Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7110

09 ապրիլի 2025 ԵՏՀ-ն կատարել է ԵԱՏՄ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների մշտադիտարկում Մշտադիտարկումը ցույց տվեց, որ 2024 թվականի արդյունքներով ԵԱՏՄ պետություններում պետական կառավարման հատվածի պարտքը եղել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված սահմաններում։ Մի շարք երկրներում պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ նվազել է. Ղրղզստանում` մինչև 13.1%, Ռուսաստանում` մինչև 13.6%: Հայաստանում և Ղազախստանում ներքին փոխառությունների աճով պայմանավորված ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցությունն աճել է համապատասխանաբար մինչև 48.2% և 23.2%։ Միության երկրների մեծ մասում պետական կառավարման հատվածի բյուջեի հաշվեկշիռը նույնպես սահմանված արժեքների սահմաններում էր. Ղազախստանում և Ռուսաստանում՝ չափավոր պակասուրդ համապատասխանաբար ՀՆԱ-ի 0.7%-ով և ՀՆԱ-ի 1.2%-ի չափով, Ղրղզստանում՝ բյուջեի հավելուրդ ՀՆԱ-ի 3.5%-ի չափով: Բյուջեներն ապահովվել են, առաջին հերթին, հարկային և ոչ հարկային եկամուտների աճի հաշվին։ Բացառություն է կազմել Հայաստանի Հանրապետությունը, որտեղ բյուջեի պակասուրդը գերազանցել է սահմանված արժեքը՝ կազմելով ՀՆԱ-ի 3.5%-ը, ինչը պայմանավորված էր բնակչության սոցիալական աջակցության ծախսերի ավելացմամբ։ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 63-րդ հոդվածին համապատասխան՝ երկրների տնտեսական զարգացման կայունությունը որոշող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն են՝ պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի պակասուրդը՝ ոչ ավելի, քան ՀՆԱ-ի 3%-ի չափով, պետական կառավարման հատվածի պարտքը՝ ոչ ավելի, քան ՀՆԱ-ի 50%-ի չափով:
08 ապրիլի 2025 ԵԱՏՄ-ում որոշել են արդյունաբերության ամենամեծ կոոպերացիոն և արտահանման ներուժ ունեցող ոլորտները Ապրիլի 8-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոչ հումքային, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի համատեղ արտահանման համար հեռանկարային շուկաների և արդյունաբերության ոլորտների վերլուծության արդյունքների մասին» զեկույցին։ Զեկույցում որոշվել են արդյունաբերության այն ոլորտները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական, որոնք ունեն ամենամեծ կոոպերացիոն և արտահանման ներուժը: Դրանց թվում են, մասնավորապես, քիմիական, մետաղագործական, դեղագործական, էլեկտրոնային-օպտիկական ոլորտները, ավտոմոբիլաշինությունը և ավիաշինությունը։ Փաստաթղթում ներկայացված հանձնարարականներն ուղղված են արդյունաբերության գերակա ոլորտների աճի ապահովմանը, նորարարական ակտիվության խթանմանը, գիտատար արտադրությունների համատեղ զարգացմանը, ինչպես նաև արտահանմանն ուղղված մրցունակ արտադրանքի նոր տեսակների յունացմանը: «Միության երկրներն ունեն զգալի գիտական և արդյունաբերական ներուժ արդյունաբերության առանցքային ոլորտների զարգացման համար, — ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը։ — Միևնույն ժամանակ, ներմուծման փոխարինումը բարձր տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են մեքենաշինությունը, էլեկտրոնիկան և քիմիական արդյունաբերությունը, գերակայություն է մնում անդամ պետությունների կոոպերացիոն համագործակցության մեջ»:
08 ապրիլի 2025 Դավիթ Գևորգյանը նշանակվել է ԵՏՀ գործերի կառավարման վարչության տնօրենի տեղակալ Դավիթ Լևոնի Գևորգյանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 28-ին Երևանում։ 2007 թվականին ավարտել է Ձեռնարկատիրության միջազգային ակադեմիան։ 2007-2012 թվականներին աշխատել է Հայաստանի «Արդեֆ» զարգացման հիմնադրամում, այդ թվում վերջին երեք տարվա ընթացքում՝ որպես ղեկավար։ 2012-2016 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության տնտեսական և սոցիալական անվտանգության ռազմավարության իրականացման առաջին բաժնի գլխավոր մասնագետ։ 2016–2018 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական։ 2018-­2022 թվականներին ղեկավարել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի արարողակարգը։ 2022-2025 թվականներին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարարի օգնական։ 2025 թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործերի կառավարման վարչության տնօրենի տեղակալ։
08 ապրիլի 2025 Ալեքսանդր Տիտովը նշանակվել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Անատոլիի Տիտովը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում։ 1987 թվականին ավարտել է Ուֆայի պետական ավիացիոն ինստիտուտը։ 1989-1991 թվականներին ծառայել է բանակում։ 1992-2001 թվականներին աշխատել է Ուֆայի մաքսատանը՝ ճանապարհ անցնելով տեսուչից մինչև պետի տեղակալ։ 2001-2004 և 2011-2014 թվականներին ծառայել է Ուկրաինայում Ռուսաստանի մաքսային ծառայության ներկայացուցչությունում։ 2014-2024 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Դաշնային մաքսային ծառայության կենտրոնական աշխատակազմում։ Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ «Ռուսաստանի ԴՄԾ մշտադիտարկման և օպերատիվ վերահսկողության կենտրոնի» գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ։ 2024-2025 թվականներին աշխատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն։ Ունի գերատեսչական և պետական պարգևներ։ 2025 թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրենի տեղակալի պաշտոնում։
07 ապրիլի 2025 Ալեքսեյ Վեդևը նշանակվել է ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Լեոնիդի Վեդևը ծնվել է 1960 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1991 թվականին Հարվարդի համալսարանում մասնակցել է «տնտեսությունում հավասարակշռության մոդելների օգտագործումը» խորագրով դասընթացին։ Սովորել է Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտում (IIASA, Վիեննա, Ավստրիա): Տնտեսական գիտությունների դոկտոր։ 1985-1996 թվականներին եղել է ՌԳԱ ԿՏՄԻ (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական տնտեսամաթեմատիկական կենտրոնի) ավագ գիտաշխատող։ 1993-2006 թվականներին աշխատել է նաև որպես «Ռուսաստանի տնտեսական զարգացումը» և ««Ֆինանսական շուկաներ» տեսություն»ամսագրերի գլխավոր խմբագիր: 1993-2014 թվականներին գլխավորել է «Վեդի» վերլուծական լաբորատորիան։ 1996 թվականին դարձել է Հիտոցուբաշի համալսարանի (Hitotsubashi University, Տոկիո, Ճապոնիա) հրավիրյալ պրոֆեսոր։ Նույն թվականին աշխատանքի է անցել «ԴիալոգԲանկ»-ում։ Ղեկավարել է ֆինանսական շուկաների խմբի տեղեկատվավերլուծական վարչությունը, ապա՝ վաճառքների և հաճախորդների սպասարկման վարչությունը, եղել է գլխավոր տնտեսագետը։ Սկսած 2004 թվականից՝ երեք տարի ղեկավարել է «Զարգացման կենտրոն» տնտեսական հետազոտությունների հիմնադրամը։ Մինչև 2007 թվականը եղել է Global Source Partners (Նյու Յորք, ԱՄՆ) երկրների փորձագետը: 2007-2011 թվականներին զբաղեցրել է Մոսկվայի բանկի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնը։ 2011-2014 թվականներին եղել է «Ռազմավարական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ֆինանսական հետազոտությունների գծով տնօրեն, Ռուսաստանի բանկերի ընկերակցության գործադիր փոխնախագահ, Ե.Տ. Գայդարի անվան տնտեսագիտական քաղաքականության ինստիտուտի Կառուցվածքային հետազոտությունների կենտրոնի տնօրեն: 2014 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի փետրվարն աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար։ 2017 թվականից Ե.Տ. Գայդարի անվան տնտեսագիտական քաղաքականության ինստիտուտի ֆինանսական հետազոտությունների լաբորատորիայի առաջատար գիտաշխատողն է և ՌԱՆԽԳՍ ԿՏՀԻ (Կիրառական տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի) կառուցվածքային հետազոտությունների լաբորատորիայի վարիչը: ՌԴ նախագահին առընթեր տնտեսական խորհրդի՝ «Կառուցվածքային բարեփոխումների գերակայությունները և կայուն տնտեսական աճը» ուղղությամբ աշխատանքային խմբի անդամն է: 2025 թվականի ապրիլի 7-ին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն։
07 ապրիլի 2025 Նիկոլայ Կուշնարև. «Մենք շահագրգռված ենք Մեքսիկայի հետ արդյունաբերական համագործակցության ընդլայնմամբ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևն առաջարկել է «Ռուսաստան-Մեքսիկա» բիզնես համաժողովի ընթացքում քննարկել Մեքսիկայի հետ արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագրի կնքման հնարավորությունը։ «Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության և Մեքսիկայի միջև համագործակցության առարկայական ճարտարապետության կառուցմամբ՝ համատեղ նախաձեռնություններ և փոխշահավետ արդյունաբերական նախագծեր իրականացնելու համար», — նշել է Նիկոլայ Կուշնարևը։ ԵՏՀ-ի և Միության երկրների համար հետաքրքրություն է ներկայացնում, մասնավորապես, Մեքսիկայի և Լատինական Ամերիկայի այլ երկրների փորձը հատուկ տնտեսական գոտիների և արդյունաբերական կլաստերների մեխանիզմի օգտագործման հարցում։ Որոշակի ներուժ ունի ԵԱՏՄ-ի և Մեքսիկայի միջև համագործակցությունը՝ ավելացված արժեքի շղթաների ստեղծման և տեխնոլոգիաների փոխանցման համար։ «Մենք լուրջ բազա ունենք Լատինական Ամերիկայի տնտեսական համակարգի, Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարության հետ հուշագրերի տեսքով համատեղ նախաձեռնությունների զարգացման համար: Ի հավելումն սրան, մենք առաջարկում ենք քննարկել Մեքսիկայի հետ առանձին հուշագրի կնքման հնարավորությունը, որը կարող է արտացոլել մեր հնարավոր համագործակցության արդիական ուղղությունները», — ասել է ԵՏՀ վարչության ղեկավարը։ Նիկոլայ Կուշնարևը Մեքսիկայի պետական մարմինների և բիզնեսի հետ երկխոսության հետագա զարգացման հույս է հայտնել և իր գործընկերներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հունիսին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին։ ԵԱՏՄ-ից Մեքսիկա կոոպերացիոն (միջանկյալ) արդյունաբերական արտադրանքի արտահանումը ներկայացված է հիմնականում մետաղագործական և քիմիական արդյունաբերության արտադրանքով (համապատասխանաբար, 2024 թվականին արտահանված կոոպերացիոն արտադրանքի ընդհանուր ծավալի 61.6% և 34.6% չափով)։ Մեքսիկայից ԵԱՏՄ ներմուծումը ներկայացված է քիմիական արդյունաբերության արտադրանքով, մեքենաներով և սարքավորումներով (այլ խմբերում չներառված), այլ արդյունաբերական ապրանքներով, որոնք միասին կազմում են կոոպերացիոն արտադրանքի ներմուծման ընդհանուր ծավալի շուրջ 64%-ը։  
03 ապրիլի 2025 Գեորգի Արզումանյան. «ԵԱՏՄ-ն կարող է դառնալ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կոոպերացիայի խորացման հարթակ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը մասնակցել է «Դռները բաց պահելու արվեստը. ի՞նչ նրբություններով կարող է կիսվել Կենտրոնական Ասիան 21-րդ դարում» խորագրով նստաշրջանին, որը տեղի է ունեցել Եվրոպական բիզնեսի ընկերակցության հոբելյանական առաջատար խորհրդաժողովի շրջանակներում։ Միջոցառումը միավորել է առաջատար բիզնես առաջնորդներին, փորձագետներին և իշխանության ներկայացուցիչներին՝ քննարկելու եվրոպական բիզնեսների հետ 2025 թվականին գործարար հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Ընդգծելով Կենտրոնական Ասիայի կարևոր դերը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներում՝ Գեորգի Արզումանյանը նշել է, որ Ղազախստանը և Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են, իսկ Ուզբեկստանը Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդի կարգավիճակ ունի։ «Մեր ինտեգրացիոն օրակարգի կարևոր ուղղություն է աջակցությունը տնտեսության իրական հատվածին և արդյունաբերական կոոպերացիայի զարգացումը, — նշել է Գեորգի Արզումանյանը։ — Հանձնաժողովը կոոպերացիոն շղթաներ է ստեղծում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մեքենաշինությունը, նավթագազային սարքավորումների արտադրությունը, թեթև արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և այլն»:    Գեորգի Արզումանյանը նաև ընդգծել է, որ Կենտրոնական Ասիայի պետություններն ունեն զգալի ռեսուրսային ներուժ և ցուցադրում են արդյունաբերական հզորությունների դինամիկ աճ։ Սա մի կողմից լավ հնարավորություններ է ընձեռում ԵԱՏՄ-ի շրջանակներում համատեղ բարձր տեխնոլոգիական արտադրությունների ստեղծմանը տարածաշրջանի երկրների մասնակցության համար, իսկ մյուս կողմից՝ թույլ է տալիս հույս դնել եվրասիական և եվրոպական ներդրումների և Կենտրոնական Ասիայում նոր տեխնոլոգիական գործընկերության վրա։ ԵՏՀ ներկայացուցչի խոսքով, հաշվի առնելով իրական հատվածին աջակցելու առկա գործիքները, հնարավորություններ են բացվում նաև խառը ֆինանսավորման մեխանիզմի օգտագործման համար, այդ թվում՝ ֆինանսական հաստատությունների և զարգացման ինստիտուտների համագործակցության միջոցով։ Եվրոպական բիզնեսի ընկերակցությունը (ԵԲԸ) Ռուսաստանում օտարերկրյա ներդրողների հիմնական ներկայացուցչությունն է: 1995 թվականին ստեղծված ԵԲԸ-ն անկախ ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է Ռուսաստանում գործող ավելի քան 380 ընկերություն։ ԵԲԸ-ի կազմում ընդգրկված են ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի այլ տարածաշրջանների խոշոր միջազգային կորպորացիաներ, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններ։
03 ապրիլի 2025 Նաիրա Կարապետյան. «ԵԱՏՄ երկրներն ունեն բոլոր նախադրյալները բուսական յուղերի համաշխարհային շուկայում առկա դիրքերն ամրապնդելու և նոր դիրքեր գրավելու համար» Naira Karapetyan, Director of the Eurasian Economic Commission's Agricultural Policy Department, noted the high performance of the oil and fat industry in the Eurasian Economic Union at the plenary session of the 2025 Oil and Fat Conference in Moscow. The Commission's representative informed the session participants that in 2024 gross yields of the main types of oilseed crops in the EAEU reached 34.6 million tons, which is 33% more than in 2019. The high yield contributed to a 1.5 times increase in vegetable oil production — up to 11.6 million tons. The Member States sell their finished products to over 120 national markets, in addition to meeting the domestic demand. The EAEU's key trading partners are China, India, Türkiye, Iran, Algeria, Uzbekistan and Tajikistan. The Union ranks second in the world in supplies of sunflower oil and third in rapeseed oil. "The Union countries have all the prerequisites for strengthening their current positions and gaining new ones in the global market. In this context, it is important to take coordinated decisions so as not to compete but to complement each other for mutual benefit. The Commission is ready for direct dialogue with business representatives to establish cooperation conditions meeting the needs of the real sector," summarized Naira Karapetyan.
Ցուցադրել ավելին