Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7076
18 սեպտեմբերի 2025
Բելառուսում կայացած սեմինարի ընթացքում քննարկել են ԵԱՏՄ պետգնումների հասանելիության մեխանիզմները
Եվրասիական տնտեսական միության երկրներում գնումների ընթացակարգերին մասնակցության կարգը, եվրասիական գրանցամատյանում արդյունաբերական ապրանքների ներառման առանձնահատկությունները քննարկվել են Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրեն Ալինա Կազաչենոկի մասնակցությամբ անցած «Մուտք ԵԱՏՄ շուկաներ, առանձնաշնորհները Բելառուսի Հանրապետության պետական գնումների ոլորտում» սեմինարի ընթացքում, որը կազմակերպել էր Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատը: ԵՏՀ ներկայացուցիչը տեղեկացրել է եվրասիական գրանցամատյանը վարելու Հանձնաժողովի աշխատանքը, նշելով գրանցամատյանում արդյունաբերական ապրանքների ներառման ալգորիթմերը, որոնք կարգավորվում են Պետական (համայնքային) գնումների նպատակների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոններով: «Հանձնաժողովի խորհրդի կողմից 2020 թվականին հաստատված Կանոնները կիրառվում են Միության պետություններում եվրասիական ապրանքների և երրորդ երկրների ապրանքների նկատմամբ առանձնաշնորհներ, սահմանափակումներ և արգելքներ սահմանելու դեպքում և արդյունավետ գործիք են ԵԱՏՄ շրջանակներում նման դեպքերի համար պետգնումների ազգային ռեժիմ ապահովելու համար», — ընդգծել է Ալինա Կազաչենոկը: Սեմինարին մասնակցել են Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության ներկայացուցիչներ:
18 սեպտեմբերի 2025
Ռուսլան Դավիդով. «Տարանցման միասնական համակարգի և էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների ներդրումը ԵԱՏՄ շրջանակներում թվայնացման առանցքային ուղղություններն են»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը մասնակցել է Բելառուսի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեի կողմից կազմակերպված «Մաքսային օրենսդրության զարգացման հեռանկարները. վստահության և վերահսկողության հավասարակշռությունը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովին: Ռուսլան Դավիդովն իր ելույթում նշել է, որ մաքսային ոլորտի թվայնացումը եվրասիական ինտեգրման հետագա զարգացման արդյունավետ գործիք է: «Տարանցման միասնական համակարգի, էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ներդրումը, ինչպես նաև անցակետերի կահավորման և սարքավորման մոտեցումների արդիականացումը՝ հաշվի առնելով բեկումնային տեխնոլոգիաները, ԵԱՏՄ-ում մաքսային ոլորտի թվայնացման գերակա ուղղություններն են», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Մինսկ կատարած այցի շրջանակներում Ռուսլան Դավիդովը երկկողմ հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեի նախագահ Վլադիմիր Օրլովսկու հետ և քննարկել եվրասիական օրակարգի արդիական հարցեր՝ Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար եվրասիական ինտեգրման հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացումը՝ մաքսային համագործակցության ուղղությամբ, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառության կանխման գործիքները: ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը Բելառուսի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեի ներկայացուցիչներին հրավիրել է այս տարվա հոկտեմբերին ակտիվորեն մասնակցել ԵՏՀ սեմինարին, որը նվիրված է խելացի անցակետերին, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների մաքսային մարմինների թվայնացմանը: Սեմինարին կմասնակցեն պետական մարմինների, գործարար համայնքի և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:
18 սեպտեմբերի 2025
ԵԱՏՄ-ում ուժեղացնում են սոցիալական երաշխիքներն աշխատավորների համար
Սեպտեմբերի 18-իմ Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության երկրների աշխատավորների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության ցուցաբերման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի 8-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել են պրոֆիլային պետական մարմինների և առաջատար միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ներառյալ ԱՀԿ-ն, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ընկերակցությունը և Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը: Քննարկման հիմնական թեման է դարձել ԵԱՏՄ ընդհանուր աշխատաշուկայի շրջանակներում քաղաքացիների՝ կենսաթոշակային ապահովության իրավունքների գործնական իրականացումը և բուժօգնության հասանելիությունը: Նիստի մասնակիցներն ամփոփել են ԵԱՏՄ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին 2019 թվականի համաձայնագրի իրականացման միջանկյալ արդյունքները: 2021 թվականի հունվարից Միության շրջանակներում քաղաքացիներին նշանակվում և վճարվում են կենսաթոշակներ: Ստաժի հաստատման հետ կապված գործնական հարցերի լուծման համար կողմերը փոխզիջման են հասել միասնական ֆորմուլյարների օգտագործման հարցում: Կարևոր քայլ է դարձել լիազոր մարմինների միջև ամբողջ փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային ձևաչափի վերածելու աշխատանքը, որը էապես կարագացնը ընթացակարգերը և կբարձրացնի դրանց թափանցիկությունը: Նիստում ներկայացվել են ԵՏՀ Կոլեգիայի՝ առողջապահության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված հանձնարարականի իրականացման մշտադիտարկման արդյունքները: Փաստաթուղթը համատեղ աշխատանք է նախատեսում երեք առանցքային ուղղությամբ՝ հեռաբժշկության զարգացում, բարձր տեխնոլոգիական բուժօգնության ցուցաբերում և բժշկական տեխնոլոգիաների ստանդարտացում: «Հանձնարարականը հստակ ուղղություններ է տալիս այնպիսի զգայուն և կարևոր ոլորտում Միության երկրների գործնական փոխգործակցության, ինչպիսին է տնտեսական համագործակցությունն առողջապահության ոլոտում: Խոսքը ժամանակակից բժշկական նվաճումները ԵԱՏՄ բոլոր պետությունների քաղաքացիների համար առավելագույնս մատչելի դարձնելու մասին է», — մեկնաբանել է փաստաթուղթը ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: Օրակարգի առանձին կետ է դարձել Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ ղեկավար Բատիր Բերդիկլիչևի կողմից «Առողջության հարցերը ԵԱՏՄ աշխատանքային միգրացիայի համատեքստում» թեմայով ԵՏՀ-ի և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի համատեղ վերլուծական զեկույցի ներկայացումը: Հետազոտությունը հաստատում է աշխատանքային միգրանտների համար որակյալ բժշկական ծառայությունների մատչելիության խնդիրների արդիականությունը և առաջարկում դրանց լուծման ուղիներ: ՄԱԿ-ի համակարգի առաջատար կառույց հանդիսացող ԱՀԿ-ի հետ համագործակցությունը շատ օգտակար է և նպաստում է աշխատավորների և նրանց ընտանիքի անդամների համար առողջապահության ծառայությունների մատչելիությունը բարելավելու հնարավորությունների որոնմանը: Աճող միգրացիոն հոսքորի պայմաններում այս հարցերը շարունակում են արդիական մնալ», — նշել է ԵՏՀ նախարարը: Նիստի արդյունքները վերահաստատել են սոցիալական ոլորտի հետագա ինտեգրմանը և ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքային շարժունակության համար հարմարավետ պայմանների ստեղծմանը մասնակից երկրների ընդհանուր պատրաստականությունը:
18 սեպտեմբերի 2025
Մոսկվայում կայացած խորհրդաժողովում քննարկել են GMP ստանդարտների ներդրումը
Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Չինարա Մամբետալիևայի մասնակցությամբ կայացած 10-րդ Համառուսաստանյան GMP խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղագործական ոլորտի նվաճումները և զարգացման հեռանկարները:
18 սեպտեմբերի 2025
ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն փոխանակել են ԱԱՀ զարգացման փորձը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը սեպտեմբերի 18-ին Դուշանբեում (Տաջիկստանի Հանրապետություն) կայացած ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միությունում ագրարային ոլորտի զարգացման և սեփական սննդամթերքով ապահովվածության բարձր մակարդակի մասին:
17 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանում Կուբայի դեսպան Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյայի հետ
Եվրասիական տնտեսական միությանը կից Կուբայի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյայի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը վերջինիս հետ աշխատանքային հանդիպում է ունեցել: Բակիտժան Սագինտաևը Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյային շնորհակալություն է հայտնել կառուցողական երկխոսության և Կուբայի հետ ԵԱՏՄ երկրների համագործակցությանը կարևոր աջակցության համար և հանձնել նրան «Եվրասիական ինտեգրման զարգացման գործում ունեցած ավանդի համար» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կրծքանշանը: Կողմերը քննարկել են ԵՏՀ-ի և Կուբայի կառավարության միջև փոխըմբռնման մասին հուշագրի շրջանակներում ներառված հարցերի լայն շրջանակ: Համատեղ միջոցառումների պլանն ընդգրկում է համագործակցության 34 ուղղություն՝ ներառյալ առևտուրը, բանկային գործունեությունը, ֆինանսները, կենսատեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները: «ԵԱՏՄ պետությունների և Կուբայի ապրանքաշրջանառությունում առաջընթաց ենք նկատում, — հայտնել է Բակիտժան Սագինտաևը: — 2024 թվականին այն 2015 թվականի համեմատ ավելացել է 13,9%-ով և կազմել շուրջ 241 մլն դոլար»: Միության պետությունները Կուբա են արտահանում, մասնավորապես, նավթը և նավթամթերքները, ցորենը, ավտոմեքենաներ և ավտոպահեստամասեր, տարբեր սարքեր: Միաժամանակ ԵԱՏՄ-ում պահանջարկ են վայելում Կուբայի սուրճը, ծխախոտային արտադրանքը: Կուբան ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին հետաքրքրում է նաև զբոսաշրջության տեսանկյունից: 2024 թվականին կղզի է այցելել ավելի քան 185 հազար զբոսաշրջիկ եվրասիական «հնգյակի» պետություններից, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հանդիպման արդյունքում կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրությունը առևտրատնտեսական երկխոսությունը շարունակելու և զարգացնելու հարցում:
17 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ը և Ֆիլիպինները քննարկել են համագործակցության պլանները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանյիար Իմանալիևը և Ֆիլիպինների առևտրի և արդյունաբերության փոխնախարար Ալան Գեպթին ԵՏՀ կենտրոնակայանում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ֆիլիպինների Հանրապետության փոխգործակցության հեռանկարային ուղղությունները: «Ֆիլիպինների Հանրապետությունը Հարավ-Արևելյան Ասիայի առաջատար տնտեսություններից է, — մեկնաբանել է ԵՏՀ նախարարը: — Հանձնաժողովն ակտիվորեն աջակցում է տարածաշրջանի երկրների հետ ԵԱՏՄ անդամ պետությունների առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը և պատրաստ է խորացնել Ֆիլիպինների հետ երկխոսությունը, այդ թվում՝ ԱՍԵԱՆ-ի առանցքային հարթակներում»: Դանիյար Իմանալիևը ֆիլիպինցի գործընկերներին տեղեկացրել է երրորդ երկրների հետ Հանձնաժողովի միջազգային համագործակցության ձևաչափերի, ինչպես նաև ԱՍԵԱՆ-ի հետ փոխգործակցության առանցքային նպատակների ու խնդիրների մասին: ԵՏՀ նախարարը Ֆիլիպինների պաշտոնական, փորձագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության նոր՝ 2026-2030 թվականների ծրագրի հիմնական միջոցառումներին: Ալան Գեպթին նշել է, որ Ֆիլիպինները հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտի փորձի փոխանակմամբ՝ ներառյալ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման տեխնոլոգիաները, ինչպես նաև պարենային անվտանգության, դեղագործության, էներգետիկայի, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների և նորարարական զարգացման հարցերով: Նշվել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՏՄ երկրների և Ֆիլիպինների բիզնեսի ներկայացուցիչների միջև շփումներն այս ոլորտների նախաձեռնությունների գործնական իրականացման համար: Կողմերը պայմանավորվել են քննարկել հեռանկարում ԵՏՀ-ի և Ֆիլիպինների կառավարության միջև փոխգործակցության հուշագրի կնքման հնարավորությունը, ինչպես նաև համատեղ կոնգրեսացուցահանդեսային միջոցառում անցկացնել՝ ներգրավելով բիզնես միավորումները, 2026 թվականին ԱՍԵԱՆ-ում Ֆիլիպինների նախագահության ժամանակահատվածում:
17 սեպտեմբերի 2025
Արզիբեկ Կոժոշև. «Օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորումը ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի կարևոր գործոն է»
Այս հայտարարությամբ է հանդես եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը սեպտեմբերի 17-ին Մոսկվայում անցկացվող Network-2025 համաժողովի հարթակում կայացած «ԵԱՏՄ-ի կայուն ավիացիոն տրանսպորտ 2026-2035» թեմայով միջազգային խորհրդաժողովում: ԵՏՀ-ն առանցքային է համարում միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը, ենթակառուցվածքային և վարչական արգելքների վերացումը, ինչպես նաև լոգիստիկայի թվային փոխակերպումը: Հանձնաժողովը ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ աշխատում է եվրասիական տարածքում օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Նախարարը հավելել է, որ ավիացիոն ոլորտի երկարաժամկետ զարգացումը պահանջում է համալիր մոտեցում և մի շարք տարածաշրջանային միջոցների ներդրում՝ ներառյալ ԵԱՏՄ երկրների քաղաքացիական ավիացիայի ոլորտի օրենսդրության ներդաշնակեցումը: Միջոցառումը հարթակ է դարձել կայուն տրանսպորտի առավել արդիական հարցերով պետական իշխանության մարմինների, բիզնեսի և փորձագետների փոխգործակցության համար՝ շեշտը դնելով քաղաքացիական ավիացիային և դրա մուլտիմոդալ բաղադրիչին: Խորհրդաժողովը նվիրված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կայուն տրանսպորտի վերաբերյալ նախաձեռնությանը՝ նախատեսված 10-ամյա ժամանակահատվածի համար, որն սկսվում է 2026 թվականի հունվարի 1-ից:
Ցուցադրել ավելին