26 Mar 2024 ԵՏՀ-ն բելոռուսական բիզնեսի հետ քննարկել է պետգնումները և մրցակցությունը ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում Մրցակցության և պետական գնումների խնդրահարույց հարցերը քննարկվել են Հանրային ընդունարանի մասնակիցների կողմից, որը տեղի է ունեցել Բրեստի մարզային գործադիր կոմիտեի հարթակում՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության աջակցությամբ: Նիստը ղեկավարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ «Ձեռնարկատերերի և սպառողների ավելի քան 80 տոկոսը կարծում է, որ եվրասիական շուկաներում առկա է մրցակցության բարձր մակարդակ։ Մրցակցային տնտեսությունն իր հետ առավելություններ է բերում և փոխարինում է կոշտ պետական կարգավորմանը»,- նշել է Մաքսիմ Երմոլովիչը։ Բելոռուսական բիզնեսի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև տեխնիկական կարգավորման, ներքին շուկաների պաշտպանության, ապրանքների մակնշման և այլ թեմաների։ Հանրային ընդունարանի շրջանակներում անցկացվել են անհատական խորհրդատվություններ, որոնց ժամանակ ԵՏՀ փորձագետները տետ-ա-տետ պատասխանել են բիզնեսի հարցերին և պարզաբանումներ տվել դրանց լուծման վերաբերյալ: Մաքսիմ Երմոլովիչի խոսքով, բաց երկխոսություն է տեղի ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ. «Մենք Հանձնաժողովում հանրային ընդունարանը դիտարկում ենք որպես մրցակցության խախտումների մասին տեղեկատվության աղբյուր։ Գործարարներին մտահոգում են ոչ միայն մրցակցության և պետգնումների հարցերը, այլև ԵՏՀ գործունեության այլ ուղղություններ։ Մենք մեր գործընկերների հետ կպատասխանենք բոլոր հարցերին»։ Միջոցառմանը մասնակցել են բիզնեսի, Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության, Բրեստի մարզային գործադիր կոմիտեի, ԵՏՀ պրոֆիլային բլոկերի ներկայացուցիչներ, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ: Միջոցառման արդյունքների մասին ամբողջ տեղեկատվությունը կտեղադրվի մրցակցության բլոկի էջի «Հանրային ընդունարան» բաժնում:
26 Mar 2024 ԵԱՏՄ-ն ժամանակավորապես զրոյացրել է տիտանի օքսիդների ներմուծման մաքսատուրքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ տիտանի օքսիդների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2823 00 000 0 ծածկագիր) նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 0%-ի չափով սահմանելու մասին: «Այսօր ԵԱՏՄ-ում տիտանի օքսիդների արտադրությունն ամբողջությամբ չի ծածկում տիտանի ձուլակտորների և համաձուլվածքների արտադրությունը լեգիրավորող հավելմամբ ապահովման առկա կարիքները։ Մաքսասակագնային կարգավորման ընդունված միջոցը թույլ կտա նվազեցնել պատրաստի արտադրանքի ինքնարժեքը, ինչպես նաև բարձրացնել դրանց մրցունակությունը համաշխարհային շուկայում»,- նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։ Ներկայումս տիտանի օքսիդների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կազմում է 5%։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 24-ից։ Տեղեկանք ԵՏՀ խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի № 148 որոշմանը համապատասխան՝ 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը նշված ապրանքի նկատմամբ գործում էր սակագնային արտոնություն։
26 Mar 2024 Սկսվել է ԱՊՀ Ա.Ա. Գրոմիկոյի անվան երիտասարդ միջազգայնագետների մրցույթի աշխատանքների ընդունումը Մրցույթի կազմակերպիչներն են Ա.Ա. Գրոմիկոյի անվան Արտաքին քաղաքական հետազոտությունների ընկերակցությունը, Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ն, Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան և ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտը՝ Միութենական պետության մշտական կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:  Մրցույթին կարող են մասնակցել բուհերի ուսանողներ և շրջանավարտներ, ասպիրանտներ, գիտնականներ, ուսուցիչներ, լրագրողներ, վերլուծաբաններ, գործարար ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ մասնակից պետությունների 40 տարեկանից ոչ բարձր տարիքի դիվանագետներ: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 13-ը, ժամը 23:59: Մրցույթին հնարավոր է մասնակցել հետևյալ անվանակարգերում՝ - Հիմնական անվանակարգը՝ ասպիրանտների, գիտնականների, ուսուցիչների, վերլուծաբանների և դիվանագետների գիտական ​​հոդվածներ (2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 40 տարեկանից ոչ բարձր տարիքի). - Դեբյուտային անվանակարգը ՝ բուհերի ուսանողների և շրջանավարտների գիտական ​​հոդվածներ (2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 30 տարեկանից ոչ բարձր տարիքի). - «Էսսեների մրցույթ» անվանակարգը՝ բուհերի ուսանողների և շրջանավարտների հրապարակախոսական ուրվագծեր (2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 30 տարեկանից ոչ բարձր տարիքի): Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են ինքնօրինակ չհրապարակված գիտական ​​հոդվածներ և վերլուծական գրություններ, որոնք գրված են ինքնուրույն մեկ կամ մի քանի հեղինակների կողմից (ոչ ավելի, քան 30 հազար նիշ) և նվիրված են հետևյալ թեմաների ուսումնասիրությանը՝ - հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նախագծերի հեռանկարներ. Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետություն, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ.  - նոր աշխարհակարգի ուրվագծերը. մարտահրավերներ և հնարավորություններ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար. - գիտական դիվանագիտությունը՝ որպես Մեծ Եվրասիայի ձևավորման ռեսուրս. - «տոտալ պատժամիջոցային պատերազմ». իրավական կարգավիճակը, հետևանքները և հակազդեցության մեթոդները. - Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի դերն ու տեղը եվրասիական ինտեգրման մեջ. - հակամարտությունների սպառնալիքները և Եվրասիայում անվտանգության ամրապնդման գործիքները. - Ա.Ա. Գրոմիկոյի դիվանագիտական ​​ժառանգությունը. - Հայրենական մեծ պատերազմը և Երկրորդ համաշխարհային պատերազմը. պատմական հիշողության պահպանման խնդիր և պայքար պատմության կեղծման դեմ. - ՄԱԿ-ի դերը, դրա անցյալն ու ապագան միջազգային հարաբերությունների համակարգում: Մրցույթը միջառարկայական է: Մասնակցության համար ընդունվում են աշխատանքներ, որոնք բացահայտում են հայտարարված թեմաները քաղաքագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի, պատմության, իրավունքի, փիլիսոփայության բնագավառներում: Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են նաև հետևյալ թեմաներով հրապարակախոսական էսսեների համար հատուկ անվանակարգի աշխատանքներ՝  - «Աշխարհի նոր վերաբաշխում. քաղաքակրթությունների պատերազմ, թե՞ մակրոշրջանների հավասարակշռություն». - «Մշակութային պատերազմներ». ինչպե՞ս է մարդու ինքնությունը վերաձևաչափելու պայքարն ազդում համաշխարհային քաղաքականության վրա: Մրցանակներ՝ - հիմնական անվանակարգում մրցույթի հաղթողների հոդվածները կհրապարակվեն առաջատար գիտական հանդեսներում (այդ թվում՝ ԲԱՀ ցանկում ընդգրկվածներում). - մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների աշխատանքները կհրապարակվեն հոդվածների գիտական ​​հավաքածուում. - եզրափակիչ փուլի առնվազն 50 մասնակից դրամաշնորհ կստանա 2024 թվականի հուլիսին Մոսկվայում կայանալիք Եզրափակիչ փուլի մասնակիցների համաժողովին մասնակցելու համար՝ իրենց աշխատանքները ներկայացնելու, վարպետության եզակի դասերին և հագեցած մշակութային ծրագրին մասնակցելու համար. - հիմնական անվանակարգում հաղթողները արժեքավոր մրցանակներ կստանան՝ նոութբուք, պլանշետ կամ սմարթֆոն: Դեբյուտային անվանակարգում՝ խելացի ժամացույց, ֆիթնես ապարանջան կամ արտաքին կոշտ սկավառակ: Նաև նախատեսված են մրցանակներ հատուկ անվանակարգերում՝ ժյուրիի որոշմամբ: Քննարկումների արդյունքների հիման վրա, որոնց ընթացքում մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների համաժողովում տեղի է ունենալու աշխատանքների պաշտպանությունը, ժյուրին կարող է հաղթողներին տրամադրել՝ - դրամաշնորհ՝ գիտահետազոտական ​​նախագծի, մենագրության հրատարակման կամ Ռուսաստանում կոնֆերանսին մասնակցելու համար. - դրամաշնորհ՝ Ռուսաստանի առաջատար բուհերում վերապատրաստման համար, այդ թվում՝ ՄԳԻՄՕ-ում. - հանձնարարական նամակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պրակտիկա կամ ՄԳԻՄՕ-ում ստաժավորում անցնելու համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի մայիսի 13-ը ներառյալ մասնակցի հարցաթերթիկը և մրցութային աշխատանքը պարունակող հայտ ներկայացնել մրցույթի konkurs-gromyko.org պաշտոնական կայքի էլեկտրոնային ձևի միջոցով: Մանրամասն տեղեկատվությունը՝ մրցույթի պաշտոնական կայքում։ Կազմակերպիչների հետ կապ հաստատելու համար՝ info@konkurs-gromyko.org:
26 Mar 2024 ԵԱՏՄ-ն երկարաձգում է տիտանի թափոնների և ջարդոնի ներմուծման զրոյական մաքսատուրքի գործողությունը մինչև 2026 թվականի փետրվարի վերջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել տիտանի թափոնների և ջարդոնի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8108 30 000 0 ծածկագիր) համար 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներմուծման զրոյական մաքսատուրք սահմանելու մասին: Դիտարկվող ապրանքներն օգտագործվում է որպես երկրորդային հումք տիտանի արտադրանքի արտադրության մեջ, որը նախատեսված է հիմնականում օդատիեզերական ոլորտի համար: Որպես կիրառման այլ ոլորտներ կարելի է առանձնացնել նաև էներգետիկան, նավաշինությունը և բժշկությունը: «Եվրասիական տնտեսական միության մետաղագործական ձեռնարկությունների կողմից տիտանի թափոնների և ջարդոնի օգտագործումը զգալիորեն էժանացնում և արագացնում է տիտանի կիսաֆաբրիկատների արտադրության գործընթացը, ինչպես նաև թույլ է տալիս ավելացնել պատրաստի արտադրատեսակների արտադրությունը, - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: - Միևնույն ժամանակ, մեր երկրների ընկերություններն օգտագործում են ինչպես սեփական արտադրության թափոններ, այնպես էլ երրորդ երկրներից ներմուծվող հումք»։ Տեղեկանք Տիտանի թափոնների և ջարդոնի համար ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կազմում է մաքսային արժեքի 5%-ը։ 2015-2016 թթ. դիտարկվող ապրանքի նկատմամբ կիրառվում էր և 2021 թվականից մինչև 2024 թվականի մարտի 31-ը կկիրառվի զրոյական դրույքաչափ:
ԵԱՏՄ-ում մինչև 2024 թվականի հուլիսի 27-ը տրված խաղալիքների համապատասխանության հավաստագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը 26 Mar 2024 ԵԱՏՄ-ում մինչև 2024 թվականի հուլիսի 27-ը տրված խաղալիքների համապատասխանության հավաստագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է խաղալիքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության միասնական տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը։ Փոփոխությունները սահմանում են համապատասխանության գնահատման մանրամասն ընթացակարգեր: Սահմանվել է ԵԱՏՄ մաքսային տարածքում խաղալիքները մինչև 2024 թվականի հուլիսի 27-ը* տրված թույլատրական փաստաթղթերով՝ համապատասխանության հավաստագրերով շրջանառության մեջ դնելու հնարավորությունը, որոնք ուժի մեջ են մինչև այդ հավաստագրերի գործողության ժամկետի ավարտը։ Նման խաղալիքների շրջանառությունը թույլատրվում է դրանց պիտանիության ժամկետի (ծառայության ժամկետի) ընթացքում: Նման հնարավորության սահմանումը դրական ազդեցություն կունենա ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա, քանի որ արտադրողների, արտադրողի կողմից լիազորված անձանց և խաղալիք վաճառողների (մատակարարների) համար ապահովվում է «փափուկ» անցում համապատասխանության գնահատման նորացված ընթացակարգերին: Տեղեկանք *Խորհրդի 2024 թվականի հունվարի 26-ի № 5 որոշմամբ ընդունված տեխկանոնակարգի փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամսաթիվը։
26 Mar 2024 ԵՏՀ-ն ժամանակավորապես զրոյացրել է սուբլիմացիոն տպագրության թանաքի ներմուծման մաքսատուրքը  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում առանձին տասնանիշ ծածկագրի մակարդակով առանձնացրել է թեթև արդյունաբերության ապրանքների արտադրության համար նախատեսված սուբլիմացիոն տպագրության հեղուկ թանաքը՝ նվազեցնելով դրանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը 0%-ի մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ: «Խոսքը պիգմենտային հիմքով թանաքի մասին է, որն օգտագործվում է հատուկ թղթի կամ ջերմաթաղանթի վրա վառ և դիմացկուն պատկերներ տպելու համար՝ դրանք տարբեր մակերեսներ հետագա տեղափոխմամբ։ Միաժամանակ տարեցտարի աճում է անհատականացված արտադրանքի պահանջարկը, որը, մասնավորապես, ներառում է բաժակներ, շապիկներ, բեյսբոլի գլխարկներ, հուշանվերներ և այլն»,- նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։   Նա ընդգծել է, որ ներկայումս Եվրասիական տնտեսական միության տարածքում նման թանաքի արտադրություն չկա։ Դրանց առանձին ծածկագրով առանձնացումը պայմանավորված է նրանով, որ այժմ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3215 90 000 0 դիրքում դասակարգվում են գրելու և նկարելու համար նախատեսված թանաքը կամ տուշը, ինչպես նաև այլ տեսակի արտադրանք: Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի մարտի 31-ից։ Տեղեկանք ԵՏՀ խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի № 46 և 2022 թվականի սեպտեմբերի 23-ի № 150 որոշումներին համապատասխան՝ սուբլիմացիոն տպագրության համար նախատեսված թանաքի նկատմամբ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափը ժամանակավորապես կիրառվում էր 2022 թվականի մարտի 28-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ:
Ցուցադրել ավելին