Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6989

31 հուլիսի 2025 Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ Հուլիսի 31-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրման հարցեր, այդ թվում՝ որոնք վերաբերում են ինտեգրացիոն միավորման միջազգային գործունեության գերակայություններին: Մասնավորապես, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Իրանի հետ ապրանքների 90%-ի համար անմաքս ռեժիմ նախատեսող Ազատ առևտրի գոտու մասին լիաձևաչափ համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների համագործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ նոր ձևաչափի շնորհիվ ԵԱՏՄ պետությունների և Իրանի առևտրատնտեսական հարաբերությունները դուրս են եկել զարգացման նոր մակարդակ: «Մենք զգալի առաջընթաց ենք նկատում մեր երկրների ապրանքաշրջանառությունում, որը 2024 թվականին աճել է 14.6%՝ կազմելով 5.9 մլրդ ԱՄՆ դոլար: ԵԱՏՄ պետություններից Իրան արտահանումն ավելացել է 18%-ով», — նշել է Բակիտժան Սագինտաևը: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հայտնել է, որ Հանձնաժողովը շատ է կարևորում Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման 2025-2028 թվականների ճանապարհային քարտեզի մանրակրկիտ մշակումը: Նախատեսվում է, որ փաստաթուղթը կհաստատվի Համատեղ կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նիստում: Սա թույլ կտա ապահովել փոխգործակցության բոլոր նախատեսված ուղղությունների համակարգված առաջմղում: Հանդիպման արդյունքում կողմերը համակարծիք էին, որ ԵԱՏՄ երկրներն ու Իրանն ունեն մի ամբողջ շարք ուղղություններով համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժ, հատկապես հեռանկարային համարելով տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի ընդլայնումը, ԱԱՀ-ում, համագործակցությունը նավթավերամշակման և նավթաքիմիական ոլորտներում:
30 հուլիսի 2025 ԵՏՀ-ն և Ռոսսելխոզնադզորը քննարկել են համագործակցության արդիական հարցեր Հուլիսի 29-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի աշխատանքային հանդիպումը Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզորի) ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ: Կողմերը նշել են թե՛ երկկողմ առևտրի զարգացման հարցերի լուծման գործում, թե՛ ԵՏՀ հարթակում իրականացվող աշխատանքներում ծառայությունների փոխգործակցության բարձր մակարդակը և արդյունավետ բնույթը: Գոհար Բարսեղյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռոսսելխոզնադզորին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդատվական մարմինների աշխատանքներին ակտիվ մասնակցության համար: «Հանձնաժողովը մշտապես փոխգործակցում է ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների հետ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով և միշտ պատրաստ է հանդես գալ որպես արդիական հարցերի քննարկման հարթակ», — նշել է Գոհար Բարսեղյանը: Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կազեմ Ջալալիին
28 հուլիսի 2025 Գեորգի Արզումանյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը Մոսկվայի արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) համադաշնության կողմից կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ներկայացրել է ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը: «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում արտադրությունների տեխնոլոգիական արդիականացման ընդլայնման համար ֆինանսական աջակցության հնարավորությունների մասին բիզնեսին՝ գործարար միավորումների հետ համատեղ հասցեական իրազեկումը կարևոր խնդիր է», — ընդգծել է Գեորգի Արզումանյանը: Կլոր սեղանի ընթացքում արդյունաբերության ոլորտի նախագծերի ֆինանսավորման պայմանների մասին խոսել են «Բանկ ԴՕՄ.ՌՖ» ԲԸ-ի, «ՄՍՊ Բանկ» ԲԸ-ի ներկայացուցիչները, փոքր և միջին բիզնեսին աջակցելու միջոցների մասին՝ «Կորպորացիա «ՄՍՊ» ԲԸ-ի ներկայացուցիչը, արտահանող արտադրողներին աջակցելու միջոցների մասին՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի ընկերության խմբի և «Մոսկվայի աևտահանման կենտրոն» ԻՈԱԿ ներկայացուցիչները:
25 հուլիսի 2025 Արդիականացվել է ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների գրանցամատյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացված կանոնավոր մշտադիտարկման արդյունքների հիման վրա «Առևտուր» պորտալի էջում տեղադրվել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների նորացված գրանցամատյանը: Ներկա պահի դրությամբ հայտնաբերվել է 271 սահմանափակող միջոց, որը կարող է հանդես գալ որպես ԵԱՏՄ հիմնական առևտրային գործընկերների և այնպիսի երկրների կողմից կիրառվելիք արգելք արտաքին առևտրում, որոնց հետ կնքվել են առևտրատնտեսական համաձայնագրեր կամ բանակցություններ են վարվում դրանց կնքման շուրջ: Ընդ որում, Իրանի սահմանափակող միջոցը, որը սահմանում է երրորդ երկրներից հրուշակեցենի ներմուծման արգելք, ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագրի 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտնելուց հետո վերացվել է: Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ կողմերը պարտավորություն են ստանձնել չսահմանել և չպահպանել ապրանքների ներմուծման արգելքներ կամ սահմանափակումներ, այդ թվում՝ քվոտաների, ներմուծման կամ արտահանման լիցենզիաների և այլ միջոցների ձևով: Սերբիայի մասով նույնականացվել է ԵԱՏՄ դեղամիջոցների մուտքի թույլտվությանն առնչվող տեխնիկական արգելք, որը կապված է գրանցման համար ԵՄ-ի GMP հավաստագրի տրամադրման պահանջի առկայության հետ: Ուզբեկստանի սահմանափակող միջոցների ցանկը լրացվել է կենցաղային տեխնիկայի ներմուծման համապատասխանության ուզբեկական հավաստագրի ստացման ոչ թափանցիկ և երկարատև ընթացակարգով: Երրորդ երկրների հետ առևտում սահմանափակող միջոցների մշտադիտարկման և սահմանափակման ուղղությամբ ԵՏՀ-ի գործունեությունն իրականացվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին համապատասխան: Դրա իրականացման համար 2018 թվականին Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության կարգը: Մշտադիտարկումն ուղղված է ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ երկրների սահմանափակող միջոցների վերացման ուղիների հայտնաբերման և որոնման հարցերով համակարգային աշխատանքի իրականացմանը:
Ցուցադրել ավելին