Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7081

15 օգոստոսի 2025 ԵԱՏՄ-ն ավելացնում է թվային տրանսպորտային փաստաթղթերի կիրառմամբ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ԵԱՏՄ ներսում և երրորդ երկրների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման պլանի իրականացման մասին ամենամյա զեկույցի քննարկման արդյունքում: Ընդ որում, նա ընդգծել է, որ համապատասխան գործնական աշխատանքի արդյունք է ինչպես ընթացակարգերի պարզեցումը և բիզնեսի համար ծախսերի նվազեցումը, այնպես էլ ապրանքների տեղաշարժի առավելագույն արագացումը: «Մինչև 2024 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունները Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկաթուղային փոխադրումներում ապահովել են անցում թվային տրանսպորտային փաստաթղթերին», - նշել է Անդրեյ Սլեպնևը: Մասնավորապես, «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի և «Բելառուսի երկաթուղի» պետական միավորման միջև վերջին մի քանի տարում էլեկտրոնային տվյալների փոխանակման մակարդակը հասել է առնվազն 90%-ի, իսկ Ղազախստանի «ԿԵՈՒ» ԱԸ» ԲԸ-ի և Ռուսաստանի ու Ղրղզստանի երկաթուղային փոխադրողների միջև այս մակարդարը գերազանցել է 80%-ը: 2024 թվականի արդյունքներով՝ էլեկտրոնային փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնության փոխադրումների ծավալը կազմել է 90% Բելառուսի Հանրապետության և 79%՝ Ղազախստանի Հանրապետության հետ: Կարևոր է նաև նշել էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերին անցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքը: Այսպես, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի կողմից իրականացվել է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերը բեռնառաքից/էքսպեդիտորից իր տեղեկատվական համակարգում ընդունելու հնարավորությունը՝ դրանք տրամադրելով մաքսային մարմիններին և փոխանցելով «Բելառուսի երկաթուղի» պետական միավորմանը մաքսային ընթացակարգն ավարտելիս մաքսային գործառնությունները կատարելու համար: Այս տեխնոլոգիան կիրառվում է Ռուսաստանի և Բելառուսի միջև «Ինտերտրան» նախագծի շրջանակներում փոխադրումներ իրականացնելիս: «Բացի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացումից, ակտիվ աշխատանք է իրականացվում ՉԺՀ-ի հետ: Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների միջև կոռեկտ էլեկտրոնային հաղորդագրությունների ծավալը 2024 թվականի արդյունքներով կազմել է 90%: Ղազախստանի և Չինաստանի երկաթուղիների միջև էլեկտրոնային փոխանակման ենթակա տվյալների լիարժեքության և որակի ցուցանիշը հասել է 80-90%-ի», - շարունակել է ԵՏՀ առևտրի նախարարը: Ըստ Անդրեյ Սլեպնևի՝ բեռնափոխադրումների թվայնացման մասով ՉԺՀ-ի հետ համագործակցության կարևոր իրադարձություն էր 2024 թվականի դեկտեմբերին Անդրսահմանային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման համար հավաստագրերի թողարկման ուղղությամբ Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների հավաստող կենտրոնների փոխգործակցության մասին համաձայնագիրը: Այս փաստաթուղթը կապահովի երկու երկրների երկաթուղիների միջև էլեկտրոնային ստորագրության կիրառումը: 2024 թվականի դեկտեմբերի վերջին թեստային անթուղթ փոխադրումներ են գործարկվել «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի և «Չինաստանի երկաթուղիներ» ՊԸ-ի միջև՝ արտահանման-ներմուծման հաղորդակցության Զաբայկալսկ - Մանչժուրիա սահմանային անցման միջոցով: 2025 թվականին նախատեսվում է էլեկտրոնային բեռնագրով ձևակերպվող փոխադրումների աշխարհագրության աստիճանական ընդլայնում:
15 օգոստոսի 2025 Միջկառավարական խորհուրդն արձանագրել է ներմուծման մաքսատուրքերից ստացվող մուտքերի աճ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենամյա հաշվետվությունը ԵԱՏՄ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրթերի գումարների հաշվեգրման և բաշխման մասին: Համաձայն փաստաթղթի՝ 2024 թվականին Միության երկրների բյուջեները ստացել են 15.2 մլրդ դոլար, ինչը գրեթե 3%-ով ավելին է, քան 2023 թվականին: Այս ցուցանիշը առավելագույնն է 2015 թվականից ի վեր: Փաստաթղթում վերլուծվում են մաքսավճարների ծավալների վրա ազդեցություն ունեցող գործոնները՝ ներմուծվող մատակարարումների դինամիկան և առևտրային հոսքերի կառուցվածքը, Միասնական մաքսային սակագնի (ՄՄՍ) դրույքաչափերի փոփոխությունները, ինչպես նաև կիրառվող սակագնային արտոնությունները և ՄՄՍ-ից «բացառումները»: Ավելացվել է նոր բաժին ԵԱՏՄ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկի մեթոդիկայի վրա աշխատանքի մասին: «Ներմուծման մաքսատուրքերի ծավալի աճը վկայում է դրական դինամիկայի մասին, և մեր խնդիրն է՝ ոչ միայն պահպանել ընթացիկ ցուցանիշները, այլև պայմաններ ստեղծել ինտեգրումից տնտեսական էֆեկտի հետագա մեծացման համար», - նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախաար Բախիթ Սուլթանովը: Միջկառավարական խորհուրդը ԵՏՀ կոլեգիային հանձնարարել է շարունակել աշխատանքն անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման մշտադիտարկման վրա:
Ցուցադրել ավելին