Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7091

18 սեպտեմբերի 2025 Ռուսլան Դավիդով. «Տարանցման միասնական համակարգի և էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների ներդրումը ԵԱՏՄ շրջանակներում թվայնացման առանցքային ուղղություններն են» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը մասնակցել է Բելառուսի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեի կողմից կազմակերպված «Մաքսային օրենսդրության զարգացման հեռանկարները. վստահության և վերահսկողության հավասարակշռությունը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովին: Ռուսլան Դավիդովն իր ելույթում նշել է, որ մաքսային ոլորտի թվայնացումը եվրասիական ինտեգրման հետագա զարգացման արդյունավետ գործիք է: «Տարանցման միասնական համակարգի, էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ներդրումը, ինչպես նաև անցակետերի կահավորման և սարքավորման մոտեցումների արդիականացումը՝ հաշվի առնելով բեկումնային տեխնոլոգիաները, ԵԱՏՄ-ում մաքսային ոլորտի թվայնացման գերակա ուղղություններն են», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Մինսկ կատարած այցի շրջանակներում Ռուսլան Դավիդովը երկկողմ հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեի նախագահ Վլադիմիր Օրլովսկու հետ և քննարկել եվրասիական օրակարգի արդիական հարցեր՝ Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար եվրասիական ինտեգրման հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացումը՝ մաքսային համագործակցության ուղղությամբ, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառության կանխման գործիքները: ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը Բելառուսի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեի ներկայացուցիչներին հրավիրել է այս տարվա հոկտեմբերին ակտիվորեն մասնակցել ԵՏՀ սեմինարին, որը նվիրված է խելացի անցակետերին, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների մաքսային մարմինների թվայնացմանը: Սեմինարին կմասնակցեն պետական մարմինների, գործարար համայնքի և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:
18 սեպտեմբերի 2025 ԵԱՏՄ-ում ուժեղացնում են սոցիալական երաշխիքներն աշխատավորների համար Սեպտեմբերի 18-իմ Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության երկրների աշխատավորների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության ցուցաբերման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի 8-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել են պրոֆիլային պետական մարմինների և առաջատար միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ներառյալ ԱՀԿ-ն, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ընկերակցությունը և Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը: Քննարկման հիմնական թեման է դարձել ԵԱՏՄ ընդհանուր աշխատաշուկայի շրջանակներում քաղաքացիների՝ կենսաթոշակային ապահովության իրավունքների գործնական իրականացումը և բուժօգնության հասանելիությունը: Նիստի մասնակիցներն ամփոփել են ԵԱՏՄ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին 2019 թվականի համաձայնագրի իրականացման միջանկյալ արդյունքները: 2021 թվականի հունվարից Միության շրջանակներում քաղաքացիներին նշանակվում և վճարվում են կենսաթոշակներ: Ստաժի հաստատման հետ կապված գործնական հարցերի լուծման համար կողմերը փոխզիջման են հասել միասնական ֆորմուլյարների օգտագործման հարցում: Կարևոր քայլ է դարձել լիազոր մարմինների միջև ամբողջ փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային ձևաչափի վերածելու աշխատանքը, որը էապես կարագացնը ընթացակարգերը և կբարձրացնի դրանց թափանցիկությունը: Նիստում ներկայացվել են ԵՏՀ Կոլեգիայի՝ առողջապահության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված հանձնարարականի իրականացման մշտադիտարկման արդյունքները: Փաստաթուղթը համատեղ աշխատանք է նախատեսում երեք առանցքային ուղղությամբ՝ հեռաբժշկության զարգացում, բարձր տեխնոլոգիական բուժօգնության ցուցաբերում և բժշկական տեխնոլոգիաների ստանդարտացում: «Հանձնարարականը հստակ ուղղություններ է տալիս այնպիսի զգայուն և կարևոր ոլորտում Միության երկրների գործնական փոխգործակցության, ինչպիսին է տնտեսական համագործակցությունն առողջապահության ոլոտում: Խոսքը ժամանակակից բժշկական նվաճումները ԵԱՏՄ բոլոր պետությունների քաղաքացիների համար առավելագույնս մատչելի դարձնելու մասին է», — մեկնաբանել է փաստաթուղթը ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: Օրակարգի առանձին կետ է դարձել Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ ղեկավար Բատիր Բերդիկլիչևի կողմից «Առողջության հարցերը ԵԱՏՄ աշխատանքային միգրացիայի համատեքստում» թեմայով ԵՏՀ-ի և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի համատեղ վերլուծական զեկույցի ներկայացումը: Հետազոտությունը հաստատում է աշխատանքային միգրանտների համար որակյալ բժշկական ծառայությունների մատչելիության խնդիրների արդիականությունը և առաջարկում դրանց լուծման ուղիներ: ՄԱԿ-ի համակարգի առաջատար կառույց հանդիսացող ԱՀԿ-ի հետ համագործակցությունը շատ օգտակար է և նպաստում է աշխատավորների և նրանց ընտանիքի անդամների համար առողջապահության ծառայությունների մատչելիությունը բարելավելու հնարավորությունների որոնմանը: Աճող միգրացիոն հոսքորի պայմաններում այս հարցերը շարունակում են արդիական մնալ», — նշել է ԵՏՀ նախարարը: Նիստի արդյունքները վերահաստատել են սոցիալական ոլորտի հետագա ինտեգրմանը և ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքային շարժունակության համար հարմարավետ պայմանների ստեղծմանը մասնակից երկրների ընդհանուր պատրաստականությունը:
17 սեպտեմբերի 2025 Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանում Կուբայի դեսպան Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյայի հետ Եվրասիական տնտեսական միությանը կից Կուբայի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյայի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը վերջինիս հետ աշխատանքային հանդիպում է ունեցել: Բակիտժան Սագինտաևը Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյային շնորհակալություն է հայտնել կառուցողական երկխոսության և Կուբայի հետ ԵԱՏՄ երկրների համագործակցությանը կարևոր աջակցության համար և հանձնել նրան «Եվրասիական ինտեգրման զարգացման գործում ունեցած ավանդի համար» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կրծքանշանը: Կողմերը քննարկել են ԵՏՀ-ի և Կուբայի կառավարության միջև փոխըմբռնման մասին հուշագրի շրջանակներում ներառված հարցերի լայն շրջանակ: Համատեղ միջոցառումների պլանն ընդգրկում է համագործակցության 34 ուղղություն՝ ներառյալ առևտուրը, բանկային գործունեությունը, ֆինանսները, կենսատեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները: «ԵԱՏՄ պետությունների և Կուբայի ապրանքաշրջանառությունում առաջընթաց ենք նկատում, — հայտնել է Բակիտժան Սագինտաևը: — 2024 թվականին այն 2015 թվականի համեմատ ավելացել է 13,9%-ով և կազմել շուրջ 241 մլն դոլար»: Միության պետությունները Կուբա են արտահանում, մասնավորապես, նավթը և նավթամթերքները, ցորենը, ավտոմեքենաներ և ավտոպահեստամասեր, տարբեր սարքեր: Միաժամանակ ԵԱՏՄ-ում պահանջարկ են վայելում Կուբայի սուրճը, ծխախոտային արտադրանքը: Կուբան ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին հետաքրքրում է նաև զբոսաշրջության տեսանկյունից: 2024 թվականին կղզի է այցելել ավելի քան 185 հազար զբոսաշրջիկ եվրասիական «հնգյակի» պետություններից, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հանդիպման արդյունքում կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրությունը առևտրատնտեսական երկխոսությունը շարունակելու և զարգացնելու հարցում:
17 սեպտեմբերի 2025 ԵՏՀ-ը և Ֆիլիպինները քննարկել են համագործակցության պլանները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանյիար Իմանալիևը և Ֆիլիպինների առևտրի և արդյունաբերության փոխնախարար Ալան Գեպթին ԵՏՀ կենտրոնակայանում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ֆիլիպինների Հանրապետության փոխգործակցության հեռանկարային ուղղությունները: «Ֆիլիպինների Հանրապետությունը Հարավ-Արևելյան Ասիայի առաջատար տնտեսություններից է, — մեկնաբանել է ԵՏՀ նախարարը: — Հանձնաժողովն ակտիվորեն աջակցում է տարածաշրջանի երկրների հետ ԵԱՏՄ անդամ պետությունների առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը և պատրաստ է խորացնել Ֆիլիպինների հետ երկխոսությունը, այդ թվում՝ ԱՍԵԱՆ-ի առանցքային հարթակներում»: Դանիյար Իմանալիևը ֆիլիպինցի գործընկերներին տեղեկացրել է երրորդ երկրների հետ Հանձնաժողովի միջազգային համագործակցության ձևաչափերի, ինչպես նաև ԱՍԵԱՆ-ի հետ փոխգործակցության առանցքային նպատակների ու խնդիրների մասին: ԵՏՀ նախարարը Ֆիլիպինների պաշտոնական, փորձագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության նոր՝ 2026-2030 թվականների ծրագրի հիմնական միջոցառումներին: Ալան Գեպթին նշել է, որ Ֆիլիպինները հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտի փորձի փոխանակմամբ՝ ներառյալ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման տեխնոլոգիաները, ինչպես նաև պարենային անվտանգության, դեղագործության, էներգետիկայի, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների և նորարարական զարգացման հարցերով: Նշվել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՏՄ երկրների և Ֆիլիպինների բիզնեսի ներկայացուցիչների միջև շփումներն այս ոլորտների նախաձեռնությունների գործնական իրականացման համար: Կողմերը պայմանավորվել են քննարկել հեռանկարում ԵՏՀ-ի և Ֆիլիպինների կառավարության միջև փոխգործակցության հուշագրի կնքման հնարավորությունը, ինչպես նաև համատեղ կոնգրեսացուցահանդեսային միջոցառում անցկացնել՝ ներգրավելով բիզնես միավորումները, 2026 թվականին ԱՍԵԱՆ-ում Ֆիլիպինների նախագահության ժամանակահատվածում:  
17 սեպտեմբերի 2025 Արզիբեկ Կոժոշև. «Օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորումը ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի կարևոր գործոն է» Այս հայտարարությամբ է հանդես եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը սեպտեմբերի 17-ին Մոսկվայում անցկացվող Network-2025 համաժողովի հարթակում կայացած «ԵԱՏՄ-ի կայուն ավիացիոն տրանսպորտ 2026-2035» թեմայով միջազգային խորհրդաժողովում: ԵՏՀ-ն առանցքային է համարում միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը, ենթակառուցվածքային և վարչական արգելքների վերացումը, ինչպես նաև լոգիստիկայի թվային փոխակերպումը: Հանձնաժողովը ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ աշխատում է եվրասիական տարածքում օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Նախարարը հավելել է, որ ավիացիոն ոլորտի երկարաժամկետ զարգացումը պահանջում է համալիր մոտեցում և մի շարք տարածաշրջանային միջոցների ներդրում՝ ներառյալ ԵԱՏՄ երկրների քաղաքացիական ավիացիայի ոլորտի օրենսդրության ներդաշնակեցումը: Միջոցառումը հարթակ է դարձել կայուն տրանսպորտի առավել արդիական հարցերով պետական իշխանության մարմինների, բիզնեսի և փորձագետների փոխգործակցության համար՝ շեշտը դնելով քաղաքացիական ավիացիային և դրա մուլտիմոդալ բաղադրիչին: Խորհրդաժողովը նվիրված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կայուն տրանսպորտի վերաբերյալ նախաձեռնությանը՝ նախատեսված 10-ամյա ժամանակահատվածի համար, որն սկսվում է 2026 թվականի հունվարի 1-ից:
16 սեպտեմբերի 2025 Անդրեյ Սլեպնյովը բանակցել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ Նյու Դելիում (Հնդկաստան) կայացած հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը նշել են, որ համաձայնեցրել են Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին արդյունավետ բանակցությունների արագացված ձևաչափով անցկացմանն աջակցելուն ուղղված ճանապարհային քարտեզը: Կողմերը նաև համաձայնեցրել են այնպիսի մոտեցում, որի պարագայում բանակցությունների առաջին փուլը կկայանա սույն թվականի նոյեմբերին Հնդկաստանում և նվիրված կլինի ապագա գործարքի առանցքային հարցերի քննարկմանը: Ընդ որում, դրան կնախորդեն Հանձնաժողովի ակտիվ խորհրդակցությունները հնդիկ գործընկերների և ԵԱՏՄ պետությունների հետ: Նախարարները պայմանավորվել են բանակցություններին բազմակողմ աջակցություն ցուցաբերելու նպատակով կանոնավոր շփումների մասին:
Ցուցադրել ավելին