Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
20 մարտի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «Համաժողով-2025 ծրագրային կոմիտեն ավարտում է համաժողովի ճարտարապետության նախապատրաստումը»
Եվրասիական տնտեսական համաժողով-2025-ի (Համաժողով) ծրագրային կոմիտեի նիստում ընդհանուր առմամբ համաձայնեցվել է համաժողովի ճարտարապետության հայեցակարգը և կառուցվածքը։ Խորհրդակցությունը ղեկավարել է կոմիտեի նախագախ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Եվրասիական տնտեսական համաժողովը՝ Եվրասիական տնտեսական միության գլխավոր գործարար միջոցառումը, կանցկացվի այս տարվա հունիսին Մինսկում։ «Ծրագրային կոմիտեն հիմնականում կողմնորոշվել է համաժողովի ճարտարապետության վեց հիմնական բլոկերի պանելային նստաշրջանների, կլոր սեղանների բովանդակության հարցում: Առանձին միջոցառումների թեմաներն ու դրանց հայեցակարգային բովանդակությունը վերջնական տեսքի են բերվում, — նշել է Մաքսիմ Երմոոլովիչը։ – Ըստ էության, մենք այժմ ավարտի ենք հասցնում համաժողովի ճարտարապետությունը: Այս աշխատանքն անհրաժեշտ է ավարտել Հանձնաժողովի պրոֆիլային բլոկերի և Միության երկրների ներկայացուցիչների սերտ փոխգործակցությամբ»: Գործարար ծրագիրը կհաստատի Համաժողով-2025-ի կազմկոմիտեն՝ Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ, ԵՏՀ խորհրդի նախագահ Վլադիմիր Կարանիկի գլխավորությամբ։
20 մարտի 2025
ԵՏՀ-ում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության արդիական հարցեր
Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են արդյունաբերության ոլորտում կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի իրականացման, եվրասիական տեխնոլոգիական հարթակների և միջպետական ծրագրերի աշխատանքի կատարելագործման, արդյունաբերական քաղաքականության միջոցներ իրականացնելիս զգայուն ապրանքների առնչությամբ պարտավորությունների մշտադիտարկման, ինչպես նաև ոչ հումքային, բարձր տեխնոլոգիական արտադրանքի համատեղ արտահանման հարցեր։ Խորհրդատվական կոմիտեի անդամները հավանություն են տվել նավթագազային սարքավորումների արտադրության ոլորտում կոոպերացիոն համագործակցության զարգացման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականի նախագծին, ոչ հումքային, բարձր տեխնոլոգիական արտադրանքի համատեղ արտահանման համար հեռանկարային շուկաների և արդյունաբերության ոլորտների վերլուծության արդյունքներին և «Ռոբոտոտեխնիկա» եվրասիական տեխնոլոգիական հարթակի պլատֆորմի ստեղծմանը: Նիստի մասնակիցները հավանություն են տվել Արդյունաբերական ոլորտներում կոոպերացիոն նախագծերի ընտրության մասին հիմնադրույթի գործող նորմերի հետագա կատարելագործման մոտեցումները: «Անդամ պետությունների գործարար շրջանակների ակտիվ մասնակցությունը կապահովի եվրասիական տեխնոլոգիական հարթակների և միջպետական ծրագրերի ներուժի զարգացումը», — ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը։
20 մարտի 2025
ԵՏՀ-ի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն է նշանակվել Անի Օբոսյանը
Անի Սուրենի Օբոսյանը ծնվել է 1978 թվականին Երևանում։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրան՝ «կառավարում» մասնագիտությամբ։ 2001 թվականի ապրիլից աշխատել է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներդրումային քաղաքականության վարչությունում, 2011 թվականի հոկտեմբերից՝ Նորարարության և ձեռնարկատիրության վարչության (հետագայում՝ Որակի ենթակառուցվածքի վարչություն) ստանդարտացման և չափագիտության բաժնում: 2014 թվականի մայիսին նշանակվել է Որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կարգավորման վարչության որակի ենթակառուցվածքի բաժնի պետ։ 2016 թվականից եղել է Վարչության պետի պաշտոնակատարը։ 2018 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի հուլիսը՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի ղեկավար։ 2019 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի մարտը՝ Հավատարմագրման ազգային մարմնի տնօրեն։ 2025 թվականի մարտի 17-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն։
20 մարտի 2025
ԵՏՀ-ն և ՌՆԳ-ն զարգացնում են համագործակցությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը հանդիպել է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևայի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հեռանկարային ուղղություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել լավագույն փորձի փոխանակման հարցին: Ինչպես նշել է ԵՏՀ նախարարը, նման փոխգործակցության զարգացումը թույլ կտա գործարկել առավել արդյունավետ գործիքները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում չորս ազատությունների ապահովման համար։ Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունը շարունակելու մասին։ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը (ՌՆԳ) ռուսական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2011 թվականին ՌԴ կառավարության կարգադրությամբ: ՌՆԳ-ի հիմնական նպատակն է մշակել և իրականացնել տնտեսական զարգացմանը, բիզնես կլիմայի բարելավմանը, քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև կառավարման ժամանակակից պրակտիկաների ներդրմանը նպաստող ռազմավարություններ և նախաձեռնություններ:
20 մարտի 2025
ԵԱՏՄ-ի դրական միտումներն ու ռազմավարական հնարավորությունները Ամերիկյան պալատում կայացած խորհրդաժողովում ներկայացրել է Էլդար Ալիշերովը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը մասնակցել է Ռուսաստանում Ամերիկյան առևտրային պալատի տարեկան խորհրդաժողովին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ։ ԵՏՀ նախարարը նշել է ԵԱՏՄ երկրների տնտեսություններում արձանագրված դրական փոփոխությունները։ Նրա խոսքով, եվրասիական «հնգյակի» ՀՆԱ-ի ընդհանուր աճը նախորդ տարի կազմել է 4.2%։ Նշել է, որ կայուն աճում է Միության երկրների միջև փոխադարձ առևտրի բաժինը, որը նախորդ տարի կազմել է ԵԱՏՄ ամբողջ արտաքին առևտրաշրջանառության գրեթե մեկ հինգերորդը (19.8%)։ Միությունում ապրանքների փոխադարձ առևտրի ծավալը տասնամյակի ընթացքում կրկնապատկվել է և 2024 թվականին հասել է գրեթե 100 մլրդ ԱՄՆ դոլարի: «Մեր դինամիկան զգալիորեն բարձր է աճի միջին համաշխարհային տեմպերից, որն անցյալ տարի կազմել է 3.2%։ ԵԱՏՄ երկրների տնտեսության ճկունության և բարձր հարմարվողականության շնորհիվ հնարավոր է դարձել ակտիվորեն լուծել Միությունը համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ ինտեգրելու խնդիրները՝ ընդլայնելով արտահանման աշխարհագրությունը և ծավալները, ինչպես նաև ներգրավելով ներդրումներ և ժամանակակից տեխնոլոգիաներ», — նշել է Էլդար Ալիշերովը։ ԵՏՀ նախարարն իր ելույթում առանձին անդրադարձել է եվրասիական «հնգյակի» զարգացման ռազմավարական փաստաթղթերի իրականացման աշխատանքներին։ Էլդար Ալիշերովն ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրներում ստեղծվում են բոլոր պայմանները բիզնեսի կայուն և շահավետ գործունեության համար։ Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը Միության զարգացման վեկտորները սահմանող «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի բոլոր առանցքային ասպեկտներն ուղղված են բիզնեսի շահերին և անդամ պետությունների տնտեսությունների կայուն և առաջանցիկ աճի ապահովմանը։ Խոսելով ԵԱՏՄ միջազգային գործունեության մասին՝ ԵՏՀ նախարարը հայտնել է, որ Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ձևավորվել են առանցքային առևտրատնտեսական գործընկերների՝ երկրների, տարածաշրջանային միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունները։ Այս համաձայնագրերը թույլ են տալիս համակարգային երկխոսություն վարել հարցերի լայն շրջանակի շուրջ։ «ԵՏՀ-ի հետ փոխգործակցող երրորդ երկրների և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների ՀՆԱ-ն կազմում է 71.9 տրլն ԱՄՆ դոլար, կամ համաշխարհային ՀՆԱ-ի 49.9%-ը», — նշել է Էլդար Ալիշերովը։
20 մարտի 2025
Մոսկվայում կայացած խորհրդաժողովում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային վարչարարության զարգացման միտումները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Ռուսաստանում Ամերիկայի առևտրային պալատի, Խաղաղօվկիանոսյան-Եվրասիական գործարար դաշինքի և ԵՏՀ-ի 11-րդ համատեղ խորհրդաժողովում ներկայացրել է Եվրասիական տնտեսական միությունում մաքսային համագործակցության հիմնական ուղղությունները։ Ռուսլան Դավիդովը, մասնավորապես, նշել է, որ այս տարի նախատեսվում է ընդունել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք ուղղված են մաքսային տարանցման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական փոխգործակցության հարցերի կարգավորմանը։ Նրա խոսքով, տարանցիկ ներուժի զարգացմանը կնպաստի ԵԱՏՄ երկրների առաջնորդների կողմից 2024 թվականի դեկտեմբերին ընդունված ԵԱՏՄ-ում մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրականացումը, որին կարող են միանալ երրորդ երկրներ միասնական տարանցիկ տարածքն ընդլայնելու համար։ «Տարանցիկ փոխադրումների անվտանգությունն ու թափանցիկությունը կբարձրացվի ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների լիաձևաչափ ներդրման հաշվին, որի կիրառման մասին համաձայնագիրն ընդունվել է 2022 թվականին», — նշել է ԵՏՀ նախարարը։ Ռուսլան Դավիդովը խոսել է նաև ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների՝ մաքսային գործընթացների թվայնացման հաջող փորձի մասին, որոնք թույլ են տալիս ոչ միայն օպտիմալացնել հսկողության ընթացակարգերը սահմանին և հայտարարագրման ժամանակ, այլև կրճատել մաքսային գործառնությունների կատարման ժամանակը։
20 մարտի 2025
Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ-ն և Մոնղոլիան համաձայնեցրել են ժամանակավոր առևտրային համաձայնագրի նախագծին առնչվող մնացած հարցերը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հանդիպումը Մոնղոլիայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և զարգացման նախարար, Մեծ Պետական Խուրալի անդամ Լուվսանյամին Գանտումուրի հետ։ «Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարել, որոնց ընթացքում մանրամասն քննարկել ենք Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի նախագծին առնչվող մնացած բոլոր հարցերը։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը հետագայում ևս զարգացնելու փոխգործակցությունը Մոնղոլիայի՝ որպես մեր ամենամոտ հարևան և բարեկամ երկրի հետ, որի հետ մենք ավանդաբար ջերմ հարաբերություններ ենք ունեցել», — նշել է Անդրեյ Սլեպնևը։ ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններն ընթանում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2024 թվականի մայիսի 8-ի N 3 որոշմանը համապատասխան։
19 մարտի 2025
Գոհար Բարսեղյան. «Արդյունաբերական կոոպերացիան ԵԱՏՄ տնտեսության իրական հատվածի աճի շարժիչ ուժն է»
Արդյունաբերական հատվածը եվրասիական տնտեսական ինտեգրման նոր փուլի առանցքային առաջնահերթությունն է և ավանդաբար հանդես է գալիս որպես Եվրասիական տնտեսական միության տնտեսության իրական հատվածի աճի շարժիչ ուժը։ Այս մասին Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը։ «Ինտեգրման ընթացիկ փուլի կարևոր ձեռքբերումներից է կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի ներդրումը։ 2024 թվականի հունիսից ԵԱՏՄ-ում սկսել է գործել վարկերի և փոխառությունների տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական մեխանիզմ, որն ուղղված է համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանը», - նշել է ԵՏՀ նախարարը։ Գոհար Բարսեղյանը ներկայացրել է Հանձնաժողովի խորհրդի հավանությանը արժանացած առաջին երկու նախագիծը՝ Մուրոմի սլաքային գործարանը՝ որպես Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ արագընթաց երկաթային մայրուղու կառուցման համար նախատեսված արտադրանք արտադրող, և Ղազախստանի Հանրապետության տարածքում ԵԱՏՄ այլ երկրների ձեռնարկությունների մասնակցությամբ գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությունն ընդլայնող Kazrost Engineering Ltd. ընկերությունը: «Ներկայումս անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանձնարարությամբ Հանձնաժողովն աշխատում է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի ընդլայնման ուղղությամբ։ «Բիզնեսի հետ համատեղ քննարկվում են նման աջակցության չափորոշիչները և աղբյուրները՝ հաշվի առնելով ԱԱՀ առանձնահատկությունները», - նշել է Գոհար Բարսեղյանը՝ հավելելով, որ ԵՏՀ-ն շարունակում է աշխատել կայուն աճի և ինտեգրման խորացման համար պայմանների ստեղծման ուղղությամբ՝ ի շահ բոլոր անդամ պետությունների։ ԵՏՀ նախարարը ԵԱՏՄ երկրների բիզնեսի և գործարար շրջանակների միավորումների ներկայացուցիչներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել վերազգային այս գործիքի գործնական իրականացմանը, որը լայն հնարավորություններ է բացում տնտեսական համագործակցության ամրապնդման և արդյունաբերական ներուժի զարգացման համար։
Ցուցադրել ավելին