Перейти на старую версию сайта

Նորություններ

16.04.2021 (Обновлено: 07.10.2021 16:32)

Գոհար Բարսեղյանն ընդունել է Ռուսաստանում Թունիսի դեսպան Տարակ Բեն Սալեմին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Թունիսի Հանրապետության առևտրատնտեսական համագործակցությունը և երկխոսության ակտիվացման հնարավոր ուղիները թունիսական կողմի նախաձեռնությամբ քննարկվել են ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանի և Ռուսաստանի Դաշնությունում Թունիսի Արտակարգ և լիազոր դեսպան Տարակ Բեն Սալեմի աշխատանքային հանդիպման ընթացքում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Թունիսի Հանրապետության առևտրատնտեսական համագործակցությունը և երկխոսության ակտիվացման հնարավոր ուղիները թունիսական կողմի նախաձեռնությամբ քննարկվել են ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանի և Ռուսաստանի Դաշնությունում Թունիսի Արտակարգ և լիազոր դեսպան Տարակ Բեն Սալեմի աշխատանքային հանդիպման ընթացքում։

«Ողջունում ենք Թունիսի հետաքրքրությունը Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման համատեքստում առանցքային գերակայությունների՝ ընդհանուր առմամբ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում վերազգային կարգավորման գործնական հարցերի հանդեպ», - ասել է Գոհար Բարսեղյանը։

Հանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ Թունիսը հանդիսանում է աֆրիկյան մայրցամաքում Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրատնտեսական կարևոր գործընկերը։ Ընդ որում, նա հիշեցրել է, որ Թունիսի և ԵՏՀ-ի միջև փոխգործակցության զարգացման համար ազդակ է հանդիսացել 2019 թվականի աշնանը կայացած «Ռուսաստան – Աֆրիկա» գագաթնաժողովը, որի ընթացքում ստորագրվել է ԵՏՀ-ի և Աֆրիկյան միության միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիրը։

Գոհար Բարսեղյանն ընդգծել է, որ Հանձնաժողովի երկխոսությունը Աֆրիկյան միության հետ, որին անդամակցում է Թունիսը, կոչված է նպաստելու ոչ միայն երկու կազմակերպությունների՝ հուշագրով որոշված ոլորտներում համագործակցությանը, այլև եվրասիական և աֆրիկյան պետությունների առևտրատնտեսական համագործակցության ծավալների ավելացման համար եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների մասին Աֆրիկայի պետությունների ավելի լավ տեղեկացվածությանը։

Թունիսի դեսպանը համոզմունք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության զարգացման մեջ։ Թունիսի Հանրապետությունը պատրաստ է ԵԱՏՄ-ի պաշտոնական և գործարար շրջանակների հետ ավելի ակտիվ երկխոսությանը, այդ թվում, 2022 թվականի աշնանը պլանավորված Թունիսի և Ռուսաստանի Դաշնության համատեղ միջկառավարական հանձնաժողովի միջոցառումների շրջանակներում։

Տեղեկանք

Թունիսը՝ արտաքին առևտրի ծավալով Աֆրիկյան միության երկրներից ԵԱՏՄ-ի չորրորդ առևտրատնտեսական գործընկերն է (Եգիպտոսից, Ալժիրից և Մարոկկոյից հետո)։ 2020 թվականի արդյունքներով Թունիսի հետ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 0,6 մլրդ դոլար։ Թունիսի հետ ԵԱՏՄ-ի առևտրի մոտ 90% բաժին է ընկնում Ռուսաստանին, 6,5%՝ Բելառուսին, 0,3%՝ Հայաստանին, 3,5%՝ Ղազախստանին, ավելի քիչ, քան 0,1%՝ Ղրղզստանի Հանրապետությանը։