Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7149
13 հոկտեմբերի 2025
ԵՏՀ-ն արդիականացրել է ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների գրանցամատյանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող կանոնավոր մշտադիտարկման արդյունքների հիման վրա «Առևտուր» պորտալում հրապարակվել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների գրանցամատյանի թարմացված տարբերակը: Ներկայումս գրանցամատյանում գրանցված է 280 միջոց, որոնք կարող են խոչընդոտ ներկայացնել ԵԱՏՄ արտաքին առևտրի համար: Վերջերս Մոնղոլիայի հետ ոլորտային համագործակցության զարգացման և փոխադարձ առևտրում խոչընդոտների հայտնաբերման հարցերով անցկացված սեմինարի շրջանակներում արձանագրվել է նոր առևտրային խոչընդոտ: Սահմանափակումը վերաբերում է Մոնղոլիայի կողմից ռազմավարական պարենամթերքի (ցորենի ալյուր, ցորենի սերմ, խմելու ջուր, կաթ և անասունի միս) ներմուծման թույլտվությունների տրամադրման հետ կապված կարգի կիրառմանը: Ընդ որում, Ուզբեկստանը մասամբ վերացրել է ակցիզներին վերաբերող վարչական միջոցը: Ներմուծվող սպիտակ շաքարի համար սահմանված ակցիզային հարկը վերացվել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից: Նշենք, որ Հանձնաժողովը կանոնավոր երկխոսություն է վարում Ուզբեկստանի Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների պլանի շրջանակներում սահմանափակող միջոցների վերացման վերաբերյալ: Հանձնաժողովը շարունակում է աշխատանքը երրորդ երկրների հետ առևտրում սահմանափակող միջոցների հայտնաբերման և վերացման ուղղությամբ: Սահմանափակող միջոցի մասին հնարավոր է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պորտալում առկա հատուկ ձևի միջոցով
13 հոկտեմբերի 2025
Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտալոգիստիկ տարածք է ձևավորում գլոբալ մարտահրավերների հաղթահարման համար»
Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը Մոսկվայում ընթացող «Եվրասիական լոգիստիկ օր» միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանի շրջանակներում: Միջոցառման կազմակերպիչներն էին Եվրոպական բիզնեսի ընկերակցությունը (ԵԲԸ) և Անդրեվրասիական փոխադրումների հարցերով միջազգային համակարգող խորհուրդը (ԱՓՀԽ): Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ ԵԱՏՄ-ն կենտրոնացած է երեք գերակայության վրա՝ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման ապահովում, տրանսպորտային համակարգի արդյունավետության և կապակցման ունակության բարձրացում, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծում: Այս նպատակներն իրականացվում են միջազգային համակարգման, ենթակառուցվածքային նախագծերի և թվային տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ, որոնք վերացնում են խոչընդոտները և նոր հնարավորություններ բացում գլոբալ լոգիստիկայի համար: Տրանսպորտի թվայնացումը, մասնավորապես՝ էլեկտրոնային բեռնագրերի, նավիգացիոն կապարակնիքների ներդրման և Խելացի տրանսպորտային համակարգերի հայեցակարգի իրականացման հաշվին, էապես բարձրացնում են միջազգային լոգիստիկայի արդյունավետությունը՝ այն դարձնելով անխափան և նվազեցնելով վարչական խոչընդոտները: Ի վերջո այս ամենը դրական է անդրադառնում երկրների միջև ապրանքաշրջանառության աճի վրա, նշել է Արզիբեկ Կոժոշևը: Ընդ որում, ԵԱՏՄ-ն ակտիվ աշխատում է գլոբալ նախաձեռնությունների հետ փոխգործակցության ուղղությամբ՝ ներառյալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», Հյուսիսային ծովային ուղի և Անդրկասպյան երթուղի նախագծերը: Արագանում է Բալտիկայից՝ Կասպից ծովի միջոցով մինչև Հնդկական օվկիանոս «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը, իսկ Աստրախանի և Ակտաուի նավահանգիստների արդիականացումը և նոր երկաթուղիներն արդեն դրական են անդրադառնում բեռնահոսքի աճի վրա: «ԵԱՏՄ երկրների տրանսպորտային համակարգն ակտիվ փոխակերպման փուլում է, բախվում է աշխարհաքաղաքականության, տնտեսության և տեխնոլոգիաների մարտահրավերներին: Սակայն հեռանկարները լավատեսական են մնում. համատեղ նախաձեռնությունների, թվայնացման և միջազգային համագործակցության շնորհիվ տարածաշրջանը կարող է դառնալ համաշխարհային տրանսպորտային համակարգի առանցքային հանգույցը», — եզրափակել է Արզիբեկ Կոժոշևը:
10 հոկտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին Կուբայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Կուբայի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսին և Կուբայի ամբողջ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: «ԵԱՏՄ երկրների և Կուբայի Հանրապետության միջև համագործակցությունն ունի ամուր հիմք և մեծ ներուժ, անշեղորեն ամրապնդվելով ի շահ մեր ժողովուրդների», — ասված է շնորհավորական նամակում: ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Կուբային մաղթել է բարեկեցություն և բարգավաճում:
10 հոկտեմբերի 2025
Մաքսիմ Երմոլովիչը բանակցել է Ուզբեկստանի Մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Հալիլիլո Տուրախուժաևի հետ
Հոկտեմբերի 9-ին Տաշքենդում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչն աշխատանքային հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Հալիլիլո Տուրախուժաևի հետ: Կողմերը քննարկել են մրցակցության ոլորտում փոխգործակցության առանցքային հարցեր: Մասնավորապես, քննարկվել են համատեղ խորհրդակցությունների, համաժողովների և սեմինարների անցկացման, փորձի, վերլուծական նյութերի և թվային հարթակների կարգավորման լավագույն պրակտիկաների փոխանակման հեռանկարները: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձագիտական փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ: 2020 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Ուղբեկստանի Հանրապետությանը տվել է Եվրասիական տնտեսական միությանը կից անդամ պետության կարգավիճակ:
10 հոկտեմբերի 2025
Դանիյար Իմանալիև. «Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ կտան բարձրացնել ԵԱՏՄ վիճակագրության որակը և մատչելիությունը»
ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի նախագահությամբ կայացած պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վիճակագրության ոլորտի առանցքային փաստաթղթերը: Դրանց թվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական աշխատանքների 2026 թվականի ծրագիրը, Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2026-2030 թվականների ծրագիրը և ԵԱՏՄ վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2026 թվականի միջոցառումների պլանը: Հավանություն է ստացել Հանձնաժողովին անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից տրամադրվող Վիճակագրական ցուցանիշների ցանկը և դրանց տրամադրման ձևերը, որոնք օգտագործվելու են՝ սկսած 2026 թվականից: Տեղեկատվություն է ներկայացվել ԵԱՏՄ-ում վիճակագրական տեղեկատվության ձևավորման համար տեղեկատվության նոր աղբյուրների, մասնավորապես, վարչական տվյալների օգտագործման մասին: ԵՏՀ նախարարի խոսքով՝ վիճակագրական դիտարկումների նոր գործիքների ներդրումը կնպաստի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունավետ կառավարչական որոշումների ընդունմանը: «Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս էապես ընդլայնել հասանելի տեղեկատվության շրջանակը և բարձրացնել վիճակագրության որակն այլ աղբյուրների հաշվին ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՏՄ-ի մակարդակով, — նշել է ԵՏՀ նախարարը: — Հանձնաժողովն ակտիվորեն փոխգործակցում է միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ ԿԶՆ-ների և տվյալների, այդ թվում՝ մեծ տվյալների նոր աղբյուրների օգտագործման հարցերով»: Քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադարձ առևտրի 2024 թվականի վիճակագրության «հայելային» տվյալների համադրման արդյունքները, ինչպես նաև ձևավորվել է 2026 թվականին տվյալների համադրման նպատակով փորձագետների երկկողմ հանդիպումների անցկացման ժամանակացույց։ Էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանման (ներմուծման) ծավալների մասին պաշտոնական տեղեկատվության ձևավորման համար հավանություն է տրվել ԵԱՏՄ պետությունների ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանությունում կատարվող փոփոխություններին: Հավանության են արժանացել Ֆինանսական վիճակագրության ցուցանիշների ձևավորման մեթոդաբանությունների նախագծերը, ինչպես նաև լիազոր մարմինների կողմից ԵԱՏՄ բաց տվյալների համար SDMX եվրասիական ռեգիստրն օգտագործելիս միջազգային ստանդարտի կիրառման հանձնարարականները:
10 հոկտեմբերի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն կարգավորում է թվային շուկաները՝ հաշվի առնելով մրցակցության ընդհանուր կանոնները»
Հոկտեմբերի 10-ին Տաշքենդում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը խոսել է թվային շուկաների կարգավորման մասին՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցության ընդհանուր կանոնները, ներառյալ իրավակիրառ պրակտիկան և հիմնական քեյսերը: Ելույթ ունենալով «Հարթակային տնտեսությունը Ուզբեկստանի Հանրապետությունում. մրցակցության մասին օրենսդրությունը և թվային հարթակների շուկայական իշխանությունը» միջազգային սեմինարի պանելային նստաշրջանում, ԵՏՀ նախարարը հիմնական ուշադրություն դարձրել է Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքի ուղղություններին: Մասնավորապես, նա հայտնել է թվային շուկաների և թվային (էլեկտրոնային) հարթակների գործունեության հետազոտման, այս ոլորտում հատվածային հետազոտությունների իրականացման, Էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքում կիրառվող ընդհանուր մոտեցումների ձևավորման մասին: «Այսօր ԵԱՏՄ իրավունքը գործիքների բավարար ցանկ է տրամադրում Հանձնաժողովի կողմից թվային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկան թույլ է տալիս հաշվի առնել նման շուկաների համար բնորոշ գործոնները», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: Միջոցառման մասնակիցները թեմատիկ պանելների ձևաչափով քննարկել են թվային շուկաներում առկա մրցակցության մասին լավագույն օրենսդրական պրակտիկաները, մրցակցության և շուկայական իշխանության վրա արհեստական բանականության աճող ազդեցությունը: Կայացել են փորձագիտական քննարկումներ գլոբալ թվային տնտեսության պայմաններում մրցակցային օրենսդրության կիրառման ռազմավարության և այս ոլորտի հետազոտությունների հետ կապված ընթացիկ իրավիճակի մասին: Միջոցառումը կազմակերպվել է Ուզբեկստանի Հանրապետության մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի կողմից՝ ԲՐԻԿՍ-ի մրցակցային իրավունքի և քաղաքականության կենտրոնի հետ համատեղ, և համախմբել է Եվրասիական տնտեսական միության երկրների, Բրազիլիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Չինաստանի մրցակցության ոլորտի առաջատար փորձագետների, ինչպես նաև մրցակցային գերատեսչությունների ներկայացուցիչների:
09 հոկտեմբերի 2025
Նաիրա Կարապետյան. «ԵԱՏՄ-ում տոհմային անասնաբուծության զարգացման ջանքերի միավորումը կբարձրացնի ագրարային հատվածի մրցունակությունը»
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի «Ոսկե աշուն 2025» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում տոհմային անասնաբուծության հարցերով համակարգող խորհրդակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանի նախագահությամբ: Քննարկման առանցքային թեմաներն էին տոհմային ռեսուրսների շուկայի զարգացման պլանները, տոհմային գործի համակարգի ձևավորման մեխանիզմներն ու գործիքները, ԵԱՏՄ շրջանակներում տոհմային անասնաբուծությունում թվայնացման զարգացումը: Նաիրա Կարապետյանը խոսել է տոհմային անասնաբուծության մրցունակության՝ որպես ագրոարդյունաբերական համալիրի զարգացման պարտադիր պայմանի մասին: «ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների տոհմային արտադրանքի շուկայահանմանը, ներմուծմանը, արտահանմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջների միասնականացման հետագա քայլերը, տոհմային ռեսուրսների մասին տվյալների ընդհանուր շտեմարանների և մատակարարումների կայուն սխեմաների ստեղծման հետ մեկտեղ, թույլ կտան բարենպաստ պայմաններ ստեղծել Միության պետություններում տոհմային արտադրանքի փոխադարձ առևտրի ավելացման և անասնաբուծության զարգացման համար», — նշել է Նաիրա Կարապետյանը: ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Սաուլե Մոլդաբաևան «Նորարարությունների իրագործում. ինչպես է զարգանում կանաչ արտադրանքի հատվածը ժամանակակից փուլում» պանելային քննարկման ընթացքում միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է կանաչ տեխնոլոգիաների կիրառման և ԱԱՀ օրգանական արտադրանքի շրջանառության վերաբերյալ Միության իրավունքի ձևավորման ոլորտում անդամ պետությունների ունեցած փորձի մասին: Խորհրդակցությանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների տոհմային անասնաբուծության ոլորտում լիազորված կառավարման մարմինների, գիտահետազոտական կազմակերպությունների, լաբորատորիաների և անդամ պետությունների տոհմային անասնաբուծության այլ սուբյեկտների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
09 հոկտեմբերի 2025
ԵՏՀ Կոլեգիան հավանություն է տվել ԵԱՏՄ միջազգային գործունեության 2026 թվականի հիմնական ուղղությունների նախագծին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության 2026 թվականի հիմնական ուղղությունների նախագծին: Փաստաթուղթը սահմանում է Միության արտաքին փոխգործակցության առաջիկա տարվա գերակայությունները, վեկտորները և գործնական խնդիրները: Միջազգային գործունեության արդիական գերակայությունները և նոր դրայվերներն ուղղված են «Եվրասիական տնտեսական ուղի» Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում նշված ռազմավարական նպատակի՝ ԵԱՏՄ-ի՝ որպես միջազգային ասպարեզում տնտեսական ձգողականության բևեռի գործունեության ապահովման իրականացմանը: Նախագծում արտացոլված է Միության միջազգային օրակարգի ամբողջ շրջանակը, որը տարեց տարի հետևողականորեն ընդլայնվում է: Հիմնական ուշադրությունը դարձվել է ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը, երրորդ երկրների հետ երկխոսության զարգացմանը, ինչպես նաև գլոբալ տնտեսական հարթակներում ԵԱՏՄ անդամ պետությունների շահերի առաջմղմանը: ԵԱՏՄ միջազգային գործունեության 2026 թվականի հիմնական ուղղությունները կհաստատվեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից:
Ցուցադրել ավելին