Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7146

07 հոկտեմբերի 2025 Գոհար Բարսեղյան. «Միավորելով իրավասությունները ԵԱՏՄ սահմաններում՝ մենք զգալիորեն կբարձրացնենք տեխնոլոգիական ինքնիշխանությունը» Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում կայացած «Բիոպրոմ» համաժողովի «Տեխնոլոգիաներ կյանքի համար» թեմայով նստաշրջանի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը խոսել է Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի բարեհաջող գործարկման և ագրոարդյունաբերական համալիրի վրա դրա տարածման մասին: Ըստ ԵՏՀ նախարարի՝ Միությունում ի հայտ է եկել կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության իրական գործիք, որը թույլ է տալիս ստեղծել նոր արտադրական հզորություններ կամ արդիականացնել գոյություն ունեցողները, այդ թվում՝ դեղագործության և ԱԱՀ ոլորտներում: «Մեր պետություններն ունեն բարձր ներուժ նման արտադրանք արտադրելու համար: Համոզված եմ, որ, միավորելով իրավասությունները, մենք կկարողանանք էական քայլ գրանցել եվրասիական «հնգյակի» յուրաքանչյուր երկրի տեխնոլոգիական ինքնիշխանության բարձրացման գործում: Գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության ձեռնարկությունների առաջատար մշակումներին: Նա նաև մասնակցել է գործարար նախաճաշին արդյունաբերական ընկերությունների ղեկավարների, զարգացման բանկերի և ինստիտուտների ներկայացուցիչների հետ, որտեղ բիզնեսին կոչ է արել ակտիվ մասնակցել ԵԱՏՄ կոոպերացիոն նախագծերին:
06 հոկտեմբերի 2025 Պայքար կեղծ ապրանքների դեմ. ինչպես են ԵԱՏՄ-ում պաշտպանում մտավոր սեփականությունը Եվրասիական տնտեսական միության երկրներում վերջին տասը տարում կանխվել է մտավոր սեփականության ոլորտի ավելի քան 80 հազար խախտում: Առգրավված կեղծ ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 140 միլիոն միավոր: Այս տվյալները ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը՝ ելույթ ունենալով «Խելացի կարգ ու կանոն. «ԵԱՏՄ-ում իրավատերերի պաշտպանության պրակտիկա» փորձագիտական նստաշրջանում: Իր ելույթում հատուկ անդրադարձել է 2024 թվականի արդյունքներին: Երեք տարվա անկումից հետո, որը մեծապես պայմանավորված էր համավարակային սահմանափակումներով, կեղծ ապրանքների շուկան աճի տագնպալի դինամիկա է գրանցել: «2024 թվականին ԵԱՏՄ-ում հայտնաբերված կեղծ ապրանքների ծավալը կազմել է շուրջ 6.6 միլիոն միավոր, ինչը 14%-ով ավելին է, քան մեկ տարի առաջ, - նշել է Երնար Բակենովը: - Հիմնական աճը տեղի է ունեցել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հաշվին: ԵՏՀ ներկայացուցիչը հայտնել է, որ ԵԱՏՄ-ում տարվում է նման միտումների դեմ պայքարի համակարգային աշխատանք: Այդ նպատակով Միության պետությունները մշտապես կատարելագործում են օրենսդրական բազան: «Ղրղզստանի Հանրապետությունում, օրինակ, խստացվել է քրեական պատասխանատվությունը ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների խախտման համար: Ռուսաստանում օպտիմալացվել է «հայելի կայքերի» արգելափակման ընթացակարգը, ինչը շատ կարևոր է թվային դարաշրջանում», - հայտնել է Երնար Բակենովը: ԵՏՀ վարչության տնօրենի խոսքով՝ Հանձնաժողովը շարունակում է աշխատել Մինչև 2025 թվականը մտավոր սեփականության ոլորտում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ավարտին է հասցնում Մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանի նախագծի նախապատրաստումը, որում ներառված են մտավոր սեփականության ոլորտի մի ամբողջ շարք միջոցառումներ: Նստաշրջանի ընթացքում փորձագետները քննարկել են մարկետփլեյսերում ապրանքների առևտրի շրջանակներում իրավատերերի իրավունքների պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների օգտագործումը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար:
Ցուցադրել ավելին