Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 23

07 հոկտեմբերի 2025 Վալենտին Տատարիցկի. «Միության տեխնիկական կարգավորման համակարգը էական ավանդ ունի շուկան ոչ անվտանգ և կեղծ արտադրանքից պաշտպանելու գործում» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» 13-րդ միջազգային համաժողովի լիագումար նիստում նշել է արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված կարգավորիչ միջոցների մշակման գործում տարբեր ոլորտների և իրավասությունների փոխադարձ կապը և տեխկարգավորման միասնական համակարգի տեղը դրանց շարքում: ԵՏՀ նախարարը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միությունում ընդունված 52 տեխնիկական կանոնակարգից 48-ը և դրանց հետ կապակցված ավելի քան 8800 պետական և ազգային ստանդարտն արդեն կիրառվում են ԵԱՏՄ երկրների արդյունաբերության և բիզնեսի կողմից՝ հիմք ստեղծելով արտադրանքի ընդհանուր շուկայի համար: «Անվտանգության բարձր մակարդակը պահպանելու և գիտության, տեխնոլոգիաների, արտադրությունների, փորձարարական բազայի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանելու համար Միության իրավունքում ներդրվել է տեխկանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման մեխանիզմը: Մինչև 2029 թվականը մենք նախատեսում ենք գնահատել Միության 29 տեխնիկական կանոնակարգ», - ընդգծել է ԵՏՀ նախարարը: Նա մանրամասն անդրադարձել է այն աշխատանքին, որը նպաստում է միութենական շուկա անբարեխիղճ արտադրողների և ոչ անվտանգ արտադրանքի մուրքի արգելմանը: «Ռազմավարություն-2025-ի իրականացման ժամանակահատվածում հավատարմագրման ոլորտում մեծ աշխատանք է կատարվել հավաստագրման հավատարմագրված մարմինների, փորձարարական լաբորատորիաների գործունեության բարելավման ուղղությամբ: Միության միասնական գրանցամատյանում կա 2800 նման կազմակերպություն:  Մենք տեսնում ենք, որ այժմ հավատարմագրման ազգային մարմինները գրանցամատյանից հեռացնում են անբարեխիղճ լաբորատորիաները և հավաստագրման մարմիններին, երկրների հետ աշխատում ենք նման գրանցամատյանում հայտնվելու չափորոշիչների խստացման ուղղությամբ: Եվ ներկայումս Հանձնաժողովի հարթակում մենք քննարկում ենք հենց այս առաջարկները», - նշել է Վալենտին Տատարիցկին: Խոսելով պարտադիր պայմանների պահպանման նկատմամբ պետական հսկողության մասին, նա շեշտել է, որ երկրների մակարդակով նրանց հսկողական քաղաքականությունների իրականացման գործում ներգրավված է միանգամից մի քանի կարգավորիչ: Ներկայումս Միության պետություններում նրանց ընդհանուր թիվը կազմում է 35: Նրա կարծիքով՝ շուկայում արտադրանքի շրջանառության նկատմամբ հսկիչ մարմինների գործունեությունն ակտիվացել է: Դա են հաստատում Հանձնաժողովում փոխգործակցության սահմանված մակարդակի շրջանակներում Միության երկրների տեխկանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկիչ և վերահսկիչ ազգային մարմիններից ստացվող տեղեկությունները: Ընդ որում, բանախոսը նշել է դրա զարգացման համալիր աշխատանքները, այդ թվում՝ երկու պրոֆիլային համաձայնագրի՝ արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին և տեխկանոնակարգերի նկատմամբ պետական հսկողության ընդհանուր սկզբունքների և մոտեցումների մասին համաձայնագրերի շրջանակներում: «Մենք մեծ և համակարգային աշխատանք ենք կատարում հինգ երկրի հսկիչ մարմինների սինխրոն և օպերատիվ արձագանքման մեխանիզմի վրա: Այսօր շատ կարևոր է կառուցել դրանց միջև փոխգործակցության գրագետ սխեմա», - համոզված է Վալենտին Տատարիցկին: ԵՏՀ նախարարը հատուկ անդրադարձել է Միության շուկան չհամապատասխանող արտադրանքից արդյունավետ պաշտպանության ապահովման հարցերով երխկոսության պահօանման անհրաժեշտությանը: «Գորշ» բիզնեսի դեմ պայքարում անհրաժեշտ է գործարկել համապատասխանության գնահատման գործիքներ, այդ թվում՝ խստացնելով նման գնահատման ձևերը, որտեղ դա օբյեկտիվորեն անհրաժեշտ է: Այս պահանջարկը վերլուծվում է տեխկանոնակարգերը համապատասխանության գնահատման նոր տիպային սխեմաներին համապատասխանեցնելիս», - արձանագրել է բանախոսը, նշելով, որ աշխատանքների բոլոր նշված ուղղությունները նախատեսված են Հռչակագիր-2030-ի իրականացման պլանով: Եզրափակելով խոսքը՝ Վալենտին Տատարիցկին բոլոր շահագրգիռ անձանց կոչ է արել միանալ համապատասխան քննարկումներին համապատասխանության գնահատման ոլորտի նոր տեսակետի ռիսկերի և առավելությունների համակողմանի վերլուծություն ապահովելու համար: Սա անհրաժեշտ է ոչ անվտանգ և կեղծ արտադրանքի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար:
07 հոկտեմբերի 2025 Փոփոխություններ են կատարվել հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հոկտեմբերի 7-ին փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության «Հրդեհային անվտանգության և հրդեաշիջման ապահովման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում: Ստանդարտների ցանկերը լրացվել են երկու միջպետական ստանդարտով՝ ԳՕՍՏ 34350-2017 «Հրշեջ տեխնիկա: Հիմնական հրշեջ մեքենաները: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդները» և ԳՕՍՏ 34996-2023 «Հրշեջ տեխնիկա: Հրդեհային լապտերներ: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ» Բացի այց, ցանկերում լրացվել է երկու ազգային ստանդարտ՝ ԳՕՍՏ Ռ 58716-2019 «Հրշեջ տեխնիկա: Հրդեհային զտիչ ռեսպիրատորներ շնչառության և տեսողության օրգանների պաշտպանության համար, որոնք կիրառվում են բացօթյա անտառային հրդեհներ մարելիս: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 58446-2019 «Հրշեջ տեխնիկա: Հանդերձանքի լրակազմ գազածխապաշտպանիչ ծառայության եղակի անձնակազմի հանդերձման համար: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ»: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ԵՏՀ կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո: Փոփոխությունները նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի 36-րդ կետի «ա» ենթակետի իրականացման շրջանակներում:
06 հոկտեմբերի 2025 Պայքար կեղծ ապրանքների դեմ. ինչպես են ԵԱՏՄ-ում պաշտպանում մտավոր սեփականությունը Եվրասիական տնտեսական միության երկրներում վերջին տասը տարում կանխվել է մտավոր սեփականության ոլորտի ավելի քան 80 հազար խախտում: Առգրավված կեղծ ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 140 միլիոն միավոր: Այս տվյալները ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը՝ ելույթ ունենալով «Խելացի կարգ ու կանոն. «ԵԱՏՄ-ում իրավատերերի պաշտպանության պրակտիկա» փորձագիտական նստաշրջանում: Իր ելույթում հատուկ անդրադարձել է 2024 թվականի արդյունքներին: Երեք տարվա անկումից հետո, որը մեծապես պայմանավորված էր համավարակային սահմանափակումներով, կեղծ ապրանքների շուկան աճի տագնպալի դինամիկա է գրանցել: «2024 թվականին ԵԱՏՄ-ում հայտնաբերված կեղծ ապրանքների ծավալը կազմել է շուրջ 6.6 միլիոն միավոր, ինչը 14%-ով ավելին է, քան մեկ տարի առաջ, - նշել է Երնար Բակենովը: - Հիմնական աճը տեղի է ունեցել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հաշվին: ԵՏՀ ներկայացուցիչը հայտնել է, որ ԵԱՏՄ-ում տարվում է նման միտումների դեմ պայքարի համակարգային աշխատանք: Այդ նպատակով Միության պետությունները մշտապես կատարելագործում են օրենսդրական բազան: «Ղրղզստանի Հանրապետությունում, օրինակ, խստացվել է քրեական պատասխանատվությունը ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների խախտման համար: Ռուսաստանում օպտիմալացվել է «հայելի կայքերի» արգելափակման ընթացակարգը, ինչը շատ կարևոր է թվային դարաշրջանում», - հայտնել է Երնար Բակենովը: ԵՏՀ վարչության տնօրենի խոսքով՝ Հանձնաժողովը շարունակում է աշխատել Մինչև 2025 թվականը մտավոր սեփականության ոլորտում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ավարտին է հասցնում Մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանի նախագծի նախապատրաստումը, որում ներառված են մտավոր սեփականության ոլորտի մի ամբողջ շարք միջոցառումներ: Նստաշրջանի ընթացքում փորձագետները քննարկել են մարկետփլեյսերում ապրանքների առևտրի շրջանակներում իրավատերերի իրավունքների պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների օգտագործումը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար: