Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Կոժոշև Արզիբեկ
Օրոզբեկի
Տրանսպորտի և ենթակառուցվածքների բաժին
Էներգետիկայի բաժին
Նորություններ «Էներգետիկա և ենթակառուցվածքներ»
22 հուլիսի 2025
ՄԱԿ-ում ներկայացվել է ԵՏՀ-ի զեկույցը Կայուն զարգացման նպատակների իրականացման վրա եվրասիական ինտեգրման ազդեցության մասին
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ներկայացվել են Եվրասիական տնտեսական միության երկրներում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման վրա եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության մասին ԵՏՀ-ի երկրորդ զեկույցի հիմնական եզրահանգումները: ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ներկայացրել է զեկույցի թեզերը Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական համաժողովի (ԿԶՔՀ) երկու առանցքային հարթակներում: Ելույթ ունենալով ԿԶՔՀ-ի ընդհանուր բանավեճի ընթացքում՝ Արզիբեկ Կոժոշևը նշել է ԵԱՏՄ-ի՝ որպես դինամիկ զարգացող ինտեգրացիոն միավորման դերը: Ընդ որում, եվրասիական տնտեսական ինտեգրման խորացումը եվրասիական «հնգյակի» երկրների կողմից ԿԶՆ-ների իրականացմանը նպաստող կարևոր լրացուցիչ գործոն է: «Ավելի քան 185 միլիոն սպառող միավորող միասնական շուկայով ԵԱՏՄ-ի բարեհաջող գործունեությունը և համաձայնեցված տնտեսական քաղաքականությունների հետևողական իրականացումը դարձել են տնտեսական աճի կատալիզատորը: ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 2024 թվականի արդյունքներով աճել է 4%-ով և երկրորդ տարին անընդմեջ միջին համաշխարհային մակարդակից բարձր է եղել», - նշել է Արզիբեկ Կոժոշևը: Կայուն զարգացման տարածաշրջանային չափման թեման Արզիբեկ Կոժոշևը զարգացրել է «ԿԶՆ-ների իրականացման տարածաշրջանային հեռանկարները» նստաշրջանում: Նա ներկայացրել է ԵԱՏՄ-ի փորձը՝ որպես տարածաշրջանային մակարդարով համագործակցության կարևորության ակնառու հաստատում՝ ի լրումն գլոբալ նպատակների իրականացման ազգային ռազմավարություններին: ԵՏՀ նախարարը խոսել է գործընթացի մշտադիտարկման առնչությամբ Հանձնաժողովի մեթոդաբանության՝ «ԿԶՆ-ների իրականացման ցուցանիշների տարածաշրջանային ցանկի» մասին: Նա նաև նշել է, որ Միության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների իրագործումը կուղղվի ԿԶՆ-ների ավելի լայն շրջանակի իրականացմանը: Խոսքը «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի մասին է: Արզիբեկ Կոժոշևը տեղեկացրել է ԿԶՆ-ների իրականացման վրա ինտեգրման ազդեցության վերլուծությունը շարունակելու, միջազգային համայնքի հետ դրա արդյունքները կիսելու և այդպիսով Օրակարգ-2030-ի իրականացման գլոբալ ջանքերում իր ավանդն ունենալու Հանձնաժողովի պլանների մասին: ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՈՍՈՍ) հովանու ներքո անցկացվող ԿԶՔՀ-ն ՄԱԿ-ի կենտրոնական հարթակն է ԿԶՆ-ների իրականացման ընթացքին հետևելու համար: «ԿԶՆ-ների իրականացման ցուցանիշների տարածաշրջանային ցանկը» 130 ցուցանիշ ներառող համալիր գործիք է (որոնցից 67-ը հատուկ են հենց եվրասիական ինտեգրման գերակայությունների համար), թույլ է տալիս իրականացնել ինտեգրացիոն գործընթացների և ԿԶՆ-ների իրականացման դինամիկայի փոխադարձ կապի խորացված վերլուծություն:
18 հուլիսի 2025
Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Հուլիսի 17-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ամենաքիչ զարգացար երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ տիկին Ռաբաբ Ֆաթիմայի հետ: Արզիբեկ Կոժոշևը շնորհակալություն է հայտնել ակտիվ և հետևողական գործունեության համար, որը Բարձր ներկայացուցչի գրասենյակն իրականացնում է ի շահ պետությունների խոցելի խմբերի համար, ինչպես նաև կարևորել ՄԱԿ-ի ջանքերը տրանսպորտային կապվածության ոլորտի միջազգային օրակարգի առաջմղման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կայուն տրանսպորտի զարգացման, տարածաշրջանային ինտեգրման և դեպի ծով ելք չունեցող երկրների համար առևտրատնտեսական հնարավորությունների ընդլայնման գեռակա հարցեր: Նախարարը նշել է, որ ԵՏՀ-ն առանցքային է համարում միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման, ենթակառուցվածքային և վարչական արգելքների վերացման, ինչպես նաև լոգիստիկայի թվային փոխակերպման հարցերը: Հանդիպման ավարտին Արզիբեկ Կոժոշևը հույս է հայտնել, որ մտքերի կայացած փոխանակումը հիմք կդառնա ԵՏՀ-ի և Բարձր ներկայացուցչի գրասենյակի միջև երկարաժամկետ և կառուցողական համագործակցության համար: ՄԱԿ-ի ամենաքիչ զարգացար երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցչի գրասենյակը ստեղծվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2001 թվականին մի շարք խոցելի պետություններին աջակցելու նպատակով, որոնք եզակի հիմնախնդիրների են բախվում կայուն զարգացման նպատակներն իրագործելիս և միջազգային պարտավորությունները կատարելիս:
17 հուլիսի 2025
Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է անցկացրել GEIDCO ղեկավարության հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել Էներգահամակարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպության (GEIDCO) գործադիր քարտուղար Չեն Չժիցզյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային էներգետիկ համագործակցության հետագա զարգացումը, կայուն տեխնոլոգիաների առաջմղումը և գլոբալ էներգետիկ անցման պայմաններում ռազմավարական գործընկերության ամրապնդումը: Անդրադարձել են նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են գլոբալ կլիմայական օրակարգը և կայուն էներգետիկ զարգացումը՝ ներառյալ էներգետիկ անցման արագացումը, էներգահամակարգերի թվայնացումը և ջերմոցային գազերի արտանետման նվազեցումը: «GEIDCO-ն էական ավանդ է կատարում մաքուր և վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի սրընթաց աճող գլոբալ պահանջարկի բավարարման գործում: Այս ջանքերն առանցքային դեր են կատարում ՄԱԿ-ի «Կայուն էներգետիկա բոլորի համար» նպատակի իրականացման գործում և կլիմայի փոփոխության դեմ պայքարում», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: ԵՏՀ նախարարը նշել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլ էր «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի ստորագրումը, որում նախանշված են ԵԱՏՄ-ի մինչև 2045 թվականը կլիմայական քաղաքականության և ածխածնասակավ զարգացման ոլորտի նպատակները: Հանդիպման արդյունքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և ընդլայնել գործնական փոխգործակցությունը:
16 հուլիսի 2025
Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) ներկայացրել է «ԵԱՏՄ էներգետիկան էներգետիկ անցման պայմաններում. մարտահրավերները և առավելությունները» թեմայով զեկույցը: Ելույթը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական համաժողովի (ԲՄՔՀ-2025) «Էներգետիկ անցման արագացումը գլոբալ Հարավում. աջակցություն կայուն տնտեսական աճին և ռազմավարական գործընկերությունների հաստատմանը» միջոցառման շրջանակներում: ԵՏՀ նախարարն իր ելույթում նշել է, որ 2017 թվականին աշխարհը թևակոխել է էներգետիկ անցման չորրորդ փուլ, որի շրջանակներում ակտիվորեն զարգանում են էներգիայի վերականգնվող աղբյուրները, թվայնացումը, էներգախնայող տեխնոլոգիաները, ուժեղացվում են ածխածնազերծման գործընթացները: Այս պայմաններում կարևոր է էներգիայի թե ավանդական, թե վերականգնվող աղբյուրների հավասարակշռված զարգացումը: Միայն նման մոտեցումը կարող է ապահովել ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ էներգետիկ անվտանգությունը, կարծում է նախարարը: Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է «հնգյակի» երկրների բարձր էներգետիկ ներուժը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն ունի զգալի էներգետիկ պաշարներ՝ աշխարհի գազի պաշարների 20%-ը, ածխի պաշարների 20%-ը, նավթի պաշարների 7%-ը և էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 5%-ը: Հատուկ անդրադարձ է կատարվել ինտեգրման նախաձեռնություններին՝ ներառյալ էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, անդրսահմանային ենթակառուցվածքի զարգացումը և ԵԱՏՄ մասնակից երկրների կլիմայական օրակարգի համակարգումը: Գերակայությունների թվում նշվել են նաև փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ և համատեղ նախագծերի համար բաց լինելը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաժողովի և Էներգահամագարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպությանը (GEIDCO) կայուն էներգետիկայի առաջմղման գործում ունեցած ավանդի համար՝ նշելով GEIDCO-ի փորձի նկատմամբ գործնական հետաքրքրությունը:
Ցուցադրել ավելին
Նյութեր ուղղության վերաբերյալ
06 դեկտեմբերի 2016
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Ադամկուլ Ժունուսովի հարցազրույցը «Ռոսիյսկայա գազետա»-ին ԵԱՏՄ և ՄՃՏԳ համակցման թեմայով
Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրների հետ միասին առաջարկել է Չինաստանի համաֆինանսավորմանը հավակնող՝ տրանպսորտի ոլորտի ավելի քան 40 համատեղ նախագծեր: Դրանք պետք է ներթափանցող լոգիստիկա հաստատեն Չինաստանի, Եվրասիական միության և ԵՄ միջև Եվրասիայի հիմնական տրանսպորտային միջանցքները լրացնող հարակից երթուղիներով (Արևմտյան Եվրոպա - Արևմտյան Չինաստան, Հյուսիս - Հարավ, Արևելք - Արևմուտք և Հյուսիսային ծովային ճանապարհը):
16 Նոյեմբեր 2016
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Ադամկուլ Ժունուսովի հարցազրույցը ՌուսԱրմինֆո ԼԳ-ին. «Հայաստանը կդառնա ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի լիարժեք անդամ»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Ադամկուլ Ժունուսովը Եվրասիական շաբաթ միջազգային համաժողովի շրջանակներում պատասխանել է «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հարցերին և գնահատել Եվրասիական միության (ԵԱՏՄ) միասնական էներգետիկ շուկային Հայաստանի ինտեգրման մակարդակը
21 հոկտեմբերի 2016
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Ադամկուլ Ժունուսովի հարցազրույցը «Զվյազդա» թերթին. «ԵԱՏՄ նավթի ընդհանուր շուկաների ստեղծման ժամկետները կարող են կրճատվել»
Եվրասիական միության ստեղծումն, առաջին հերթին, տնտեսական քայլ է: Գրագետ կառուցման դեպքում ընդհանուր շուկաները կարող են այնպիսի եկամուտ բերել մասնակից երկրներին, որի մասին միայնակ խաղի ժամանակ խոսք լինել չէր կարող: Այսպես, օրինակ, ԵԱՏՄ շրջանակներում նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծման գումարային արդյունքը հինգ տարվա ընթացքում կկազմի 5-ից 8 միլիարդ դոլար: Սրանք Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի հետազոտությունների տվյալներն են: Հիմնվելով հենց վերջինիս ուսումնասիրությունների վրա, մշակվել է ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի նախագիծը, որն այդ տարի ընդունվել է Միության միջկառավարական խորհրդի կողմից: Դրանց ստեղծման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 1-ն է: Դեռ շուրջ 10 տարի ունենք: Բայց հնարավո՞ր է արդյոք արագացնել գործընթացը: Հատուկ «СЕ»-ի համար այս հարցին պատասխանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի ու ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ ԺՈՒՆՈՒՍՈՎԸ:
08 հունիսի 2016
ԵՏՀ Էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Դանիլ Իբրաևի հեղինակային հոդվածը «Երեկոյան Բիշքեկ» թերթում. «Մետաքսի ճանապարհը սկսվում է առաջին քայլից»
Մենք ապրում ենք փոփոխությունների դարաշրջանում: Բոլորովին վերջերս քննարկումներ էին ընթանում գլոբալացման վերաբերյալ, այնուհետ առաջացավ տարածաշրջայնացման հակառակ միտումը: Թվում է, թե այսօր այդ գործընթացները հավասարակշռել են միմյանց, ինչի արդյունքում մենք նկատում են, թե ինչպես են պետությունները աշխարհով մեկ միավորվում ինտեգրացիոն դաշինքներում` ընդհանուր օրակարգի և ապագայի խնդիրների ընդհանուր ցուցակի հիման վրա և սկսում են շարժվել նույն ուղղությամբ: