե Բագրատունին: ԵՏՀ ներկայացուցիչը խոսել է Հանձնաժողովի հարթակում զբոսաշրջության ոլորտի՝ Միության երկրների հետ համատեղ նախաձեռնությունների իրականացման, եվրասիական զբոսաշրջային երթուղիների մշակման և զարգացման, ինչպես նաև ԵԱՏՄ տեղեկատվական պորտալում զբոսաշրջության մասին թեմատիկ բաժնի ստեղծման մասին: Համաժողովի մասնակիցները միակարծիք էին, որ Եվրասիական տնտեսական միության պետությունների զբոսաշրջային ոլորտն ունի աճի զգալի ներուժ: Kazakhstan Travel Forum Սայահաթ 2025 համաժողովին մասնակցել են խոշորագույն զբոսաշրջային օպերատորներ, պետական մարմինների, միջազգային զբոսաշրջային ընկերակցությունների ներկայացուցիչներ և առաջատար ոլորտային փորձագետներ: