Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 23

07 հոկտեմբերի 2025 Փոփոխություններ են կատարվել հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հոկտեմբերի 7-ին փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության «Հրդեհային անվտանգության և հրդեաշիջման ապահովման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում: Ստանդարտների ցանկերը լրացվել են երկու միջպետական ստանդարտով՝ ԳՕՍՏ 34350-2017 «Հրշեջ տեխնիկա: Հիմնական հրշեջ մեքենաները: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդները» և ԳՕՍՏ 34996-2023 «Հրշեջ տեխնիկա: Հրդեհային լապտերներ: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ» Բացի այց, ցանկերում լրացվել է երկու ազգային ստանդարտ՝ ԳՕՍՏ Ռ 58716-2019 «Հրշեջ տեխնիկա: Հրդեհային զտիչ ռեսպիրատորներ շնչառության և տեսողության օրգանների պաշտպանության համար, որոնք կիրառվում են բացօթյա անտառային հրդեհներ մարելիս: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 58446-2019 «Հրշեջ տեխնիկա: Հանդերձանքի լրակազմ գազածխապաշտպանիչ ծառայության եղակի անձնակազմի հանդերձման համար: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ»: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ԵՏՀ կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո: Փոփոխությունները նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի 36-րդ կետի «ա» ենթակետի իրականացման շրջանակներում:
07 հոկտեմբերի 2025 Գոհար Բարսեղյան. «Միավորելով իրավասությունները ԵԱՏՄ սահմաններում՝ մենք զգալիորեն կբարձրացնենք տեխնոլոգիական ինքնիշխանությունը» Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում կայացած «Բիոպրոմ» համաժողովի «Տեխնոլոգիաներ կյանքի համար» թեմայով նստաշրջանի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը խոսել է Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի բարեհաջող գործարկման և ագրոարդյունաբերական համալիրի վրա դրա տարածման մասին: Ըստ ԵՏՀ նախարարի՝ Միությունում ի հայտ է եկել կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության իրական գործիք, որը թույլ է տալիս ստեղծել նոր արտադրական հզորություններ կամ արդիականացնել գոյություն ունեցողները, այդ թվում՝ դեղագործության և ԱԱՀ ոլորտներում: «Մեր պետություններն ունեն բարձր ներուժ նման արտադրանք արտադրելու համար: Համոզված եմ, որ, միավորելով իրավասությունները, մենք կկարողանանք էական քայլ գրանցել եվրասիական «հնգյակի» յուրաքանչյուր երկրի տեխնոլոգիական ինքնիշխանության բարձրացման գործում: Գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության ձեռնարկությունների առաջատար մշակումներին: Նա նաև մասնակցել է գործարար նախաճաշին արդյունաբերական ընկերությունների ղեկավարների, զարգացման բանկերի և ինստիտուտների ներկայացուցիչների հետ, որտեղ բիզնեսին կոչ է արել ակտիվ մասնակցել ԵԱՏՄ կոոպերացիոն նախագծերին:
06 հոկտեմբերի 2025 Պայքար կեղծ ապրանքների դեմ. ինչպես են ԵԱՏՄ-ում պաշտպանում մտավոր սեփականությունը Եվրասիական տնտեսական միության երկրներում վերջին տասը տարում կանխվել է մտավոր սեփականության ոլորտի ավելի քան 80 հազար խախտում: Առգրավված կեղծ ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 140 միլիոն միավոր: Այս տվյալները ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը՝ ելույթ ունենալով «Խելացի կարգ ու կանոն. «ԵԱՏՄ-ում իրավատերերի պաշտպանության պրակտիկա» փորձագիտական նստաշրջանում: Իր ելույթում հատուկ անդրադարձել է 2024 թվականի արդյունքներին: Երեք տարվա անկումից հետո, որը մեծապես պայմանավորված էր համավարակային սահմանափակումներով, կեղծ ապրանքների շուկան աճի տագնպալի դինամիկա է գրանցել: «2024 թվականին ԵԱՏՄ-ում հայտնաբերված կեղծ ապրանքների ծավալը կազմել է շուրջ 6.6 միլիոն միավոր, ինչը 14%-ով ավելին է, քան մեկ տարի առաջ, - նշել է Երնար Բակենովը: - Հիմնական աճը տեղի է ունեցել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հաշվին: ԵՏՀ ներկայացուցիչը հայտնել է, որ ԵԱՏՄ-ում տարվում է նման միտումների դեմ պայքարի համակարգային աշխատանք: Այդ նպատակով Միության պետությունները մշտապես կատարելագործում են օրենսդրական բազան: «Ղրղզստանի Հանրապետությունում, օրինակ, խստացվել է քրեական պատասխանատվությունը ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների խախտման համար: Ռուսաստանում օպտիմալացվել է «հայելի կայքերի» արգելափակման ընթացակարգը, ինչը շատ կարևոր է թվային դարաշրջանում», - հայտնել է Երնար Բակենովը: ԵՏՀ վարչության տնօրենի խոսքով՝ Հանձնաժողովը շարունակում է աշխատել Մինչև 2025 թվականը մտավոր սեփականության ոլորտում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ավարտին է հասցնում Մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանի նախագծի նախապատրաստումը, որում ներառված են մտավոր սեփականության ոլորտի մի ամբողջ շարք միջոցառումներ: Նստաշրջանի ընթացքում փորձագետները քննարկել են մարկետփլեյսերում ապրանքների առևտրի շրջանակներում իրավատերերի իրավունքների պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների օգտագործումը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար: