Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7166
16 հոկտեմբերի 2025
ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների բիզնեսի հետ քննարկել է Ուզբեկստանի հետ փոխադարձ առևտրում առկա խոչընդոտները և դրանց վերացման հնարավորությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացել է Ուզբեկստանի Հանրապետության հետ ոլորտային զարգացմանը, փոխադարձ առևտրում խոչընդոտների հայտնաբերմանը և վերացմանը նվիրված սեմինար: Դրան մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների իշխանության մարմինների, բիզնեսի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։
16 հոկտեմբերի 2025
Մինսկում քննարկել են ԵԱՏՄ-ում ստանդարտացման զարգացման հեռանկարները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Մաքսիմ Կիմը Մինսկում՝ Ստանդարտացման համաշխարհային օրվան նվիրված խորհրդաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կարգավորման ոլորտի պարտադիր պահանջների ընդհանուր բազայի ձևավորման և կատարելագործման, ինչպես նաև ստանդարտացման զարգացման հեռանկարների մասին:
15 հոկտեմբերի 2025
Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հոբելենական Սպարտակիադան
Հոկտեմբերի 15-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ մարզահամալիրի հարթակում անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 5-րդ Սպարտակիադան։
15 հոկտեմբերի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն սկսել է աշխատել մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորման ուղղությամբ»
Հոկտեմբերի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը Մոսկվայում կայացած «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովում հայտարարել է մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորման աշխատանքի մեկնարկի մասին:
14 հոկտեմբերի 2025
Որոշվել է բնական այրվող գազի մասին ԵԱՏՄ տեխկանոնակարգի փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հոկտեմբերի 14-ի նիստում հաստատել է «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը: Տվյալ որոշումն ապահովում է սահուն անցում նոր պահանջների կատարմանը և գործողության ժամկետներ սահմանում բնական գազի՝ որպես այրվողի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի համար, որոնք համապատասխանում են մինչև տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների ուժի մեջ մտնելն ընդունված 046/2018 ԵԱՏՄ ՏԿ պահանջներին: Տեխնիկական կանոնակարգի պահանջներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի նոյեմբերի 22-ին:
14 հոկտեմբերի 2025
Եվրասիական լոգիստիկ օրը քննարկել են ԵԱՏՄ-ում լոգիստիկայի զարգացման վրա մաքսային կարգավորման ազդեցության հարցը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը մասնակցել է Եվրոպական բիզնեսի ընկերակցության և Անդրեվրասիական փոխադրումների հարցերով համակարգող խորհրդի կողմից կազմակերպված «Եվրասիական լոգիստիկ օր» միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանին: Իր ելույթում նա մանրամասն անդրադարձել է եվրասիական լոգիստիկային աջակցելուն ուղղված Հանձնաժողովի մաքսային բլոկի աշխատանքներին: «Նավիգացիոն կապարակնիքների ներդրումը, Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրագործումը կարևոր քայլեր են, որոնք կնպաստեն Եվրասիական տնտեսական միության տարածքով փոխադրումների զարգացմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Ռուսլան Դավիդովը պատմել է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փոփոխությունների՝ նախապատրաստման ավարտական փուլում գտնվող փաթեթն արտացոլում է գործարար համայնքի առաջարկները և պարունակում է նորմեր ԵԱՏՄ լոգիստիկ ներուժի բարձրացման համար: Դրանց թվում են կոնտեյներների հայտարարագրման վերացումը, էլեկտրոնային փաստաթղթերի կիրառման ընդլայնումը, կաբոտաժային և կոնտրեյլերային փոխադրումների կարգավորումը: ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը շեշտել է սահմանային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը Միության տարանցիկ գրավչության զարգացման համար: Նա կարևորել է Հանձնաժողովի աշխատանքը անցակետերի սարքավորմանը և կահավորմանը ներկայացվող միասնական պարտադիր պահանջների ձևավորման ուղղությամբ: «Անցակետերում թվային տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս արագորեն մշակել մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և փոխադրամիջոցների մասին տեղեկատվությունը և էապես բարձրացնել նման տեղափոխման ծավալները հսկիչ ընթացակարգերի ժամականի կրճատման հաշվին, — նշել է ԵՏՀ նախարարը: — Հաշվի առնելով այս աշխատանքի կարևորությունը՝ ԵԱՏՄ մաքսային սահմանի անցակետերի համակարգված զարգացումը ներառվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանում»:
14 հոկտեմբերի 2025
ԵԱՏՄ-ն հակագնագցման միջոցներ կկիրառի ՉԺՀ-ից ալյումինե փայլաթիթեղի և տիտանի երկօքսիդի նկատմամբ
Կատարելով Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշումներ է ընդունել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ալյումինե փայլաթիթեղի ւ տիտանի երկօքսիդի նկատմամբ հինգ տարի ժամկետով հակագնագցման տուրքեր կիրառելու մասին: Դրույքաչափերը սահմանվել են, համապատասխանաբար, 17.16-20.24% և 14.27-16.25% չափով: Ընդ որում, փայլաթիթեղի մասով հավանություն են ստացել Xiamen Xiashun Aluminium Foil Co., Ltd. արտադրողի կողմից ստանձնած գնային պարտավորությունները, որոնց կատարման դեպքում հակագնագցման տուրքը համապատասխան ապրանքների համար չի վճարվելու: Տիտանի երկօքսիդի մասով հավանություն են ստացել LB խմբի ընկերությունների (այն է՝ LB Group Co., Ltd., Henan Billions Advanced Material Co., Ltd., LB Lufeng Titanium Industry Co., Ltd., LB Sichuan Titanium Industry Co., Ltd. LB Xiangyang Titanium Industry Co., Ltd.), ինչպես նաև Shandong Dawn Titanium Industry Co., Ltd ընկերության գնային պարտավորությունները: Միաժամանակ սահմանվել են ներմուծման տարեկան ծավալներ, որոնց շրջանակներում հակագնագցման տուրքեր չեն գանձվելու: «Փայլաթիթեղի դեպքում նշված ծավալները Բելառուսի Հանրապետության համար պետք է կազմեն 385 տոննա, Ղազախստանի Հանրապետության համար՝ 500 տոննա 2025 թվականին, 1000 տոննա 2026 թվականին, 1300 տոննա 2027 թվականին, 1500 տոննա 2028 թվականին, 1650 տոննա 2029 թվականին, 1650 տոննա 2030 թվականին, Ղրղզստանի Հանրապետության համար՝ 325 տոննա: Տիտանի երկօքսիդի դեպքում խոսքը Հայաստանի Հանրապետության համար 250 տոննայի մասին է, Բելառուսի Հանրապետության համար՝ 4500 տոննայի, Ղազախստանի Հանրապետության համար՝ 5000 տոննայի և Ղրղզստանի Հանրապետության համար՝ 300 տոննայի մասին է», — հստակեցրել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: Անդամ պետությունների համար սահմանված տարեկան ծավալների սահմաններում (գնային պարտավորությունների շրջանակներից դուրս) տվյալ ապրանքների ներմուծումն առանց հակագնագցման տուրքերի վճարման իրականացվելու է դրանց նպատակային նշանակության հաստատման առկայության դեպքում: Որոշումներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
14 հոկտեմբերի 2025
Ադրբեջանից և ՉԺՀ-ից ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրքը երկարաձգվել է մինչև կրկնակի հետաքննության ժամկետի ավարտը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան երկարաձգել է Ադրբեջանի Հանրապետությունից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրքը մինչև 2026 թվականի հունիսի 29-ը: Կիրառվող միջոցի գործողության ժամկետը պետք է լրանար 2025 թվականի հոկտեմբերի 23-ին։ Սակայն ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչությունը դիմում է ստացել, որի քննարկման արդյունքում 2025 թվականի հունիսի 30-ին սկսվել է կրկնակի հակագնագցման հետաքննություն։ «ԵԱՏՄ նորմատիվ բազայով նախատեսված է հակագնագցման գործող միջոցի կիրառման ժամկետի երկարաձգում կրկնակի հետաքննության անցկացման ժամանակահատվածով, որը պետք է ավարտվի դրա մեկնարկի օրվանից 12 ամսվա ընթացքում», — հիշեցրել են ԵՏՀ առևտրային բլոկում: Ադրբեջանից և ՉԺՀ-ից ծագող փայլաթիթեղի նկատմամբ հակագնագցման տուրքը սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2020 թ. սեպտեմբերի 22-ի N 115 որոշմանը համապատասխան: Տուրքի չափը կազմում է Ադրբեջանից ծագող ալյումինե ժապավենի մաքսային արժեքի 16.18%-ը և ՉԺՀ-ից ծագող ալյումինե ժապավենի մաքսային արժեքի 13.14%-ը:
Ցուցադրել ավելին