Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Լուրեր
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 5
06 հոկտեմբերի 2025
Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի հետ
Աստանա (Ղազախստան) կատարած այցի շրջանակներում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը հոկտեմբերի 3-ին բանակցել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի հետ:
06 հոկտեմբերի 2025
ԵԱՏՄ պետգնումներում ազգային ռեժիմի հարցերը քննարկվել են գնումների ոլորտին նվիրված համառուսական խորհրդաժողովում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետգնումների ոլորտի քաղաքականության վարչության տնօրեն Ժանար Ադիկովան Սոչիում կայացած պրոֆիլային համառուսական խորհրդաժողովում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պետական գնումների ազգային ռեժիմի ապահովման, ինչպես նաև դրանց թվայնացման գործընթացների ու միտումների մասին:
06 հոկտեմբերի 2025
Բախիթ Սուլթանով. «ԵԱՏՄ-ում հինգ տարվա ընթացքում առգրավվել է շուրջ 53 միլիոն կեղծ ապրանք»
Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինները 2020-2024 թվականների ընթացքում կանխել են 53 միլիոն միավոր կեղծ արտադրանքի շրջանառությունը: Այս տվյալները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը ներկայացրել է հոկտեմբերի 6-ից 7-ը Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» 13-րդ միջազգային համաժողովի լիագումար նիստում:
06 հոկտեմբերի 2025
ԵԱՏՄ երկրներն ամրապնդում են համագործակցությունը սպառողներին կեղծ ապրանքներից պաշտպանելու համար
Մինսկում հոկտեմբերի 6-ին «Անտիկոնտրաֆակտ 2025» 13-րդ միջազգային համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության աջակցությամբ անցկացրել է «Եվրասիական նախաձեռնություն. միավորելով ջանքերը սպառողներին կեղծ ապրանքներից պաշտպանելու համար» թեմայով քննարկման նստաշրջան:
06 հոկտեմբերի 2025
Պայքար կեղծ ապրանքների դեմ. ինչպես են ԵԱՏՄ-ում պաշտպանում մտավոր սեփականությունը
Եվրասիական տնտեսական միության երկրներում վերջին տասը տարում կանխվել է մտավոր սեփականության ոլորտի ավելի քան 80 հազար խախտում: Առգրավված կեղծ ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 140 միլիոն միավոր: Այս տվյալները ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը՝ ելույթ ունենալով «Խելացի կարգ ու կանոն. «ԵԱՏՄ-ում իրավատերերի պաշտպանության պրակտիկա» փորձագիտական նստաշրջանում: Իր ելույթում հատուկ անդրադարձել է 2024 թվականի արդյունքներին: Երեք տարվա անկումից հետո, որը մեծապես պայմանավորված էր համավարակային սահմանափակումներով, կեղծ ապրանքների շուկան աճի տագնպալի դինամիկա է գրանցել: «2024 թվականին ԵԱՏՄ-ում հայտնաբերված կեղծ ապրանքների ծավալը կազմել է շուրջ 6.6 միլիոն միավոր, ինչը 14%-ով ավելին է, քան մեկ տարի առաջ, - նշել է Երնար Բակենովը: - Հիմնական աճը տեղի է ունեցել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հաշվին: ԵՏՀ ներկայացուցիչը հայտնել է, որ ԵԱՏՄ-ում տարվում է նման միտումների դեմ պայքարի համակարգային աշխատանք: Այդ նպատակով Միության պետությունները մշտապես կատարելագործում են օրենսդրական բազան: «Ղրղզստանի Հանրապետությունում, օրինակ, խստացվել է քրեական պատասխանատվությունը ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների խախտման համար: Ռուսաստանում օպտիմալացվել է «հայելի կայքերի» արգելափակման ընթացակարգը, ինչը շատ կարևոր է թվային դարաշրջանում», - հայտնել է Երնար Բակենովը: ԵՏՀ վարչության տնօրենի խոսքով՝ Հանձնաժողովը շարունակում է աշխատել Մինչև 2025 թվականը մտավոր սեփականության ոլորտում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ավարտին է հասցնում Մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանի նախագծի նախապատրաստումը, որում ներառված են մտավոր սեփականության ոլորտի մի ամբողջ շարք միջոցառումներ: Նստաշրջանի ընթացքում փորձագետները քննարկել են մարկետփլեյսերում ապրանքների առևտրի շրջանակներում իրավատերերի իրավունքների պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների օգտագործումը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար: