Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7228

17 հուլիսի 2025 Պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեում քննարկել են ԵԱՏՄ մի շարք տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերի արդիականացումը Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի 60-րդ նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից ԵՏՀ գիտահետազոտական աշխատանքների պլանի առնչությամբ ներկայացված առաջարկները, որոնց նպատակն է՝ մշակել տեխկանոնակարգերի առանձին պարտադիր պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության պակասող մեթոդիկաներ: Մշակման է ներկայացվել թռչնամսի և դրա վերամշակման արդյունքի մասին տեխկանոնակարգին առնչվող հետազոտությունների (չափումների) երկու մեթոդիկա: Դրանք ուղարկվել են թռչնի սպանդի մթերքում հորմոնալ և հորմոնանման նյութերի մնացորդների նկատմամբ վերահսկողության և թռչնամսի պաղեցված արտադրանքի պահպանման ընթացքում գոյացող հեղուկի զանգվածային մասի նորմավորման մասով ԵԱՏՄ ՏԿ 051/2021-ի «հետաձգված» նորմերի իրականացմանը: Առաջարկվել է նաև մշակել սննդամթերքում և ծխախոտային արտադրանքում կումարինի զանգվածային մասի չափումների մեթոդիկա «Սննդամթերքի, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» ՄՄ ՏԿ 029/2012 և «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի» (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջներն ապահովելու համար: Նշված բոլոր աշխատանքները նախատեսվում է ներառել Հանձնաժողովի ԳՀԱ 2026-2027 թվականների պլանում: Նիստում հավանության են արժանացել Իոնացնող ճառագայթման աղբյուր հանդիսացող արտադրանքին, ինչպես նաև ռադիոակտիվ նյութեր պարունակող արտադրատեսակներին և ապրանքներին ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների արդիականացման առաջարկները: Մաքսային միության հանձնաժողովի 2010 թ. մայիսի 28-ի N 299 որոշմամբ հաստատված ՄՍՊ 2-րդ գլխի 11-րդ բաժնում կատարվելիք համապատասխան փոփոխությունների նախագիծը նախապատրաստվել է՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան և նման արտադրանքին ներկայացվող գործող պահանջների վերլուծության արդյունքները, և ուղղված է, ի թիվս այլնի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներին ներդաշնակեցմանը: Հավանություն են ստացել նաև երկու տեխկանոնակարգի՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011) և Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման մայրուղային խողովակատարներին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) ստանդարտների ցանկերի փոփոխությունները: Հաստատվել են նաև Խորհրդատվական կոմիտեին կից մի շարք թեմատիկ աշխատանքային խմբերի և ենթակոմիտեների արդիականացված կազմերը: Նիստի արդյունքում ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին շնորհակալություն է հայտնել Խորհրդատվական կոմիտեի անդամներին կարևոր հարցերի քննարկման նկատմամբ կառուցողական և ներգրավված մոտեցման համար, ընդգծել Միության տեխնիկական օրենսդրության ժամանակին և բազմակողմ ուսումնասիրություն կազմակերպելու համար այդ հարթակի կարևորությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև հույս հայտնել, որ պրոֆիլային կարգավորողների և բիզնեսի միջև կոնսենսուսային լուծումների արդյունավետ մշակման ուղենիշը կպահպանվի:
16 հուլիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) ներկայացրել է «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները» թեմայով զեկույցը: Ելույթը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական համաժողովի (ԲՄՔՀ-2025) «Էներգետիկ անցման արագացումը գլոբալ Հարավում. աջակցություն կայուն տնտեսական աճին և ռազմավարական գործընկերությունների հաստատմանը» միջոցառման շրջանակներում: ԵՏՀ նախարարն իր ելույթում նշել է, որ 2017 թվականին աշխարհը թևակոխել է էներգետիկ անցման չորրորդ փուլ, որի շրջանակներում ակտիվորեն զարգանում են էներգիայի վերականգնվող աղբյուրները, թվայնացումը, էներգախնայող տեխնոլոգիաները, ուժեղացվում են ածխածնազերծման գործընթացները: Այս պայմաններում կարևոր է էներգիայի թե ավանդական, թե վերականգնվող աղբյուրների հավասարակշռված զարգացումը: Միայն նման մոտեցումը կարող է ապահովել ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ էներգետիկ անվտանգությունը, կարծում է նախարարը: Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է «հնգյակի» երկրների բարձր էներգետիկ ներուժը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն ունի զգալի էներգետիկ պաշարներ՝ աշխարհի գազի պաշարների 20%-ը, ածխի պաշարների 20%-ը, նավթի պաշարների 7%-ը և էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 5%-ը: Հատուկ անդրադարձ է կատարվել ինտեգրման նախաձեռնություններին՝ ներառյալ էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, անդրսահմանային ենթակառուցվածքի զարգացումը և ԵԱՏՄ մասնակից երկրների կլիմայական օրակարգի համակարգումը: Գերակայությունների թվում նշվել են նաև փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ և համատեղ նախագծերի համար բաց լինելը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաժողովի և Էներգահամագարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպությանը (GEIDCO) կայուն էներգետիկայի առաջմղման գործում ունեցած ավանդի համար՝ նշելով GEIDCO-ի փորձի նկատմամբ գործնական հետաքրքրությունը:
15 հուլիսի 2025 Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ երկրների վարչապետերը կքննարկեն կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման միջնաժամկետ պլանը» Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը օգոստոսի կեսին կներկայացվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման հնգամյա պլանը, որը կառավարության ղեկավարների հավանությանն է արժանացել 2024 թվականին: «Մասնավորապես, առաջարկվում է մշակել ածխածնային կարգավորման ոլորտի միջպետական ստանդարտներ, ինչպես նաև վավերացման և ստուգման համապատասխան մարմինների հավատարմագրման վերաբերյալ համաձայնեցված որոշումներ», — հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Ըստ ԵՏՀ նախարարը, անդրադառնալու են նաև Միության շրջանակներում անդամ պետությունների կլիմայական կարգավորմամն առաջացած արգելքների կանխմանը և առևտրի հետ կապված կլիմայական միջոցների շուրջ գործընկեր երրորդ երկրների հետ փոխգործակցությանը: Առաջարկվող միջոցառումները կառավարությունների ղեկավարների հավանությունը ստանալուց հետո կներառվեն «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հայտարարագրի իրականացման միջոցառումների պլանում:
11 հուլիսի 2025 ԵԱՏՄ երկրները զարգացնում են արդյունաբերական համագործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում, որը նախագահել է ԵՏՀ պրոֆիլային նախարար Գոհար Բարսեղյանը, քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության իրական հատվածի մի շարք արդիական հարցեր: Մասնավորապես, հավանություն է տրվել Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման մշտադիտարկման արդյունքների մասին Հանձնաժողովի զեկույցը, համաձայնեցվել են արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների մասով ԵԱՏՄ պետությունների 2023 և 2024 թվականների, ինչպես նաև երկու կանխատեսվող ժամանակահատվածների՝ 2025 և 2026 թվականների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռները: Քննարկվել է արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման վերազգային մեխանիզմի իրագործումը: «Կոմիտեի անդամները քննարկել են արդյունաբերական սուբսիդիաների ոլորտում աշխատանքների օպտիմալացման հնարավոր մեխանիզմները և նման նախատեսվող սուբսիդիաների մասին տեղեկատվության տրամադրման մասով ԵԱՏՄ մասին պայմանագրի առանձին դրույթների ճշգրտումները», — նաև նշել է Գոհար Բարսեղյանը:
11 հուլիսի 2025 ԵԱՏՄ երկրները քննարկում են քաղաքացիական ավիացիայում անօդաչու ավիացիոն համակարգերի օգտագործման և կարգավորման հեռանկարները «Անօդաչու ավիացիոն համակարգերը քաղաքացիական ավիացիայում. հեռանկարներ, մարտահրավերներ և կարգավորում» թեմայով կլոր սեղանի մասնակիցները քննարկել են քաղաքացիական նպատակների համար անօդաչու ավիացիոն համակարգերի (ԱԱՀ) շահագործման վիճակն ու հեռանկարները, անվտանգությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման ընթացքում: Միջոցառումն անցկացվել է հուլիսի 10-ին և 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ: «Գլոբալ թվայնացման և արդյունավետ լոգիստիկ լուծումների պահանջարկի պայմաններում անօդաչու տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են առաջարկում տրանսպորտի անվտանգության բարձրացման, ծախսերի նվազեցման և ֆունկցիոնալության ընդլայնման համար», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միջոցառման շրջանակներում նաև կարծիքներ և միջազգային փորձ են փոխանակել ժամանակակից պայմաններում ԱԱՀ ոլորտի գործունեության կարգավորման հարցերով: Արդիական թեմաները և թեմային առնչվող միջազգային հարցերը ներկայացրել են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ), Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) և Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության (ՕՏՄԸ) ներկայացուցիչները: Միջոցառման արդյունքների հիման վրա նախապատրաստվել է Բանաձև՝ թռիչքների անվտանգության մասին նորմատիվ ակտերի ներդաշնակեցման, թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության դերի և այլնի վերաբերյալ եզրահանգումներով ու հանձնարարականներով:
11 հուլիսի 2025 Վերամշակման մաքսային ընթացակարգն օգնում է ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիային և արտահանմանը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վերամշակման մաքսային ընթացակարգի կիրառումը խթանում է անդամ պետությունների արդյունաբերական կոոպերացիայի զարգացումը և արտահանումը: Սա ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Վիտալի Վովկն այս թեմայով ԵՏՀ հարթակում կայացած սեմինարի ընթացքում: Ըստ Վիտալի Վովկի՝ նման մաքսային ընթացակարգը, որը նախատեսում է օտարերկրյա ապրանքների օգտագործում՝ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ժամանակավոր ազատմամբ, օգնում է Միությունում կատարելագործել արտադրական գործընթացները և բարձրացնել ապրանքների մրցունակությունը: Ըստ էության, այն եվրասիական «հնգյակի» երկրների ինտեգրման ներուժի կարևոր տարրերից է: «Բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրելիս սեփական իրավասությունների ու տեխնոլոգիաների զարգացման և երրորդ երկրներ դրանց արտահանման ավելացման վերաբերյալ Միության պետությունների ղեկավարների նախաձեռնությունները Հանձնաժողովի կողմից իրականացնելու համար հարկ է ավելի լիարժեք օգտագործել մեր ինտեգրման ներուժը, — նշել է Վիտալի Վովկը: — Սա անհրաժեշտ է արդյունաբերական կոոպերացիայի զարգացման ուղղությամբ ջանքերի համախմբման և մրցունակ արտադրանքի ելքի նոր արդյունավետ մեխանիզմների մշակման համար»: Սեմինարում հատուկ ուշադրություն են դարձրել վերամշակման մաքսային ընթացակարգի գործնական կիրառման, Միության պետությունների մաքսային մարմինների կողմից դրա իրականացման վարչական ասպեկտներին, արտադրողներին և արտահանողներին տրվելիք առավելություններին: Արդյունաբերության այլ ոլորտների թվում, որտեղ ակտիվորեն կիրառվում է կամ կարող է կիրառվել նշված ընթացակարգը, նշվել են ավիաշինությունն ու նավաշինությունը, երկաթուղային մեքենաշինությունը, ավտոմոբիլաշինությունը՝ ներառյալ շարժիչների արտադրությունը, մետաղագործությունը, դեղագործությունը, փայտամշակումը, քիմիական, թեթև արդյունաբերությունը և մի շարք այլ ոլորտներ: Նշված ոլորտներում կոոպերացիոն մատակարարումների դինամիկայի վերլուծությունը վկայում է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի զարգացման և երրորդ երկրների շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ընդլայնման համար առկա զգալի ներուժի մասին: Սեմինարը կազմակերպվել է «Ռուսաստանի արտահանման կենտրոն» ընկերությունների խմբի աջակցությամբ: Սեմինարին մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր պետական մարմինների, կազմակերպությունների, ոլորտային ընկերակցությունների, բիզնեսի ավելի քան 130 ներկայացուցիչներ:
Ցուցադրել ավելին