Նորություններ

27.05.2022 (Обновлено: 17.06.2022 10:28)

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի մայիսի 27-ի նիստի արդյունքները

Այսօր Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի նախագահությամբ տեսակոնֆերանսի միջոցով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս Կանելի, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի:

Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարներին զեկուցվել է 2021 թվականի արդյունքներվ ՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների կատարման ընթացքի մասինԵԱՏՄ միջազգային գործունեության 2021 թվականի հիմնական ուղղությունների իրականացման մասին:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել Ինդոնեզիայի Հանրապետության հետ :

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական քաղաքականության 2022–2023 թթ. հիմնական ուղենիշները:

Բարձրագույն խորհուրդը սահմանել է Եվրասիական տնտեսական միության օրը մայիսի 29-ին: Հիշեցնենք, որ 2014 թվականի այս օրը ստորագրվել է Միության ստեղծման հիմնարար փաստաթուղթը՝ ԵԱՏՄ մասին պայմանագիրը։ Ինչպես նշված է ԵՏԲՀ կարգադրության մեջ, նման օրվա հաստատումը կօգնի ամրապնդել համերաշխությունը և խորացնել համագործակցությունը դաշնակից պետությունների միջև։

Բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել Եառ 2014 թվականի Եվրասիական տնտեսական միության խորհրդանիշների կանոնակարգում փոփոխությունների կատարմանը: Մասնավորապես, կարգավորվել է ԵԱՏՄ դիտորդ պետությունների դրոշների օգտագործման կարգը, այդ թվում՝ Միության մարմինների նիստերին՝ տեսակոնֆերանսի ձևով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը բարելավելու, դրա նիստերի թափանցիկությունը բարձրացնելու նպատակով Բարձրագույն խորհուրդը ԵՏՀ աշխատանքի կանոնները լրացրել է դրույթով, համաձայն որի անդամ պետության պետական ​​մարմինը, որը լիազորված է համագործակցել Հանձնաժողովի հետ, իրավունք ունի կուտք գործելու ԵՏՀ Կոլեգիայի նիստերի հեռարձակմանը։ Նիստի միայն մի մասը հեռարձակման ենթակա չէ, երբ քննարկվում են սահմանափակ տեղեկատվություն պարունակող հարցեր։ Հեռարձակման անցկացման կարգը հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։

Բարձրագույն խորհուրդը Ղրղզստանի Հանրապետությունից նշանակել է ԵՏՀ Կոլեգիայի նոր անդամ՝ Արզիբեկ Օրոզբեկովիչ Կոժոշևին էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում՝ Տեմիրբեկ Իշենբաևիչ Ասանբեկովի փոխարեն:

Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի դեկտեմբերին Բիշքեկում: 


Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում հավանության արժանացած փաստաթղթերը

- Որոշում «Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին»,

- Կարգադրություն «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների ու կանոնների մասին արձանագրության 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան տեղեկատվության ներկայացնելու մասին (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 20 հավելված)»,

- Որոշում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության 2022-2023 թվականների հիմնական կողմնորոշիչների մասին»,

- Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման՝ 2021 թվականի աշխատանքների արդյունքների մասին»,

- Որոշում «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ստեղծմանը միտված 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրին կից՝ 2022 թվականի մարտի 14-ին ստորագրված Արձանագրության ուժի մեջ մտնելու մասին»,

- Կարգադրություն «Եվրասիական տնտեսական միության օր սահմանելու մասին»,

- Որոշում «Եվրասիական տնտեսական միության սիմվոլիկայի մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին»,

- Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակարգում փոփոխություն կատարելու մասին»,

- Որոշում «Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2021 թվականին արտաքին աուդիտի (վերահսկողության) իրականացման արդյունքների մասին»,

- Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին»,

- Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ նշանակելու մասին»,

- Կարգադրություն «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին»:

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին