Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7081
26 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Միգել Դիաս Կանել Բերմուդեսին Ազգային ապստամբության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Կուբայի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսին և Կուբայի ամբողջ ժողովրդին Ազգային ապստամբության օրվա կապակցությամբ: «Համատեղ ջանքերի շնորհիվ ԵԱՏՄ երկրների և Կուբայի համագործակցությունը, որը զարգանում է ավանդական բարեկամության և վստահության ոգով, անշեղորեն ամրապնդվում է՝ ի շահ մեր ժողովուրդների», — շնորհավորական նամակում ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Հանձնաժողովի և անձամբ իր անունից ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը Կուբայի Հանրապետությանը մաղթել է կայուն տնտեսական զարգացում, իսկ քաղաքացիներին՝ բարեկեցություն ու բարություն:
25 հուլիսի 2025
Արդիականացվել է ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների գրանցամատյանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացված կանոնավոր մշտադիտարկման արդյունքների հիման վրա «Առևտուր» պորտալի էջում տեղադրվել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների նորացված գրանցամատյանը: Ներկա պահի դրությամբ հայտնաբերվել է 271 սահմանափակող միջոց, որը կարող է հանդես գալ որպես ԵԱՏՄ հիմնական առևտրային գործընկերների և այնպիսի երկրների կողմից կիրառվելիք արգելք արտաքին առևտրում, որոնց հետ կնքվել են առևտրատնտեսական համաձայնագրեր կամ բանակցություններ են վարվում դրանց կնքման շուրջ: Ընդ որում, Իրանի սահմանափակող միջոցը, որը սահմանում է երրորդ երկրներից հրուշակեցենի ներմուծման արգելք, ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագրի 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտնելուց հետո վերացվել է: Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ կողմերը պարտավորություն են ստանձնել չսահմանել և չպահպանել ապրանքների ներմուծման արգելքներ կամ սահմանափակումներ, այդ թվում՝ քվոտաների, ներմուծման կամ արտահանման լիցենզիաների և այլ միջոցների ձևով: Սերբիայի մասով նույնականացվել է ԵԱՏՄ դեղամիջոցների մուտքի թույլտվությանն առնչվող տեխնիկական արգելք, որը կապված է գրանցման համար ԵՄ-ի GMP հավաստագրի տրամադրման պահանջի առկայության հետ: Ուզբեկստանի սահմանափակող միջոցների ցանկը լրացվել է կենցաղային տեխնիկայի ներմուծման համապատասխանության ուզբեկական հավաստագրի ստացման ոչ թափանցիկ և երկարատև ընթացակարգով: Երրորդ երկրների հետ առևտում սահմանափակող միջոցների մշտադիտարկման և սահմանափակման ուղղությամբ ԵՏՀ-ի գործունեությունն իրականացվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին համապատասխան: Դրա իրականացման համար 2018 թվականին Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության կարգը: Մշտադիտարկումն ուղղված է ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ երկրների սահմանափակող միջոցների վերացման ուղիների հայտնաբերման և որոնման հարցերով համակարգային աշխատանքի իրականացմանը:
24 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը ցավակցություն է հայտնել Ամուրի մարզում ուղևորատար օդանավի խորտակման կապակցությամբ
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և ամբողջ ռուս ժողովրդին Ամուրի մարզում ավիավթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: «Խոր վշտով ստացա բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ողբերգական դեպքի լուրը,- ասված է հեռագրում։ -Կիսելով կորստի ցավը՝ իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»։
24 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Շավկաթ Միրզիյոևին ծննդյան օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության ղեկավար Շավկաթ Միրզիյոևին ծննդյան օրվա կապակցությամբ: «Ձեր ղեկավարությամբ Ուզբեկստանը հետևողականորեն իրականացնում է տնտեսական ներուժի բարձրացման նպատակը, քաղաքացիների բարեկեցության աճը, ակտիվորեն մասնակցում է եվրասիական ինտեգրման գործընթացներին», - ասված է շնորհավորական նամակում: Բակիտժան Սագինտաևը ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Շավկաթ Միրզիյոևին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ ի շատ Ուզբեկստանի Հանրապետության նրա պատասխանատու գործունեության մեջ։
24 հուլիսի 2025
ԵՏՀ-ն Կենտրոնասիական միջազգային տնտեսական համաժողովում ներկայացրել է արդյունաբերական համագործակցության հնարավորությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը հուլիսի 22-ին Դուշանբեում ելույթ է ունեցել Կենտրոնասիական միջազգային տնտեսական համաժողովի «Միջազգային կազմակերպությունների դերը եվրասիական համագործակցության զարգացման գործում: Կենտրոնական Ասիան՝ փոխգործակցության նոր ձևաչափերի տարածաշրջան» պանելային նստաշրջանում: Նիկոլայ Կուշնարևն իր ելույթում նշել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առանցքային ասպեկտները և հնարավոր հեռանկարները և դրանցում Կենտրոնական Ասիայի պետությունների դերը: ԵՏՀ վարչության ղեկավարը շեշտել է, որ ԵԱՏՄ և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների կայուն երկարաժամկետ զարգացման ապահովման համար անհրաժեշտ է համատեղ ջանքերն ուղղել այնպիսի առանցքային ժամանակակից ոլորտներում տեխնոլոգիական ճեղքմանը, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան, մեքենաշինությունը և ռոբոտատեխնիկան, մշակելով և ներդնելով նորարարական լուծումներ, որոնք հիմք կստեղծեն նոր տեխնոլոգիական ձևաչափերի անցնելու համար: «Կենտրոնական Ասիայի երկրներն ունեն զգալի ռեսուրսային ներուժ և բնորոշվում են արտադրական հզորությունների դինամիկ աճով: Այստեղ լավ հնարավորություն է ստեղծվում ԵԱՏՄ տարածքում համատեղ բարձր տեխնոլոգիական արտադրությունների ստեղծմանը երկրների մասնակցության, ինչպես նաև հնարավորություններ եվրասիական ներդրումների և նոր տեխնոլոգիական գործընկերության համար», - ընդգծել է Նիկոլայ Կուշնարևը:
24 հուլիսի 2025
ԵՏՀ-ի Ինտեգրացիայի զարգացման վարչության փոխտնօրեն է նշանակվել Դիաս Տոկանը
Դիաս Երբոլուլի Տոկանը ծնվել է 1994 թվականին Ալմաթի քաղաքում (Ղազախստանի Հանրապետություն): 2016 թվականին ավարտել է «Նարխոզ» համալսարանը «մենեջմենթ» մասնագիտությամբ, 2018 թվականին՝ «Միրաս» համալսարանը «իրավաբանություն» մասնագիտությամբ: 2018-2022 թվականներին աշխատել է Ղազախստանի Հանրապետության ազգային տնտեսության նախարարությունում և առևտրի և ինտեգրման նախարարությունում որպես փորձագետ և գլխավոր փորձագետ՝ մասնագիտանալով տնտեսական ինտեգրման հարցերում: 2022-2025 թվականներին զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության զարգացման վարչության ղեկավարի պաշտոնը: Պետական ծառայության տարիների ընթացքում ստացել է միջազգային և գերատեսչական պարգևներ:
22 հուլիսի 2025
ՄԱԿ-ում ներկայացվել է ԵՏՀ-ի զեկույցը Կայուն զարգացման նպատակների իրականացման վրա եվրասիական ինտեգրման ազդեցության մասին
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ներկայացվել են Եվրասիական տնտեսական միության երկրներում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման վրա եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության մասին ԵՏՀ-ի երկրորդ զեկույցի հիմնական եզրահանգումները: ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ներկայացրել է զեկույցի թեզերը Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական համաժողովի (ԿԶՔՀ) երկու առանցքային հարթակներում: Ելույթ ունենալով ԿԶՔՀ-ի ընդհանուր բանավեճի ընթացքում՝ Արզիբեկ Կոժոշևը նշել է ԵԱՏՄ-ի՝ որպես դինամիկ զարգացող ինտեգրացիոն միավորման դերը: Ընդ որում, եվրասիական տնտեսական ինտեգրման խորացումը եվրասիական «հնգյակի» երկրների կողմից ԿԶՆ-ների իրականացմանը նպաստող կարևոր լրացուցիչ գործոն է: «Ավելի քան 185 միլիոն սպառող միավորող միասնական շուկայով ԵԱՏՄ-ի բարեհաջող գործունեությունը և համաձայնեցված տնտեսական քաղաքականությունների հետևողական իրականացումը դարձել են տնտեսական աճի կատալիզատորը: ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 2024 թվականի արդյունքներով աճել է 4%-ով և երկրորդ տարին անընդմեջ միջին համաշխարհային մակարդակից բարձր է եղել», - նշել է Արզիբեկ Կոժոշևը: Կայուն զարգացման տարածաշրջանային չափման թեման Արզիբեկ Կոժոշևը զարգացրել է «ԿԶՆ-ների իրականացման տարածաշրջանային հեռանկարները» նստաշրջանում: Նա ներկայացրել է ԵԱՏՄ-ի փորձը՝ որպես տարածաշրջանային մակարդարով համագործակցության կարևորության ակնառու հաստատում՝ ի լրումն գլոբալ նպատակների իրականացման ազգային ռազմավարություններին: ԵՏՀ նախարարը խոսել է գործընթացի մշտադիտարկման առնչությամբ Հանձնաժողովի մեթոդաբանության՝ «ԿԶՆ-ների իրականացման ցուցանիշների տարածաշրջանային ցանկի» մասին: Նա նաև նշել է, որ Միության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների իրագործումը կուղղվի ԿԶՆ-ների ավելի լայն շրջանակի իրականացմանը: Խոսքը «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի մասին է: Արզիբեկ Կոժոշևը տեղեկացրել է ԿԶՆ-ների իրականացման վրա ինտեգրման ազդեցության վերլուծությունը շարունակելու, միջազգային համայնքի հետ դրա արդյունքները կիսելու և այդպիսով Օրակարգ-2030-ի իրականացման գլոբալ ջանքերում իր ավանդն ունենալու Հանձնաժողովի պլանների մասին: ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՈՍՈՍ) հովանու ներքո անցկացվող ԿԶՔՀ-ն ՄԱԿ-ի կենտրոնական հարթակն է ԿԶՆ-ների իրականացման ընթացքին հետևելու համար: «ԿԶՆ-ների իրականացման ցուցանիշների տարածաշրջանային ցանկը» 130 ցուցանիշ ներառող համալիր գործիք է (որոնցից 67-ը հատուկ են հենց եվրասիական ինտեգրման գերակայությունների համար), թույլ է տալիս իրականացնել ինտեգրացիոն գործընթացների և ԿԶՆ-ների իրականացման դինամիկայի փոխադարձ կապի խորացված վերլուծություն:
22 հուլիսի 2025
ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն է նշանակվել Կուատ Ռախիմովը
Կուատ Ժենիսի Ռախիմովը ծնվել է 1970 թվականին Կոկչետավի մարզի Քըզըլթու ավանում (Ղազախստան): 1996 թվականին ավարտել է Կոկշետաուի Շ.Շ. Ուալիխանովի անվան համալսարանը, 2001 թվականին՝ Կոկշետաուի տնտեսագիտության և մենեջմենթի ինստիտուտը: 1998-2020 թվականներին տարբեր, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմիններում, դրանց թվում՝ Մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի մաքսային ընթացակարգերի մեթոդաբանության վարչության ղեկավար, Վերահսկողության դեպարտամենտի տարանցման վարչության ղեկավար, Մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի տնօրեն, Ղազախստանի ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործառնությունների վարչարարության դեպարտամենտի տնօրեն: 2020 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հոկտեմբեր՝ Ղրղզստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ: 2025 թվականի հուլիսի 18-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն։
Ցուցադրել ավելին