20 հունիսի 2025 Անդրեյ Սլեպնև. «Կարող է ստեղծվել շուկայական ֆիսկալ համակարգ՝ կլիմայական նախագծերի արդյունքների հաշվառման միջոցով ածխածնային հետքի փոխհատուցման սկզբունքով» Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը «Միջազգային առևտուր և կլիմայական կարգավորում. լուծումներ ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱԽՏՀ-ի համար առանց խոչընդոտների» թեմայով նստաշրջանում, որն անցկացվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի-2025-ի շրջանակներում: «Համակարգը կարող էր հիմնված լինել ածխածնային հետքի հաստատման և փոխհատուցման վրա, ինչը ենթադրում է գերարդյունաբերականացված տնտեսությունների համար ծախսերի ավելացում և նման ծախսերի նվազում զարգացող երկրների համար, որտեղ առկա են կլիմայական նախագծերի իրականացման մեծ հնարավորություններ», — պարզաբանել է ԵՏՀ նախարարը: Ինչպես նշել է Անդրեյ Սլեպնևը, որպեսզի կլիմայական ոլորտի ազգային կարգավորումն առևտրային խոչընդոտ չդառնա, պահանջվում է մեծ միջազգային համակարգում: ԵԱՏՄ-ի դեպքում անհրաժեշտ միջոցները նախատեսված են «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում: Դրանց շնորհիվ կլիմայական օրակարգը պետք է դառնա տնտեսական զարգացման խթան, ոչ թե արգելակ: ԵՏՀ նախարարը մասնակցել է նաև «Էներգետիկ հատվածի կապիտալ. զարգացող երկրների համար արդյունավետ լուծումների որոնում» թեմայով նստաշրջանին, որտեղ ընդգծել է, որ միայն կանաչ նախագծերում, զրոյական զտաքաշով արտանետումների նախագծերում և տարանցիկ/անցումային տեխնոլոգիայում ներդրումների խելամիտ համակցությունը կարող է ձևավորել խելամիտ մոտեցում՝ ապահովելով ինչպես տեխնոլոգիական փոխակերպումը, այնպես էլ տնտեսական աճի արժանի տեմպերը: Համաժողովի շրջանակներում Անդրեյ Սլեպնևը Թունիսի Հանրապետության տնտեսության և պլանավորման նախարար Սամիր Աբդելհաֆիդի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը: Հիշեցնենք, 2025 թվականի հունվարին կողմերը ձևավորել են Թունիսի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարությունն ուսումնասիրելու հարցերով համատեղ հետազոտական խումբ: Բացի այդ, ԵՏՀ առևտրի բլոկի ղեկավարը հանդիպումներ է ունեցել «Օզոն Հոլդինդի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիմի և «Wildberries» հիմնադիր Տատյանա Կիմի հետ, որոնց ընթացքում անդրադարձել են ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի կարգավորման, ինչպես նաև մարկետփլեյսերի՝ նոր հեռանկարային արտասահմանյան շուկաներ հնարավոր մուտքի թեմաներին:
20 հունիսի 2025 Անդրեյ Սլեպնևը ելույթ է ունեցել ՊՄՏՀ-2025-ի էլեկտրոնային առևտրի զարգացման հարցերին և բազմաբևեռ համաշխարհային տնտեսության մարտահրավերներին նվիրված նստաշրջաններին Հունիսի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը ելույթ է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով-2025-ի շրջանակներում կայացած «Անդրսահմանային էլեկտրոնային առևտուր. նոր կանոնների գործարկում» նստաշրջանում: «Երբ մենք խոսում ենք Միությունում էլեկտրոնային առևտրի կարգավորման մասին, քննարկում ենք երկու թեմա՝ ներքին էլեկտրոնային առևտուրը անդամ պետությունների միջև և արտաքին էլեկտրոնային առևտուրը երրորդ երկրների հետ», — հիշեցրել է նա: ԵՏՀ նախարարը նշել է, որ արտաքին էլեկտրոնային առևտրի մասով ներքին ռիթեյլերների և հեռավոր «անդրսահմանի» գործունեության համար առկա անհավասար պայմանները, երբ տուրքեր ու հարկեր չեն վճարվում և չեն պահպանվում տեխնիկական կարգավորման կանոնները, Մաքսային օրենսգրքի փոփոխությունները վավերացնելուց հետո մեծ մասամբ կվերացվեն: «Ինչ վերաբերում է մեր ներքին կարգավորումներին, ապա այստեղ առկա է ազգային և անդրազգային հարթակների համադրության հարցը, որը լավ կարգավորված է ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծում: Այնտեղ ներդրվել է անխտրականության երեք կետ՝ ըստ վաճառողների, մթերքների ու հարթակների», — հայտնել է Անդրեյ Սլեպնևը: Նրա խոսքով՝ Համաձայնագրի նպատակն է բիզնեսին ավելի լավ պայմաններ տրամադրելը՝ փաստաթղթերի թվայնացման, նշանակման երկրում սպառողների իրավունքների պաշտպանության, Միությանը բնորոշ՝ ԵԱՏՄ տարբեր անդամ պետությունների վաճառողներին, մարկետփլեյսերը և գնորդներին ներառող ապրանքի իրացման սխեմայի համաձայնեցված աշխատանքի առումով: Անդրեյ Սլեպնևն առանձին անդրադարձել է այն առավելություններին, որոնք տալիս են երրորդ երկրների հետ Միության առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերը: Նա ընդգծել է, որ բոլոր գործընկերները պատրաստ են համագործակցել էլեկտրոնային առևտրի հարցերով, որը հնարավորություններ է տալիս փոքր և միջին բիզնեսի ապրանքների արտահանման խթանման համար: Նույն օրը ԵՏՀ առևտրային բլոկի ղեկավարը մասնակցել է նաև «Բազմաբևեռ տնտեսության ձևավորում. Ռուսաստանի և Եվրասիայի դերը և տեղը» թեմայով նստաշրջանին, որտեղ ընդգծել է, որ ներկա պահին համաշխարհային քաղաքականությունն է մեծապես որոշում տնտեսության և առևտրի փոխակերպումը:  Թվերը սա լավ են ցույց տալիս. եթե 2021 թվականին ԵԱՏՄ առևտրում արևմտյան երկրների բաժինը կազմել է 58%, ապա 2024 թվականին այն արդեն 18% էր: Միևնույն ժամանակ, ԲՐԻԿՍ երկրների և Թուրքիայի համար նույն ժամանակահատվածում այն աճել է 30%-ից մինչև 56%: Այս ֆոնին Եվրասիական տնտեսական միությունը ցուցադրում է առանձնաշնորհային առևտրի բարձր ներուժ: Այս առնչությամբ Անդրեյ Սլեպնևը անդրադարձել է Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցին. «Երեկ մենք ավարտել ենք սուբստանտիվ բանակցությունները Հարավ-Արևելյան այս խոշորագույն երկրի հետ, որի բնակչությունը գերազանցում է 280 մլն: Մնում են մի շարք տեխնիկական հարցեր, որոնք, հուսամ, երկու շաբաթում կկարգավորենք: Այնպես որ, Ինդոնեզիայի հետ համաձայնագիրը մինչև ընթացիկ տարվա վերջ կնքելու բոլոր շանսերն ունենք»:
20 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաև. «Հանձնաժողովը ձգտում է լավագույն պայմանները ստեղծել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների իրական հատվածի զարգացման համար» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 20-ին մասնակցել է Պետերբուրգի 28-րդ միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը նաև ելույթ է ունեցել «ԵԱՏՄ տնտեսության իրական հատվածի սիներգիան՝ որպես պատասխան ժամանակակից աշխարհի մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին: Իր զեկույցում Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ իրական հատվածը կարևոր դերակատարում ունի Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր երկրի տնտեսությունում՝ ապահովելով ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բնակչության զբաղվածությունը և կայուն զարգացման հիմքը: «2024 թվականին Միությունում արդյունաբերական արտադրության ծավալներն ավելացել են 4.5%-ով: ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ մատակարարումներն աճել են 8.1%-ով, հիմնական կապիտալում ներդրումները՝ 7.5%-ով», — հայտնել է Բակիտժան Սագինտաևը: ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի առաջընթաց զարգացման համար սահմանվել են Մինչև 2030 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: «Շեշտը գլխավորապես դրվում է ձեռնարկությունների կոոպերացիոն շփումների զարգացմանը, այդ թվում՝ համատեղ գիտատար արտադրությունների տեղայնացման միջոցով», — նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը: Ամփոփելով՝ Բակիտժան Սագինտաևը մի շարք խնդիրներ է նշել, որոնց լուծումը կնպաստի Միության երկրների տնտեսությունների իրական հատվածի զարգացման և փոխադարձ ու արտաքին առևտրի ծավալների ավելացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Միության դինամիկ զարգացման ապահովման ջանքերի հիմքում, ինչպես ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը, դրված են եվրասիական ինտեգրացիոն միավորման յուրաքանչյուր մասնակից երկրի գերակայությունները: Դրանք են տնտեսության աճը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, տեխնոլոգիական զարգացումը, միջազգային շուկաներում ԵԱՏՄ երկրների արտադրանքի մրցունակության բարձրացումը:
20 հունիսի 2025 Գոհար Բարսեղյան. «Եվրասիական տեխնոլոգիական հարթակներն ունեն զգալի ինտեգրացիոն ներուժ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը ելույթ է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի «Փարոս գործարաններ. առաջավոր լուծումներ ԵԱՏՄ արդյունաբերության համար» պանելային նստաշրջանում: Միջոցառումը նվիրված էր Եվրասիական տնտեսական միությունում բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը: Մասնակիցները քննարկել են նորարարական նախագծերի իրականացումը, արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի հիման վրա նոր ձեռնարկությունների ստեղծումը, ինչպես նաև տարածաշրջանում տեխնոլոգիական զարգացման հեռանկարները: Եվրասիական տնտեսական միությունում տեխնոլոգիաների զարգացման խնդրի իրականացման նպատակով ստեղծվել են Միության երկրների տեխնոլոգիական և նորարարական գործունեության համակարգման գործիքները՝ եվրասիական տնտեսական հարթակները, որոնք ունեն զգալի ինտեգրացիոն ներուժ», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: ԵՏՀ նախարարը նստաշրջանի մասնակիցներին տեղեկացրել է «Ռոբոտատեխնիկա» նոր տեխնոլոգիական հարթակի ստեղծման ուղղությամբ Հանձնաժողովի և անդամ պետությունների համատեղ աշխատանքի մասին, որին կհետևի «Արդյունաբերական ռոբոտատեխնիկա» միջպետական ծրագրի մշակումը: Նախաձեռնությունն, առաջին հերթին, ուղղված է թվային տեխնոլոգիաների զարգացմանը և Միության երկրների արդյունաբերական համալիրներում դրանց ներդրմանը: «Ժամանակակից աշխարհում արդյունաբերության զարգացումը հնարավոր չէ առանց թվային տեխնոլոգիաների: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այս ուղղությանը, ակտիվ աշխատանք է կատարվում «Արդյունաբերություն» թվային պորտալի ստեղծման ուղղությամբ: Այն կդառնա կոոպերացիոն արտադրական շղթաների ձևավորման և բիզնեսին աջակցելու արդյունավետ գործիք», — նշել է Գոհար Բարսեղյանը: 
20 հունիսի 2025 Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում քննարկել են ԱԱՀ-ում ռազմավարական գործընկերությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում՝ Ռուսաստան-Հայաստան բիզնես երկխոսության ընթացքում գնահատել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրում երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: «Միության պարենային ապահովվածության մակարդակը հասել է 92%-ի, ինչը հաստատում է դրա տնտեսական կայունությունը: Ընդ որում, մնում են հատվածներ, որտեղ անդամ պետությունները կարող են ուժեղացնել ընդհանուր ագրարային շուկայի կայունությունը», — հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Ոլորտի մրցունակության բարձրացման, կայուն տնտեսական աճի համար պայմանների ձևավորման և մատակարարումների արդյունավետ շղթաների կառուցման նպատակով Հանձնաժողովը՝ բիզնեսի հետ փոխգործակցությամբ, աշխատում է կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը ագրոարդյունաբերական համալիրի վրա տարածելու ուղղությամբ: Ըստ ԵՏՀ նախարարի՝ իրագործման համար հեռանկարային ուղղություններ են հայտնաբերվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ընտրասերումը և սերմնաբուծությունը, անասնաբուծությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը, ինչպես նաև ԱԱՀ ենթակառուցվածքը: «Նման ֆինանսական գործիքի ստեղծումը կարևոր գործնական քայլ է տնտեսության իրական հատվածի նախաձեռնություններին աջակցելու համար, որը թույլ է տալիս գործի դնել Միության ընդհանուր շուկայի մասշտաբը, օգտագործել մեր երկրների տեխնոլոգիական և արտադրական իրավասությունները», — նշել է Գոհար Բարսեղյանը: 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրներում գյուղմթերքի արտադրությունն աճել է ավելի քան 25%-ով, փոխադարձ առևտուրը՝ երկու անգամ (մինչև 16 մլրդ դոլար): Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելու պահից ի վեր ագրոարտադրանքի մատակարարումներն ավելացել են ավելի քան չորս անգամ, հատկապես մրգի, բանջարեղենի և վերամշակման արդյունքի:
20 հունիսի 2025 ՊՄՏՀ-2025. քննարկվել են մաքսային ոլորտում ԵԱՏՄ և Եվրոպայի համագործակցության հնարավոր ուղիները Պետերբուրգի 28-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում անցած «Երկխոսություններ Եվրոպայի հետ. ապագան հնարավո՞ր է» նստաշրջանում քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները: Միջոցառմանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։ «Վերջին երեք տարվա ընթացքում արևմտյան պատժամիջոցների հետևանքով ԵԱՏՄ արտաքին առևտրում ԵՄ բաժինը ավելի քան երկու անգամ կրճատվել է, և հեռացած եվրոպական ընկերություններին փոխարինելու են եկել նրանց մրցակիցները այլ աշխարհամասերից», — նշել է Ռուսլան Դավիդովը: Ընդ որում, նա ընդգծել է, որ մաքսային կառույցներն այնուամենայնիվ պետք է առաջնորդվեն Համաշխարհային մաքսային կազմակերպության «Սահմանները բաժանում են, մաքսատները՝ միացնում» կարգախոսով: ԵՏՀ նախարարը հիշեցրել է, որ համաշխարհային մաքսային համայնքի ընդհանուր խնդիրներից են մաքսային ձևականությունների պարզեցումները, սահմանների հատման գործընթացի արագացումը, մաքսային մարմինների գործունեության թվայնացումը: Բոլոր այս հարցերը քննարկվում են Համաշխարհային մաքսային կազմակերպությունում, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում և այլ բազմակողմ ձևաչափերով: Ռուսլան Դավիդովը գործարար համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ որոնք ներկայացնում են եվրոպական բիզնեսի շահերը, կոչ է արել ավելի ակտիվորեն միանալ մաքսային ոլորտի արդիական հարցերի համալիր քննարկմանը խորհրդատվական մարմինների հարթակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության շրջանակներում:
20 հունիսի 2025 Ռուսլան Դավիդով. «Մակնշումը և նավիգացիոն կապարակնիքները ԵԱՏՄ շուկայի «սպիտակեցման» գործիքներն են» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը ՊՄՏՀ-2025 գործարար ծրագրի շրջանակներում կայացած «Մակնշման սոցիալական էֆեկտը. վստահություն, անվտանգություն, կյանքի որակ» նստաշրջանում խոսել է տնտեսական միությունում մակնշման համակարգի զարգացման, շուկայի պաշտպանության իրականացվող և հեռանկարային լուծումների մասին: Ըստ ԵՏՀ նախարարի՝ մակնշման և նավիգացիոն կապարակնիքների նման թվային գործիքների արդյունավետ համալիր կիրառումը, ինչպես նաև վերահսկող մարմինների միջև տվյալների ավելի ամբողջական փոխանակումը կապահովեն ապրանքների տեղաշարժի թափանցիկությունը՝ Միության մաքսային տարածք ներկրելու պահից մինչև վերջնական սպառողը, և թույլ կտան նվազեցնել արտադրանքի ապօրինի շրջանառության բաժինը: Ըստ էության, դրանք ԵԱՏՄ շուկայի «սպիտակեցման» գործիքներն են: Ռուսլան Դավիդովը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ աշխատում է միութենական մաքսային սահմանին անցակետերի՝ Միության շուկա օտարերկրյա ապրանքների «մուտքի» կետերի կահավորմանը և տեխնիկական հագեցմանը ներկայացվող պահանջների միասնականացման ուղղությամբ: «Անցակետերը պետք է հագեցած ու արդիականացված լինեն թվայնացման և բեկումնային տեխնոլոգիաների կիրառման հիման վրա, ինչպիսիք են իրերի ինտերնետը, հաշվի առնելով լավագույն համաշխարհային փորձը», — նշել է Հանձնաժողովի մաքսային բլոկի ղեկավարը: Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ մակնշման դրական արդյունքն ակնհայտ է, իսկ դրա ավելի ընդլայնված կիրառումը կբարձրացնի կենսամակարդակը ԵԱՏՄ-ում:
19 հունիսի 2025 Գոհար Բարսեղյան. «Արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորումը կարևոր քայլ է տնտեսական ինտեգրման խորացման համար» Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարղեսյանը «Ռուսաստան-Ղազախստան երկխոսություն.  արդյունաբերական համագործակցության նոր հորիզոններ» բիզնես երկխոսության ընթացքում, որն անցկացվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական հանաժողովի ընթացքում: ԵՏՀ նախարարը կարևորել է տնտեսության իրական հատվածի դերը ոչ միայն Ռուսաստանի և Ղազախստանի, այլ և ընդհանուր առմամբ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացման գործում: «Բիզնեսի նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ում ստեղծվել է արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր մեխանիզմ:  Հանձնաժողովի կողմից 2024 թվականի հուլիսից գործարկված այս գործիքը կարևոր քայլ է դարձել տնտեսական ինտեգրման խորացման, ձեռնարկատերերի պրակտիկ փոխգործակցության զարգացման գործում», — հայտարարել է Գոհար Բարսեղյանը: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ մեխանիզմը նախատեսում է վարկերի տոկոսադրույքի դրույքաչափի սուբսիդավորում Միության երկրների առանցքային դրույքաչափի 100%-ի չափով, ինչպես նաև ԵԱՏՄ երեկ և ավելի պետությունների ձեռնարկությունների մասնակցություն, ինչն ուժեղացնում է կոոպերացիան, նպաստում փորձի փոխանակմանը և տեխնոլոգիական աճին: Նրա խոսքով՝ հավանություն է տրվել առաջին երկու նախագծին, ներառյալ Ղազախստանում գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ արտադրությունը: Այս նախագծի իրագործումը կապահովի Ռուսաստանի և Բելառուսի ձեռնարկությունների մասնակցությամբ հատիկահավաք կոմբայնների արտադրությունը: ԵՏՀ նախարարը հայտնել է, որ հաշվի առնելով դրական փորձը՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն է տվել կոոպերացիոն համագործակցության մեխանիզմը ագրոարդյունաբերական համալիրի վրա տարածելու նախաձեռնությունը: «Միավորելով տնտեսալան ներուժները և ազգային իրավասությունները՝ մենք կարող ենք կառուցել ինտեգրացիոն տարածք, որը կդառնա տնտեսական աճի, կայուն տեխնոլոգիական զարգացման հուսալի բազա», — ամփոփել է Գոհար Բարսեղյանը: Արդյունաբերական արտադրության ծավալը ԵԱՏՄ-ում 2024 թվականի նախորդ տարված համեմատ աճել է 4,5%-ով: ԵԱՏՄ երկրների ընդհանուր ապրանքաշրջանառության շուրջ 80%-ը բաժին է հասնում մշակող արդյունաբերության արտադրանքին:  
Ցուցադրել ավելին