Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել

Նորություններ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ​»

31 հուլիսի 2025 Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ Հուլիսի 31-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրման հարցեր, այդ թվում՝ որոնք վերաբերում են ինտեգրացիոն միավորման միջազգային գործունեության գերակայություններին: Մասնավորապես, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Իրանի հետ ապրանքների 90%-ի համար անմաքս ռեժիմ նախատեսող Ազատ առևտրի գոտու մասին լիաձևաչափ համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների համագործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ նոր ձևաչափի շնորհիվ ԵԱՏՄ պետությունների և Իրանի առևտրատնտեսական հարաբերությունները դուրս են եկել զարգացման նոր մակարդակ: «Մենք զգալի առաջընթաց ենք նկատում մեր երկրների ապրանքաշրջանառությունում, որը 2024 թվականին աճել է 14.6%՝ կազմելով 5.9 մլրդ ԱՄՆ դոլար: ԵԱՏՄ պետություններից Իրան արտահանումն ավելացել է 18%-ով», — նշել է Բակիտժան Սագինտաևը: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հայտնել է, որ Հանձնաժողովը շատ է կարևորում Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման 2025-2028 թվականների ճանապարհային քարտեզի մանրակրկիտ մշակումը: Նախատեսվում է, որ փաստաթուղթը կհաստատվի Համատեղ կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նիստում: Սա թույլ կտա ապահովել փոխգործակցության բոլոր նախատեսված ուղղությունների համակարգված առաջմղում: Հանդիպման արդյունքում կողմերը համակարծիք էին, որ ԵԱՏՄ երկրներն ու Իրանն ունեն մի ամբողջ շարք ուղղություններով համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժ, հատկապես հեռանկարային համարելով տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի ընդլայնումը, ԱԱՀ-ում, համագործակցությունը նավթավերամշակման և նավթաքիմիական ոլորտներում:
Ցուցադրել ավելին

Նյութեր ուղղության վերաբերյալ

14 դեկտեմբերի 2016 «Վեդոմոստի» թերթում հրապարակված՝ ԵԱԶԲ կոնֆերանսին ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթի հիմնական դրույթները. «Հաղթահարել թերի ինտեգրումը» Ես կարծում եմ, որ եվրասիական տարածությունում առկա է տնտեսական աճի հսկայական ներուժ, որը դեռևս գործարկված չէ: Եվ կարծում եմ, որ միակ գործիքը, որը կարող է հզոր խթան դառնալ մեր երկրներում տնտեսական աճի համար, կարող է լինել հենց այս վերազգային ինստիտուտը, որն այսօր ստեղծվել է: Որովհետև մեր հիմնական առաքելությունն այն է, որ մենք պետք է կարողանանք ամփոփել երկրներում կուտակված լավագույն պրակտիկաները և, ելնելով նաև միջազգային փորձից, Եվրոպական միության փորձից, ներդնել այս նոր վերազգային ինստիտուտները, որոնք պետք է խթանեն մեր երկրների տնտեսական աճը: Մեր Միութենական պայմանագրի հիմքում դրված աքսիոմակարգը հետևյալն է. եթե մենք ստեղծենք միասնական տնտեսական տարածություն, հանենք խոչընդոտներն ու սահմանափակումները, բացառումները, պայմաններ ստեղծենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար, ապա դա ինքնին արդեն տնտեսական աճի շատ լուրջ ներուժ է պարունակում:​