Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Բարսեղյան Գոհար
Աշոտի
Արդյունաբերական քաղաքականության բաժին
Գյուղարդյունաբերական քաղաքականության բաժին
Նորություններ «Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս»
30 հուլիսի 2025
ԵՏՀ-ն և Ռոսսելխոզնադզորը քննարկել են համագործակցության արդիական հարցեր
Հուլիսի 29-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի աշխատանքային հանդիպումը Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզորի) ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ: Կողմերը նշել են թե՛ երկկողմ առևտրի զարգացման հարցերի լուծման գործում, թե՛ ԵՏՀ հարթակում իրականացվող աշխատանքներում ծառայությունների փոխգործակցության բարձր մակարդակը և արդյունավետ բնույթը: Գոհար Բարսեղյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռոսսելխոզնադզորին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդատվական մարմինների աշխատանքներին ակտիվ մասնակցության համար: «Հանձնաժողովը մշտապես փոխգործակցում է ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների հետ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով և միշտ պատրաստ է հանդես գալ որպես արդիական հարցերի քննարկման հարթակ», — նշել է Գոհար Բարսեղյանը: Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կազեմ Ջալալիին
28 հուլիսի 2025
Գեորգի Արզումանյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը Մոսկվայի արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) համադաշնության կողմից կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ներկայացրել է ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը: «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում արտադրությունների տեխնոլոգիական արդիականացման ընդլայնման համար ֆինանսական աջակցության հնարավորությունների մասին բիզնեսին՝ գործարար միավորումների հետ համատեղ հասցեական իրազեկումը կարևոր խնդիր է», — ընդգծել է Գեորգի Արզումանյանը: Կլոր սեղանի ընթացքում արդյունաբերության ոլորտի նախագծերի ֆինանսավորման պայմանների մասին խոսել են «Բանկ ԴՕՄ.ՌՖ» ԲԸ-ի, «ՄՍՊ Բանկ» ԲԸ-ի ներկայացուցիչները, փոքր և միջին բիզնեսին աջակցելու միջոցների մասին՝ «Կորպորացիա «ՄՍՊ» ԲԸ-ի ներկայացուցիչը, արտահանող արտադրողներին աջակցելու միջոցների մասին՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի ընկերության խմբի և «Մոսկվայի աևտահանման կենտրոն» ԻՈԱԿ ներկայացուցիչները:
24 հուլիսի 2025
ԵՏՀ-ն Կենտրոնասիական միջազգային տնտեսական համաժողովում ներկայացրել է արդյունաբերական համագործակցության հնարավորությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը հուլիսի 22-ին Դուշանբեում ելույթ է ունեցել Կենտրոնասիական միջազգային տնտեսական համաժողովի «Միջազգային կազմակերպությունների դերը եվրասիական համագործակցության զարգացման գործում: Կենտրոնական Ասիան՝ փոխգործակցության նոր ձևաչափերի տարածաշրջան» պանելային նստաշրջանում: Նիկոլայ Կուշնարևն իր ելույթում նշել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առանցքային ասպեկտները և հնարավոր հեռանկարները և դրանցում Կենտրոնական Ասիայի պետությունների դերը: ԵՏՀ վարչության ղեկավարը շեշտել է, որ ԵԱՏՄ և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների կայուն երկարաժամկետ զարգացման ապահովման համար անհրաժեշտ է համատեղ ջանքերն ուղղել այնպիսի առանցքային ժամանակակից ոլորտներում տեխնոլոգիական ճեղքմանը, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան, մեքենաշինությունը և ռոբոտատեխնիկան, մշակելով և ներդնելով նորարարական լուծումներ, որոնք հիմք կստեղծեն նոր տեխնոլոգիական ձևաչափերի անցնելու համար: «Կենտրոնական Ասիայի երկրներն ունեն զգալի ռեսուրսային ներուժ և բնորոշվում են արտադրական հզորությունների դինամիկ աճով: Այստեղ լավ հնարավորություն է ստեղծվում ԵԱՏՄ տարածքում համատեղ բարձր տեխնոլոգիական արտադրությունների ստեղծմանը երկրների մասնակցության, ինչպես նաև հնարավորություններ եվրասիական ներդրումների և նոր տեխնոլոգիական գործընկերության համար», - ընդգծել է Նիկոլայ Կուշնարևը:
11 հուլիսի 2025
ԵԱՏՄ երկրները զարգացնում են արդյունաբերական համագործակցությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում, որը նախագահել է ԵՏՀ պրոֆիլային նախարար Գոհար Բարսեղյանը, քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության իրական հատվածի մի շարք արդիական հարցեր: Մասնավորապես, հավանություն է տրվել Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման մշտադիտարկման արդյունքների մասին Հանձնաժողովի զեկույցը, համաձայնեցվել են արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների մասով ԵԱՏՄ պետությունների 2023 և 2024 թվականների, ինչպես նաև երկու կանխատեսվող ժամանակահատվածների՝ 2025 և 2026 թվականների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռները: Քննարկվել է արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման վերազգային մեխանիզմի իրագործումը: «Կոմիտեի անդամները քննարկել են արդյունաբերական սուբսիդիաների ոլորտում աշխատանքների օպտիմալացման հնարավոր մեխանիզմները և նման նախատեսվող սուբսիդիաների մասին տեղեկատվության տրամադրման մասով ԵԱՏՄ մասին պայմանագրի առանձին դրույթների ճշգրտումները», — նաև նշել է Գոհար Բարսեղյանը:
Ցուցադրել ավելին
Նյութեր ուղղության վերաբերյալ
08 Նոյեմբեր 2024
ԵԱՏՄ-ի պարենային ապահովվածության մակարդակը 10 տարում հասել է ավելի քան 90 տոկոսի. նախարար
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության ստեղծումից ի վեր գյուղատնտեսական արտադրանքի ծավալն անդամ երկրներում, ընդհանուր առմամբ, մեծացել է 25,9%-ով։ Միությունը ավելի քան 90%-ով ապահովում է իր ներքին պահանջարկը, և ակտիվ աշխատանք է տարվում այս ուղղությամբ արդյունավետության բարձրացման համար։ Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը՝ հավելելով, որ, չնայած համաշխարհային տնտեսության բարդ պայմաններին, անդամ երկրների ագրոպարենային հատվածը զարգանում է հաջողությամբ։
07 Նոյեմբեր 2024
Վստահաբար կարելի է ասել, որ ԵԱՏՄ-ն կայացել է՝ որպես արդյունավետ ինտեգրացիոն միավորում. Գոհար Բարսեղյան
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր վստահաբար կարելի է ասել, որ վերջին տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է՝ որպես արդյունավետ ինտեգրացիոն միավորում։ Եվրասիական ինտեգրացիայի զարգացումը մշտապես ընդլայնվում և խորանում է: Այս գործընթացին նպաստում է նաև ներմիութենական օրենսդրության կատարելագործումը և անդամ պետությունների ազգային օրենսդրությունների հետագա ներդաշնակեցումը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը՝ նշելով, որ 10 տարիների ընթացքում ընդունվել են Միության նորմատիվ և իրավական բոլոր հիմնարար փաստաթղթերը, եւ ներկայումս տարվում են աշխատանքներ ընդունված գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ։
06 Նոյեմբեր 2024
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը կարող է էականորեն փոխել իրավիճակը ողջ տարածաշրջանում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, ունի մեծ ներուժ և ակտիվորեն մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը և ընդգծել, որ այս համատեքստում, հատկապես, շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի իրականացումը կարող է էականորեն փոխել իրավիճակը ողջ տարածաշրջանում։
28 հուլիսի 2023
ԵԱՏՄ համագործակցության ծրագիրը արդյունավետ է հատկապես Հայաստանի համար. ԵՏՀ պաշտոնյա
ԵԱՏՄ անդամ երկրների միջպետական բիզնես նախագծերի իրավական ու ֆինանսական կարգավորումների մասին Sputnik Արմենիային մանրամասներ է ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը։