Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7076
26 օգոստոսի 2025
ԵԱՏՄ-ն տրիգերային պաշտպանական միջոց կկիրառի Վիետնամից ներմուծվող հագուստի առանձին տեսակների նկատմամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել Ազատ առևտրի մասին համաձայնագրին համապատասխան սակագնային առանձնաշնորհներով Վիետնամից ներմուծվող հագուստի առանձին տեսակների նկատմամբ տրիգերային պաշտպանական միջոց կիրառելու մասին: Նման միջոցի կիրառումը նշանակում է, որ Կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում Վիետնամից Եվրասիական տնտեսական միություն հագուստի առանձին տեսակներ ներմուծելու դեպքում կիրառվելու է ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի գործող դրույքաչափը: Պաշտպանական միջոց կիրառելու հիմք է դարձել Վիետնամից համաձայնագրով նախատեսված ներմուծման տրիգերային մակարդակի գերազանցումը: «Այս միջոցը թույլ կտա աջակցել Միության արտադրողներին և բացառել Վիետնամից ապրանքների անմաքս ներմուծման կտրուկ աճը՝ համաձայնագրով նախատեսված մակարդակներից բարձր, ինչը կարևոր է մեր երկրների թեթև արդյունաբերության համար», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
25 օգոստոսի 2025
Գոհար Բարսեղյան. «Հանձնաժողովն աջակցում է ԵԱՏՄ ձռնարկությունների միջև ամուր արտադրական կապերի ամրապնդմանը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը Ղազախստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում բանակցություններ է վարել Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևի հետ: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական օրակարգի իրականացման գործում փոխգործակցության արդիական հարցեր: Նախարարները կարևորել են արդյունաբերական հատվածում կոոպերացիայի զարգացման մասով երկխոսության խորացումը, քննարկել ԻՆՆՈՊՐՈՄ-ում ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի առաջիկա նիստի հետ կապված հարցեր: Գոհար Բարսեղյանն այցելել է Ղազախստանի արդյունաբերական ձեռնարկություններ և գոտիներ: Մասնավորապես, նա եղել է Ալմաթիի արդյունաբերական գոտու ձեռնարկություններում, որոնց մասնագիտացած են ավտոմոբիլաշինության արտադրանքի և համալրողների արտադրության գործում, և Ալմաթիի օդափոխման գործարանում: «Մենք Ղազախստանի ձեռնարկությունների հետ մի շարք գերակա ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժ ենք տեսնում: Ղազախստանի շահագրգիռ ընկերությունների հետ ավելի սերտ աշխատանքը թույլ կտա ստեղծել նոր կոոպերացիոն շղթաներ», - նշել է Գոհար Բարսեղյանը: Աշխատանքային հանդիպումներ են կայացել ԵՏՀ նախարարի և հանրապետության ձեռնարկատերերի միջև, այդ թվում՝ կլոր սեղանի ձևաչափով: Քննարկվել է Միության շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի իրականացումը, ինչպես նաև ձեռնարկությունները եվրասիական ինտեգրացիոն նախագծերին աջակցության տրամադրման ծրագրում ներառելու պայմանները: «ԵԱՏՄ երկրների ձեռնարկատերերն ունեն բոլոր ռեսուրսները տեխնոլոգիաների փոխանակման և արդյունավետ ինտեգրացիոն կապերի ձևավորման համար», - ամփոփել է Գոհար Բարսեղյանը:
22 օգոստոսի 2025
ԵՏՀ-ն ակտիվացնում է համագործակցությունը երկաթուղային մեքենաշինության ոլորտում՝ ֆինանսական աջակցության մեխանիզմի օգտագործմամբ
Եվրասիական տնտեսական միության երկրներում երկաթուղային մեքենաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի բլոկի ներկայացուցիչները մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել Բելառուսի հաստոցաշինական ձեռնարկությունների ղեկավարության և տեխնիկական մասնագետների հետ Մերձմոսկվայում՝ Կոլոմնայի տրանսպորտային մեքենաշինության գործարանի արտադրական հարթակում: Ներկայումս այդ ձեռնարկությունը մշակում է 1 ՄՎտ-ից մինչև 7.35 ՄՎտ հզորությունների միջակայքի շարժիչների արտադրության զարգացման նախագիծը: Նախագիծը նախատեսվում է իրագործել նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության ոլորտների կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի միջոցով: Միջոցառումների ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու, անցել են առևտրային առաջարկների փոխանակմանը և սարքավորումների մատակարարումների մասին պայմանագրերի նախապատրաստմանը: Այս կապակցությամբ ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Վիտալի Վովկը նշել է. «Մեր Միության երկրների արդյունաբերողները պետք է գիտակցեն նոր կոոպերացիոն շղթաների կառուցման կարևորությունը ոչ միայն առանձին ձեռնարկությունների, այլ տրանսպորտային մեքենաշինության ամբողջ եվրասիական կլաստերի և արդյունաբերության հարակից ոլորտների տեխնոլոգիական ինքնիշխանության հասնելու համար»: Աշխատանքային հանդիպումներ են անցկացվել «Բելօրգստանկինպրոմ», «Վիստան», «Ռուխսերվոմոտոր», «Կրասնի բորեց», ԳՍԶՈՒ, «Ստանկո-Գոմել» ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կոլոմնայի գործարանն արտադրում է մայրուղային ուղևորատար ջերմաքարշեր, էլեկտրաքարշեր և դիզելային շարժիչներ:
22 օգոստոսի 2025
Մալայզիայում քննարկել են մինչև 2030 թվականը ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության պլանները
Օգոստոսի 21-ին Կուալա Լումպուրում (Մալայզիա)՝ Ռուսաստան - ԱՍԵԱՆ տնտեսության հարցերով ավագ պաշտոնատար անձանց խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) երկրների միջև համագործակցության ընթացիկ արդյունքները և հեռանկարները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել է ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը։ ԵՏՀ ներկայացուցիչն ամփոփել է Մինչև 2025 թվականը ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության ծրագրի իրականացման արդյունքները՝ նշելով երկխոսության զարգացման լավ դինամիկան և դրա հետագա խորացման համար առկա բարձր ներուժը: «Այս տարի ավարտում ենք 2021-2025 թվականների Համագործակցության ծրագրի իրականացումը: Այս ընթացքում մենք էական արդյունքներ ենք արձանագրել: Ձևավորվել և ուժեղացվել է համագործակցության ինստիտուցիոնալ բազան, փորձարկվել են փոխգործակցության նոր ձևաչափեր ու մեխանիզմներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ օրեր, ոլորտային սեմինարներ, բիզնես երկխոսության արտագնա նստաշրջաններ», - հայտնել է Միքայել Բելլույանը: ԵՏՀ վարչության տնօրենը խոսել է ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև 2026-2030 թվականների համագործակցության նոր ծրագրի շուրջ աշխատանքների մասին: «Այս փաստաթղթում շեշտը դրվել է ինչպես համագործակցության արդեն ստուգված ձևաչափերին, այնպես էլ՝ ոլորտային փոխգործակցության ընդլայնմանը: Նոր ուղղությունների թվում են գյուղատնտեսությունը, մրցակցային քաղաքականությունը և իրավակիրառությունը, անդրսահմանային և միջազգային բեռնափոխադրումները: Նոր ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն ենք դարձնելու կայուն զարգացման, թվայնացման, նորարարությունների և տեխնոլոգիական առաջընթացի հարցերով երկխոսության զարգացմանը», - մեկնաբանել է ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության ղեկավարը: Միքայել Բելլույանը ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սաթվինդեր Սինգհի հետ քննարկել է միջնաժամկետ հեռանկարում համագործակցության պլանները, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին՝ ԱՍԵԱՆ-ին կից ոլորտային կամ երկխոսային գործընկերոջ կարգավիճակ տալու ուղղությամբ: Խորհրդակցությունների շրջանակներում նաև կայացել են ԵՏՀ-ի աշխատանքային հանդիպումները ԱՍԵԱՆ-ի երկրներից գործընկերների հետ: Մալայզիայի ներկայացուցիչների հետ քննարկվել են փոխգործակցության պաշտոնականացման և այդ երկրի պաշտոնական շրջանակների համար ԵՏՀ կենտրոնակայանում ԵԱՏՄ-ի շնորհանդես անցկացնելու հեռանկարները: Ինդոնեզիայի պատվիրակության հետ մշակվել են Համագործակցության հուշագրի շրջանակներում համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստն անցկացնելու հարցեր:
21 օգոստոսի 2025
Գոհար Բարսեղյան. «ԵԱՏՄ-ն առաջընթաց է գրանցում արդյունաբերության և ԱԱՀ ոլորտներում ռազմավարական նպատակների իրականացման գործում»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը կարևորել է ԵՏՀ-ի և Եվրասիական տնտեսական միության երկրների համատեղ աշխատանքն արտադրական շղթաների ինտեգրման, նորարարական տեխնոլոգիաների զարգացման և անդամ պետությունների ձեռնարկությունների մրցունակության բարձրացման ուղղությամբ: ԵԱՏՄ շրջանակներում այս աշխատանքներին Գոհար Բարսեղյանն անդրադարձել է Մոսկվայում՝ «Նոր դարաշրջան - նոր ուղիներ» համաշխարհային համաժողովի մասնակիցների 2-րդ ամենամյա հանդիպման ընթացքում անցկացվող «Մեծ Եվրասիական գործընկերություն. զարգացման վեկտորներ և գործիքներ» լիագումար նիստում: «Միությունն արձանագրում է կայուն առաջընթաց արդյունաբերական հատվածի և ԱԱՀ-ի զարգացման ռազմավարական նպատակների իրականացման գործում: Մեր համատեղ նախագծերը նպաստում են ոչ միայն ներքին շուկայի ամրապնդմանը, այլը համաշխարհային մակարդակով ԵԱՏՄ-ի արտահանման ներուժի բարձրացմանը»,- հայտարարել է ԵՏՀ նախարարը: Գոհար Բարսեղյանը կարևորել է եվրասիական «հնգյակի» մասնակից երկրների համատեղ ջանքերը եվրասիական տարածքում կայուն տնտեսական աճի և առևտրային շփումների ընդլայնման պայմանների ստեղծման համար: Նրա խոսքով՝ լավ օրինակ է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի գործարկումը: «Հաշվի առնելով մեխանիզմի հաջող գործարկումը և տնտեսության արդյունաբերական հատվածում դրա գործնական կիրառումը, Հանձնաժողովը ներկայումս աշխատում է ագրոարդյունաբերական համալիրի վրա այն տարածելու ուղղությամբ», - ընդգծել է Գոհար Բարսեղյանը:
20 օգոստոսի 2025
Անդրեյ Սլեպնևն ընդունել է ԵԱՏՄ և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով բանակցային խմբերի ղեկավարներին
Օգոստոսի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևն ընդունել է Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով բանակցային խմբերի ղեկավարներին՝ ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Միխայիլ Չերեկաևին և Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարությանն առընտեր Առևտրի վարչության լրացուցիչ քարտուղար Շրի Աջայ Բառուին: Բանակցային խմբերի ղեկավարները ԵՏՀ նախարարին տեղեկացրել են բանակցությունների տեխնիկական առաջադրանքի հաստատման մասին: Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի գործարկման հետագա քայլերը և ապագա առևտրային գործարքի այլ կազմակերպական հարցեր: «Գոհունակությամբ արձանագրում ենք Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառության էական ավելացումը, որը նկատվում է վերջին մի քանի տարվա ընթացքում: Ակնկալում ենք առևտրի ծավալների հետագա աճ, ինչպես նաև ոլորտային համագործակցության ամրապնդում, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» տնտեսական միջանցքի օգտագործմամբ», - հայտարարել է Անդրեյ Սլեպնևը: Միջազգային առևտրային կենտրոնի (Առևտրի համաշխարհային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության) տվյալներով՝ ԵԱՏՄ երկրների և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 69 մլրդ դոլար՝ 2023 թվականի համեմատ ավելանալով 7%-ով:
19 օգոստոսի 2025
ԵՏՀ-ն ընդունել է գյուղմշակաբույսերի սերմերի արտադրության մեթոդների ու սխեմաների միասնականացման մոտեցումները և շաքարի ոլորտի կայուն զարգացման միջոցները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օգոստոսի 19-ի նիստում ընդունել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի (տնկանյութի) շրջանառության դեպքում դրանց արտադրության մեթոդների ու սխեմաների միասնականացման մոտեցումների և շաքարի ոլորտի կայուն զարգացման միջոցների մասին հանձնարարականները: Սերմնաբուծության վերաբերյալ փաստաթուղթն ընդունվել է սերմնաբուծության ոլորտի ազգային օրենսդրությունների հետևողական մերձեցման և լավագույն սորտերի բարձրորակ սերմերով գյուղարտադրության ապահովման նպատակով Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից հաստատված միասնականացման միջոցների ցանկն իրականացնելու համար», - նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Ընդունված մոտեցումները Միության պետություններին հանձնարարում են կիրառել հացահատիկային, հատիկաընդեղենային, տեխնիկական, ձիթատու, պտղահատապտղային մշակաբույսերի և կարտոֆիլի սերմերի (տնկանյութի) արտադրության գիտականորեն հիմնավորված մեթոդներ ու սխեմաներ, ինչպես նաև գյուղատնտեսական բույսերի սորտերի պահպանման գիտականորեն հիմնավորված միջոցառումներ ու հնարքներ, որոնց հիման վրա ապահովվում է բարձր սորտային և բերքային որակներով սերմերի աճեցումը: Փաստաթղթում նախատեսված է սերմերի արտադրության սխեմայում արտացոլվող տեղեկատվությունը, այդ թվում՝ մշակաբույսի, սորտի, արտադրման անհրաժեշտ միջոցառումների, ցանքի համար սերմերի պատրաստման, ցանքի ու բերքահավաքի անցկացման, լրացուցիչ մշակման, պահպանման և հիմնական ագրոտեխնիկական և այլ միջոցառումների մասին: ԵՏՀ-ի հանձնարարականի օգտագործումը թույլ կտա ապահովել սորտափոխարինման և սորտաթարմացման համար պահանջվող սորտերի բարձրորակ սերմերի ծավալների արտադրությունը և իրացումը, որոնք կտարբերվեն լավագույն սորտային, տնտեսապես արժեքավոր և կենսաբանական հատկություններով: Կարևոր է նաև, որ ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների կողմից սերմեր (տնկանյութ) արտադրելիս կապահովվի ընթացակարգերի համարժեքությունը, իսկ ազգային օրենսդրություններում կվերացվեն փոխադարձ առևտրի վրա ազդեցություն գործող տարբերությունները: Ինչ վերաբերում է շաքարի ոլորտի կայուն զարգացման համար Հանձնաժողովի կողմից առաջարկվող համալիր միջոցներին, ապա դրանք իրագործումը թույլ կտա լուծել մի շարք գործնական հարցեր: Առաջին հերթին թույլ կտա բարձրացնել ոլորտի աշխատանքի արդյունավետությունը, նվազեցնել կախվածությունը շաքարի, արտադրության միջոցների ներմուծումից, կնպաստի արտահանման ներուժի ավելացմանը:
19 օգոստոսի 2025
ԵՏՀ-ն փոփոխություններ է կատարել սննդամթերքի մասին տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օգոստոսի 19-ին փոփոխություններ է կատարել Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի կամավոր կիրառման ենթակա ստանդարտների ցանկում: Ստանդարտների ցանկը լրացվել է երկու միջպետական ստանդարտով՝ ԳՕՍՏ 35038-2023 «Մթերք հացահատիկի հիմքով: Տալկան» և ԳՕՍՏ 35041-2023 «Մթերք հացահատիկի հիմքով: Սումոլոկ: Տեխնիկական պայմաններ», որոնք մշակվել են Ղրղզստանի Հանրապետության կողմից նշված տեխկանոնակարգին կից Ծրագրին համապատասխան: Բացի այդ, հանվել է Ղրղզստանի Հանրապետության երկու ազգային ստանդարտ, քանի որ դրանց հիման վրա մշակվել են համապատասխան միջպետական ստանդարտներ: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ԵՏՀ կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո: Փոփոխությունները նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի 36-րդ կետի «բ» ենթակետի շրջանակներում, որը հաստատվել է ԵՏՀ խորհրդի կողմից 2016 թվականին (Հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի N 65 որոշման խմբագրմամբ):
Ցուցադրել ավելին