Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
հատուկ նախագծեր
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
հատուկ նախագծեր
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
Ելույթներ
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
26 Dec 2024
Հավանություն է տրվել ԵԱՏՄ մասին պայմանագրում ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման մեխանիզմների կատարելագործման մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը
Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում (ՌԴ)՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հավանություն են տվել ԵԱՏՄ մասին պայմանագրում հետաքննություն անցկացնելիս և հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման կամ չկիրառման մասին որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը: «Արձանագրության հիմնական նպատակն է պաշտպանական միջոցների կիրառման մասին որոշումների նախապատրաստման մոտեցումների կատարելագործումը, որոնք թույլ են տալիս հաշվի առնել գործընթացի բոլոր մասնակիցների շահերը, ընդունել կշռված և օպերատիվ որոշումներ՝ միաժամանակ ապահովելով առավելագույն ճկունություն», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Այսպես, միջոցի կիրառման վերաբերյալ Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումը պետք է համապատասխանի հավասարակշռության սկզբունքին, որն ուղղված է արտադրողների պաշտպանության ապահովման ընթացքում ԵԱՏՄ առանձին երկրների համար հիմնավորված ռիսկերի բացառմանը։ Միության արտադրողները ստանում են տարաձայնությունների կարգավորման ավելի հստակ ընթացակարգ անդամ պետության կողմից պաշտպանական միջոցի նկատմամբ վետոյի իրավունքի կիրառման դեպքում: Մասնավորապես, փոխզիջումային լուծման որոնումն ավելի օպերատիվորեն կկազմակերպվի, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել նրանց համար բացասական հետևանքները մինչև պաշտպանական միջոցի ուժի մեջ մտնելը։ Անհրաժեշտության դեպքում կներգրավվի ԵԱՏՄ դատարանը, որի եզրահանգումները հաշվի կառնվեն միջոցի կիրառման մասին վերջնական որոշման մեջ։ Հետաքննության օբյեկտ հանդիսացող ապրանքի սպառողների համար նախատեսված են լրացուցիչ երաշխիքներ. եթե դա պահանջում է շուկայական իրավիճակը, պաշտպանական միջոցի ներդրմանը զուգահեռ ընդունվելու են արտադրողներին տրվելու են սպառողների նկատմամբ խտրականությունը, ապրանքի մատչելիության հետ կապված խնդիրները, գների չհիմնավորված աճը կանխելու հանձնարարականներ։ Եվս մեկ նորամուծություն՝ ԵՏՀ Կոլեգիայի «բացասական որոշման» մասին նորմեր. եթե Կոլեգիայի անդամները առարկում են առաջարկվող պաշտպանական միջոցի դեմ, ապա բիզնեսը հնարավորություն կունենա ծանոթանալու նման որոշման հիմքում դրված փաստարկներին և անհրաժեշտության դեպքում գործի ելքը վիճարկել ԵԱՏՄ դատարանում։ «Փոփոխությունների փաթեթը ներառել է նաև անդամ պետությունների տուժած արտադրողների համար նույնիսկ այն դեպքերում պաշտպանության իրավունք ապահովող դրույթներ, երբ գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծումը չի սպառնում ամբողջ Միությանը: Մշակվել է վարչարարության ընթացակարգ, որը թույլ կտա ներդնել միջոցը միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք նախատեսված են ԵԱՏՄ առանձին երկրների տարածքում (առանձին շուկայում) սպառման համար, ինչը կնվազեցնի մյուս անդամ պետությունների բիզնեսի համար բացասական հետևանքների ի հայտ գալու հավանականությունը», — եզրափակել է Անդրեյ Սլեպնևը։
26 Dec 2024
ԵԱՏՄ և երրորդ երկրների միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը կապահովի անխափան բեռնափոխադրումներ
Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում (ՌԴ)՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը։ Համաձայնագրի հայեցակարգը հիմնարար իրավական հիմքեր է սահմանում միասնական տարանցիկ համակարգի ստեղծման մասին երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առանձին միջազգային պայմանագրեր կնքելու համար։ Օրինակ՝ արդեն իսկ հետաքրքրություն է ցուցաբերում Ուզբեկստանը, որպես շահագրգիռ անձ կարող են հանդես գալ նաև ԱՊՀ այլ կամ ԵԱՏՄ համար Չինաստանի պես կարևոր առևտրային գործընկերներ։ Համաձայնագրի հիմնական նպատակն է ապահովել անխափանությունը, այսինքն՝ շուկայի բոլոր մասնակիցների համար առավել հարմար փոխադրումների լոգիստիկան՝ տարածքների կապվածության բարձրացման և բեռների առաքման համար բիզնեսի վերադիր ծախսերի նվազեցման հաշվին: Խոսքը, ըստ էության, թվային տեխնոլոգիաների ներդրման արդյունքում փոխադրումների արագացման և էժանացման, առաքման ժամանակ սխալների ռիսկի նվազեցման մասին է, ինչը հատկապես կարևոր է վերջնական սպառողի համար։ Դա իրականություն կդառնա էլեկտրոնային փաստաթղթի ձևով միասնական տարանցիկ հայտարարագրի օգտագործման. մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտականության կատարման միասնական ապահովման. Միության պետությունների և երրորդ կողմի լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող առանձին հատուկ պարզեցումների կիրառման հաշվին։ Դրան կօգնի նաև ԵԱՏՄ և երրորդ կողմի մաքսային տարածքներով ապրանքների փոխադրման ամբողջ ճանապարհին դրանց հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը։ Կարևոր է նաեւ մաքսային հսկողության իրականացման արդյունքների փոխադարձ ճանաչման դերը։ Փաստաթղթի ընդունումը նպաստում է Միության տարանցիկ ներուժի զարգացմանը, անդրսահմանային մատակարարումների անվտանգության մակարդակի բարձրացմանը և եվրասիական «հնգյակի» երկրների ապրանքաշրջանառության ավելացմանը։ ԵԱՏՄ և երրորդ կողմի (կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը նախապատրաստվել է Ռազմավարություն-2025-ի իրականացման շրջանակներում։
26 Dec 2024
ԵԱՏՄ երկրների ղեկավարները քննարկել են ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը
Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում (ՌԴ)՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցները ծառայությունների միասնական շուկայի գործունեության և միավորման շրջանակներում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման մասին։ Ծառայությունների միասնական շուկայի գործունեության մասին զեկույցում ներկայացված են դրա ձևավորման առանցքային փուլերը, ընթացիկ իրավիճակը, նշված են ԵԱՏՄ պետությունների ծառայություն մատուցողների անարգել հասանելիության վերացված խոչընդոտները։ Բացի այդ, սահմանվել են ծառայությունների միասնական շուկայի հետագա զարգացման հնարավորությունները և նշվել են Միության երկրներում բիզնեսի համար առկա առավելությունները: Զեկույցի արդյունքների հիման վրա ձևավորված առաջարկները Հանձնաժողովի և մասնակից երկրների կարգավորողների կողմից կօգտագործվեն ծառայությունների առևտրի ազատականացման մեխանիզմների կատարելագործման համար, որոնք նպաստում են միասնական լիարժեք շուկայի ձևավորմանը: ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը, մեկնաբանելով փաստաթուղթը, նշել է, որ այսօրվա դրությամբ ԵԱՏՄ ծառայությունների միասնական շուկայում առկա է 142 հատված, ինչը ծառայությունների բոլոր հատվածների մոտ 31%-ն է կազմում։ «Սա վկայում է դրա աճի համար ներուժի առկայության մասին և թույլ է տալիս մեզ նախանշել ԵԱՏՄ ծառայությունների միասնական շուկայի ձևավորման և լիարժեք գործունեության ապահովման հետագա աշխատանքի ուղղությունները», — ընդգծել է ԵՏՀ նախարարը։ Ազատականացման պլանների իրականացման մասին զեկույցի շրջանակներում առանցքային ուղղություններ են դարձել զբոսաշրջության, օդերևութաբանության, մարկշեյդերական նկարահանման, գույքի գնահատման, շինարարական աշխատանքների և կինեմատոգրաֆիայի ոլորտների ծառայությունները։ 18 հատվածի մասով պլանների կատարման արդյունքում դրանցից 10-ն արդեն տեղափոխվել են ծառայությունների միասնական շուկա, և ավարտական փուլում է ևս երկուսի՝ ստորգետնյա և վերգետնյա մարկշեյդերական նկարահանման ծառայությունների հատվածների տեղափոխումը։ «Հանձնաժողովն ակտիվորեն փոխգործակցում է Միության երկրների հետ ևս ութ հատվածում իրավասու մարմինների միջև վարչական համագործակցության մասին համաձայնագրեր կնքելու համար: Այս համագործակցությունը լրացուցիչ պայմաններ կստեղծի միասնական շուկայի ռեժիմում այդ հատվածների հաջող գործունեության համար», — ամփոփել է Բախիթ Սուլթանովը։
26 Dec 2024
ԵԱՏՄ-ում կանխատեսվում է գործարար ակտիվության դրական դինամիկայի պահպանում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը թարմացրել է 2025 թվականի սկզբի համար Եվրասիական տնտեսական միության երկրների գործարար ակտիվության կարճաժամկետ կանխատեսումը։ Համընկնող և առաջանցիկ ցուցիչների հաշվարկման արդյունքները վկայում են դրական դինամիկայի պահպանման մասին։ Ընդ որում, Բելառուսում և Ռուսաստանում կանխատեսվում է գործարար ակտիվության աճի որոշակի դանդաղում, Ղազախստանում և Ղրղզստանում՝ աճի արագացում։ Հայաստանի տնտեսությունում պահպանվում է գործարար ակտիվության աճի փուլ վերադարձի հավանականությունը։ Առաջանցիկ ցուցիչները կանխատեսման գործիք են, որը կիրառվում է Հանձնաժողովի կողմից եվրասիական «հնգյակի» երկրներում կարճաժամկետ հեռանկարում գործարար ակտիվության փոփոխության դինամիկայի ուղղության մասին պատկերացում կազմելու համար: Նրանք կուտակում են առավել կարևոր տեղեկատվությունը կարճաժամկետ գործընթացների վերաբերյալ, որոնք վկայում են տնտեսական գործակալների վարքագիծը և տնտեսության հիմնական միտումների մասին:
26 Dec 2024
Բակիտժան Սագինտաև. «Իրանի հետ երկխոսությունը մի շարք ուղղություններով զարգացման ներուժ ունի»
Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել եվրասիական ինտեգրման արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ Իրանը Եվրասիական տնտեսական միության կարևոր գործընկերներից է։ ԵԱՏՄ պետությունների և Իրանի միջև Ժամանակավոր առևտրային համաձայնագրի գործողության ընթացքում՝ 2018-2023 թվականներին, ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է։ 2024 թվականի 10 ամսվ ընթացքում այդ ցուցանիշն աճել է 12.8%-ով, ապրանքների արտահանումն Իրան աճել է 16%-ով, ներմուծումը՝ 8%-ով։ Փոխշահավետ գործընկերության ընդլայնման նպատակով 2023 թվականի դեկտեմբերին կողմերը ստորագրեցին Ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագիր, որն անմաքս առևտրի ռեժիմ է նախատեսում ապրանքների 90%-ի։ «Ակնկալում ենք, որ Իրանի հետ Համաձայնագիրն մոտ ապագայում ուժի մեջ կմտնի, ինչը մեր երկրներին թույլ կտա ավելի արդյունավետ զարգացնել ապրանքաշրջանառությունը և, ընդհանուր առմամբ, տնտեսական համագործակցությունը, — նշել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։ — Իրանի հետ երկխոսությունը մի շարք ուղղություններով զարգացման ներուժ ունի»: Կողմերը համակարծիք էին, որ փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններն են տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն շփումների ընդլայնումը, համագործակցությունը ԱԱՀ-ում, նավթավերամշակման և նավթաքիմիական ոլորտներում, գիտական հետազոտություններն ու մշակումները: Բանակցությունների արդյունքում կողմերը վստահություն են հայտնել նախանշված պլանների հաջող գործնական իրականացման վերաբերյալ։
26 Dec 2024
Հաստատվել են ԵԱՏՄ միջազգային գործունեության 2025 թվականի հիմնական ուղղությունները
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերի 26-ի նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ միջազգային գործունեության 2025 թվականի հիմնական ուղղությունները: Միջազգային գործունեության հիմնական ուղղությունները հանդիսանում են Միության այս ոլորտի համակարգաստեղծ փաստաթուղթ և մշակվում են անդամ պետությունների հանձնարարականներին համապատասխան: Առաջնահերթություն են ամենամոտ հարևանների հետ առևտրատնտեսական հարցերի շուրջ երկխոսության շարունակությունն է, Միությանը կից դիտորդ պետությունների հետ համագործակցության զարգացումը, Եվրասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ փոխգործակցության խորացումը, Միության միջազգային դիրքավորումը որպես տնտեսական ձգողականության բևեռ: Հատուկ շեշտ է դրվել եվրասիական տրասնսպորտային միջանքների միջոցով երրորդ երկրներ ակտիվորեն զարգացող շուկաների հետ ԵԱՏՄ տրանսպորտային կապվածության բարձրացմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն ծավալելու առումով Միության երկրների բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: 2025 թվականին ԵԱՏՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ջանքերն ուղղված կլինեն համագործակցության ձևավորված մեխանիզմների զարգացմանը, այդ թվում՝ հուշագրերի, հռչակագրերի և առևտրային համաձայնագրերի շրջանակներում։ Միջազգային կազմակերպություններից են, որոնց հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի, Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), դրա տարածաշրջանային հանձնաժողովները և պրոֆիլային կազմակերպությունները, Համաշխարհային մաքսային կազմակերպությունը (ՀՄԿ), Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և այլն: Տարածաշրջանային միավորումների թվում են ԱՊՀ, ԱՓՎՄԽ, ՇՀԿ, ԱՍԵԱՆ, Հարավային Հարավամերիկյան միասնական շուկան (ՄԵՐԿՈՍՈՒՐ), Աֆրիկյան միությունը, Աֆրիկայի ենթատարածաշրջանային ինտեգրացիոն միավորումները և այլ կառույցներ: Նախատեսվում է հետագայում ևս զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը ԱՊՀ անդամ պետությունների, ԲՐԻԿՍ մասնակից երկրների, Չինաստանի, Վիետնամի, Սերբիայի, Սինգապուրի և Իրանի հետ՝ առևտրային համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությամբ հետաքրքրված այլ պետությունների հետ։ ԵԱՏՄ միջազգային գործունեությունն իրականացվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգին համապատասխան։ Նշված Կարգի 5-րդ կետին համապատասխան ձևավորվում են ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։
26 Dec 2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի արդյունքները
Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում (ՌԴ) Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նախագահ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացել է ԵՏԲԽ նիստ՝ Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների, ԵԱՏՄ-ին կից դիտերդ պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևի մասնակցությամբ։ Խորհրդի անդամները հաստատել են ԵԱՏՄ 2025 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները՝ այս ոլորտի համակարգաստեղծ փաստաթուղթը, որը մշակվել է Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների հանձնարարականներին համապատասխան։ Հավանության է արժանացել ԵԱՏՄ մասին պայմանագրում հետաքննություններ անցկացնելու հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման կամ չկիրառման որոշումներ ընդունելու ընթացքում հատուկ մեխանիզմին հետ կապված մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։ Միության երկրների ղեկավարներին ներկայացվել են Հանձնաժողովի զեկույցները ծառայությունների միասնական շուկայի գործունեության և Եվրասիական տնտեսական միությունում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման մասին: Ստորագրվել է ԵԱՏՄ և երրորդ կողմի (կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը, որը հիմնարար իրավական հիմքեր է սահմանում երրորդ երկրների հետ միասնական տարանցիկ համակարգի ստեղծման մասին Միության առանձին միջազգային պայմանագրերի կնքման համար: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը Իրանի Իսլամական Հանրապետությանը շնորհել է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ։ Միության երկրների ղեկավարները որոշել են, որ 2025 թվականին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը նախագահելու է Բելառուսի Հանրապետությունը։ ԵՏԲԽ հերթական նիստը տեղի կունենա 2025 թվականի մայիսի վերջին Բելառուսում։
25 Dec 2024
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ցավակցություն է հայտնել Ակտաուում ավիավթարի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ցավակցություն է հայտնել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուում Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190AR ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների բոլոր հարազատներին և մերձավորներին։ «Խոր վշտով ընդունեցի Ակտաուում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի լուրը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, — նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»։ Բակիտժան Սագինտաևը ցավակցական հեռագրեր է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք