Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
27.11.2024

Թարմացվել է «Հացահատիկի անվտանգության մասին» տեխկանոնակարգի ստանդարտների ցանկը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 015/2011) մեթոդների ստանդարտների ցանկն արդիականացված խմբագրությամբ։

Ստանդարտների ցանկում ներառվել է 165 փաստաթուղթ, այդ թվում՝ 89 նոր կամ թարմացված: Դրանց թվում են 96 միջպետական ստանդարտ, ներառյալ 28 միջպետական ստանդարտ՝ ISO (ԻՍՕ) միջազգային ստանդարտների և EN և CEN տարածաշրջանային ստանդարտների հիման վրա, Բելառուսի Հանրապետության 9 պետական ստանդարտ, Ղազախստանի Հանրապետության 15 ազգային ստանդարտ, Ռուսաստանի Դաշնության 16 ազգային ստանդարտ և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների 29 մեթոդիկա (մինչև համապատասխան միջպետական ստանդարտների մշակումը և նշված ցանկում դրանց ընդգրկումը):

Փորձարկման լաբորատորիաների ժամանակին հավատարմագրման համար, հաշվի առնելով ստանդարտների ցանկում առաջին անգամ ներառված ստանդարտներն ու մեթոդիկաները, որոշվել է, որ ստանդարտների թարմացված ցանկն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո: