Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7189

23 հոկտեմբերի 2025 Անդրեյ Սլեպնյով. «ՄԱԱԶԽ-ն կարևոր դերակատարում ունի բաց տարածաշրջանացման հիման վրա միջազգային համակարգի «վերակառուցմանն» աջակցության գործում» Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է Ժնևում (Շվեյցարիա)՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՄԱԱԶԽ) տասնվեցերորդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի ընթացքում իր ելույթում: «ԵԱՏՄ-ն բարձր մակարդակի իրտեգրմամբ բաց միավորում է: Արձանագրում ենք բաց տարածաշրջանացման արդյունավետությունը, որը զարգացման նոր դրայվերներ է ստեղծում շուկաների, կապիտալների, աշխատանքային ռեսուրսների, նորարարությունների, ենթակառուցվածքի միավորման, ինչպես նաև գործընկեր երկրների հետ մասշտաբային նախագծերի հաշվին», — նշել է ԵՏՀ նախարարը: Խոսելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի և սոցիալտնտեսական զարգացման ազգային նպատակների իրականացման միջև հավասարակշռություն պահպանելու մասին, Անդրեյ Սլեպնյովը կարևորել է լայն միջազգային փոխանակումը և լավագույն մատչելի տեխնոլոգիաների ոչ խտրական օգտագործումը՝ ներառյալ ցածր էմիսիոն տեխնոլոգիաները և վառելիքի անցումային տեսակները: «Ակնկալում ենք, որ ՄԱԱԶԽ հարթակը կշարունակի օգտագործվել մաքսային կարգավորման ոլորտներում հեռանկարային թվային տեխնոլոգիաների ներդրման, առևտրի ընթացակարգերի պարզեցման, թվային մակնշման և ապրանքների հետագծելիության մեխանիզմների ներդրման հարցերով ակտիվ փոխգործակցության համար», — հայտնել է Անդրեյ Սլեպնյովը: Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում կայացել է Անդրեյ Սլեպնյովի հանդիպումը Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական և ֆինանսական հարցերով քարտուղար Ֆիլիպ Ֆոքս Դրամոնդ Գոուի հետ: Բրազիլիան Հարավամերիկյան ընդհանուր շուկայի անդամ է, որի հետ ԵՏՀ-ն ունի համագործակցության հուշագիր: Թուրքմենստանի առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարար Նազար Աղախանովի հետ քննարկվեն են առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցեր, այդ թվում՝ փոխգործակցությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքի գծով: Անդրեյ Սլեպնյովը նաև այցելել է Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքը, որտեղ բանակցություններ է ունեցել գլխավոր քարտուղար Տատյանա Վալովայայի հետ և աշխատանքային խորհրդակցություններ՝ ԱՀԿ-ին կից Եվրասիական տնտեսական միության պետությունների մշտական ներկայացուցիչների հետ:
Ցուցադրել ավելին