Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Առևտուր
Սլեպնյով Անդրեյ
Ալեքսանդրի
Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման բաժին
Ներքին շուկայի պաշտպանության բաժին
Առևտրային քաղաքականության բաժին
Նորություններ «Առևտուր»
25 հուլիսի 2025
Արդիականացվել է ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների գրանցամատյանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացված կանոնավոր մշտադիտարկման արդյունքների հիման վրա «Առևտուր» պորտալի էջում տեղադրվել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների նորացված գրանցամատյանը: Ներկա պահի դրությամբ հայտնաբերվել է 271 սահմանափակող միջոց, որը կարող է հանդես գալ որպես ԵԱՏՄ հիմնական առևտրային գործընկերների և այնպիսի երկրների կողմից կիրառվելիք արգելք արտաքին առևտրում, որոնց հետ կնքվել են առևտրատնտեսական համաձայնագրեր կամ բանակցություններ են վարվում դրանց կնքման շուրջ: Ընդ որում, Իրանի սահմանափակող միջոցը, որը սահմանում է երրորդ երկրներից հրուշակեցենի ներմուծման արգելք, ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագրի 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտնելուց հետո վերացվել է: Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ կողմերը պարտավորություն են ստանձնել չսահմանել և չպահպանել ապրանքների ներմուծման արգելքներ կամ սահմանափակումներ, այդ թվում՝ քվոտաների, ներմուծման կամ արտահանման լիցենզիաների և այլ միջոցների ձևով: Սերբիայի մասով նույնականացվել է ԵԱՏՄ դեղամիջոցների մուտքի թույլտվությանն առնչվող տեխնիկական արգելք, որը կապված է գրանցման համար ԵՄ-ի GMP հավաստագրի տրամադրման պահանջի առկայության հետ: Ուզբեկստանի սահմանափակող միջոցների ցանկը լրացվել է կենցաղային տեխնիկայի ներմուծման համապատասխանության ուզբեկական հավաստագրի ստացման ոչ թափանցիկ և երկարատև ընթացակարգով: Երրորդ երկրների հետ առևտում սահմանափակող միջոցների մշտադիտարկման և սահմանափակման ուղղությամբ ԵՏՀ-ի գործունեությունն իրականացվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին համապատասխան: Դրա իրականացման համար 2018 թվականին Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության կարգը: Մշտադիտարկումն ուղղված է ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ երկրների սահմանափակող միջոցների վերացման ուղիների հայտնաբերման և որոնման հարցերով համակարգային աշխատանքի իրականացմանը:
21 հուլիսի 2025
Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ-ն ավելացնում է թվային տրանսպորտային փաստաթղթերի կիրառմամբ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները»
Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ԵԱՏՄ ներսում և երրորդ երկրների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման պլանի իրականացման մասին ամենամյա զեկույցը ներկայացնելու նախաշեմին: Ավելի վաղ տնտեսության հնարավոր բոլոր ոլորտների թվայնացման կարևորության մասին բազմիցս խոսել են «հնգյակի» երկրների առաջնորդները: Այսպես, դեռևս հունիսին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և դրա հետ միաժամանակ անցկացրած Եվրասիական տնտեսական համաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «թվային փոխակերպումը համարում է փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացման և թափանցիկության բարձրացման գործիք»: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին նշել է, որ «ինտեգրված եվրասիական տրանսպորտալոգիստիկ միջանցքները պետք է դառնան խելացի մուլտիմոդալ էկոլոգիական զարկերակներ՝ վարչարարության միասնական թվային հարթակով»: «Ընդհանուր առմամբ, թվայնացումն ու արհեստական բանականությունը մեր պետական քաղաքականության գերակայությունների շարքում են: Էլեկտրոնային առևտուրը, թվային փաստաթղթաշրջանառությունը, կառավարման և լոգիստիկայի ավտոմատացված համակարգերն արդեն դարձել են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների անբաժանելի տարրեր», - արձանագրել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Այս համատեքստում ԵՏՀ գործունեությունը՝ երկաթուղային բեռնափոխադրումների մասով, հանդես է գալիս որպես համապատասխան գործնական աշխատանքի օրինակ, որի արդյունքն ինչպես բիզնեսի համար ընթացակարգերի պարզեցումն է ու ծախսերի նվազեցումը, այնպես էլ ապրանքների տեղաշարժի առավելագույն արագացումը: «Մինչև 2024 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունները Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկաթուղային փոխադրումներում ապահովել են անցում թվային տրանսպորտային փաստաթղթերին», - նշել է Անդրեյ Սլեպնևը: Մասնավորապես, «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի և «Բելառուսի երկաթուղի» պետական միավորման միջև վերջին մի քանի տարում էլեկտրոնային տվյալների փոխանակման մակարդակը հասել է առնվազն 90%-ի, իսկ Ղազախստանի «ԿԵՈՒ» ԱԸ» ԲԸ-ի և Ռուսաստանի ու Ղրղզստանի երկաթուղային փոխադրողների միջև այս մակարդարը գերազանցել է 80%-ը: 2024 թվականի արդյունքներով՝ էլեկտրոնային փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնության փոխադրումների ծավալը կազմել է 90% Բելառուսի Հանրապետության և 79%՝ Ղազախստանի Հանրապետության հետ: Կարևոր է նաև նշել էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերին անցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքը: Այսպես, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի կողմից իրականացվել է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերը բեռնառաքից/էքսպեդիտորից իր տեղեկատվական համակարգում ընդունելու հնարավորությունը՝ դրանք տրամադրելով մաքսային մարմիններին և փոխանցելով «Բելառուսի երկաթուղի» պետական միավորմանը մաքսային ընթացակարգն ավարտելիս մաքսային գործառնությունները կատարելու համար: Տվյալ տեխնոլոգիան կիրառվում է Ռուսաստանի և Բելառուսի միջև «Ինտերտրան» նախագծի շրջանակներում փոխադրումներ իրականացնելիս: Ներկայումս կատարվում է միջպետական թեստավորում՝ «մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման նկատմամբ վերահսկողության ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և/կամ տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր մաքսային գործընթացը գործարկելու նպատակով: «Բացի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացումից, ակտիվ աշխատանք է իրականացվում ՉԺՀ-ի հետ: Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների միջև կոռեկտ էլեկտրոնային հաղորդագրությունների ծավալը 2024 թվականի արդյունքներով կազմել է 90%: Ղազախստանի և Չինաստանի երկաթուղիների միջև էլեկտրոնային փոխանակման ենթակա տվյալների լիարժեքության և որակի ցուցանիշը հասել է 80-90%-ի», - շարունակել է ԵՏՀ առևտրի նախարարը: Նա ընդգծել է, որ բեռնափոխադրումների մասով ՉԺՀ-ի հետ համագործակցության կարևոր իրադարձություն էր 2024 թվականի դեկտեմբերին Անդրսահմանային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման համար հավաստագրերի թողարկման ուղղությամբ Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների հավաստող կենտրոնների փոխգործակցության մասին համաձայնագիրը: Այս փաստաթուղթը կապահովի երկու երկրների երկաթուղիների միջև էլեկտրոնային ստորագրության կիրառումը: 2024 թվականի դեկտեմբերի վերջին թեստային անթուղթ փոխադրումներ են գործարկվել «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի և «Չինաստանի երկաթուղիներ» ՊԸ-ի միջև՝ արտահանման-ներմուծման հաղորդակցության Զաբայկալսկ - Մանչժուրիա սահմանային անցման միջոցով: 2025 թվականին նախատեսվում է էլեկտրոնային բեռնագրով ձևակերպվող փոխադրումների աշխարհագրության աստիճանական ընդլայնում: ԵՏՀ-ի կողմից տրանսպորտային միջանցքների թվայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների կարևորությունն ընդգծում են նաև հունիսին Մինսկում կայացած գագաթնաժողովի ընթացքում ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների նախագահների ասված խոսքերը: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել «ենթակառուցվածք թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ամրապնդման և տեղեկատվության փոխանակմանը և առևտրի նոր տեսակներին աջակցության համար»: Իսկ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևըժն անդրադարձել է «ԵԱՏՄ կարևոր նախաձեռնություններին, այդ թվում՝ այնպիսի նախագծերին ու ծրագրերին, ինչպիսիք են Եվրասիական ագրոէքսպրեսը, էլեկտրոնային առևտրի զարգացումը, բեռնափոխադրումների թվայնացումը և կլիմայական օրակարգը» երկրի ակտիվ մասնակցությանը:
18 հուլիսի 2025
ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2025 թվականի ավարտը:
Հուլիսի 17-ին և 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ասկատ Բեկովի նախագահությամբ կայացել են առերես փորձագիտական խորհրդակցություններ Եվրասիական տնտեսական միության գործադիր իշխանության մարմինների և բիզնեսի մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքները: Մասնակիցները քննարկել են դեռ առկա տարաձայնությունները ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի համամիութենական կարգավորման առանձնահատկությունների, սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության սկզբունքների, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառման մոտեցումների, միասնական հայեցակարգային ապարատի հիմունքների, թվային ապրանքների շրջանառության պայմանների մասով: «Համաձայնագրի հիմնական նպատակը Միության ներքին շուկայում էլեկտրոնային առևտրի իրականացման ընդհանուր թափանցիկ կանոնների սահմանումն է: Սա թույլ կտա ապահովել ապրանքների և հարակից ծառայությունների ազատ տեղաշարժը, ինչը սրընթաց թվայնացման պայմաններում էական խթան կհանդիսանա մեր բոլոր երկրների տնտեսությունների աճի համար», — նշել է Ասկատ Բեկովը: Հաշվի առնելով հայացած խորհրդակցությունները՝ ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մինչև 2025 թվականի ավարտը: Համաձայնագիրը մշակվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցառումների պլանի իրագործման շրջանակներում, որը հաստատվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ 2021 թվականին:
15 հուլիսի 2025
Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ երկրների վարչապետերը կքննարկեն կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման միջնաժամկետ պլանը»
Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը օգոստոսի կեսին կներկայացվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման հնգամյա պլանը, որը կառավարության ղեկավարների հավանությանն է արժանացել 2024 թվականին: «Մասնավորապես, առաջարկվում է մշակել ածխածնային կարգավորման ոլորտի միջպետական ստանդարտներ, ինչպես նաև վավերացման և ստուգման համապատասխան մարմինների հավատարմագրման վերաբերյալ համաձայնեցված որոշումներ», — հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Ըստ ԵՏՀ նախարարը, անդրադառնալու են նաև Միության շրջանակներում անդամ պետությունների կլիմայական կարգավորմամն առաջացած արգելքների կանխմանը և առևտրի հետ կապված կլիմայական միջոցների շուրջ գործընկեր երրորդ երկրների հետ փոխգործակցությանը: Առաջարկվող միջոցառումները կառավարությունների ղեկավարների հավանությունը ստանալուց հետո կներառվեն «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հայտարարագրի իրականացման միջոցառումների պլանում:
Ցուցադրել ավելին
Նյութեր ուղղության վերաբերյալ
11 հուլիսի 2016
ԵՏՀ Առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի հարցազրույցը «Ռադիո Ռոսսիի»-ին, «Պերսոնա գրատա» հաղորդում. Առևտրատնտեսական համագործակցության և «Մեծ Եվրասիա» նախագծի մասին
Եվրասիական տնտեսական միությունը կազմավորվել է ոչ այնքան վաղուց, սակայն արդեն կյանքի երկրորդ տարում, այսինքն հենց ընթացիկ 2016 թվականին բազմաթիվ փորձագետներ սկսել են կանխատեսել, որ այդ ինտեգրացիոն միավորումը լուրջ, բայց դրա հետ մեկտեղ օբյեկտիվ դժվարությունների կբախվի: Իրականանո՞ւմ են արդյոք այդ կանխատեսումները: Կդիմանա՞ արդյոք Եվրասիական տնտեսական միությունը ամրության փորձությանը: Եվ եթե դիմանա, ապա ե՞րբ իրենց վրա այդ տնտեսական օգուտները կզգան այն պետությունների քաղաքացիները, որոնք կազմեցին այդ միավորումը:
28 հունիսի 2016
ԵՏՀ առևտրի հարցերով Վերոնիկա Նիկիշինայի հարցազրույցը Rambler News Service-ին (RNS)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Նախարար Վերոնիկա Նիկիշինան RNS-ին տված հարցազրույցում պատմել է «Մեծ Եվրասիա» նախագծի մշակման, Եվրամիության հետ շփումների և Ուկրաինայի դեմ առևտրային պատերազմի մասին:
25 մայիսի 2016
ԵՏՀ Առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի զեկույցը Ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակներում «Տնտեսական համագործակցության նոր պայմաններ ու հնարավորություններ ԱԽՏ-ում և Եվրասիական տարածքում» խորագրով միջազգային համաժողովին
01 դեկտեմբերի 2015
ԵՏՀ Նախարար Դանիլ Իբրաևի հարցազրույցը Russianews.net ինտերնետ պորտալին. «Մենք պաշտպանում ենք հինգ պետությունների շահերը»
Եվրոպայում, իհարկե, լսել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին: Սակայն ինչպես Եվրահանձնաժողովում, այնպես էլ իրենք՝ եվրոպացիներն առանձնապես չեն պատկերացնում, թե դա ինչ կառույց է, և, մասնավորապես, արդյոք այն սպառնում է Եվրամիության տնտեսական շահերին կամ կարող է արդյոք լինել վերջինի գործընկերը: Այն Եվրամիության՝ էլ ավելի մեծ տարածքի վրա գտնվող նմանակն է, թե ԽՍՀՄ վերածնությունը: Այդ հարցերը պարզաբանելու համար մենք հանդիպեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Դանիլ Իբրաևի հետ: