
Բելառուսի ունիվերսալ ապրանքային բորսայի ներկայացուցիչները ցուցադրել են աշխատանքի իրական սխեման, որի ընթացքում ԵԱՏՄ երկրների ոչ ռեզիդենտները կարողացել են անվճար գրանցվել և հեռակա կարգով կանճրակի յուղի գնում և վաճառք իրականացնել՝ ԵԱՏՄ տարածքով փոխադրման հնարավորությամբ։ Գործարքներն իրականացվել են Միության երկրների ազգային ցանկացած արժույթներից մեկով։
Անցկացված փորձնական աճուրդի արդյունքները կքննարկվեն ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հարցերով աշխատանքային խմբի նիստին այս տարվա աշնանը:
Հիշեցնենք, որ Միության ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորումը նախատեսվել է Ռազմավարություն-2025-ով։ Միության ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորման հայեցակարգը նախատեսվում է հաստատել մինչև 2023 թվականի կեսերը, իսկ դրա իրականացման Ծրագիրը՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։