Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6683

13 մարտի 2025 Ղազախստանում քննարկվել է մաքսային մարմինների գործունեության մեջ առաջադեմ թվային լուծումների ներդրումը ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովն աշխատանքային այցով եղել է Աստանայում, որտեղ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ղեկավարության՝ փոխնախարար Երժան Բիրժանովի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ժանդոս Դույսեմբիևի հետ։ Բանակցությունների շրջանակներում քննարկվել է մաքսային կարգավորման ոլորտի արդիական հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրականացումը, ԵԱՏՄ սահմանին մաքսային անցակետերի արդիականացման մոտեցումները, ընդհանուր գործընթացների ներդրումը և Միության շրջանակներում մինչև 2045 թվականը մաքսային կարգավորման զարգացման հեռանկարները: ԵՏՀ նախարարն ուսումնասիրել է Ղազախստանի մաքսային մարմինների գործունեության մեջ «Քեդեն» նոր տեղեկատվական համակարգի ներդրման ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև ԵԱՏՄ միասնական տեղեկատվական համակարգին դրա ինտեգրման հնարավորությունները։ «Քեդեն» տեղեկատվական համակարգը կնպաստի ոչ միայն էլեկտրոնային մաքսային հայտարարագրման ներդրմանը, այլև նախնական տեղեկացման իրականացմանը, անցակետերում ինտեգրված վերահսկողության համակարգի ստեղծմանը, ինչպես նաև մաքսային գործառնությունների ավտոմատացմանը՝ խախտումների արձանագրմամբ, ինչն իր հերթին կապահովի մաքսային վարչարարության թափանցիկությունը։ Այցի ընթացքում Ռուսլան Դավիդովն այցելել է նաև Ղազախստանի ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի գլխավոր կարգավարական վարչության իրավիճակային կենտրոն։ Այստեղ իրականացվում է տեսչական և զննության համալիրներից ստացվող լուսանկարների վերլուծություն, ինչպես նաև մաքսային կետերի աշխատակիցների կողմից իրականացվող մաքսային զննությունների իրականացման գործընթացի համակարգում։ Կենտրոնը կարևոր դեր է կատարում մաքսային գործառնությունների արդյունավետ կառավարման և վերահսկման գործում՝ ապահովելով բեռների ստուգման և մշակման գործընթացների թափանցիկության և ժամանակին լինելու բարձր մակարդակը:
13 մարտի 2025 Էլդար Ալիշերով. «Եվրասիական տնտեսական ինտեգրումն ապահովում է ԵԱՏՄ երկրների զարգացման առանցքային ցուցանիշների նկատելի աճ» ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը «ԵԱՏՄ. Եվրասիայի խոշորագույն ինտեգրացիոն միավորման գործունեության 10 տարին» առցանց խորհրդաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության տասնամյա գործունեության ընթացքում եվրասիական տնտեսական ինտեգրման գրանցված ձեռքբերումների մասին: ԵՏՀ նախարարը շեշտը դրել է Մինչև 2030 և մինչև 2045 թվականները ԵԱՏՄ-ում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման համար ձեռնարկվելիք միջոցների վրա և ուշադրություն հրավիրել արտաքին ուղու վրա գործընկերների հետ փոխգործակցության օպտիմալ ձևաչափերի կառուցմանը և զարգացմանը։ Էլդար Ալիշերովը նշել է, որ եվրասիական տնտեսական ինտեգրումն ուժեղ կայունացնող և խթանող ազդեցություն է գործում տնտեսության վրա՝ ապահովելով եվրասիական «հնգյակի» երկրների զարգացման առանցքային ցուցանիշների նկատելի աճ։ «Տարածաշրջանում առևտրի, տրանսպորտալոգիստիկ երթուղիների, աշխատանքային միգրացիայի և ֆինանսական հոսքերի նոր կոնֆիգուրացիան, ակտիվ տնտեսական քաղաքականության հետ մեկտեղ, խթան հանդիսացան ԵԱՏՄ-ում ակտիվ տնտեսական աճի համար, — ասել է Էլդար Ալիշերովը։ — ԵՏՀ գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի ֆիզիկական ծավալի ինդեքսը 2024 թվականին 2014 թվականի համեմատ կազմել է 117.6%: Առանձին անդամ պետությունների համար ՀՆԱ-ի աճն ավելի էական է եղել, օրինակ՝ Հայաստանում՝ 1.6 անգամ, Ղրղզստանում՝ 1.6 անգամ, Ղազախստանում՝ 1.3 անգամ»։ ԵՏՀ նախարարն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ում փոխադարձ և արտաքին առևտրի վիճակագրական ցուցանիշներին։ Օբյեկտիվ տվյալները վկայում են անդամ պետությունների միջև առևտրի ծավալների զգալի մեծացման, ինչպես նաև արտաքին տնտեսական ակտիվության աճի մասին։ «ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառության մեջ փոխադարձ առևտրաշրջանառության բաժնի աճը 2024 թվականին աճել է մինչև 19.8%՝ 2015 թվականի 13.5%-ի համեմատ», — նշել է ԵՏՀ նախարարը։ – Միությունում ապրանքների փոխադարձ առևտրի ծավալը 2015 թվականից կրկնապատկվել է և 2024 թվականին հասել է գրեթե 100 միլիարդ ԱՄՆ դոլարի»: ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության բլոկի ղեկավարը համոզված է, որ ԵԱՏՄ-ն այսօր դարձել է համաշխարհային տնտեսական ճարտարապետության կարևոր տարր։ «Ստեղծվել է ճկուն ենթակառուցվածք, որն ընդգրկում է առանցքային գործընկերներին և թույլ է տալիս համալիր երկխոսություն վարել՝ ի շահ անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման, լուծել ԵԱՏՄ-ն տնտեսական հարաբերությունների համաշխարհային ճարտարապետության մեջ ներկառուցման, արտահանման աշխարհագրության և ծավալների ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավման խնդիրները», — նշել է նա։ Հանձնաժողովը 46 փոխըմբռնման հուշագիր է կնքել ունիվերսալ և պրոֆիլային միջազգային կազմակերպությունների հետ, 14-ը՝ տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ, ինչպես նաև 30 համագործակցության հուշագիր՝ երրորդ երկրների կառավարությունների, նախարարությունների և գերատեսչությունների հետ։ Բացի այդ, ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների (Վիետնամի, Իրանի, ՉԺՀ-ի և Սերբիայի) միջև գործում է չորս առևտրային համաձայնագիր։ Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի և Մոնղոլիայի հետ առևտրային ռեժիմների ազատականացման մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ։ Միության հետ երկխոսության հարցում մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավարևելյան Ասիայի երկրները։ Ակտիվորեն զարգանում են երկկողմ հարաբերությունները ԱՍԵԱՆ-ի, ինչպես նաև այդ տարածաշրջանի երկրների հետ։ «Անշուշտ, առաջնահերթություն են մնում մեր ամենամոտ գործընկերների՝ ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրների հետ հարաբերությունները: Չնայած աշխարհատնտեսության բարդություններին, Միության նոր գործընկերների թիվը շարունակում է աճել», — ընդգծել է Էլդար Ալիշերովը։ Երրորդ երկրների և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային միավորումների ՀՆԱ-ն, որոնց հետ Միությունը կնքել է առևտրային համաձայնագրեր կամ որոնց դիտորդի կարգավիճակ է տվել, իսկ Հանձնաժողովը ստորագրել է փոխգործակցության հուշագրեր, կազմում է 71.9 տրիլիոն ԱՄՆ դոլար (ըստ Համաշխարհային բանկի տվյալների, ըստ գնողունակության պարիտետի), կամ համաշխարհային ՀՆԱ-ի 49.9%-ը։ Այդ երկրների բնակչությունը հասնում է 4.3 միլիարդ մարդու, կամ աշխարհի բնակչության 53.5%։
13 մարտի 2025 ԵՏՀ-ն և Ուզբեկստանի Հանրապետությունը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության առաջնահերթ հարցեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի չորրորդ նիստի ընթացքում քննարկվել են փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման հարցեր։ Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 13-ին ԵՏՀ կենտրոնակայանում՝ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի և Ուզբեկստանի Հանրապետության ներդրումների, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Հուռամ Թեշաբաևի համանախագահությամբ։ «ԵԱՏՄ անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում ինչպես իր մասշտաբով, այնպես էլ ապրանքների անվանացանկի լայնությամբ, և մշտապես դրսևորում է դրական դինամիկա։ Ուզբեկստանի Հանրապետությունը ԱՊՀ երկրներից առաջինն է Միության առևտրային գործընկերների շարքում։ Ուզբեկստանին բաժին է ընկնում ԱՊՀ երկրների հետ ԵԱՏՄ առևտրի արժեքային ծավալի գրեթե կեսը։ «Մեր առևտուրն արտացոլում է ԵԱՏՄ անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության տնտեսությունների փոխլրացնող բնույթը», — նշել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը։ Իր հերթին Հուռամ Թեշաբաևն արձանագրել է, որ ԵԱՏՄ-ի հետ ստեղծվել են բիզնես երկխոսության խթանման արդյունավետ հարթակներ, իրականացվում են արդյունաբերական կոոպերացիայի և ենթակառուցվածքների ոլորտի հարյուրավոր խոշոր նախագծեր։ Ուզբեկստանը համակարգված կերպով մասնակցում է ԵԱՏՄ-ի հովանու ներքո անցկացվող միջկառավարական և միջգերատեսչական նիստերին, տնտեսական համաժողովներին և ցուցահանդեսներին, խորհրդակցություններին և բարձր մակարդակի հանդիպումներին: Էլդար Ալիշերովի խոսքով՝ ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի միջև համագործակցության արդիական ուղղություններն իրենց զարգացումն են ստացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների պլանում, որը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերին։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտային ոլորտի թվայնացման, փոխադարձ առևտրում լոգիստիկ երթուղիների արդյունավետության բարձրացման, ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի մաքսային սահմաններով միջազգային փոխադրման ապրանքների և փոխադրամիջոցների մասին տեղեկատվության փոխանակման կազմակերպման հնարավոր մոտեցումների մշակման, ինչպես նաև մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցության հարցեր։ Նիստի արդյունքում կարևորվել է Ուզբեկստանի ուղղությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ նախագծի իրականացումը գյուղատնտեսական արտադրանքի և պարենի մատակարարումների տրանսպորտալոգիստիկ շղթաների զարգացման, այդ թվում՝ արտադրանքի փոխադարձ մատակարարման համար լոգիստիկ նոր երթուղիների մշակման համար։ ԵՏՀ-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի միջև դեղերի նույնականացման միջոցների փոխադարձ ճանաչման, արդյունաբերության և ԱԱՀ համատեղ կոոպերացիոն նախագծերում ուզբեկական ընկերությունների մասնակցության հնարավորությունները։ Նաև աջակցություն է ստացել Ուզբեկստանի առաջարկը 2025 թվականի մարտին ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի միջև մաքսային տարանցման ընդհանուր համակարգի ձևավորման հարցերով հերթական խորհրդակցություններ անցկացնելու մասին։ Կողմերը համաձայնել են 2025 թվականի ապրիլին համատեղ բիզնես երկխոսություն անցկացնելու մասին ԵԱՏՄ գործարար խորհրդի և Ուզբեկստանի ԱԱՊ նախաձեռնության հետ։ Քննարկումների արդյունքում համաձայնեցվել է 2026 թվականին Ուզբեկստանում համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ նիստն անցկացնելու հարցը։
12 մարտի 2025 ԵՏՀ-ում քննարկել են գյուղատնտեսության կայուն զարգացման հեռանկարները Մարտի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Կանաչ հորիզոններ. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության կայուն զարգացում» թեմայով կլոր սեղանը։ Միջոցառման մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ երկրներում գյուղատնտեսությունում ածխածնային հարկի ներդրման հետևանքների վերլուծության և մոդելավորման մոտեցումները, կանաչ գյուղատնտեսության դերը ածխածնային հետքի նվազեցման գործում, օրգանական արտադրողների միջերկրային կոոպերացիայի հեռանկարները, պարարտանյութեր կիրառելիս ջերմոցային գազերի արտանետումների կարգավորումը և մի շարք այլ հարցեր։ Նաիրա Կարապետյանն իր խոսքում նշել է, որ ժամանակակից աշխարհում ԱԱՀ կայուն զարգացումն էլ ավելի արդիական է դառնում, քանի որ գյուղատնտեսությունն ուղղակիորեն կապված է բնական պաշարների օգտագործման հետ և էական ազդեցություն թ գործում շրջակա միջավայրի վրա։ «ԵԱՏՄ-ում հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ են գյուղատնտեսական և պարենային համակարգերի վերափոխումներ՝ հիմք ընդունելով համաձայնեցված գործողությունները և ոլորտի հարմարեցումը ընթացիկ իրողություններին», — ընդգծել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենը։ Կլոր սեղանին մասնակցել են Բելառուսի Հանրապետության բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարության, Ուզբեկստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Ռուսաստանի որակի համակարգի, Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՌԴ նախագահին առընթեր ՌԱՆԽիԳՍ կիրառական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի, ոլորտային բիզնեսի ներկայացուցիչներ:
11 մարտի 2025 ԵԱՏՄ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել e-CMR էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագիր իրականացնելու համար Մարտի 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միության երկրներում միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների իրականացման դեպքում e-CMR էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագիծ իրականացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Աշխատանքային խմբի կազմում կընդգրկվեն ԵԱՏՄ երկրների տրանսպորտի, թվայնացման, հարկային և մաքսային կարգավորման ոլորտի լիազոր մարմինների, ինչպես նաև գործարար համայնքի, գիտական կազմակերպությունների և ոլորտային միավորումների ներկայացուցիչներ։ Փորձագիտական հարթակի ղեկավարն է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։ «Այսօր մենք ևս մեկ քայլ կատարեցինք ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում իրավաբանական նշանակություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու ճանապարհին։ Աշխատանքային խումբը կսահմանի ԵԱՏՄ-ում էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագծի իրականացման ժամկետներն ու կարգը, ինչպես նաև կմշակի դրա իրականացման գործնական հարցեր», — նշել է ԵՏՀ նախարարը։ Նախագծի հիմնական նպատակն է թվային ստորագրության մեխանիզմների և «վստահելի երրորդ կողմի» օգտագործմամբ տարբեր պետությունների կազմակերպությունների միջև էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման տեխնոլոգիայի գործնական բանեցման ապահովումն է: Փորձնական նախագիծը կնպաստի տրանսպորտային փաստաթղթեր ստանալու ձեռքբերման և ստուգելու գործընթացների արագացմանը, ինչպես նաև տրանսպորտալոգիստիկ և հսկիչ ու վերահսկիչ ընթացակարգերի իրականացման ծախսերի նվազեցմանը: Աշխատանքային խմբի նիստը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի երկրորդ եռամսյակում։
11 մարտի 2025 Արզիբեկ Կոժոշևը խոսել է ԵԱՏՄ 10-ամյա գործունեության մասին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը տեսաուղերձի ձևաչափով դիմել է Եվրասիական տնտեսական միության 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային քննարկման մասնակիցներին։ Մասնակիցների քննարկման հիմնական թեմաներն էին ձեռք բերված հաջողություններն ու Միության առջև ծառացած մարտահրավերները։ «Մի շարք գործոններ և դրանց բացասական հետևանքները Միության համար արտաքին մարտահրավերներ են դարձել, որոնք միավորումը հաջողությամբ հաղթահարել է։ Այդ մասին է վկայում նշված ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճը շուրջ 50%-ով՝ 1.6 տրլն-ից մինչև 2.4 տրլն ԱՄՆ դոլար։ Միևնույն ժամանակ, փոխադարձ առևտուրը կրկնապատկվել է և կազմել մոտ 90 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ԵԱՏՄ արտաքին առևտրի ընդհանուր ծավալում դրա բաժինն աճել է մինչև 18.2%», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։ Նախարարը հայտնել է ԵԱՏՄ քաղաքացիների համար կրթության, բժշկական օգնության, կենսաթոշակի նշանակման և վճարման ոլորտներում ավելի հարմարավետ պայմանների մասին։ Նախանշված են գործարար համայնքի օգուտները, որի համար Միության իրավունքը նախատեսում է ապրանքների ազատ տեղափոխում և պետական գնումների հավասար հասանելիություն: ԵՏՀ նախարարը նաև ընդգծել է, որ ներկայումս առաջ են մղվում նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի հարցերը, ինչը կապահովի էներգառեսուրսների հասանելիությունը և ԵԱՏՄ երկրների զարգացումը։ Լուծվում են մատակարարումների տարբերակման և նոր տրանսպորտային միջանցքների ներուժի ավելացման խնդիրները, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շուրջ Չինաստանի հետ համագործակցությունը:
10 մարտի 2025 Ի պատասխան ԵՏՀ-ի դիմումի՝ Սերբիան վերացրել է Միության երկրներից արևածաղկի ձեթի և ճարպ պարունակող արտադրանքի ներմուծման սահմանափակումները Սերբիան Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցել է Եվրասիական տնտեսական միության երկրներից արևածաղկի ձեթի և ճարպ պարունակող արտադրանքի ներմուծման քանակական սահմանափակումների վերացման մասին։ Սահմանափակումների վերացումըն ի պատասխան ԵՏՀ-ի դիմումի նախաձեռնել է Սերբիայի Հանրապետության կառավարության ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացման համար պատասխանատու նախարար Նենադ Պոպովիչը։ «Հարցը Հանձնաժողովի կողմից քննարկվում էր անցյալ տարվա ապրիլից՝ Միության և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման աշխատանքների շրջանակներում։ Մասնավորապես, թեմային անդրադարձել էինք սեպտեմբերին իմ և Նենադ Պոպովիչի հանդիպման ընթացքում», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Նա հավելել է, որ սահմանափակումների վերացումը վկայում է կառուցողական փոխգործակցության մասին և ընդգծում կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցության դրական զարգացումը։ 2024 թվականի մարտին սահմանափակող միջոցներ կիրառելուց հետո ԵԱՏՄ-ից Սերբիա արևածաղկի ձեթի և մարգարինի (ԱՏԳ ԱԱ 1512 19 900 2, 1512 19 900 9, 1517 10 100 0, 1517 10 900 1000 0) արտահանումը 2024 թվականի 10 ամսվա ընթացքում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել էր 40%-ով: Ընդ որում, 2023 թվականին այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ մոտ հինգ անգամ աճել էր։
Ցուցադրել ավելին