Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագրի նախագիծը դրա ստորագրումը կազմակերպելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ուղարկելու մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի անդամների նիստում։
Համաձայնագիրը նպատակ ունի միասնականացնել Եվրասիական տնտեսական միության երկրների մոտեցումները ապրանքները ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս արտահանման շրջանակներում դրանց ծագման որոշման և հաստատման հարցում, այդ թվում՝ անդամ պետություններում ծագումից կախված արտահանման կարգավորման միջոցների առկայության դեպքում:
«Բացի արտահանման հայտարարագրման ժամանակ արդյունավետ աշխատանքի կառուցումից, փաստաթուղթը նաև կնպաստի եվրասիական ապրանքների համար երրորդ երկրների շուկաների հասանելիությանը՝ Միությունից արտահանվող արտադրանքի ծագման փաստաթղթային հաստատման միասնական մեխանիզմների ձևավորման և ապրանքի ծագման մասին հավաստագրերի տրամադրում իրականացնող կազմակերպությունների հետ արտահանողների փոխգործակցության միջոցով», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Բացի այդ, Համաձայնագիրը կդառնա Միությունում ապրանքների ծագման ինքնուրույն հայտարարագրման համակարգի ներդրման մեկնարկային կետը, որը թույլ կտա պարզեցնել երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրերի շրջանակներում սակագնային արտոնություններ ստանալու գործընթացը։
Անդամ պետությունների կողմից անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն ավարտելուց հետո փաստաթղթի նախագիծը կներկայացվի ստորագրման, որը նախատեսվում է իրականացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի մակարդակով։
Տեղեկանք
ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագրի նախագիծը մշակվել է մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 3.1.7 կետին համապատասխան: Նշված Ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի համաձայն՝ Համաձայնագիրը անդամ պետությունների կողմից պետք է ստորագրվի ընթացիկ տարում: