25 ապրիլի 2025 Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Բակիտ Սիդիկովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Բակիտ Սիդիկովը աշխատանքային հանդիպում են ունեցել Բիշքեկում։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ-ում տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում ինտեգրման զարգացման արդիական հարցեր։ Կարևորվել է եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացումը, թվային տեխնոլոգիաների ներդրումը և էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների ստեղծումը։ «Փոխադրումների շարունակական գործընթացների և անխափանության ապահովման, դրանց անվտանգության բարձրացման, տրանսպորտային միջոցների պարապուրդի ժամանակի նվազեցման և կառավարչական գործունեության ավտոմատացման օբյեկտիվ անհրաժեշտությունը խթանում է շուկայի մասնակիցներին ակտիվորեն ներդնել խելացի տրանսպորտային համակարգեր», - նշել է Արզիբեկ Կոժոշևը: Նախարարները քննարկել են նաև «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի՝ տրանսպորտի և էներգետիկայի մասով իրականացման միջոցառումների պլանի նախագծի կետերի համաձայնեցման ընթացքը։
25 ապրիլի 2025 Ռուսլան Դավիդովը խոսել է եվրասիական ինտեգրման զարգացման գործում մաքսային կարգավորման կարևորության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը «Մաքսատուն. երեկ, այսօր, վաղը» գիտագործնական խորհրդաժողովում խոսել է Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման արդիական հարցերի մասին։ Քննարկվել են թվայնացման, բիզնեսի հետ փոխգործակցության, միջազգային ինտեգրման և օրենսդրության կատարելագործման հարցեր։ Ռուսլան Դավիդովի խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ինտեգրացիոն գործընթացները կարող են հաջող լինել միայն մաքսային կարգավորման ոլորտում մասնակից երկրների միջև սերտ համագործակցություն պայմանով։ Մաքսատան հիմնական խնդիրներից է առևտրի ընթացակարգերի պարզեցումն ու արագացումը, որն ի վերջո հանգեցնում է ծախսերի նվազեցմանը, փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը և հարմարավետ բիզնես միջավայրի ստեղծմանը։ Այսօր մաքսային մարմիններն ակտիվորեն ներդնում են ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպիսիք են էլեկտրոնային հայտարարագիրը և վերահսկողության ավտոմատացված համակարգերը, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարելավել աշխատանքի արդյունավետությունը և նվազեցնել սահմաններում բեռների մշակման ժամանակը: Սա իր հերթին նոր հնարավորություններ է բացում բիզնեսի համար, խթանում է ներդրումները և բարենպաստ պայմաններ ստեղծում եվրասիական ինտեգրացիոն միավորումների մասնակից երկրների տնտեսությունների զարգացման համար։ «ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համաձայն՝ մենք ունենք միասնական մաքսային կարգավորում, միասնական մաքսային տարածք, երրորդ երկրների հետ ապրանքների առևտրի միասնական ռեժիմ, և մենք պետք է ձգտենք միասնականացման։ Սա նաև մեր Միության՝ որպես միասնական մաքսային տարածքի միջազգային մրցունակության, դրա տարանցիկ ներուժի հարց է, – նշել է Ռուսլան Դավիդովը։ – Ցամաքի մեկ յոթերորդը Եվրասիական միությունն է, այն կամուրջ է Չինաստանի և Եվրոպայի միջև։ Այնուամենայնիվ, մեր այս աշխարհագրական առավելությունները պետք է լիարժեք իրագործվեն»։ Քանի որ խորհրդաժողովն անցկացվել է Հաղթանակի օրվան ընդառաջ, ԵՏՀ մաքսային համագործակցության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հասնելու գործում մաքսավորների ավանդին։ Նա ընդգծել է, որ պատերազմի ընթացքում ապրանքների մատակարարման հիմնական երթուղիներն անցնում էին Հեռավոր Արևելքով և Իրանի Իսլամական Հանրապետությունով, ինչը հիմնականում համապատասխանում է «Արևմուտք-Արևելք» և «Հյուսիս-Հարավ» ակտիվորեն զարգացող միջազգային միջանցքներին։
24 ապրիլի 2025 Արզիբեկ Կոժոշև. «Տրանսպորտային կապելիությունը և ՎԷԱ-ների զարգացումը կարող են դառնալ ԵԱՏՄ կայուն զարգացման շարժիչ ուժը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը Բիշքեկում մասնակցել է «Գլոբալ լեռնային երկխոսություն» միջազգային խորհրդաժողովին, որը նվիրված էր լեռնային շրջանների կայուն զարգացման հեռանկարներին։ Նախարարն իր խոսքում կարևորել է տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավումը՝ որպես այս շրջաններում կյանքի որակի բարձրացման առանցքային գործոն։ Նախարարն ընդգծել է, որ Ղրղզստանի Հանրապետությունն իր յուրահատուկ լեռնային լանդշաֆտով և զգալի բնական պաշարներով շարունակում է դրսևորել դրական տնտեսական դինամիկա։ 2024 թվականին երկրի տնտեսությունը ռեկորդային արդյունքներ է գրանցել, իսկ ՀՆԱ-ն աճել է 9%-ով։ Սակայն լեռնային շրջանները բախվում են հատուկ մարտահրավերների, ինչպիսիք են մեկուսացված լինելը, կլիմայական ռիսկերը և ներքին միգրացիան, ինչը հատուկ մոտեցում է պահանջում պետական քաղաքականության մշակման գործում: Ենթակառուցվածքի զարգացման շրջանակներում Արզիբեկ Կոժոշևն առանձնացրել է «Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան» և «Բալիկչի-Կոչկոր-Մակմալ» երկաթուղու կառուցման առանցքային նախագծերը, ինչպես նաև հեռավոր շրջանների հետ օդային հաղորդակցության ամրապնդումը։ Առանձին անդրադարձել է էներգետիկայի թեմային։ Ղրղզստանը պետք է շարունակի ակտիվորեն զարգացնել իր վերականգնվող էներգիայի աղբյուրների ներուժը, ինչը կօգնի ապահովել լեռնային շրջանների կայուն էներգամատակարարումը և կնպաստի արտանետումների կրճատմանը և սառցադաշտերի պահպանմանը: «ՎԷԱ-ների զարգացումը և հիդրոէներգետիկ ներուժի բացահայտումը կարևոր քայլ է դժվարամատչելի լեռնային շրջաններում էներգիայի մատչելիության բարձրացման, ինչպես նաև էներգիայի արտաքին մատակարարումներից կախվածության նվազեցման համար, ինչը հատկապես կարևոր է ԵԱՏՄ երկրների լեռնային շրջանների համար»,- ընդգծել է նախարարը։ Նախարարն իր խոսքը եզրափակել է լեռնային շրջանների ներուժի իրականացման և դրանց կայուն տնտեսական աճի ապահովման համար միջազգային համագործակցության ընդլայնման կոչով։
24 ապրիլի 2025 ԵԱՏՄ երկրները պահպանում էին տնտեսական աճի համաշխարհային միջինից բարձր տեմպերը Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում, որը վարում էր ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը, քննարկվել է 2024 թվականի զեկույցը սոցիալտնտեսական զարգացման արդյունքների և հեռանկարների և անդամ պետությունների կողմից մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում ձեռնարկված միջոցների մասին։ Տնտեսական աճի տեմպերը 2024 թվականի արդյունքներով գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշը. ընդհանուր ՀՆԱ-ն աճել է 4.4%-ով։ Առանցքային մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասը դրսևորել է դրական դինամիկա։ Անդամ պետությունների կողմից ձեռնարկված միջոցներն ուղղված էին մակրոտնտեսական կայունության ապահովմանը, անհավասարակշռությունների ժամանակին կանխարգելմանը և կարգավորմանը։ Նիստում ներկայացվել են Եվրասիական տնտեսական միության պետությունների կայուն տնտեսական զարգացումը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների մշտադիտարկման արդյունքները։ Նշվել է, որ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ երկրների մեծ մասում պահպանվում է բյուջեի և պարտքի կայունությունը։ Միևնույն ժամանակ, անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության գերակայություններից է մնում գնային կայունության ապահովումը։ Նիստի մասնակիցները քննարկել են Կանխատեսման համակարգի մոտեցումների կատարելագործման նպատակով սոցիալտնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների նախապատրաստման համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման կարգի փոփոխությունները: Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեն Հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմին է, որն ապահովում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության հարցերի վերաբերյալ եզրակացությունների, առաջարկների, հանձնարարականների նախապատրաստումը և խորհրդատվությունների անցկացումը։  ԵԱՏՄ մասին պայմանագրի 63-րդ հոդվածին համապատասխան՝ տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշներից են գնաճի մակարդակը, պետական կառավարման հատվածի բյուջեի պակասուրդը և պետական կառավարման հատվածի պարտքը։
24 ապրիլի 2025 Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է մրցակցությանը նվիրված ԱՊՀ-ի միջոցառումներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՔՄԽ) աշխատանքներին։ Նա խոսել է անցյալ տարի Հանձնաժողովովում իր ղեկավարած բլոկի գործունեության, ՀՔՄԽ-ի և ազգային պրոֆիլային մարմինների հետ փոխգործակցության մասին։ «Ռուսաստանի ԴՀԾ-ն և ԵՏՀ-ն համագործակցում են տարբեր ձևաչափերով՝ «5+1» խորհրդակցությունների, ՀՔՄԽ-ի, ԱՊՀ պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետաքննության շտաբի հարթակներում, մրցակցության քարոզչության միջոցառումների շրջանակներում և այլն,- ընդգծել է Մաքսիմ Երմոլովը: - Սա օգնում է համակարգել մրցակցային գերատեսչությունների գործունեությունն ամբողջ եվրասիական տարածքում»: Համատեղ հետաքննությունների շտաբի նիստի մասնակիցները, ներառյալ Հանձնաժողովի մրցակցային բլոկի ներկայացուցիչներին, խոսել են այս ոլորտում խախտումների կանխարգելման և վերացման օրինակների մասին, փոխանակել մարկետփլեյսերի գործունեության, մրցակցության վիճակի վրա արհեստական բանականության ազդեցության հետ կապված աշխատանքների փորձը և այլն։ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը (ՀՔՄԽ) ստեղծվել է 1993 թվականին։ Այն ձևավորվում է ԱՊՀ պետությունների լիազոր ներկայացուցիչներից։ ՀՔՄԽ աշխատանքն ուղղված է առաջին հերթին ԱՊՀ երկրների ազգային մրցակցային օրենսդրության և առաջատար միջազգային փորձի հիման վրա դրա կիրառման պրակտիկայի կատարելագործմանը:
24 ապրիլի 2025 Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է Ռուսաստանի ԴՀԾ-ի հոբելյանական միջոցառումներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային մարմինների 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։ Դաշնային հակամենաշնորհային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստում Մաքսիմ Երմոլովիչն ընդգծել է Ռուսաստանի ԴՀԾ-ի և նրա տարածքային մարմինների մեծ դերը արդյունավետ օրենսդրության ստեղծման և հաժող մրցակցային իրավակիրառության գործում, որոնք պահանջված են Եվրասիական տնտեսական միության երկրներում: «Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային մարմինները հաջողությամբ իրականացնում են ազատ մրցակցություն ապահովելու կարևոր առաքելությունը,- նշել է ԵՏՀ նախարարը։ - Հինգերորդ հակամենաշնորհային փաթեթը, կարտելների և մրցակցությունը սահմանափակող այլ համաձայնագրերի հայտնաբերման և կանխման միջոցների նոր միջգերատեսչական ծրագիրը, Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից սոցիալապես կարևոր շուկաներում իրականացվող աշխատանքը՝ այս ամենը վկայում է մրցակցության պաշտպանության շահերին Ռուսաստանի ԴՀԾ-ի նվիրվածության մասին»: Միջոցառումների շրջանակներում կայացել է նաև ԲՐԻԿՍ- ի թվային շուկաներում մրցակցության խնդիրների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբի նիստը (ԲՐԻԿՍ+ ձևաչափով):
23 ապրիլի 2025 Ալեքսանդր Կուդրյավցևը նշանակվել է ԵՏՀ գործերի կառավարման վարչության տնօրեն Ալեքսանդր Վյաչեսլավի Կուդրյավցևը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 13-ին Մինսկում։ 2007 թվականին ավարտել է Մինսկի կառավարման ինստիտուտը, 2018 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան։ 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի նոյեմբերն աշխատել է Մինսկի Զավոդսկոյ շրջանի վարչակազմի տնտեսական զարգացման և տնտեսական կառավարման վերլուծության բաժնում որպես գլխավոր մասնագետ: 2010 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի հոկտեմբեր՝ Բելառուսի Հանրապետության առևտրի նախարարության բաժնի գլխավոր տնտեսագետ: 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի դեկտեմբեր՝ Բելառուսի Հանրապետության նախագահի գործերի կառավարման կապիտալ շինարարության գլխավոր վարչության լրակազմման և նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ։ 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի ապրիլ՝ Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի աշխատակազմի կազմակերպական ապահովման բաժնի պետ։ 2025 թվականի ապրիլի 22-ից նշանակվել է ԵՏՀ գործերի կառավարման վարչության տնօրեն։
Ցուցադրել ավելին