Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7188

07 հոկտեմբերի 2025 Ռուսլան Դավիդով. «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսվում է կատարել ծխախոտային արտադրանքի կեղծ տարանցման դեմ պայքարին ուղղված փոփոխություններ: ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» համաժողովի՝ նիկոտին պարունակող արտադրանքի շուկային նվիրված նստաշրջանի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծխախոտային արտադրանքի կեղծ տարանցման և կեղծ արտահանման դեմ պայքարի միջոցների մասին: Ըստ ԵՏՀ նախարարի՝ Մաքսային օրենսգրքի համապատասխան փոփոխություններն նախապատրաստվել են և բարձր աստիճանի պատրաստության փուլում են: Ռուսլան Դավիդովը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման մեխանիզմի մասին, որը գործելու է 2026 թվականի փետրվարի 11-ից: «Ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման և շրջանառության դեմ պայքարի աշխատանքի կարևոր մասն է Հանձնաժողովի հարթակում պրոֆիլային աշխատանքային խմբի գործունեությունն է, - ընդգծել է ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը: - Այն ստեղծվել է անցած տարի բիզնեսի նախաձեռնությամբ, դրա հիմնական նպատակն է ԵԱՏՄ մաքսային սահմանով ապօրինի ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի ապօրինի տեղափոխման հարցերով համաձայնեցված առաջարկների մշակումը: Նստաշրջանին մասնակցել են նաև թվային մակնշման օպերատորներ, ծխախոտային արտադրանք արտադրողներ, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և Բելառուսի ու Ղազախստանի պրոֆիլային ընկերակցությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կեղծ և կեղծված արտադրանքի ներմուծման դեմ պայքարի գործում ունեցած զգալի ավանդի համար «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ընկերակցության որոշմամբ Ռուսլան Դավիդովը պարգևատրվել է «Կոնտրաֆակտի դեմ պայքարում ունեցած վաստակի համար» կրծքանշանով:
07 հոկտեմբերի 2025 Վալենտին Տատարիցկի. «Միության տեխնիկական կարգավորման համակարգը էական ավանդ ունի շուկան ոչ անվտանգ և կեղծ արտադրանքից պաշտպանելու գործում» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» 13-րդ միջազգային համաժողովի լիագումար նիստում նշել է արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված կարգավորիչ միջոցների մշակման գործում տարբեր ոլորտների և իրավասությունների փոխադարձ կապը և տեխկարգավորման միասնական համակարգի տեղը դրանց շարքում: ԵՏՀ նախարարը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միությունում ընդունված 52 տեխնիկական կանոնակարգից 48-ը և դրանց հետ կապակցված ավելի քան 8800 պետական և ազգային ստանդարտն արդեն կիրառվում են ԵԱՏՄ երկրների արդյունաբերության և բիզնեսի կողմից՝ հիմք ստեղծելով արտադրանքի ընդհանուր շուկայի համար: «Անվտանգության բարձր մակարդակը պահպանելու և գիտության, տեխնոլոգիաների, արտադրությունների, փորձարարական բազայի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանելու համար Միության իրավունքում ներդրվել է տեխկանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման մեխանիզմը: Մինչև 2029 թվականը մենք նախատեսում ենք գնահատել Միության 29 տեխնիկական կանոնակարգ», - ընդգծել է ԵՏՀ նախարարը: Նա մանրամասն անդրադարձել է այն աշխատանքին, որը նպաստում է միութենական շուկա անբարեխիղճ արտադրողների և ոչ անվտանգ արտադրանքի մուրքի արգելմանը: «Ռազմավարություն-2025-ի իրականացման ժամանակահատվածում հավատարմագրման ոլորտում մեծ աշխատանք է կատարվել հավաստագրման հավատարմագրված մարմինների, փորձարարական լաբորատորիաների գործունեության բարելավման ուղղությամբ: Միության միասնական գրանցամատյանում կա 2800 նման կազմակերպություն:  Մենք տեսնում ենք, որ այժմ հավատարմագրման ազգային մարմինները գրանցամատյանից հեռացնում են անբարեխիղճ լաբորատորիաները և հավաստագրման մարմիններին, երկրների հետ աշխատում ենք նման գրանցամատյանում հայտնվելու չափորոշիչների խստացման ուղղությամբ: Եվ ներկայումս Հանձնաժողովի հարթակում մենք քննարկում ենք հենց այս առաջարկները», - նշել է Վալենտին Տատարիցկին: Խոսելով պարտադիր պայմանների պահպանման նկատմամբ պետական հսկողության մասին, նա շեշտել է, որ երկրների մակարդակով նրանց հսկողական քաղաքականությունների իրականացման գործում ներգրավված է միանգամից մի քանի կարգավորիչ: Ներկայումս Միության պետություններում նրանց ընդհանուր թիվը կազմում է 35: Նրա կարծիքով՝ շուկայում արտադրանքի շրջանառության նկատմամբ հսկիչ մարմինների գործունեությունն ակտիվացել է: Դա են հաստատում Հանձնաժողովում փոխգործակցության սահմանված մակարդակի շրջանակներում Միության երկրների տեխկանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկիչ և վերահսկիչ ազգային մարմիններից ստացվող տեղեկությունները: Ընդ որում, բանախոսը նշել է դրա զարգացման համալիր աշխատանքները, այդ թվում՝ երկու պրոֆիլային համաձայնագրի՝ արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին և տեխկանոնակարգերի նկատմամբ պետական հսկողության ընդհանուր սկզբունքների և մոտեցումների մասին համաձայնագրերի շրջանակներում: «Մենք մեծ և համակարգային աշխատանք ենք կատարում հինգ երկրի հսկիչ մարմինների սինխրոն և օպերատիվ արձագանքման մեխանիզմի վրա: Այսօր շատ կարևոր է կառուցել դրանց միջև փոխգործակցության գրագետ սխեմա», - համոզված է Վալենտին Տատարիցկին: ԵՏՀ նախարարը հատուկ անդրադարձել է Միության շուկան չհամապատասխանող արտադրանքից արդյունավետ պաշտպանության ապահովման հարցերով երխկոսության պահօանման անհրաժեշտությանը: «Գորշ» բիզնեսի դեմ պայքարում անհրաժեշտ է գործարկել համապատասխանության գնահատման գործիքներ, այդ թվում՝ խստացնելով նման գնահատման ձևերը, որտեղ դա օբյեկտիվորեն անհրաժեշտ է: Այս պահանջարկը վերլուծվում է տեխկանոնակարգերը համապատասխանության գնահատման նոր տիպային սխեմաներին համապատասխանեցնելիս», - արձանագրել է բանախոսը, նշելով, որ աշխատանքների բոլոր նշված ուղղությունները նախատեսված են Հռչակագիր-2030-ի իրականացման պլանով: Եզրափակելով խոսքը՝ Վալենտին Տատարիցկին բոլոր շահագրգիռ անձանց կոչ է արել միանալ համապատասխան քննարկումներին համապատասխանության գնահատման ոլորտի նոր տեսակետի ռիսկերի և առավելությունների համակողմանի վերլուծություն ապահովելու համար: Սա անհրաժեշտ է ոչ անվտանգ և կեղծ արտադրանքի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար:
07 հոկտեմբերի 2025 Փոփոխություններ են կատարվել հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հոկտեմբերի 7-ին փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության «Հրդեհային անվտանգության և հրդեաշիջման ապահովման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում: Ստանդարտների ցանկերը լրացվել են երկու միջպետական ստանդարտով՝ ԳՕՍՏ 34350-2017 «Հրշեջ տեխնիկա: Հիմնական հրշեջ մեքենաները: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդները» և ԳՕՍՏ 34996-2023 «Հրշեջ տեխնիկա: Հրդեհային լապտերներ: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ» Բացի այց, ցանկերում լրացվել է երկու ազգային ստանդարտ՝ ԳՕՍՏ Ռ 58716-2019 «Հրշեջ տեխնիկա: Հրդեհային զտիչ ռեսպիրատորներ շնչառության և տեսողության օրգանների պաշտպանության համար, որոնք կիրառվում են բացօթյա անտառային հրդեհներ մարելիս: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 58446-2019 «Հրշեջ տեխնիկա: Հանդերձանքի լրակազմ գազածխապաշտպանիչ ծառայության եղակի անձնակազմի հանդերձման համար: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ»: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ԵՏՀ կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո: Փոփոխությունները նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի 36-րդ կետի «ա» ենթակետի իրականացման շրջանակներում:
06 հոկտեմբերի 2025 Պայքար կեղծ ապրանքների դեմ. ինչպես են ԵԱՏՄ-ում պաշտպանում մտավոր սեփականությունը Եվրասիական տնտեսական միության երկրներում վերջին տասը տարում կանխվել է մտավոր սեփականության ոլորտի ավելի քան 80 հազար խախտում: Առգրավված կեղծ ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 140 միլիոն միավոր: Այս տվյալները ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը՝ ելույթ ունենալով «Խելացի կարգ ու կանոն. «ԵԱՏՄ-ում իրավատերերի պաշտպանության պրակտիկա» փորձագիտական նստաշրջանում: Իր ելույթում հատուկ անդրադարձել է 2024 թվականի արդյունքներին: Երեք տարվա անկումից հետո, որը մեծապես պայմանավորված էր համավարակային սահմանափակումներով, կեղծ ապրանքների շուկան աճի տագնպալի դինամիկա է գրանցել: «2024 թվականին ԵԱՏՄ-ում հայտնաբերված կեղծ ապրանքների ծավալը կազմել է շուրջ 6.6 միլիոն միավոր, ինչը 14%-ով ավելին է, քան մեկ տարի առաջ, - նշել է Երնար Բակենովը: - Հիմնական աճը տեղի է ունեցել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հաշվին: ԵՏՀ ներկայացուցիչը հայտնել է, որ ԵԱՏՄ-ում տարվում է նման միտումների դեմ պայքարի համակարգային աշխատանք: Այդ նպատակով Միության պետությունները մշտապես կատարելագործում են օրենսդրական բազան: «Ղրղզստանի Հանրապետությունում, օրինակ, խստացվել է քրեական պատասխանատվությունը ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների խախտման համար: Ռուսաստանում օպտիմալացվել է «հայելի կայքերի» արգելափակման ընթացակարգը, ինչը շատ կարևոր է թվային դարաշրջանում», - հայտնել է Երնար Բակենովը: ԵՏՀ վարչության տնօրենի խոսքով՝ Հանձնաժողովը շարունակում է աշխատել Մինչև 2025 թվականը մտավոր սեփականության ոլորտում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ավարտին է հասցնում Մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանի նախագծի նախապատրաստումը, որում ներառված են մտավոր սեփականության ոլորտի մի ամբողջ շարք միջոցառումներ: Նստաշրջանի ընթացքում փորձագետները քննարկել են մարկետփլեյսերում ապրանքների առևտրի շրջանակներում իրավատերերի իրավունքների պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների օգտագործումը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար:
Ցուցադրել ավելին