Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7176
20 հոկտեմբերի 2025
ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների փորձագետներին ներկայացրել է անբարեխիղճ մրցակցության կանխման հարցերով իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն Իրինա Իվանտեյը մասնակցել է «Անբարեխիղճ մրցակցություն և ոչ պատշաճ գովազդ: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկությունները» թեմայով միջազգային խորհրդաժողովին: Միջոցառման մասնակիցները քննարկել են անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարի իրավական հիմքերը, հակամենաշնորհային և քաղաքացիական կարգավորման համադրությունը, դատական և իրավակիրառ պրակտիկաները, ազգային իրավունքի անդրսահմանային կիրառման մեխանիզմները: Իրինա Իվանտեյը հայտնել է, որ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին ԵՏՀ-ի կողմից քննարկված նյութերի մեծ մասը կազմում են անբարեխիղճ մրցակցության կանխման հարցերը: «Խախտումների տվյալ կազմի մասով նախատեսված է կանխիչ միջոցի՝ խախտման նշանների վերացման անհրաժեշտության մասին նախազգուշացման տրամադրման կիրառում: Նման նախազգուշացումների կատարելիությունը կազմում է շուրջ 80%», — հայտնել է ԵՏՀ ներկայացուցիչը՝ նշելով, որ թվային տնտեսության զարգացման պայմաններում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները նույնպես տեղափոխվում են «թվային միջավայր»: «Մրցակիցների միջև քննվող էլ ավելի մեծ թվով վեճերը կապված են էլեկտրոնային առևտրի հարթակներում ապրանքների իրացման հետ: Դիմողների թվում էլ ավելի հաճախ են հանդիպում փոքր բիզնեսի ներկայացուցիչները, ինչը պայմանավորված է ԵԱՏՄ տարածքում ապրանքների իրացման ավելի պարզ և հարմարավետ եղանակի՝ մարկետփլեյսերի օգտագործմամբ», — նշել է ԵՏՀ ներկայացուցիչը: Անբարեխիղճ մրցակցության գործերում ևս մեկ նկատվող միտում է ապրանքային շուկաների փոփոխությունը: Եթե նախկինում դրանք ավելի խոշոր արդյունաբերական ապրանքների շուկաներ էին, ապա այսօր դրանք հաճախ առանձին սպառողական ապրանքների շուկաներ են: Միջոցառմանը մասնակցել են անդամ ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային մարմինների, Դատարանի փորձագետներ և իրավաբանականա կազմակերպությունների ներկայացուցիչներ:
20 հոկտեմբերի 2025
Հավանություն է տրվել ԵԱՏՄ-ում տեխկանոնակարգերի մշակման պլանի թարմացմանը
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանում կատարվող փոփոխությունները քննարկել են ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախաար Վալենտին Տատարիցկու նախագահությամբ կայացած պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստում: Ընդունված որոշումների թվում է ԵԱՏՄ «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխկանոնակարգում կատարվելիք փոփոխությունների մշակման պլանի լրացումը: Հավանություն է տրվել երեք՝ «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին», «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված այրվող բնական գազի անվտանգության մասին» և «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխություններին: Նաև հավանություն է ստացել ԵԱՏՄ «Փաթեթավորման անվտանգության մասին» տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի լրացումը, որը ներառում է հինգ նոր միջպետական ստանդարտի մշակում. դրանցից մեկը հիմնված կլինի միջազգային ստանդարտի, չորսը՝ Բելառուսի Հանրապետության ազգային ստանդարտների վրա»: Խորհրդատվական կոմիտեի անդամները հավանություն են տվել ԵԱՏՄ տարածք մեղրատու մեղուների (մեղվամայրերի և մեղվափաթեթների) ներմուծմանը և Միության երկրների միջև տեղափոխումներին վերաբերող միասնական անասնաբուժական պահանջների փոփոխություններին: Փոփոխությունների շրջանակներում նման փաթեթների համար սահմանվում է տրոպիլելապսի (Tropilaelaps spp տզի) մասով տարածքի էպիզոոտիկ բարեկեցության հաստատման պահանջը: Նաև կթարմացվի անասնաբուժական հավաստագրի ձևը:
20 հոկտեմբերի 2025
Վահագն Ղազարյան. «ԵԱՏՄ-ում մակնշման զարգացման համար անհրաժեշտ է անշեղորեն պահպանել Միության իրավունքը և գործարկել ԻՏՀ միջոցով փոխգործակցությունը»
Հոկտեմբերի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանն Աստանայում ելույթ է ունեցել «Թվային մակնշում: Շուկայի մակնշումը՝ որպես տնտեսական աճի հիմքը» թեմայով միջազգային համաժողովին, որտեղ խոսել է պրոֆիլային համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից յոթ տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների մակնշման ներդրման արդյունքների մասին, ինչպես նաև նախանշել հիմնական ռիսկերը հետագա զարգացման համար: «Մակնշման համակարգի գործող կոնֆիգուրացիայի պայմաններում մակնշվող ապրանքների թվի ընդլայնումն իր մեջ ոչ միայն դրական արդյունքներ է կրում, այլև ստեղծում Միության տարածքում ապրանքների տեղաշարժի ազատության սահմանափակման սպառնալիքներ», — նշել է Վահագն Ղազարյանը: ԵՏՀ վարչության տնօրենը պարզաբանել է, որ ներկայումս առկա է ռիսկի երկու կրիտիկական խումբ: Առաջինը կապված է մակնշման ներդրման մասին ծանուցումներ ուղարկելու ժամկետների պահպանման մասով Միության իրավունքի դրույթները ԵԱՏՄ մի շարք երկրների կողմից չկատարելու հետ: Երկրորդը՝ հաշվի առնելով արդեն մակնշման ենթակա կամ ապագայում նախատեսվող ապրանքային խմբերի մեծ քանակը, վերաբերում է մակնշման համակարգի օպերատորների միջև երկկողմ հիմունքներով, առանց ինտեգրացիոն հատվածի կիրառման, տեղեկատվական փոխանակման ընթացիկ կազմակերպմանը: «Նշված ռիսկերի վերացումը թույլ կտա բարելավել մակնշման համակարգը ապորինի արտադրանքի շրջանառության դեմ ավելի արդյունավետ պայքարի համար», — ընդգծել է Վահագն Ղազարյանը: Դրա հետ մեկտեղ համաժողովի շրջանակներում էլեկտրոնային առևտրի և ապրանքների մակնշման բաժնի պետ Իլյա Կաբանովը զեկուցել է ԵԱՏՄ պետություններում մակնշման ներդրման ձեռք բերված հիմնական արդյունքների մասին, օրինակ՝ շուկայի ճերմակեցումը, կեղծ արտադրանքի մակարդակի նվազեցում, օրինական արտադրողների թվի ավելացումը, բարեխիղճ արտադրողների եկամտաբերության աճը և բյուջեի համալրման մակարդակի բարձրացումը:
20 հոկտեմբերի 2025
Վիտալի Վովկը խոսել է ԵԱՏՄ շրջանակներում ֆինկոոպերացիայի մեխանիզմի հնարավորությունների մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Վիտալի Վովկը ԱՊՀ տնտեսական զարգացման գործարար կենտրոնի Ներդրումների և տնտեսական զարգացման կոմիտեի նիստում ներկայացրել է ֆինկոոպերացիայի մեխանիզմը: Միջոցառումն ուղղված էր բիզնեսի, իշխանության մարմինների և զարգացման ինստիտուտների ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացմանը, փորձի փոխանակմանը և արդյունաբերական համագործակցության ամրապնդման համար համատեղ լուծումների մշակմանը: Միջոցառման ընթացքում քննարկվել են ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում արդյունաբերական ինտեգրման զարգացման առանցքային ուղղությունները, կոոպերացիոն նախագծերին աջակցության մեխանիզմների կիրառման փորձը, ներդրումների ներգրավման մեխանիզմները և արդյունաբերական ենթակառուցվածքի ստեղծման խթանման միջոցները: «Գլոբալ տեխնոլոգիական շուկաների վերագործարկման և իրական հատվածում լոգիստիկ վերաբաժանումների պայմաններում անհրաժեշտ է ապահովել ներդրումների ներհոսքի և տեխնոլոգիաների փոխանցման աճը, խթանել առանձնահատուկ ռեգուլյատոր ռեժիմով արտահանմանն ուղղված արտադրատեխնոլոգիական գոտիների ստեղծումը, — նշել է Վիտալի Վովկը: — Արդյունաբերության որակյալ զարգացման ևս մեկ գործիք կարող է դառնալ Եվրասիական տեխնոլոգիական հարթակների վերագործարկումը և Իրավասությունների եվրասիական կենտրոնների ձևավորումը, որոնց ծառայում են բիզնեսի և գիտության նախաձեռնությունների ծայրակցման համար: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ դրանք նախագծեր ձևավորեն ոչ թե եզակի ռեժիմով, այլ միջպետական նախագծային կոնվեյերի ձևաչափով»: Վիտալի Վովկի կարծիքով, այս նախաձեռնությունների իրագործումը թույլ է տալիս արդյունաբերությունում համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման վերազգային մեխանիզմը: «Մեր գործիքը ճկուն է և համապիտանի. այն հեշտությամբ համադրվում է աջակցության գոյություն ունեցող ցանկացած պետական միջոցների հետ, — ընդգծել է Վիտալի Վովկը: — Մեխանիզմի շրջանակներում նախատեսված է նորարարական արդյունաբերական արտադրանքի թողարկմանն ուղղված է ԳՀՓԿԱ-ների ֆինանսավորում: Կարևոր է նաև մեխանիզմին հատուկ պայմաններով ԵԱՏՄ երկրների այնպիսի համատեղ ձեռնարկությունների մասնակցության հնարավորությունը, որոնք ստեղծվել են ԱՊՀ-ից գործընկերների մասնակցությամբ: Վիտալի Վովկն անդամ պետությունների բիզնեսին հորդորել է ավելի ակտիվորեն միանալ ֆինկոոպերացիայի մեխանիզմին:
20 հոկտեմբերի 2025
Օլգա Պրուդնիկովա. «ԵԱՏՄ-ն լայն հնարավորություններ ունի էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման համար»
Այս մասին Մոսկվայում հոկտեմբերի 15-ից 17-ն ընթացող «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած «ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրները՝ արդար էներգետիկայի ձևավորման ճանապարհին» նստաշրջանում հայտնել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն Օլգա Պրուդնիկովան: Օլգա Պրուդնիկովան նշել է, որ Միությունում մեծ ուշադրություն է դարձվում ատոմային էներգետիկայի զարգացմանը. «ԵԱՏՄ երեք անդամ պետություն (Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը) իրենց էներգետիկ հաշվեկշռում ունեն ատոմային կայաններ: Սկսել են ԱԷԿ կառուցել նաև Ղազախստանի Հանրապետությունում: Միությունում ընդհանուր առմամբ էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության շուրջ 20%-ը բաժին է ընկնում ատոմային էներգետիկային: Դա էներգիայի մաքուր աղբյուր է, որը մեծ հեռանկարներ ունի»: ԵԱՏՄ-ում էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը նախատեսվում է երկարաժամկետ հեռանկարում և համարվում է գերակա ուղղություն: Այս կապակցությամբ ԷՎԱ-ների զարգացման հարցերն արտացոլվել են «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականի ընկած ժամանակահատվածի համար ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում: Նաև ՌԷՇ-2025-ի շրջանակներում կայացել է Օլգա Պրուդնիկովայի աշխատանքային հանդիպումը Իրանի էներգետիկ բորսայի գլխավոր տնօրեն Մոհամադ Նազիֆիի հետ, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել էներգետիկ պաշարների բորսայական առևտրի շրջանակներում հետագա շփումների մասին: Կողմերը նաև քննարկել են երկարաժամկետ հեռանկարում համագործակցության խորացման հարցեր: «ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրները՝ արդար էներգետիկայի ձևավորման ճանապարհին» նստաշրջանին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը, Սուդանի Հանրապետության էներգետիկայի և նավթի արդյունաբերության նախարար Իբրահիմ Էլմուտասիմը և այլոք:
17 հոկտեմբերի 2025
Գոհար Բարսեղյանը և Օքսանա Լուտը քննարկել են ԱԱՀ ոլորտի արդիական հարցեր
Հոկտեմբերի 17-ին «Ոսկե աշուն 2025» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի արդյունքների հիման վրա կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ: Նախարարները քննարկել են ագրոարդյունաբերական համալիրի մասով ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախապատրաստման ընթացքը: Քննարկվել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի՝ նոյեմբերի 13-ին Մինսկում կայանալիք հերթական նիստի օրակարգի հարցեր: Կողմերն անդրադարձել են անդամ պետությունների ԱԱՀ ոլորտի կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի ձևավորման մոտեցումներին: «Այս ֆինանսական գործիքի ներդրումը կարևոր գործնական քայլ է ԱԱՀ ոլորտի համատեղ նախագծերի իրականացման համար, որոնք թույլ են տալիս գործարկել ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր շուկայի մասշտաբը, օգտագործել կողմերի տեխնոլոգիական և արտադրական իրավասությունները, տնտեսական գործունեության շահավետ տնտեսական պայմանները», — նշել է Գոհար Բարսեղյանը: Գոհար Բարսեղյանը և Օքսանա Լուտը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի զարգացմանն ուղղված փոխգործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2026 թվականին ԵԱՏՄ պետությունների ԱԱՀ ինտեգրման և նորարարական զարգացման հեռանկարների քննարկման համար Եվրասիական ագորարդյունաբերական կոնգրես անցկացնելու մասին:
17 հոկտեմբերի 2025
ԵՏՀ կենտրոնակայանում կայացել է ԵԱՏՄ հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի նիստը
Եվրասիական տնտեսական միության երկրների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվել են համապատասխանության գնահատման մարմինների իրավասության մակարդակին ներկայացվող պահանջների ներդաշնակեցման հարցեր: Միջոցառմանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին: Առանձնահատուկ ուշադրություն են դարձրել «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխկանոնակարգի հիման վրա տրանսպորտային միջոցների կառուցվածքի անվտանգության մասին վկայականներ (ՏՄԿԱՎ) տրամադրող հավատարմագրված լաբորատորիաների գործունեության թափանցիկության և պատասխանատվության բարձրացմանը: Քննարկվել են ՏՄԿԱՎ տրամադրող համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ընդհանուր մոտեցումներին վերաբերող կոնկրետ առաջարկներ: Այս մոտեցումները մշակվել են միջպետական աշխատանքային խմբի կողմից: «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը կարևորագույն խնդիր է, քանի որ դրանից ուղղակիորեն կախված են մարդկանց կյանքեր և փոխադրումների հուսալիությունը: Ուստի հատկապես կարևոր է ապահովել կառուցվածքների անվտանգության մասին փաստաթղթեր տրամադրող լաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունն ու պատասխանատվությունը: Շուկայի յուրաքանչյուր մասնակից պետք է հասկանա իր պատասխանատվությունը և հետևի սահմանված պահանջներին», — ընդգծել է Վալենտին Տատարիցկին: Քննարկվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում օրգանական արտադրանքի ճանաչման մասին նախագծի իրականացումը, մասնավորապես՝ փոխադարձ համեմատական գհանատումների անցկացումը և արտադրության հավաստագրման հավատարմագրման մարմինների գրանցամատյանի ձևավորումը: Քննարկվել են ԵԱՏՄ պետությունների միջև և երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման լրացուցիչ առաջարկներ: Առանձին ուշադրություն են դարձրել տրված հավաստագրերի և գրանցված հայտարարագրերի միասնական ցանկի հիման վրա արտադրողների կողմից լիազորված անձանց գրանցամատյանի ներդրմանը: Գրանցամատյանը ձևավորվում է թույլատրական տրամադրման սկզբունքով և կցված կլինի համապատասխանության գնահատման կոնկրետ փաստաթղթերին: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի որոշմամբ որպես ԵԱՏՄ մասին պայմանագրի իրականացման շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում հավատարմագրման զարգացման համար Միության օժանդակ մարմին։ 2025 թվականին Ղեկավարների խորհրդում նախագահում է Բելառուսի Հանրապետությունը՝ ի դեմս Բելառուսի հավատարմագրման պետական կենտրոնի:
17 հոկտեմբերի 2025
Մոսկվայում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մրցակցային պետական գնումների զարգացումը
Հոկտեմբերի 16-ին Մոսկվայում՝ «Պետական (մունիցիպալ) գնումները ԵԱՏՄ-ում» թեմայով միջազգային խորհրդաժողովում քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցային պետական գնումների՝ որպես տվյալ ոլորտի կարգավորման սկզբունքներից մեկի զարգացումը: Միջոցառմանը քննարկվել են թվայնացման հիման վրա պետական գնումների ոլորտում մրցակցության զարգացման, աճուրդների մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների կատարման, բանկային ուղեկցման և կադրերի պատրաստման մակարդակի բարձրացման ասպեկտները: Հատուկ ուշադրություն են դարձրել ազգային սերվիսների անդրսահմանային հասանելիության խնդրահարույց հարցերին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը խորհրդաժողովի մասնակիցներին տեղեկացրել է ԵԱՏՄ շրջանակներում պետգնումների շուկայում առկա միտումների մասին: Առանձին անդրադարձել է պետգնումների ոլորտի կարգավորման՝ Միության մասին պայմանագրով սահմանված նպատակների և սկզբունքների իրականացմանը: ԵՏՀ նախարարն ուշադրություն է դարձրել ոչ մրցակցային պետգնումների հատվածի գործունեությանը, որում ներկայունս ակտիվորեն ներդրվում են մրցակցային մեխանիզմներ: «Սա պայմաններ է ստեղծում պետական կարիքների համար ապրանքների անդրսահմանային մատակարարումների ավելացման համար: ԵԱՏՄ մի շարք երկրներում՝ Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում, օգտագործվում են «էլեկտրոնային խանութից» գնումները, կիրառվում «էլեկտրոնային կատալոգները», որոնք պարունակում են ապրանքների ստանդարտացված բնութագրերը», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարը պարզաբանել է, որ ԵԱՏՄ իրավունքով գնումների նման եղանակներ դեռևս նախատեսված չեն: Սակայն դրանց կիրառումն ակտիվորեն քննարկվում է փորձագետների կողմից: Անդամ պետությունների շահերից է բխում միասնական կարգավորման հիման վրա նորամուծությունների ներդրման համակարգվածության ապահովումը: Խորհրդաժողովն անցկացրել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկը՝ ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների, էլեկտրոնային առևտրի հարթակների և բիզնեսի ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ՉԺՀ ֆինանսների նախարարության Գանձապետարանի վարչության փոխտնօրեն Չան Յոնը:
Ցուցադրել ավելին