Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7093
14 հունվարի 2025
Կոլեգիան ընդլայնել է մինչև հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բաց թողնման մասին դիմումի կիրառման հնարավորությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան արդիականացրել է մինչև հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բաց թողնման մասին դիմումի լրացման կարգը և այս փաստաթղթի կառուցվածքը։ Դրանում ավելացվել է ակցիզային դրոշմանիշերի մասին տեղեկություններ նշելու հնարավորությունը: Նախկինում Հանձնաժողովի Կոլեգիան վերացրել էր ենթաակցիզային ապրանքների նկատմամբ պարզեցումների կիրառման երկար տարիներ գործող սահմանափակումը։ Այսօր ընդունված որոշումն ապահովում է ենթաակցիզային ապրանքների նկատմամբ ԼՏՕ-ների կողմից առավել պահանջված պարզեցումներից մեկը, որը կապված է մինչև հայտարարագիր ներկայացնելը բաց թողնման հետ, կիրառելու հնարավորության գործնական իրականացումը: «Ընդունված փոփոխությունները կընդլայնեն պարզեցված դիմումի և, համապատասխանաբար, լիազորված տնտեսական օպերատորների համար պարզեցումների կիրառման հնարավորությունները, ինչը կնպաստի հիմնական միջազգային միտումներին համապատասխան այդ ինստիտուտի հետագա զարգացմանը», — նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։ Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բաց թողնման մասին դիմումը պարզեցված մաքսային փաստաթուղթ է, որն արտացոլում է մաքսային հսկողության համար անհրաժեշտ նվազագույն տեղեկությունները, և ապրանքը փաստացի բաց է թողնվում մինչև ընդհանուր սահմանված ձևով ապրանքների հայտարարագիր ներկայացնելը: Նշված փաստաթուղթն ակտիվորեն օգտագործվում է լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) կողմից, որոնց համար մինչև հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բաց թողումը տրամադրվող պարզեցումներից մեկն է: Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային վերահսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։ Համանման տեղեկություններ նշվում են ապրանքների այն հայտարարագրում, որի լրացման կարգը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Ապրանքների հայտարարագրի ձևի և լրացման կարգի մասին» N 257 որոշմամբ։
10 հունվարի 2025
Էլդար Ալիշերովը բանակցություններ է վարել ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի նախագահի հետ
Հունվարի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը բանակցություններ է վարել ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի նախագահ, Շվեյցարիայի դաշնային վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Ժորժ Սիմոն Ուլրիխի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք արդիական հարցեր։ Մասնավորապես, դիտարկվել են ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի կազմի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից նրա ընդլայնված կազմին միանալու հնարավորությունը և դիտորդի կարգավիճակով ԵՏՀ-ի մասնակցությունը։ ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովը գլոբալ վիճակագրական համակարգի բարձրագույն մարմինն է։ Այն միավորում է ՄԱԿ-ի ամբողջ աշխարհի անդամ երկրների վիճակագրական գերատեսչությունների ղեկավարներին: Հանձնաժողովը միջազգային վիճակագրական գործունեության ոլորտի որոշումներ, մասնավորապես՝ վիճակագրական ստանդարտներին, հայեցակարգերի և մեթոդների զարգացմանը և ազգային և միջազգային մակարդակներում դրանց ներդրմանն առնչվող որոշումներ ընդունող գլխավոր մարմինն է:
10 հունվարի 2025
ԵԱՏՄ-ն և ՉԺՀ-ն արդիականացնում են առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը
Հունվարի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովի և Ռուսաստանի Դաշնությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության առևտրատնտեսական հարցերով լիազոր նախարար Լյու Ցզինի աշխատանքային հանդիպումը։ Կողմերը քննարկել են փոխգործակցության ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները, Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կիրարկման հարցերով համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի պայմանավորվածությունների կատարման կարգավիճակը, ինչպես նաև 2023 թվականին հաստատված ԵԱՏՄ-ՉԺՀ ճանապարհային քարտեզի իրականացումը։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են սկսել Համատեղ հանձնաժողովի հինգերորդ նիստի ակտիվ նախապատրաստությունը, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականին Միության երկրներից մեկում։ «Առաջարկում եմ այս տարի աշխատել ճանապարհային քարտեզի արդիականացման ուղղությամբ՝ ներառելով համագործակցության առավել պահանջված ուղղությունները, որոնք կնպաստեն մեր պետությունների միջև առևտրի հետագա աճին», — նշել է Վլադիմիր Սերպիկովը։
04 հունվարի 2025
Բելառուսի Հանրապետության նախագահ, ԵՏԲԽ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին
2025 թվականի հունվարի 1-ից Բելառուսի Հանրապետությունը երրորդ անգամ է ստանձնում Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը։ Անցած տասնամյակի ընթացքում մեր Միությունը կարողացել է ապացուցել սերտ տնտեսական ինտեգրման գաղափարի հիմնավորվածությունը, իր կենսունակությունն ու արդյունավետությունը։ Համատեղ ջանքերով մենք մեծացրել ենք մակրոտնտեսական կայունության ներուժը և նվազագույնի հասցրել բացասական աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը: 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության համար շրջադարձային կլինի՝ ավարտին է մոտենում Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման հնգամյակը, և հիմք է դրվում նոր փուլ սկսելու և ԵԱՏՄ-ում «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիրն իրագործելու համար: Ուստի Միության անդամ պետությունների արդյունավետ ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդման նպատակով առաջարկում ենք որոշել հետևյալ հիմնական գերակայությունները, որոնք գալիք տարում պետք է լինեն մեր ընդհանուր ուշադրության կենտրոնում: 1. Անհրաժեշտ է համատեղ ջանքերը կենտրոնացնել ԵԱՏՄ անդամ պետությունների տեխնոլոգիական ներուժի զարգացման և տնտեսության բոլոր ոլորտներում կոոպերացիոն փոխգործակցության ընդհանուր տարածքի ձևավորման ուղղությամբ։ Այդ նպատակների համար անհրաժեշտ է ակտիվացնել տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, էլեկտրական տրանսպորտի, միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտատեխնիկայի և նոր նյութերի ոլորտների համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը: Այս ուղղությամբ համագործակցությունը թույլ կտա ստեղծել ԵԱՏՄ անդամ պետությունների ձեռնարկությունների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման հուսալի հիմք ներմուծմանը փոխարինող նոր արտադրությունների ստեղծման, եվրասիական ապրանքանիշի ներքո համատեղ արտադրանքի արտադրության նպատակով։ 2. Միության պարենային անվտանգությունը բարձրացնելու համար առաջարկվում է ջանքերը կենտրոնացնել ընտրասերման և սերմնաբուծության զարգացման, տոհմային գյուղատնտեսական կենդանիների գենետիկական ներուժի բարձրացման վրա: 3. Անհրաժեշտ է ավարտել միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը՝ ընդունելով հավասար (ոչ խտրական) պայմաններ և ապահովելով արդար մրցակցություն, հատկապես մեր երկրների միջև օդային փոխադրումներ իրականացնելիս։ Պետք է շարունակվեն երրորդ երկրներ բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների բոլոր տեսակների համար թույլատրական համակարգի վերացման աշխատանքները։ Հատկապես կարևոր է ստեղծել ապրանքների անխոչընդոտ առաքման նոր և կատարելագործել գործող լոգիստիկ շղթաները, զարգացնել ԵԱՏՄ անդամ պետություններին կապող անխափան և անվտանգ միջազգային տրանսպորտային միջանցքները: 4. Ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել տնտեսական գործունեության իրականացման պայմանների համահարթեցման, Միության ներքին տարածքում ընդհանուր և թափանցիկ մրցակցային միջավայրի ստեղծման հետագա նպատակաուղղված աշխատանքների անհրաժեշտության վրա։ Ընդ որում, առանցքային նշանակություն ունի ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման արդյունավոր ավարտը։ 5. Ներկա պայմաններում պետք է շարունակվեն աշխատանքները ներքին շուկայի պաշտպանության ուղղությամբ։ Այդ գործունեությունը պետք է ուղղված լինի ինչպես ԵԱՏՄ-ում տնտեսավարման պայմանների համահարթեցման համար մաքսասակագնային կարգավորման կատարելագործմանը, այնպես էլ ոչ անվտանգ արտադրանքից եվրասիական շուկայի լիարժեք պաշտպանությանը: Կարևոր է ապահովել միջազգային լավագույն փորձի և գիտական ապացուցողական բազայի վրա հիմնված միասնական տեխնիկական պահանջների ընդունումը, ազգային ստանդարտների ներդաշնակեցումը և անցումը միջպետական ստանդարտների կիրառմանը: Անհրաժեշտ է ստեղծել ներքին շուկա ներմուծվող ապրանքների մուտքի վերահսկվող պայմաններ, շարունակել ապրանքների մաքսային արժեքը որոշելիս ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետ կիրառումը։ Ներկայիս տնտեսական իրողություններում ժամանակին նախագիծ կարող է դառնալ ԵԱՏՄ-ում առկա Միության երկրների տեղեկատվական, մեթոդաբանական և տեխնոլոգիական հարթակների հիման վրա առանցքային ապրանքների (նավթամթերքներ, գյուղմթերք, անտառամթերք, շինանյութ և այլն) համար ապրանքային շուկաների ցուցիչների սեփական բորսայական համակարգի ստեղծումը: Բորսայական առևտրի հետագա զարգացման և ապրանքների մրցակցային գների ձևավորման համար անհրաժեշտ է խթան: 6. Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը թվային վերափոխման ոլորտում։ Ժամանակակից աշխարհում թվային տեխնոլոգիաների զարգացման մակարդակը որոշիչ դեր է կատարում երկրների մրցունակության հարցում։ Կարևորագույն խնդիրներից մեկը կդառնա առկա թվային խոչընդոտների վերացումը։ Կարծում ենք, որ կատարված աշխատանքը թույլ կտա սիներգիստական էֆեկտի հասնել անդամ պետությունների տնտեսությունների և ԵԱՏՄ թվային տարածության զարգացման գործում։ Պետական գնումների համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկվում է վերջնականապես լուծել Միության անդամ պետությունների էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման հարցը և նպաստել այս ոլորտում թվային գործիքների հետագա առաջմղմանը։ Էլեկտրոնային առևտրի ակտիվ զարգացման արդյունքում ի հայտ է գալիս Միությունում մարկետփլեյսերի գործունեության առանձին կարգավորման և ինչպես պետության, այնպես էլ էլեկտրոնային առևտրային հարթակների, վաճառողների և սպառողների շահերը հաշվի առնելու համար օպտիմալ մոդելի որոնման անհրաժեշտությունը: 7. Նոր ազդակ է անհրաժեշտ նաև միջազգային համագործակցության՝ իր բոլոր ձևաչափերով, զարգացման համար, օտարերկրյա շուկաներում Միության ապրանքների առաջմղման համար լրացուցիչ պայմանների ստեղծման համար։ Անդամ պետությունների փոխգործակցությունը կանոնադրական նպատակներով և գաղափարախոսությամբ իրենց հարազատ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպես նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ինստիտուտի շրջանակներում գործընկերության զարգացումը Միության տնտեսական ներուժի ամրապնդման կարևոր գործոն է: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի ինտեգրացիոն ներուժի կապակցման գործնական ասպեկտներին, ԱՍԵԱՆ-ի մասնակից պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ ԵԱՏՄ մակարդակով բարեկամ երկրների հետ ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրերի իրականացման հետագա աշխատանքը, հեռանկարային գործընկերների հետ բանակցությունների ակտիվացումը համարում ենք Միության՝ որպես Եվրասիական մայրցամաքում հաջողությամբ գործող միջազգային տարածաշրջանային կազմակերպություն դիրքավորման առանցքային գործնական տարրեր: 8. Նույնքան կարևոր է ինտեգրման տնտեսական ուղին սոցիալական և հումանիտար ոլորտների խնդիրներով լրացնելուն ուղղված համատեղ աշխատանքը: Ակնհայտ է, որ ԵԱՏՄ հետագա զարգացումը պետք է անքակտելիորեն կապված լինի Միության անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության բարձրացման հետ։ Այս առումով անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջապահության, կրթության, սպորտի, զբոսաշրջության, մշակույթի և այլ հումանիտար ոլորտներում համագործակցությանը: 9.Ավելի քան երբևէ մեր երկրներից պահանջվում է անցում կատարել տեղեկատվական փոխազդեցության նոր մակարդակ տարբեր կործանարար ռեսուրսների, ագրեսիվ հարձակումների դեմ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Նպատակահարմար ենք համարում մշակել միասնական տեղեկատվական տարածքի ձևավորման համախմբված մոտեցում՝ հիմնված մեր երկրների ավանդական արժեքների, մեր ժողովուրդների պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի վրա։ Եվ, իհարկե, մենք պետք է արժանիորեն նշենք մեր ընդհանուր պատմության առանձնահատուկ ամսաթիվը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը, միավորենք ջանքերը՝ ուղղված խաղաղության ապահովմանը և նացիզմի դեմ պայքարին, որը կրկին սպառնալիք է դառնում ամբողջ մարդկության համար։ Այսօր կարևոր է համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ միայն միմյանց հարգելով և իրավական նորմերը պահպանելով է հնարավոր զարգանալ, ապագա կառուցել և հասնել բարեկեցության։ Վստահ եմ, որ նշված ուղղությունների հետևողական իրականացումը կնպաստի եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը և մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։
01 հունվարի 2025
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել Ամանորը
Թանկագի՜ն ընկերներ։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորը: Անցած տարին կարևոր նշաձող էր մեր ինտեգրացիոն միավորման կայացման պատմության մեջ։ Մենք նշեցինք Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակը։ Այս, ըստ էության, կարճ ժամանակում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել մեր միավորման երկրների քաղաքացիների համար կյանքի և աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում։ Եվրասիական տնտեսական միությունում հարմար է աշխատել ու զարգանալ։ Սա, թերևս, ինտեգրման գլխավոր ձեռքբերումն է։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Առջևում նոր նպատակներ ունենք: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և բարեկեցություն: Բարեկեցություն մեր երկրների ժողովուրդներին: Շնորհավո՜ր 2025 թվականը։ Հարգանքով, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաև
01 հունվարի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Միգել Դիաս Կանել Բերմուդեսին Կուբայի ազատագրման օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Կուբայի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսին Ազատագրման օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ ԵԱՏՄ պետությունների և Կուբայի միջև հաջող փոխգործակցությունը հետագայում ևս կխորանա՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների», — նշել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը շնորհավորական նամակում։ ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Միգել Դիաս Կանել Բերմուդեսին մաղթել է հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Կուբայի ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն։
26 դեկտեմբերի 2024
Հավանություն է տրվել ԵԱՏՄ մասին պայմանագրում ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման մեխանիզմների կատարելագործման մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը
Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում (ՌԴ)՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հավանություն են տվել ԵԱՏՄ մասին պայմանագրում հետաքննություն անցկացնելիս և հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման կամ չկիրառման մասին որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը: «Արձանագրության հիմնական նպատակն է պաշտպանական միջոցների կիրառման մասին որոշումների նախապատրաստման մոտեցումների կատարելագործումը, որոնք թույլ են տալիս հաշվի առնել գործընթացի բոլոր մասնակիցների շահերը, ընդունել կշռված և օպերատիվ որոշումներ՝ միաժամանակ ապահովելով առավելագույն ճկունություն», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Այսպես, միջոցի կիրառման վերաբերյալ Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումը պետք է համապատասխանի հավասարակշռության սկզբունքին, որն ուղղված է արտադրողների պաշտպանության ապահովման ընթացքում ԵԱՏՄ առանձին երկրների համար հիմնավորված ռիսկերի բացառմանը։ Միության արտադրողները ստանում են տարաձայնությունների կարգավորման ավելի հստակ ընթացակարգ անդամ պետության կողմից պաշտպանական միջոցի նկատմամբ վետոյի իրավունքի կիրառման դեպքում: Մասնավորապես, փոխզիջումային լուծման որոնումն ավելի օպերատիվորեն կկազմակերպվի, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել նրանց համար բացասական հետևանքները մինչև պաշտպանական միջոցի ուժի մեջ մտնելը։ Անհրաժեշտության դեպքում կներգրավվի ԵԱՏՄ դատարանը, որի եզրահանգումները հաշվի կառնվեն միջոցի կիրառման մասին վերջնական որոշման մեջ։ Հետաքննության օբյեկտ հանդիսացող ապրանքի սպառողների համար նախատեսված են լրացուցիչ երաշխիքներ. եթե դա պահանջում է շուկայական իրավիճակը, պաշտպանական միջոցի ներդրմանը զուգահեռ ընդունվելու են արտադրողներին տրվելու են սպառողների նկատմամբ խտրականությունը, ապրանքի մատչելիության հետ կապված խնդիրները, գների չհիմնավորված աճը կանխելու հանձնարարականներ։ Եվս մեկ նորամուծություն՝ ԵՏՀ Կոլեգիայի «բացասական որոշման» մասին նորմեր. եթե Կոլեգիայի անդամները առարկում են առաջարկվող պաշտպանական միջոցի դեմ, ապա բիզնեսը հնարավորություն կունենա ծանոթանալու նման որոշման հիմքում դրված փաստարկներին և անհրաժեշտության դեպքում գործի ելքը վիճարկել ԵԱՏՄ դատարանում։ «Փոփոխությունների փաթեթը ներառել է նաև անդամ պետությունների տուժած արտադրողների համար նույնիսկ այն դեպքերում պաշտպանության իրավունք ապահովող դրույթներ, երբ գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծումը չի սպառնում ամբողջ Միությանը: Մշակվել է վարչարարության ընթացակարգ, որը թույլ կտա ներդնել միջոցը միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք նախատեսված են ԵԱՏՄ առանձին երկրների տարածքում (առանձին շուկայում) սպառման համար, ինչը կնվազեցնի մյուս անդամ պետությունների բիզնեսի համար բացասական հետևանքների ի հայտ գալու հավանականությունը», — եզրափակել է Անդրեյ Սլեպնևը։
26 դեկտեմբերի 2024
ԵԱՏՄ և երրորդ երկրների միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը կապահովի անխափան բեռնափոխադրումներ
Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում (ՌԴ)՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը։ Համաձայնագրի հայեցակարգը հիմնարար իրավական հիմքեր է սահմանում միասնական տարանցիկ համակարգի ստեղծման մասին երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առանձին միջազգային պայմանագրեր կնքելու համար։ Օրինակ՝ արդեն իսկ հետաքրքրություն է ցուցաբերում Ուզբեկստանը, որպես շահագրգիռ անձ կարող են հանդես գալ նաև ԱՊՀ այլ կամ ԵԱՏՄ համար Չինաստանի պես կարևոր առևտրային գործընկերներ։ Համաձայնագրի հիմնական նպատակն է ապահովել անխափանությունը, այսինքն՝ շուկայի բոլոր մասնակիցների համար առավել հարմար փոխադրումների լոգիստիկան՝ տարածքների կապվածության բարձրացման և բեռների առաքման համար բիզնեսի վերադիր ծախսերի նվազեցման հաշվին: Խոսքը, ըստ էության, թվային տեխնոլոգիաների ներդրման արդյունքում փոխադրումների արագացման և էժանացման, առաքման ժամանակ սխալների ռիսկի նվազեցման մասին է, ինչը հատկապես կարևոր է վերջնական սպառողի համար։ Դա իրականություն կդառնա էլեկտրոնային փաստաթղթի ձևով միասնական տարանցիկ հայտարարագրի օգտագործման. մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտականության կատարման միասնական ապահովման. Միության պետությունների և երրորդ կողմի լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող առանձին հատուկ պարզեցումների կիրառման հաշվին։ Դրան կօգնի նաև ԵԱՏՄ և երրորդ կողմի մաքսային տարածքներով ապրանքների փոխադրման ամբողջ ճանապարհին դրանց հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը։ Կարևոր է նաեւ մաքսային հսկողության իրականացման արդյունքների փոխադարձ ճանաչման դերը։ Փաստաթղթի ընդունումը նպաստում է Միության տարանցիկ ներուժի զարգացմանը, անդրսահմանային մատակարարումների անվտանգության մակարդակի բարձրացմանը և եվրասիական «հնգյակի» երկրների ապրանքաշրջանառության ավելացմանը։ ԵԱՏՄ և երրորդ կողմի (կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը նախապատրաստվել է Ռազմավարություն-2025-ի իրականացման շրջանակներում։
Ցուցադրել ավելին