ԵՏՀ Խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ծառայությունների էլեկտրոնային առևտրի հարկման մեխանիզմները։
ԵՏՀ Խորհուրդը Եվրասիական տնտեսական միությունում վտանգավոր արտադրանքի մասին տեղեկատվական համակարգի ձևավորման փորձնական նախագծի իրականացման արդյունքների հիման վրա որոշում է ընդունել սկսել ԵԱՏՄ-ում այդ տեղեկատվական համակարգի ձևավորման ընդհանուր գործընթացի լիարժեք գործարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի և Միության շուկայում շրջանառվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության կազմակերպման ոլորտում ընդունված համաձայնագրերի իրացմանն ուղղված միջոցառումների պլանի նախապատրաստումը։
ԵՏՀ Խորհուրդը մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր է սահմանել տերեֆտալաթթվի և դրա աղերի , ինչպես նաև գուլպեղենի առանձին տեսակների համար թելերի նկատմամբ, երկարաձգել է մաքսատուրքի զրոյական դրույքաչափի կիրառման ժամկետը ներքին այրման շարժիչների առանձին տեսակների համար։
ԵՏՀ Խորհուրդը որոշում է կայացրել ևս 12 դիրքով լրացնել ապրանքների այն ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում են Պետական (մունիցիպալ) գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան ծագման չափորոշիչներ։
ԵՏՀ Խորհրդի հաջորդ նիստը կկայանա մարտի 18-ին։