10 հունիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն մշակում է ԵԱՏՄ տարածքում բարեխիղճ մրցակցություն ապահովման մեխանիզմներ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի գլխավորությամբ, մասնակցել է Մոսկվայում կայացած «Հակամենաշնորհային համաժողով-2025»-ին, որը կազմակերպվել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության և Հակամենաշնորհային փորձագետների ընկերակցության կողմից։ Լիագումար նստաշրջանում Մաքսիմ Երմոլովիչը ներկայացրել է ԵՏՀ-ի հիմնական նվաճումները մրցակցության ոլորտում, Եվրասիական տնտեսական միության մրցակցային իրավունքի առանցքային փոփոխությունները, Հանձնաժողովի կողմից կատարված շուկայի հատվածային հետազոտությունների առանձին ասպեկտներ։ Քննարկվել է բլոկի փոխգործակցությունը ազգային մրցակցային գերատեսչությունների հետ, մրցակցության ոլորտում ԵՏՀ-ի աշխատանքի հեռանկարային ուղղությունները։ «Մրցակցության բլոկը շատ է կարևորում մասնագիտական համայնքի հետ փոխգործակցության ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և մրցակցային քաղաքականության արդիական հարցերի քննարկմանը։ «Այս ամենը նպաստում է ԵԱՏՄ տարածքում բարեխիղճ մրցակցության ապահովման արդյունավետ իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը։ Մաքսիմ Երմոլովիչը շեշտել է, որ ԵՏՀ-ն այսօր ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցային միջավայրը պահպանելու համար. ձևավորվել է իրավակիրառ պրակտիկա, մրցակցային իրավունքն շարունակաբար կատարելագործվում է։ «Մենք աշխատում ենք Հանձնաժողովի ներկայությունը անդրսահմանային շուկաներում ընդլայնելու, ինչպես նաև դրանցում մրցակցության սկզբունքների ու կանոնների մասին տնտեսավարող սուբյեկտների իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ», — նշել է ԵՏՀ նախարարը։  
10 հունիսի 2025 ՉԺՀ-ից և Ուկրաինայից ցինկապատ գլանվածքի նկատմամբ հակագնագցման տուրքը երկարաձգվել է հինգ տարի ժամկետով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան երկարաձգել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Ուկրաինայից ծագող ցինկապատ գլանվածքի հակագնագցման տուրքի գործողությունը մինչև 2030 թվականի հունիսի 9-ը ներառյալ։ «Որոշումն ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Ներքին շուկայի պաշտպանության վարչության կողմից սկսված կրկնակի հակագնագցման հետաքննության արդյունքների հիման վրա, որը պայմանավորված էր Եվրասիական տնտեսական միության երկրների գլանվածք արտադրողների դիմումի հիման վրա կիրառված միջոցի գործողության ժամկետը լրանալով», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Դիմումը ներկայացրել են «Մագնիտոգորսկի մետաղագործական կոմբինատ» ՀԲԸ-ն, «Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատ» ՀԲԸ-ն և «Սևերստալ» ՀԲԸ-ն։ ՉԺՀ-ից և Ուկրաինայից ցինկապատ գլանվածքի նկատմամբ հակագնագցման տուրքը սահմանվել է ԵՏՀ Կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի N 209 որոշմանը համապատասխան։ ՉԺՀ-ից գլանվածքի նկատմամբ տուրքի չափը կազմում է մաքսային արժեքի 12.69%-ից 17%՝ կախված արտադրողի, իսկ Ուկրաինայից գլանվածքինը՝ մաքսային արժեքի 23.9%-ը: N 209 որոշմամբ նաև հավանություն է տրվել Չինաստանի մի շարք ընկերությունների գնային պարտավորություններին։ Միջոցի գործողությունը երկարաձգվել է կրկնակի հետաքննության անցկացման ժամկետով։
10 հունիսի 2025 Օլգա Պրուդնիկովան նշանակվել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն Օլգա Ֆիլիպի Պրուդնիկովան ծնվել է Մոգիլյովում (Բելառուսի Հանրապետություն): 1989 թվականին ավարտել է Բելառուս-Ռուսական համալսարանը (ինժեներ-ֆիզիկոս), 1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Բելառուսի իրավաբանական ինստիտուտը՝ «Իրավագիտություն» (իրավաբան) մասնագիտությամբ, 2010 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան՝ «Տնտեսագիտություն և կառավարում արդյունաբերական ձեռնարկությունում» մասնագիտությամբ, և 2024 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան՝ «Պետական և տեղական կառավարում» մասնագիտությամբ։ Իր աշխատանքային կարիերան սկսել է 1989 թվականին «Մոգիլյովէներգո» ՀՈՒՁ-ում, որտեղ աշխատել է մինչև 2010 թվականը՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ 2010-ից 2013 թվականներին աշխատել է «ՕԴՈՒ» ՀՈՒՁ-ում։ 2013-ից 2017 թվականներին աշխատել է որպես «Բելէներգո» էլեկտրաէներգետիկայի պետական ձեռնարկատիրական միավորման արտադրատեխնիկական վարչության պետ: 2017 թվականի հունվարից մինչև 2025 թվականի մայիս՝ Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ։ 2025 թվականի հունիսի 2-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության տնօրեն։
06 հունիսի 2025 Չինարա Մամբետալիևան մասնակցել է «ՌեգԼեկ 2025. կարգավորող պրակտիկա և դեղամիջոցների գրանցում» խորհրդաժողովին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Չինարա Մամբետալիևան Մոսկվայում կայացած «ՌեգԼեկ 2025. կարգավորող պրակտիկա և դեղամիջոցների գրանցում» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում ներկայացրել է դեղերի շրջանառության կարգավորման կատարելագործման, գրանցման արդյունավետության բարձրացման և բուժառուների համար որակյալ դեղամիջոցների հասանելիության ապահովման առանցքային հարցեր: ԵՏՀ ներկայացուցիչը լիագումար նստածրջանում ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի զարգացման հիմնական ուղղությունները» թեմայով զեկույց։ Մասնավորապես, նա խոսել է միասնական մոտեցումների հիման վրա դեղերի գրանցմանը ներկայացվող պահանջների ներդաշնակեցման գործընթացների խորացման, գրանցման ընթացակարգերի և փորձաքննությունների արդյունքների փոխադարձ ճանաչման մեխանիզմների ընդլայնման, անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցության համար ենթակառուցվածքի զարգացման, դեղամիջոցների թափանցիկության և հետագծելիության ապահովման մասին:
05 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Հունիսի 5-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժան Հանհուեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության հեռանկարները: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության երկրների առանցքային արտաքին տնտեսական գործընկերներից է:  Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, բացության և ռազմավարական փոխգործակցության սկզբունքների վրա», — ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը: 2019 թվականին Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2024 թվականը ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է և հասել 280 մլրդ դոլարի: Հանդիպման արդյունքում կողմերը վերահաստատել են տնտեսության մի շարք առաջնահերթ ոլորտներում հետագա փոխգործակցության խորացման ցանկությունը: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ՉԺՀ-ի պետական իշխանության մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Մինսկում 2025 թվականի հունիսի 26-27-ին կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի աշխատանքներին: Չժան Հանհուեյն իր հերթին հրավիրել է Բակիտժան Սագինտաևին Պեկին՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարված հաղթանակին նվիրված շքահանդեսին: Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության և անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, ստորագրվել է 2018 թվականին Աստանայում:
05 հունիսի 2025 ԵՏՀ-ն և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը շարունակել են երկխոսությունը միջազգային առևտրային իրավունքի շուրջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի հետ համատեղ երկրորդ վեբինարն է անցկացրել, որը նվիրված էր միջազգային առևտրային իրավունքի արդիական հարցերին. սեմինարին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներ: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի փորձագետները ներկայացրել են մի շարք ուղղություններով կատարված առանցքային մշակումներ: Դրանց թվում են անվճարունակության (սնանկության) մասին օրենսդրությունը, միջազգային միջնորդությունն ու արբիտրաժը, ինչպես նաև ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխումը: ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Լուսինե Թումյանը նշել է, որ համաշխարհային տնտեսության սրընթաց փոխակերպման պայմաններում միջազգային իրավունքը էլ ավելի կարևոր դեր է կատարում: «ԵՏՀ-ի և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի միջև երկխոսությունն ուղղված է փոխգործակցության զարգացմանը, թույլ է տալիս ծանոթանալ այս ոլորտում առաջատար միջազգային փորձին: Մենք շատ արժեքավոր ենք համարում միջազգային առևտրային իրավունքի նորմերի կատարելագործման շուրջ համատեղ աշխատանքներում փորձի փոխանակումը», — նշել է Լուսինե Թումյանը: Հանձնաժողովի ներկայացուցիչը կարևորել է ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի հետ ԵԱՏՄ պետությունների ակտիվ երկխոսությունը, որը, նրա կարծիքով, երկրներին թույլ է տալիս ոչ միայն տեղեկացված լինել արդիական միտումների և գլոբալ նախաձեռնությունների մասին, այլև մասնակցել միջազգային իրավական ստանդարտների ձևավորմանը: Կայացած քննարկումը մասնակիցներին թույլ տվեց ընդլայնել գիտելիքները ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի մեխանիզմների և գործիքների մասին, քննարկել ԵԱՏՄ շրջանակներում միջազգային առևտրային իրավունքի կիրառման պրակտիկաները: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը (UNCITRAL) ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովն է: Ստեղծվել է 1966 թվականին միջազգային առևտրի իրավունքի միասնականացմանը և ներդաշնակեցմանն աջակցելու համար: ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի ոլորտի հիմնական իրավաբանական մարմինն է: Այս տարվա մայիսի 26-ին կայացել է ԵՏՀ-ի և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի առաջին համատեղ վեբինարը:
Ցուցադրել ավելին