Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7093

17 հուլիսի 2025 Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է անցկացրել GEIDCO ղեկավարության հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել Էներգահամակարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպության (GEIDCO) գործադիր քարտուղար Չեն Չժիցզյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային էներգետիկ համագործակցության հետագա զարգացումը, կայուն տեխնոլոգիաների առաջմղումը և գլոբալ էներգետիկ անցման պայմաններում ռազմավարական գործընկերության ամրապնդումը: Անդրադարձել են նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են գլոբալ կլիմայական օրակարգը և կայուն էներգետիկ զարգացումը՝ ներառյալ էներգետիկ անցման արագացումը, էներգահամակարգերի թվայնացումը և ջերմոցային գազերի արտանետման նվազեցումը: «GEIDCO-ն էական ավանդ է կատարում մաքուր և վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի սրընթաց աճող գլոբալ պահանջարկի բավարարման գործում: Այս ջանքերն առանցքային դեր են կատարում ՄԱԿ-ի «Կայուն էներգետիկա բոլորի համար» նպատակի իրականացման գործում և կլիմայի փոփոխության դեմ պայքարում», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: ԵՏՀ նախարարը նշել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլ էր «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի ստորագրումը, որում նախանշված են ԵԱՏՄ-ի մինչև 2045 թվականը կլիմայական քաղաքականության և ածխածնասակավ զարգացման ոլորտի նպատակները: Հանդիպման արդյունքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և ընդլայնել գործնական փոխգործակցությունը:
17 հուլիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ապրանքների հայտարարագրի և մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրարքների բացթողման մասին դիմումի լրացման կարգերի կատարելագործումը Պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեին կից մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի նիստում քննարկվել են ապրանքների հայտարարագրի և մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրարքների բացթողման մասին դիմումի լրացման կանոնների փոփոխությունների կապակցությամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների մի շարք նախաձեռնություններ: Առաջարկվել է հրաժարվել ապրանքի ծագման մասին հավաստագրի պատճենի հակառակ կողմում դրա բնօրինակը մաքսային մարմնին ներկայացնելու պարտավորություն գրելու կամ տպելու մասին հայտարարատուին ներկայացվող պահանջից՝ նախատեսելով նման տեղեկությունների նշումը ապրանքների հայտարարագրում: Քննարկվել են նաև մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ «սկզբնական փաթեթավորում» հասկացություն սահմանելու նպատակահարմարության, մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ բացթողումը չեղարկելու մասին նշումներ կատարելու մասին: Մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականին ԵՏՀ մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի որոշմամբ։ Խմբի գործունեության ոլորտը ներառում է ապրանքների հայտարարագրման հարցեր, այդ թվում՝ կապված ապրանքների հայտարարագրի լրացման ձևի և կարգի հետ:
16 հուլիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) ներկայացրել է «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները» թեմայով զեկույցը: Ելույթը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական համաժողովի (ԲՄՔՀ-2025) «Էներգետիկ անցման արագացումը գլոբալ Հարավում. աջակցություն կայուն տնտեսական աճին և ռազմավարական գործընկերությունների հաստատմանը» միջոցառման շրջանակներում: ԵՏՀ նախարարն իր ելույթում նշել է, որ 2017 թվականին աշխարհը թևակոխել է էներգետիկ անցման չորրորդ փուլ, որի շրջանակներում ակտիվորեն զարգանում են էներգիայի վերականգնվող աղբյուրները, թվայնացումը, էներգախնայող տեխնոլոգիաները, ուժեղացվում են ածխածնազերծման գործընթացները: Այս պայմաններում կարևոր է էներգիայի թե ավանդական, թե վերականգնվող աղբյուրների հավասարակշռված զարգացումը: Միայն նման մոտեցումը կարող է ապահովել ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ էներգետիկ անվտանգությունը, կարծում է նախարարը: Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է «հնգյակի» երկրների բարձր էներգետիկ ներուժը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն ունի զգալի էներգետիկ պաշարներ՝ աշխարհի գազի պաշարների 20%-ը, ածխի պաշարների 20%-ը, նավթի պաշարների 7%-ը և էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 5%-ը: Հատուկ անդրադարձ է կատարվել ինտեգրման նախաձեռնություններին՝ ներառյալ էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, անդրսահմանային ենթակառուցվածքի զարգացումը և ԵԱՏՄ մասնակից երկրների կլիմայական օրակարգի համակարգումը: Գերակայությունների թվում նշվել են նաև փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ և համատեղ նախագծերի համար բաց լինելը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաժողովի և Էներգահամագարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպությանը (GEIDCO) կայուն էներգետիկայի առաջմղման գործում ունեցած ավանդի համար՝ նշելով GEIDCO-ի փորձի նկատմամբ գործնական հետաքրքրությունը:
15 հուլիսի 2025 Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ երկրների վարչապետերը կքննարկեն կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման միջնաժամկետ պլանը» Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը օգոստոսի կեսին կներկայացվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման հնգամյա պլանը, որը կառավարության ղեկավարների հավանությանն է արժանացել 2024 թվականին: «Մասնավորապես, առաջարկվում է մշակել ածխածնային կարգավորման ոլորտի միջպետական ստանդարտներ, ինչպես նաև վավերացման և ստուգման համապատասխան մարմինների հավատարմագրման վերաբերյալ համաձայնեցված որոշումներ», — հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Ըստ ԵՏՀ նախարարը, անդրադառնալու են նաև Միության շրջանակներում անդամ պետությունների կլիմայական կարգավորմամն առաջացած արգելքների կանխմանը և առևտրի հետ կապված կլիմայական միջոցների շուրջ գործընկեր երրորդ երկրների հետ փոխգործակցությանը: Առաջարկվող միջոցառումները կառավարությունների ղեկավարների հավանությունը ստանալուց հետո կներառվեն «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հայտարարագրի իրականացման միջոցառումների պլանում:
11 հուլիսի 2025 ԵԱՏՄ երկրները քննարկում են քաղաքացիական ավիացիայում անօդաչու ավիացիոն համակարգերի օգտագործման և կարգավորման հեռանկարները «Անօդաչու ավիացիոն համակարգերը քաղաքացիական ավիացիայում. հեռանկարներ, մարտահրավերներ և կարգավորում» թեմայով կլոր սեղանի մասնակիցները քննարկել են քաղաքացիական նպատակների համար անօդաչու ավիացիոն համակարգերի (ԱԱՀ) շահագործման վիճակն ու հեռանկարները, անվտանգությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման ընթացքում: Միջոցառումն անցկացվել է հուլիսի 10-ին և 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ: «Գլոբալ թվայնացման և արդյունավետ լոգիստիկ լուծումների պահանջարկի պայմաններում անօդաչու տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են առաջարկում տրանսպորտի անվտանգության բարձրացման, ծախսերի նվազեցման և ֆունկցիոնալության ընդլայնման համար», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միջոցառման շրջանակներում նաև կարծիքներ և միջազգային փորձ են փոխանակել ժամանակակից պայմաններում ԱԱՀ ոլորտի գործունեության կարգավորման հարցերով: Արդիական թեմաները և թեմային առնչվող միջազգային հարցերը ներկայացրել են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ), Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) և Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության (ՕՏՄԸ) ներկայացուցիչները: Միջոցառման արդյունքների հիման վրա նախապատրաստվել է Բանաձև՝ թռիչքների անվտանգության մասին նորմատիվ ակտերի ներդաշնակեցման, թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության դերի և այլնի վերաբերյալ եզրահանգումներով ու հանձնարարականներով:
11 հուլիսի 2025 ԵԱՏՄ երկրները զարգացնում են արդյունաբերական համագործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում, որը նախագահել է ԵՏՀ պրոֆիլային նախարար Գոհար Բարսեղյանը, քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության իրական հատվածի մի շարք արդիական հարցեր: Մասնավորապես, հավանություն է տրվել Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման մշտադիտարկման արդյունքների մասին Հանձնաժողովի զեկույցը, համաձայնեցվել են արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների մասով ԵԱՏՄ պետությունների 2023 և 2024 թվականների, ինչպես նաև երկու կանխատեսվող ժամանակահատվածների՝ 2025 և 2026 թվականների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռները: Քննարկվել է արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման վերազգային մեխանիզմի իրագործումը: «Կոմիտեի անդամները քննարկել են արդյունաբերական սուբսիդիաների ոլորտում աշխատանքների օպտիմալացման հնարավոր մեխանիզմները և նման նախատեսվող սուբսիդիաների մասին տեղեկատվության տրամադրման մասով ԵԱՏՄ մասին պայմանագրի առանձին դրույթների ճշգրտումները», — նաև նշել է Գոհար Բարսեղյանը:
Ցուցադրել ավելին