Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7086

17 հուլիսի 2025 Պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեում քննարկել են ԵԱՏՄ մի շարք տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերի արդիականացումը Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի 60-րդ նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից ԵՏՀ գիտահետազոտական աշխատանքների պլանի առնչությամբ ներկայացված առաջարկները, որոնց նպատակն է՝ մշակել տեխկանոնակարգերի առանձին պարտադիր պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության պակասող մեթոդիկաներ: Մշակման է ներկայացվել թռչնամսի և դրա վերամշակման արդյունքի մասին տեխկանոնակարգին առնչվող հետազոտությունների (չափումների) երկու մեթոդիկա: Դրանք ուղարկվել են թռչնի սպանդի մթերքում հորմոնալ և հորմոնանման նյութերի մնացորդների նկատմամբ վերահսկողության և թռչնամսի պաղեցված արտադրանքի պահպանման ընթացքում գոյացող հեղուկի զանգվածային մասի նորմավորման մասով ԵԱՏՄ ՏԿ 051/2021-ի «հետաձգված» նորմերի իրականացմանը: Առաջարկվել է նաև մշակել սննդամթերքում և ծխախոտային արտադրանքում կումարինի զանգվածային մասի չափումների մեթոդիկա «Սննդամթերքի, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» ՄՄ ՏԿ 029/2012 և «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի» (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջներն ապահովելու համար: Նշված բոլոր աշխատանքները նախատեսվում է ներառել Հանձնաժողովի ԳՀԱ 2026-2027 թվականների պլանում: Նիստում հավանության են արժանացել Իոնացնող ճառագայթման աղբյուր հանդիսացող արտադրանքին, ինչպես նաև ռադիոակտիվ նյութեր պարունակող արտադրատեսակներին և ապրանքներին ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների արդիականացման առաջարկները: Մաքսային միության հանձնաժողովի 2010 թ. մայիսի 28-ի N 299 որոշմամբ հաստատված ՄՍՊ 2-րդ գլխի 11-րդ բաժնում կատարվելիք համապատասխան փոփոխությունների նախագիծը նախապատրաստվել է՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան և նման արտադրանքին ներկայացվող գործող պահանջների վերլուծության արդյունքները, և ուղղված է, ի թիվս այլնի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներին ներդաշնակեցմանը: Հավանություն են ստացել նաև երկու տեխկանոնակարգի՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011) և Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման մայրուղային խողովակատարներին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) ստանդարտների ցանկերի փոփոխությունները: Հաստատվել են նաև Խորհրդատվական կոմիտեին կից մի շարք թեմատիկ աշխատանքային խմբերի և ենթակոմիտեների արդիականացված կազմերը: Նիստի արդյունքում ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին շնորհակալություն է հայտնել Խորհրդատվական կոմիտեի անդամներին կարևոր հարցերի քննարկման նկատմամբ կառուցողական և ներգրավված մոտեցման համար, ընդգծել Միության տեխնիկական օրենսդրության ժամանակին և բազմակողմ ուսումնասիրություն կազմակերպելու համար այդ հարթակի կարևորությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև հույս հայտնել, որ պրոֆիլային կարգավորողների և բիզնեսի միջև կոնսենսուսային լուծումների արդյունավետ մշակման ուղենիշը կպահպանվի:
17 հուլիսի 2025 Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է անցկացրել GEIDCO ղեկավարության հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել Էներգահամակարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպության (GEIDCO) գործադիր քարտուղար Չեն Չժիցզյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային էներգետիկ համագործակցության հետագա զարգացումը, կայուն տեխնոլոգիաների առաջմղումը և գլոբալ էներգետիկ անցման պայմաններում ռազմավարական գործընկերության ամրապնդումը: Անդրադարձել են նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են գլոբալ կլիմայական օրակարգը և կայուն էներգետիկ զարգացումը՝ ներառյալ էներգետիկ անցման արագացումը, էներգահամակարգերի թվայնացումը և ջերմոցային գազերի արտանետման նվազեցումը: «GEIDCO-ն էական ավանդ է կատարում մաքուր և վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի սրընթաց աճող գլոբալ պահանջարկի բավարարման գործում: Այս ջանքերն առանցքային դեր են կատարում ՄԱԿ-ի «Կայուն էներգետիկա բոլորի համար» նպատակի իրականացման գործում և կլիմայի փոփոխության դեմ պայքարում», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: ԵՏՀ նախարարը նշել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլ էր «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի ստորագրումը, որում նախանշված են ԵԱՏՄ-ի մինչև 2045 թվականը կլիմայական քաղաքականության և ածխածնասակավ զարգացման ոլորտի նպատակները: Հանդիպման արդյունքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և ընդլայնել գործնական փոխգործակցությունը:
17 հուլիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ապրանքների հայտարարագրի և մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրարքների բացթողման մասին դիմումի լրացման կարգերի կատարելագործումը Պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեին կից մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի նիստում քննարկվել են ապրանքների հայտարարագրի և մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրարքների բացթողման մասին դիմումի լրացման կանոնների փոփոխությունների կապակցությամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների մի շարք նախաձեռնություններ: Առաջարկվել է հրաժարվել ապրանքի ծագման մասին հավաստագրի պատճենի հակառակ կողմում դրա բնօրինակը մաքսային մարմնին ներկայացնելու պարտավորություն գրելու կամ տպելու մասին հայտարարատուին ներկայացվող պահանջից՝ նախատեսելով նման տեղեկությունների նշումը ապրանքների հայտարարագրում: Քննարկվել են նաև մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ «սկզբնական փաթեթավորում» հասկացություն սահմանելու նպատակահարմարության, մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ բացթողումը չեղարկելու մասին նշումներ կատարելու մասին: Մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականին ԵՏՀ մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի որոշմամբ։ Խմբի գործունեության ոլորտը ներառում է ապրանքների հայտարարագրման հարցեր, այդ թվում՝ կապված ապրանքների հայտարարագրի լրացման ձևի և կարգի հետ:
16 հուլիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) ներկայացրել է «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները» թեմայով զեկույցը: Ելույթը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական համաժողովի (ԲՄՔՀ-2025) «Էներգետիկ անցման արագացումը գլոբալ Հարավում. աջակցություն կայուն տնտեսական աճին և ռազմավարական գործընկերությունների հաստատմանը» միջոցառման շրջանակներում: ԵՏՀ նախարարն իր ելույթում նշել է, որ 2017 թվականին աշխարհը թևակոխել է էներգետիկ անցման չորրորդ փուլ, որի շրջանակներում ակտիվորեն զարգանում են էներգիայի վերականգնվող աղբյուրները, թվայնացումը, էներգախնայող տեխնոլոգիաները, ուժեղացվում են ածխածնազերծման գործընթացները: Այս պայմաններում կարևոր է էներգիայի թե ավանդական, թե վերականգնվող աղբյուրների հավասարակշռված զարգացումը: Միայն նման մոտեցումը կարող է ապահովել ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ էներգետիկ անվտանգությունը, կարծում է նախարարը: Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է «հնգյակի» երկրների բարձր էներգետիկ ներուժը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն ունի զգալի էներգետիկ պաշարներ՝ աշխարհի գազի պաշարների 20%-ը, ածխի պաշարների 20%-ը, նավթի պաշարների 7%-ը և էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 5%-ը: Հատուկ անդրադարձ է կատարվել ինտեգրման նախաձեռնություններին՝ ներառյալ էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, անդրսահմանային ենթակառուցվածքի զարգացումը և ԵԱՏՄ մասնակից երկրների կլիմայական օրակարգի համակարգումը: Գերակայությունների թվում նշվել են նաև փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ և համատեղ նախագծերի համար բաց լինելը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաժողովի և Էներգահամագարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպությանը (GEIDCO) կայուն էներգետիկայի առաջմղման գործում ունեցած ավանդի համար՝ նշելով GEIDCO-ի փորձի նկատմամբ գործնական հետաքրքրությունը:
15 հուլիսի 2025 Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ երկրների վարչապետերը կքննարկեն կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման միջնաժամկետ պլանը» Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը օգոստոսի կեսին կներկայացվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման և իրագործման հնգամյա պլանը, որը կառավարության ղեկավարների հավանությանն է արժանացել 2024 թվականին: «Մասնավորապես, առաջարկվում է մշակել ածխածնային կարգավորման ոլորտի միջպետական ստանդարտներ, ինչպես նաև վավերացման և ստուգման համապատասխան մարմինների հավատարմագրման վերաբերյալ համաձայնեցված որոշումներ», — հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Ըստ ԵՏՀ նախարարը, անդրադառնալու են նաև Միության շրջանակներում անդամ պետությունների կլիմայական կարգավորմամն առաջացած արգելքների կանխմանը և առևտրի հետ կապված կլիմայական միջոցների շուրջ գործընկեր երրորդ երկրների հետ փոխգործակցությանը: Առաջարկվող միջոցառումները կառավարությունների ղեկավարների հավանությունը ստանալուց հետո կներառվեն «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հայտարարագրի իրականացման միջոցառումների պլանում:
11 հուլիսի 2025 ԵԱՏՄ երկրները քննարկում են քաղաքացիական ավիացիայում անօդաչու ավիացիոն համակարգերի օգտագործման և կարգավորման հեռանկարները «Անօդաչու ավիացիոն համակարգերը քաղաքացիական ավիացիայում. հեռանկարներ, մարտահրավերներ և կարգավորում» թեմայով կլոր սեղանի մասնակիցները քննարկել են քաղաքացիական նպատակների համար անօդաչու ավիացիոն համակարգերի (ԱԱՀ) շահագործման վիճակն ու հեռանկարները, անվտանգությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման ընթացքում: Միջոցառումն անցկացվել է հուլիսի 10-ին և 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ: «Գլոբալ թվայնացման և արդյունավետ լոգիստիկ լուծումների պահանջարկի պայմաններում անօդաչու տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են առաջարկում տրանսպորտի անվտանգության բարձրացման, ծախսերի նվազեցման և ֆունկցիոնալության ընդլայնման համար», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միջոցառման շրջանակներում նաև կարծիքներ և միջազգային փորձ են փոխանակել ժամանակակից պայմաններում ԱԱՀ ոլորտի գործունեության կարգավորման հարցերով: Արդիական թեմաները և թեմային առնչվող միջազգային հարցերը ներկայացրել են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ), Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) և Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության (ՕՏՄԸ) ներկայացուցիչները: Միջոցառման արդյունքների հիման վրա նախապատրաստվել է Բանաձև՝ թռիչքների անվտանգության մասին նորմատիվ ակտերի ներդաշնակեցման, թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության դերի և այլնի վերաբերյալ եզրահանգումներով ու հանձնարարականներով:
Ցուցադրել ավելին