Նորություններ

25.02.2022

ԵԱՏՄ-ում մշակվում են տնտեսական զարգացման նպատակային աջակցության մեխանիզմներ

Եվրասիական տնտեսական միությունում տնտեսական զարգացման նպատակային աջակցության ճկուն մեխանիզմների մշակման հարցեր են քննարկել Միության պետությունների տնտեսական գերատեսչությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հանդիպումը կայացել է փետրվարի 25-ին Նուր-Սուլթանում Եվրասիական միջկառավարական խորհրդի լուսանցքներում՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարար Դանիյար Ամանգելդիևի նախագահությամբ։

Տնտեսական զարգացման նպատակային աջակցության ճկուն մեխանիզմների մշակումը նախատեսված է Ռազմավարություն-2025-ով: Այս ուղղությունը ներառում է համատեղ նպատակային նախագծերի իրականացումը, տնտեսական զարգացման և բնակչության եկամուտների առումով անդամ պետությունների հավասարեցման նախադրյալների ստեղծումը և այլ միջոցառումներ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ մակարդակով ընդունվող ծրագրերի և նախագծերի հնարավոր կազմակերպաիրավական ձևերը, ֆինանսավորման մեխանիզմներն ու աղբյուրները։ Ռազմավարություն-2025-ի արդյունավետ իրականացումը նախատեսում է Միության շրջանակներում համատեղ ֆինանսավորման ներգրավում՝ գոյություն ունեցող զարգացման ինստիտուտների ֆունկցիոնալությունը օգտագործելով կամ առանձին միութենական ինստիտուցիոնալ կառույց ստեղծելով։

ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազյևըընդգծել է, որ ընթացիկ տարին վճռորոշ է Ռազմավարություն-2025-ի արդյունավետ և ժամանակին իրականացման համար։ Դրա կատարումն ուղղված է համատեղ ինտեգրացիոն ծրագրերի և նախագծերի միջոցով տնտեսությունների արագ զարգացման համար պայմանների ստեղծմանը։ 

«ԵԱՏՄ-ում առկա ներուժի ակտիվացումը թույլ է տալիս նպատակ դնել ԵԱՏՄ ՀՆԱ-ի տարեկան 4,5-5,5% աճի հասնելու։ Տնտեսության արագ զարգացումն իր հերթին անհրաժեշտ պայման է տնտեսական զարգացման առումով երկրների մերձեցման համար»,- նշել է Սերգեյ Գլազևը։
Հանձնաժողովի գնահատականներով՝ Ռազմավարություն-2025-ի միջոցառումների իրականացման և տնտեսական աճի բարձր տեմպերը պահպանելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը պետք է կազմի ԵԱՏՄ ՀՆԱ-ի տարեկան առնվազն 1,1%-ը։

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Միտյանսկիննշել է, որ Միության համար համաշխարհային միջինից բարձր աճի տեմպերի արդյունավետ հասնելու համար անհրաժեշտ պայման է ներդրումների ակտիվ աճը։ 

«Շատ կարևոր է ներդրումներ կատարել տնտեսության բարձր արդյունավետության հատվածներում, ինչպես նաև համատեղել ջանքերը նոր տեխնոլոգիաների ներդրման, ներմուծման փոխարինման և արտահանմանն ուղղված ոլորտների զարգացման համար», - ասել է Սերգեյ Միտյանսկին:
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարար Դանիյար Ամանգելդիևը հայտարարել է, որ այժմ ամենաբարենպաստ պահն է Միությունում համագործակցային կապեր հաստատելու համար։ Անհրաժեշտ է քննարկել ԵԱՏՄ-ում զարգացման հատուկ ինստիտուտ ստեղծելու հարցը, որի գործունեությունն ուղղված կլինի Միությունում տնտեսական զարգացման հավասարեցմանը։

Ղազախստանի Հանրապետության ազգային տնտեսության նախարար Ալիբեկ Կուանտիրովը՝ իր հերթին, նշել է, որ Ռազմավարություն-2025-ի արդյունավետ իրականացման համար նպատակահարմար է օգտագործել առկա զարգացման ինստիտուտների ռեսուրսները և ֆինանսավորման մեխանիզմները՝ առավելագույնի հասցնելով դրանց ներուժը։

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարարԴմիտրի Վոլվաչը հայտարարել է, որ համագործակցության նոր շղթաներ ստեղծելու հնարավորությունները դեռ սպառված չեն։ Այդ ոլորտում ընդունված որոշումները թույլ կտան ապագայում երկարաժամկետ ինտեգրացիոն էֆեկտ ապահովել։

ԵԱՏՄ երկրների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարները համաձայնության են եկել ԵԱՏՄ-ի շրջանակներում տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում՝ ինչպես վարկավորվող ներդրումային նախագծերի ցանկն ընդլայնելու, այնպես էլ տոկոսադրույքների նվազեցման մասով:

Էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ-ում ռազմավարական պլանավորման համակարգի մշակումը, այդ թվում՝ մինչև 2035 թվականը տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև հիմնավորված տնտեսությունների զարգացման պայմանական նպատակային ֆինանսավորման մեխանիզմներն ու ծրագրերը։

Տեղեկանք

ԵԱՏՄ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների հանդիպումները՝ ԵՏՀ ներկայացուցիչների մասնակցությամբ, անցկացվում են 2019 թվականից՝ Միության տնտեսական օրակարգի արդիական հարցերի քննարկման նպատակով։